Գլխավոր տեղեկություն
Համար
N 129-Հ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.1998-01.11.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.10.06/13(19)
Ընդունող մարմին
Սեփականաշնորհման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.1998
Ստորագրող մարմին
Սեփականաշնորհման նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2008

114.0129.18.08.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

18 օգոստոսի 1998 թ.
ք. Երևան

N 129-Հ

 

ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 2-ի «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 416 որոշման 4-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել Նոր բաժնետոմսերի թողարկման ազդագրի օրինակելի ձևը (կցվում է):

 

Նախարար`

Պ. Ղալթախչյան

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ`
Է. ՍԱՆԴՈՅԱՆ
14.08.1998 Թ.

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
ՆԱԽԱՐԱՐ`
Պ. ՂԱԼԹԱԽՉՅԱՆ
17.08.1998 Թ.

   

Օ ր ի ն ա կ ե լ ի   ա զ դ ա գ Ի ր

նոր բաժնետոմսերի թողարկման

 

Տիտղոսաթերթ
________________________________________________________

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

_______________________

(թողարկողի համապատասխան իրավասու

_______________________

կառավարման մարմնի անվանումը և նոր

_______________________

բաժնետոմսերի թողարկման մասին

_______________________

ընդունված որոշման համարն ու ամսաթիվը)

_______________________

(ստորագրություններ, կնիք)

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարությունում

(գրանցումը վավերացվում է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության կնիքով)

     

 

______________________________________
 (նոր բաժնետոմսեր թողարկող ընկերության անվանումը)
_______________________________________
(ընկերության կազմակերպաիրավական տեսակը)
______________________________________
(բաժնետոմսերի տեսակը)

 

____________________________________________________________________

Սույն ազդագիրը մշակված և հաստատված է ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 2-ի «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 416 որոշման 4-րդ կետի համաձայն:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ)

 

1.1. Թողարկողի լրիվ անվանումը _________________________

Թողարկողի կրճատ անվանումը __________________________

1.2. Թողարկողի գտնվելու վայրը և կապի միջոցները ______________

1.3. Թողարկողի կազմակերպա-իրավական տեսակը _________________

գրանցման համարը __________________ գրանցող մարմնի անվանումը:

1.4. Թողարկողը հանդիսանում է ___________________ իրավահաջորդը, որը գրանցված է

_____________________________________________________

        (գրանցման ամսաթիվը, գրանցող մարմնի անվանումը)

_____________________________________________________

      (հերթականությամբ նշել այն բոլոր ընկերությունները, որոնց վերակազմավորման

__________________________________________________________________________

արդյունքում ստեղծվել է բաժնետոմսեր թողարկող իրավաբանական անձը)

1.5. Տեղեկություններ թողարկողի ղեկավար պաշտոնյանների մասին (նշել վերակազմավորման մասին որոշման ընդունման պահին ընկերության գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, խորհրդի նախագահի և խորհրդի անդամների բաժնետոմսերի քանակը, գումարը և տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ և վերջին հինգ տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոնները):

1.6. Ընկերության գործադիր տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները

_____________________________________________________

       (ժամկետը, կոնտրակտի միակողմանի լուծման պայմանները,

______________________________________________________

                    աշխատանքի փորձաքննության ձևը և չափը)

 

1.7. Այն բաժնետերերի անունները և հասցեները, ովքեր բաժնետոմսերի թողարկման մասին որոշման ընդունման պահին ունեն ձայների 10 և ավելի տոկոսը:

1.8. Ընկերության զբաղեցրած հողային տարածքը:

1.9. Այն ընկերությունների և կազմակերպությունների ցուցակը, որոնց կանոնադրական հիմնադրամում թողարկողն ունի բաժնեմաս: Ցուցակի մեջ նշվում են այդ ընկերությունների ու կազմակերպությունների տեսակը, լրիվ անվանումները, գտնվելու վայրը:

1.10. Թողարկողի բոլոր դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի) ցուցակը, գտնվելու վայրերը, հիմնադրման ամսաթիվը և տարեթիվը, դրանց ղեկավարների անունը, ազգանունը, նրանց կողմից կատարված արտադրանքի (ծառայությունների, աշխատանքների) ծավալը, շահույթը, պարտքերի գումարը վերջին հաշվետու ժամանակաշրջանի վերջին:

1.11. Թողարկողի մասնակցությունը (անդամակցությունը) տնտեսական միավորումներում,

բորսաներում _______________________________________________

 

_____________________________________________________

(նշել նրանց անվանումը գտնվելու վայրը, թողարկողի իրավունքները և պարտականությունները,

     կապված այդ մասնակցության հետ)

 

1.12. Թողարկողի գործունեության տեսակները:

1.13. Հիմնական միջոցների կազմը, դրանց հաշվեկշռային և գնահատված արժեքները.

