Գլխավոր տեղեկություն
Համար
N 1073
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.01.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.12.31/6
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ընդունման ամսաթիվ
28.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1998

310.1073.28.11.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

28 նոյեմբերի 1997 թ.
քաղ. Երևան

N 1073

 

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թ. մայիսի 12-ի օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ» հրահանգչական նամակում լրացում կատարելու մասին» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ` 

Ա. Թումանյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
_____________Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
հՐԱՄԱՆ թիվ
__ _______________1997 Թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. նոյեմբերի 13-ի օրենքի (այսուհետև` օրենք) ընդունման հետ կապված Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թ. մայիսի 12-ի օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ» հրահանգչական նամակում լրացնել նոր 12-րդ կետ հետևյալ խմբագրությամբ.

12. Օրենքի 1 հոդվածով («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի լրացում) նախատեսված գրավոր տեղեկությունը տրվում է լուծարման (գործունեության դադարեցման) մասին տնտեսավարող սուբյեկտների` համապատասխան որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող մարմինների (անձի) կողմից: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ օրենքի 1 հոդվածով նախատեսված կարգը կիրառվելու է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվող լուծարումների (գործունեության դադարեցումների) դեպքում:

Օրենքի 2 հոդվածով («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի լրացում) սահմանված է օրական տույժերի հաշվարկման սահմանային չափ: Հաշվի առնելով այդ, ինչպես նաև օրենքի 4 հոդվածը («Հարկերի մասին» ՀՀ օրենքի նոր` 45 հոդվածի ներդրում), 1997 թ. հունիսի 30-ի դրությամբ հարկերի առկա չվճարված գումարների (ապառքի) նկատմամբ տույժերի հաշվարկի ընթացքը կասեցվում է 1998 թ. հունիսի 30-ին (ներառյալ), եթե մինչ այդ վերը նշված ապառքները դեռևս ամբողջությամբ չեն մարվել:

1997 թ. հուլիսի 1-ից հետո առաջացող յուրաքանչյուր առանձին հարկի գումարի` ժամանակին չմուծման դիմաց հաշվարկվող օրական տույժերի (յուրաքանչյուր հարկատեսակի գծով) հաշվարկը ընդհատվելու է հարկի գումարի վճարման ժամկետի վերջին օրվան հաջորդող 366-րդ օրը:

Հետագայում հարկային տեսչության մարմինների կողմից իրականացվող գործողությունների արդյունքում հայտնաբերված հարկերի լրացուցիչ գումարների նկատմամբ օրական տույժերը մինչև 1997թ. հունիսի 30-ը (ներառյալ) հաշվարկվում են նախկինում (մինչև օրենքի ընդունումը) գործող կարգով (այսինքն առանց ժամկետի սահմանափակման), իսկ 1997 թ. հուլիսի 1-ից (ներառյալ) հաշվարկը (ժամկետի սահմանափակումը) իրականացվում է սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված ձևով:

Օրենքի 3 հոդվածում նշված («Հարկերի մասին» ՀՀ օրենքի նոր` 301 հոդվածի ներդրում) վաղեմության ժամկետի կիրառման համար նախապայման է հանդիսանում այդ հոդվածի (301) ուժի մեջ մտնելու օրվանից (ուժի մեջ է մտնում 1998 թ. հունվարի 1-ից) հետո հայտնաբերված` խախտումների (այդ թվում այն խախտումների, որոնք կատարվել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը) կատարման տարվան անմիջապես հաջորդող երրորդ տարվա լրացումը (ավարտը):

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
17.12.1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 43970067