 

Մասնավորեցման նպատակով գույքի գնահատման պահին (առ 01.__ 199__ թ.)

Ցուցանիշի
անվանումը

տող

Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)

Հաշվեկշռային
մաշվածքը
(հազ. դրամ)

Հաշվեկշռային
մնացորդային
արժեքը
(հազ. դրամ)

Հաշվեկշռային
գնահատված
մնացորդային
արժեքը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Շենքեր
- մնացորդային արժեք
010        
- սկզբնական արժեք 011        
- մաշվածություն 012        

2. Կառուցվածքներ
- մնացորդային արժեք

020        
- սկզբնական արժեք 021        
- մաշվածություն 022        

3. Հաղորդիչ սարքեր
- մնացորդային արժեք

030        
- սկզբնական արժեք 03        
- մաշվածություն 032        

4. Մեքենաներ և սարքավորումներ
- մնացորդային արժեք

040        
- սկզբնական արժեք 041        
- մաշվածություն 042        
5. Տրանսպորտային միջոցներ 050        
- սկզբնական արժեք 051        
- մաշվածություն 052        
6. Գործիքներ
- մնացորդային արժեք
060        
- սկզբնական արժեք 061        
- մաշվածություն 062        

7. Արտադրական և տնտեսական գույք
- մնացորդային արժեք

070        
- սկզբնական արժեք 071        
- մաշվածություն 072        
8. Այլ հիմնական միջոցներ
- մնացորդային արժեք
080        
- սկզբնական արժեք 081        
- մաշվածություն 082        
9. Հող 090        
10. Բանող և մթերատու անասուններ 100        
11. Բազմամյա և տնկարկներ 110        
12. Գրադարանային ֆոնդ 120        

Ընդամենը -
- մնացորդային արժեք

130        

- սկզբնական արժեք

131        

- մաշվածություն

132        

 

1.13.1 Տրանսպորտային շարժակազմում առկա տեխնիկական միջոցների քանակը`

այդ թվում`

բեռնատար -
մարդատար -
այլ տիպի -


1.14. Անավարտ շինարարության օբյեկտներ և չտեղակայված սարքավորումներ`

Անվանում

Շինմոնտաժային
աշխատանքներ

Չտեղակայված
սարքավորումներ

Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)`

Գնահատված
արժեքը
(հազ. դրամ)`

Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)`

Գնահատված
արժեքը
(հազ. դրամ)`

         
         


1.15. Թողարկողի աշխատողների թվաքանակը (առ __ ________ 199 թ)

1.16. Թողարկվող արտադրանքի տեսականին, թողարկման ազդագիրը գրանցմանը ներկայացնելու պահի դրությամբ

 

Դրանց իրացման տեսակարար կշիռը (%)`

- հանրապետության շուկայում`

- ԱՊՀ շուկայում`

- համաշխարհային շուկայում`

1.17. Թողարկողի նկատմամբ ՀՀ պետական լիազորված մարմինների, դատարանի, պետական արբիտրաժի, ՀՀ հարկային մարմինների կողմից վերջին երեք տարիների ընթացքում օրենքով սահմանված կարգով կիրառված պատասխանատվությունը:

 ___________________________________________

(նշել պատասխանատվության միջոցների կիրառման ամսաթիվը, պատասխանատվության միջոցներ կիրառած պետական մարմինները, պատասխանատվության տեսակը, դրանց կիրառման պատճառը և չափերը, բաժնետոմսերի թողարկման ազդագիրը դրանցով մարմնի ներկայացնելու պահին պատասխանատվություն կիրառելու մասին համապատասխան որոշման կատարման ընթացքը):

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

2.1. Ընկերության գույքի գնահատման պահին նախորդող վերջին երեք տարիների և թողարկման ազդագրի գրանցմանը նախորդող եռամսյակի հաշվեկշիռները, ինչպես նաև գույքի գնահատման արժեքը

Ցուցանիշի
անվանումը

տողը

Հաշվեկշռային արժեքը

Գնահատված
արժեքը
199_թ.
առ _199  թ.
(հազ. դրամ)

առ 01.01.
199 թ.
(հազ. դրամ)

առ 01.01.
199 թ.
(հազ. դրամ)

առ 01.01.
199 թ.
(հազ. դրամ)

Գնահատման
պահի դրությամբ

Վերջին
հաշվետու
ժամանա-
կաշրջանի
դրությամբ

առ _199  թ.
(հազ. դրամ)

առ _199  թ.
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

ԱԿՏԻՎ

             
I. Երկարաժամկետ ակտիվներ              
1. Նյութական ակտիվներ              
Հիմնական միջոցներ-
- մնացորդային արժեքը
- սկզբնական արժեքը *(01)
- մաշվածություն (02)

010
           
011            
012            
Երկարաժամկետ վարձ-ծ
հիմնական միջոցներ-
- մնացորդային արժեքը
- սկզբնական արժեքը *(03)
- մաշվածություն *(02)

020
           
021            
02            
Տեղակայման ենթակա սարքավորումներ (07) 030            
Կապիտալ ներդրումներ (08) 040            
Ընդամենը 1-ին ենթաբաժնով              
2. Ոչ նյութական ակտիվներ              
Ոչ նյութական ակտիվներ
- մնացորդային արժեքը
- սկզբնական արժեքը *(04)
- ամորտիզացիա


060

           
061            
062            
Ընդամենը 2-րդ ենթաբաժնով 070            
3. Ֆինանսական ակտիվներ              
Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ (06) 080            
Սպասվելիք մուտքեր վարձակալական պարտավորություններից (09) 090            
Ընդամենը 3-րդ ենթաբաժնով 100            
4. Երկարաժամկետ հաշվարկներ 110            
Ընդամենը 4-րդ ենթաբաժնով 120            
Ընդամենը I բաժնով (050+070+ 100+120)              
II.Շրջանառու ակտիվներ              
I. Ապրանքանյութական պաշարներ-ծախսեր              
Նյութեր (10.15.16) 140            
Աճեցվող և բտվող անասուններ (II) 150            
Փոքրարժեք և արագամաշ առարկաներ-
- մնացորդային արժեքը
- սկզբնական արժեքը *(12)
- մաշվածություն *(13)

160
           
161            
162            
Անավարտ արտադրություն (20, 21, 23) 170            
Այլ անավարտ արտադրություն (29,30) 180            
Գալիք ժամանակաշրջանի ժախսեր (31) 190            
Անավարտ աշխատանքների կատարված փուլեր (36) 200            
Պատրաստի արտադրանք (40) 210            

Ապրանքներ-
- գնման արժեք (41)
- առևտրային հավելագին *(42)
- վաճառքի գնով * (41)

220
221
222
           
Վարձույթով տրվող առարկաներ
- մնացորդային արժեք*
- սկզբնական արժեք*
- մաշվածություն*(13)
223
224
225
           
Շրջանառության ծախքեր (44) 230            
Բեռնված ապրանքներ և կոմերց. ծախսեր (45, 43) 240            
Ընդամենը 1-ին ենթաբաժնով 250            
2. Կարճաժամկետ հաշվարկներ              
Հաշվարկներ              
- տրված կանխավճարների գծով (61)
- գնորդների և պատվիրատուների հետ (62)
- գանգատների գծով (63)
- գույքի և անձնական ապահովագրության
գծով (65)
- արտաբյուջետային վճարումների գծով (67)
- բյուջեի հետ (68)
- սոցիալական ապահովագրության և
ապահովագրության գծով (69)
- անձնակազմի հետ` աշխատանքի
վարձատրման գծով (70)
- անձնակազմի հետ այլ գործառնությունների
գծով (73)
- հաշվետու անձանց հետ (71)
- հիմնադիրների հետ (75)
- տարբեր դեբիտորների հետ (76)
- համատեղ գործունեության գծով (77)
- դուստր (կախյալ) ընկերությունների հետ (84)
260            
270            
280            
290            
300            
310            
320            
330            
340            
350            
360            
370            
380            
390            
Պակասորդների և արժեքների փչացումից կորուստներ (84) 400            
Ընդամենը 2-րդ ենթաբաժնով 410            
Ընդամենը II բաժնով (250+410) 420            
III. Դրամական միջոցներ              
Դրամարկղ (50) 430            
Հաշվարկային հաշիվ (51) 440            
Արժութային հաշիվ (52) 450            
Հատուկ հաշիվներ բանկերում (55) 460            
Դրամական փաստաթղթեր (56) 470            
Դրամական փոխանցումներ ճանապարհին (57) 480            
Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ (58, 06) 490            

Ընդամենը III բաժնով

500

 

 

 

 

 

 

Հ Ա Շ Վ Ե Կ Շ Ի Ռ (130+420+500)

 

 

 

 

 

 

 

Պ Ա Ս Ի Վ

             

1. Սեփական կապիտալ

             
Կանոնադրական կապիտալ (85) 520            
Պահուստային կապիտալ (86) 530            
Այդ թվում շահաբաժիններ վճարելու համար ստեղծված պահուստ * 531            
Լրացուցիչ կապիտալ (87) 540            
Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (82) 550            
Նպատակային ֆինանսավորում և մուտքեր (96) 560            
Հաշվետու տարվա չօգտագործված շահույթ 570             
Հաշվետու տարվա շահույթ * (80) 571            
Շահույթի օգտագործում * (81) 572            
Վնասներ (հանվում է) 580            
Հաշվետու տարվա ավելի օգտագործված շահույթ (հանվում է) 590            
Չբաշխված շահույթ (88) 600            
Չհատուցված վնաս (հանվում է) (88) 610            

Ընդամենը 1-ին բաժնով (520+530+540+550+560+570+600-580-590-610)

620            

2. Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ

             
Բանկերի երկարաժամկետ վարկեր (92) 630            
Երկարաժամկետ փոխառություններ (95) 640            
Վարձակալական պարտավորություններ (97) 650            
Այլ երկարաժամկետ պարտավորություններ (60, 64, 65, 67, 71, 76, 77, 78) 660            

Ընդամենը II բաժնով

670            

3. Կարճաժամկետ ֆինանսական պարտավորություններ

             
Բանկերի կարճաժամկետ վարկեր (90) 680            
Բանկերի երկարաժամկետ վարկեր (92) 660            
Երկարաժամկետ փոխառություններ (95) 700            
Բանկերի վարկեր աշխատողների համար (93) 710            
Կարճաժամկետ փոխառություններ (94) 720            
Ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգըրված տոկոսներ 730            
Նպատակային ֆինանսավորում և մուտքեր (96) 740            
Վարկային էմիսիայի միջոցներ (98) 750            

Ընդամենը III բաժնով

             

IV. Հաշվարկներ վճարումների գծով և այլ կրեդիտորների հետ

             

I. Վճարումների գծով

             
Հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով (65) 770            
Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով (67) 780            
Հաշվարկներ բյուջեի հետ (68) 790            
Այդ թվում տույժեր և տուգանքներ * (68) 791            
Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով (69) 800            
Այդ թվում տույժեր և տուգանքներ * (69) 801            
Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով (70) 810            
Հաշվարկներ հաշվետու անձանց հետ (71) 820            
Հաշվարկներ հիմնադիրների հետ (75) 830            
Ընդամենը 1-ին ենթաբաժնով 840            
2. Կրեդիտորների հետ               
Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ (60) 850            
Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով (64) 860            
Հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ (76) 870            
Հաշվարկներ համատեղ գործունեության գծով (77) 880            
Հաշվարկներ դուստր (կախյալ) ընկերությունների հետ (78) 890            
Ընդամենը 2-րդ ենթաբաժնով 900            

Ընդամենը IV բաժնով (840+900)

910            

V. Այլ պասիվներ

             
Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ (83) 920            
Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ (89) 930            

Ընդամենը V բաժնով

940

 

 

 

 

 

 

Հ Ա Շ Վ Ե Կ Շ Ի Ռ
(620+670+760+910+940)

950            

 

2.2. Ընկերության գույքի գնահատման պահին նախորդող վերջին երեք տարիների և թողարկման ազդագրի գրանցմանը նախորդող եռամսյակի (աճողական կարգով) ֆինանսական արդյունքները

Ցուցանիշների
անվանումը

199__թ. 01.01.

199__թ. 01.01.

199__թ. 01.01.

Վերջին հաշվետու ժամանակաշրջան

շահույթ
(հազ.
դրամ)

վնաս
(ծախսեր)
(հազ.
դրամ)

շահույթ
(հազ.
դրամ)

վնաս
(ծախսեր)
(հազ.
դրամ)

շահույթ
(հազ.
դրամ)

վնաս
(ծախսեր)
(հազ.
դրամ)

շահույթ
(հազ.
դրամ)

վնաս
(ծախսեր)
(հազ.
դրամ)

1. Արտադրանքի իրացումից հասույթը (առանց ԱԱՀ ակցիզային հարկի)                
2. Իրացված արտադրանքի արտ. կատարված աշխ. և ծառ. ծախսերը                
3. Իրացումից ստացված արդյունքը                
4. Այլ իրացումից ստացված արդյունքը                

5. Արտաիրացումային եկամուտներ և ծախսեր
Այդ թվում`
շահաբաժիններից

               
               
6. Ընդամենը շահույթ և վնաս                
7. Հաշվեկշռային շահույթ կամ վնաս                


2.3. Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

մուտքագրվել է

ելքագրվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Բաժնետոմսեր 240        
2. Բաժնեմասեր (փայեր) 250        
3. Պարտատոմսեր 260        
4. Մուրհակներ 270        
5. Ավանդներ 280        
6. Այլ երկարաժամկետ ներդրումներ 290        

Ընդամենը

300        


2.4. Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

մուտքագրվել է

ելքագրվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Պարտատոմսեր 310        
2. Մուրհակներ 320        
3. Ավանդներ 330        
4. Առևտրային 340        
5. Այլ երկարաժամկետ ներդրումներ 350        

Ընդամենը

360        


2.5. Որոշ ապրանքանյութական պաշարների շարժը

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

մուտքագրվել է

ելքագրվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Նյութեր 370        
2. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ
- մնացորդային արժեք
380        
- սկզբնական արժեք 381        
- մաշվածություն 382        
3. Պատրաստի արտադրանք 390        
4. Ապրանքներ
- գնման արժեք
400        
- առևտրային հավելագին 401        
- վաճառքի գնով 402        


2.6. Դեբիտորական պարտքերի շարժը

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

մուտքագրվել է

ելքագրվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

ա) հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ
- երկարաժամկետ

410        
- կարճաժամկետ 420        
- այդ թվում` ժամկետանց 421        
բ) հաշվարկներ տրված կանխավճարների գծով
- երկարաժամկետ
430        
- կարճաժամկետ 440         
- այդ թվում` ժամկետանց 441        
գ) հաշվարկներ տարբեր դեբիտորների հետ
- երկարաժամկետ
450        
- կարճաժամկետ 460        
- այդ թվում` ժամկետանց 461        
դ) հաշվարկներ դուստր (կախյալ)
ձեռնարկությունների հետ
- երկարաժամկետ
470        
- կարճաժամկետ 480        
- այդ թվում` ժամկետանց 481        
ե) այլ դեբիտորական պարտքեր 490        
- այդ թվում` ժամկետանց 491        
Ընդամենը - երկարաժամկետ 500        
- կարճաժամկետ 510        
- ժամկետանց 511        


2.7. Հաշվարկներ հիմնարկների հետ կանոնադրական կապիտալի գծով

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

ավելացել է

պակասել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

ա) ֆիզիկական անձանց հետ 520        
բ) կազմակերպությունների հետ 530        
Ընդամենը 540        


2.8. Սեփական կապիտալի հիմնական տարրերի շարժը

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

մուտքագրվել է

ելքագրվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Կանոնադրական կապիտալ 550        
2. Պահուստային կապիտալ 560        
3. Լրացուցիչ կապիտալ 570        
4. Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ 580        
5. Նպատակային ֆինանսավորում և մուտքեր 590        
6. Չբաշխված շահույթ 600        


2.9. Փոխառու միջոցների շարժը

2.9.1. Երկարաժամկետ պարտավորությունների շարժը

 

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

մուտքագրվել է

ելքագրվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Բանկերի երկարաժամկետ վարկեր 610        
2. Երկարաժամկետ փոխառություններ 620        
3. Վարձակալական պարտավորություններ 630        

Ընդամենը

640        


2.9.2. Կարճաժամկետ պարտավորությունների շարժը

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

մուտքագրվել է

ելքագրվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Բանկերի կարճաժամկետ վարկեր 650        
-այդ թվում ժամկետանց * 651        
2. Կարճաժամկետ փոխառություններ 660        
-այդ թվում ժամկետանց * 661        
3. Ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ 670        
- այդ թվում ժամկետանց ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ * 671        

Ընդամենը

680        

 

2.10. Կրեդիտորական պարտքերի շարժը

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

մուտքագրվել է

ելքագրվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

ա) հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ
- երկարաժամկետ
690        
- կարճաժամկետ 700        
- այդ թվում` ժամկետանց 701        
բ) հաշվարկներ ստացված կանխավճարների գծով
- երկարաժամկետ
710        
- կարճաժամկետ 720        
- այդ թվում` ժամկետանց 721        
գ) հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ
- երկարաժամկետ
730        
- կարճաժամկետ 740        
- այդ թվում` ժամկետանց 741        
դ) հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ
- երկարաժամկետ
750        
- կարճաժամկետ 760        
- այդ թվում` ժամկետանց 761        
ե) այլ կրեդիտորական պարտքեր
- երկարաժամկետ
770        
- կարճաժամկետ 780        
- այդ թվում` ժամկետանց 781        
Ընդամենը- երկարաժամկետ 790        

- կարճաժամկետ

800        

- ժամկետանց

801        


2.11. Հաշվարկներ հիմնադիրների հետ` շահաբաժինների գծով

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

հաշվարկվել է

մարվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

ա) ֆիզիկական անձանց հետ 810        
բ) կազմակերպությունների հետ 820        
Ընդամենը 830        


2.12. Գալիք ժամանակաշրջանի ծախսեր և վճարումների պահուստի շարժը

Ցուցանիշի անվանումը

տող

մնացորդը
տարեսկզբին
(հազ. դրամ)

մուտքագրվել է

ելքագրվել է

մնացորդը
տարեվերջին
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Աշխատողների արձակուրդների գալիք վճարման համար 840        
2. Հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի համար 850        
3. Արտադրության սեզոնային բնույթի հետ կապված նախապատրաստական աշխատանքների կատարման համար 860        
4. Վարձույթով տրվող առարկաների վերանորոգման գալիք ծախսերի համար 870        

Ընդամենը

880        

* Տվյալ տողերի գումարները աղյուսակի հանրագումարի մեջ չեն մտնում:


2.13. Այլ պարտավորություններ պետության նկատմամբ`

2.14. Թողարկողի պահուստային, կուտակման և այլ հիմնադրամների գոյացման, օգտագործման

կարգն ու պայմանները ______________________________________

___________________________________________________

            (լրացվում է համաձայն հիմնադիր փաստաթղթերի համապատասխան կետերի)


2.15. Վճարման ենթակա պասիվները առ. 1.0 ___ 199 ___ թ. կազմել են ____________ հազ. դրամ:

2.16. Այլ դրույթներ, որոնք սահմանվում են պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշմամբ:

 

3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ, ԹՈՂԱՐԿՎԱԾ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

3.1. Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է ____ հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի _______ հատ քանակի յուրաքանչյուրը _______դրամ անվանական արժեքով:

Բաժնետերերի կողմից մուծված է կանոնադրական հիմնադրամի __ % - ը:

3.2. Թողարկողի կողմից արդեն իսկ թողարկվել են`

___________________________________________________________(անցյալում

թողարկված և շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի, պարտատոմսերի թողարկման վերաբերյալ որոշումների ընդունման ամսաթիվը, դրանց տեսակը, անվանական արժեքը, թողարկված և տեղաբաշխված արժեթղթերի քանակը, դրանցով վճարվող շահաբաժինների (տոկոսների) չափերը, վճարման ժամկետները և կարգը, դրանց սեփականատերերի իրավունքները ու պարտականությունները, արժեթղթերի գնանշումը ֆոնդային բորսայում տվյալ թողարկման ազդագրի հաստատման դրությամբ):

 

4. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

4.1. Ընկերության հայտարարված բաժնետոմսերի քանակը, որը սահմանվել է ՀՀ կառավարության 199  թ. « » թիվ ___ որոշմամբ: Ֆոնդային բորսայում տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը ____ հատ:

4.2. Բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվում է (նշել ֆոնդային բորսայի անվանումը) թողարկողի ցուցակման (լիստինգ) պահից 10 օր հետո և տևում մինչև 100 օր:

4.3. Բաժնետոմսեր թողարկող ընկերության ցուցակումն (լիստինգն) կատարումն ավարտվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում:

4.4. Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է դրանց անվանական արժեքի չափով: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրամով, դրանց շուկայական արժեքով: Բաժնետոմսերի տեղաբաշխման համար դրամով կատարվող վճարումները ընդունվում են`

___________________

          (բանկի անվանումը)

հաշվի համարը ________________
                               (նշվում է հաշվի համարը)

4.5. Բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է ավարտված, եթե 4.2 կետում նշված ժամկետի ցանկացած ժամանակահատվածում տեղաբաշխման ներկայացված բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխվել են:

4.6. Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածում չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են որպես հայտարարված բաժնետոմսեր:

4.7. Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում իրացված բաժնետոմսերը ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցվում են մրցույթով ընտրված անձի (անձերի) անունով: Տվյալ դեպքում վերջինս (վերջիններս) հանդես է գալիս որպես անվանական սեփականատեր (սեփականատերեր): Բաժնետոմսի սեփականատերը կարող է իրացնել բաժնետոմսի նկատմամբ սեփականության իր իրավունքները մրցույթով ընտրված անձի միջոցով:

Սույն ազդագրի 4.2. կետում նշված ժամկետում տեղաբաշխումն ավարտելու պահից 90 օրվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետերերին տրամադրվում է բաժնետոմսերի հավաստագրեր:

Բաժնետոմսերի հավաստագրերը ստանալուց հետո մրցույթով ընտրված անձի անվանական սեփականատիրոջ ծառայություններից օգտվելու իրավունքը վերապահվում է բաժնետիրոջը:

4.8. Բաժնետոմսերի տեղաբաշխմանը կարող են մասնակցել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով սահմանված` մասնավորեցման սուբյեկտները:

4.9. Բաժնետոմսերի տեղաբաշխումը կատարվելու է հետևյալ հասցեով`

 __________

նշվում է մրցույթով ընտրված ֆոնդային բորսայի ինչպես նաև բրոքերային կամ արժեթղթերի թողարկման գործունեություն (անդերռայթինգ) իրականացնող անձի (անձանց) հասցեները


4.10. Եթե ազդագրի 4.2. կետում սահմանված ժամկետում ոչ մի բաժնետոմս չի տեղաբաշխվել, ապա ՀՀ կառավարությունը ընդունում է նոր որոշում` տվյալ ընկերության պետական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով մասնավորեցնելու վերաբերյալ:

 

5. ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1. Ընկերության կողմից տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքները պետք է լինեն միևնույնը: Ընկերության որոշակի տեսակի ամեն մի արտոնյալ բաժնետոմս ունի միևնույն անվանական արժեքը:

Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:

5.2. Սովորական բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերն իրավունք ունի`

ա) մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին, վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

բ) ստանալ շահաբաժիններ ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

գ) ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի առնվազն հինգ տոկոս կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերին տիրապետող բաժնետերերը կարող են պահանջել փորձագետ կամ փորձագետների խումբ` ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և գաղտնիք ներկայացնող փաստաթղթերը ստուգելու նպատակով,

դ) բաժնետերերի ընդհանուր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,

ե) հայցով դիմել դատարան` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների գանգատարկման նպատակով,

զ) ընկերության լուծարման դեպքում ստանալ ընկերության գույքի իր հասանելիք մասը,

է) ընկերության միջոցների հաշվին ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում անվճար ստանալ համապատասխան քանակությամբ սովորական բաժնետոմսեր,

ը) օտարել կամ այլ ձևով անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսը,

թ) օգտվել ընկերության կանոնադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից *:

5.3. Սովորական բաժնետոմսերի սեփականատերերին չի կարող տրամադրվել նրանց պատկանող սովորական բաժնետոմսերի անվանական արժեքից և քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:

5.4. Բաժնետերը պարտավոր է.

 կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային ներդրումներ,

 չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկություններ,

 բաժնետերը կարող է կրել ընկերության կանոնադրությամբ սահմանված և ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ պարտավորություններ:


________

* լրացվում է համաձայն ընկերության կանոնադրության


6. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

 

6.1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով` բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով: Ընկերության տարեկան ժողովների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է 18 ամսից ավելի լինի:

6.2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`

ա) ընկերության կանոնադրության հաստատումը, դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.

բ) ընկերության վերակազմավորումը.

գ) ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը, միջանկյալ և ամփոփիչ հաշվեկշիռների հաստատումը.

դ) ընկերության խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

ե) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

զ) ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

է) ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.

ը) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների, հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահաբաժինների չափի հաստատումը, ինչպես նաև ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը.

թ) ընկերության գույքի օտարման և ձեռք բերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում.

ժ) ՀՀ օրենսդրությամբ և ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ*:

6.3. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չունի քննարկել և որոշումներ ընդունել այն հարցերի շուրջ, որոնք ՀՀ օրենսդրությամբ չեն սահմանվել որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություն:

6.4. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ (եթե ՀՀ օրենսդրությամբ և ընկերության կանոնադրությամբ այլ բան չի սահմանվում): Քվեարկությունը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում իրականացվում է «ընկերության մեկ ձայնի իրավունք տվող բաժնետոմս ` մեկ ձայն» սկզբունքով:

6.5. Ժողովների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ:

_______

* լրացվում է համաձայն ընկերության կանոնադրության


7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

7.1. Ընկերության խորհուրդն իրականացնում է գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք ՀՀ օրենսդրությամբ և ընկերության կանոնադրությամբ վերաբերվում են ընկերության կանոնադրությամբ վերաբերվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը:

7.2. Ընկերության խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում`

ա) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

բ) ընկերության բաժնետերերի տարեկան և արտահերթ ընդհանուր ժողովների գումարները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

գ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթվի հաստատումը, ինչպես նաև բոլոր այն հարցերի լուծումը, որոնք կապված են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման և գումարների հետ.

դ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռք բերումը.

ե) ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը.

զ) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

է) ՀՀ օրենսդրությամբ և ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը*:

7.3. Ընկերության խորհրդի բացառիկ իրավասության ենթակա հարցերը չեն կարող փոխանցվել ընկերության գործադիր մարմնի լուծմանը:

7.4. Ընկերության խորհրդի անդամները ընտրվում են ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում մեկ տարի ժամկետով` ՀՀ օրենսդրությամբ և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ընկերության խորհրդի անդամների լիազորությունների ընդհանուր տևողությունը չի սահմանափակվում:

7.5. Ընկերության խորհրդի քանակական կազմը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, բայց չի կարող երեք հոգուց պակաս լինել:

Ընկերության գործադիր մարմնի (գործադիր տնօրենը և վարչությունը) ներկայացուցիչները չեն կարող ընկերության խորհրդի կազմում մեծամասնություն կազմել:

7.6. Ընկերության այլ բաժնետերերը, որոնք տիրապետում են ընդհանուր բաժնետոմսերի տաս և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվել ընկերության խորհրդի կազմում, կամ նշանակել իրենց ներկայացուցչին:

Ընկերության խորհրդի անդամներ կարող են լինել նաև ընկերության բաժնետերեր չհանդիսացող անձինք:

Յուրաքանչյուր բաժնետեր խորհրդում կարող է զբաղեցնել միայն մեկ տեղ:

7.7. Ընկերության խորհրդի նախագահը ընտրվում է ընկերության խորհրդի անդամների կողմից խորհրդի անդամների կազմից` խորհրդի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ, եթե ընկերության կանոնադրությամբ ավելի մեծ թիվ չի նախատեսված:

Ընկերության խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` ընկերության խորհրդի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված:

Հինգ հարյուրից ավել ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերության խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները չեն կարող համատեղվել:

_______

* լրացվում է համաձայն ընկերության կանոնադրության


8. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ

 

8.1. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր մարմինը, գործադիր տնօրենը` ընկերության վարչության հետ համատեղ:

Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են պատկանում*

8.2. Ընկերության վարչությունը ներառում է ընկերության գործադիր տնօրենին, նրա տեղակալին (տեղակալներին), գլխավոր հաշվապահին, ինչպես նաև ընկերության գործունեությունը կարգավորող այլ վարձու աշխատողների:

Ընկերության վարչության նիստերը կազմակերպում և վարում է ընկերության գործադիր տնօրենը, որը ստորագրում է վարչության որոշումները և վարչության նիստի արձանագրությունը:

______

*լրացվում է համաձայն ընկերության կանոնադրության


9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9.1. Ընկերության խորհրդի անդամները, ընկերության գործադիր տնօրենը, ընկերության վարչության անդամները, ինչպես նաև կառավարիչ կազմակերպությունը և անհատ կառավարիչն ընկերության առջև օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների (անգործության) հետևանքով ընկերությանը պատճառած վնասի համար:

Ընկերության խորհրդի կամ վարչության անդամի հրաժարականը կամ պաշտոնից հետ կանչելը կամ ազատելը չի ազատում նրա ընկերությանը հասցրած վնասի համար պատասխանատվությունից:

 

10. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

10.1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընտրում է ընկերության վերահսկիչ հանձնաժողով:

Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչ) հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում է ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և ընկերության կանոնադրությանը:

10.2. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով ընկերությունը կարող է ներգրավել արտաքին աուդիտորների (կազմակերպության կամ ֆիզիկական անձի)` կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագիր:

10.3. Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

10.4. Ընկերությունը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետների ընթացքում պահպանել և սահմանված կարգով ընկերության բաժնետերերին տրամադրել ընկերության փաստաթղթերը:

10.5. Ընկերությունը պարտավոր է հրապարակել ընկերության բաժնետերերի համար մատչելի զանգվածային լրատվության միջոցներով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություններ:

 

11. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

11.1. Թողարկման ազդագիրը գրանցող մարմինը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների և սույն թողարկման ազդագրով հրապարակված տեղեկությունների ճշտության համար:

11.2. Արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը կվարվի _________________

______________________________________________ կողմից:

(ձեռնարկության, հաստատության անվանումը, հասցեն)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

18 սեպտեմբերի 1998 Թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 17980186

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.2008, N 89-Ն 01.11.2008, N 129-Հ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան