Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Հ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.1998-01.11.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.09.24/12(18)
Ընդունող մարմին
Սեփականաշնորհման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.1998
Ստորագրող մարմին
Սեփականաշնորհման նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2008

114.0128.14.08.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14 օգոստոսի 1998 թ.
ք. Երևան

N 128-Հ

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից համատեղ հաստատված «Մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման» կարգի 14-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման համար տպագրվող ձեռնարկության մրցութային ընտրության կարգը» (կցվում է):

 

Նախարար`

Պ. Ղալթախչյան

 

Հաստատում եմ
ՀՀ սեփականաշնորհման նախարար
Պ. Ղալթախչյան ______
13.08.1998 թ.
Հաստատում եմ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Է. Սանդոյան ______
13.08.1998 թ.

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

Սույն կարգը մշակված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից համատեղ հաստատված «Մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման» կարգի 14-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով:

 

I. Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները

 

1. Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման լիցենզիա ունեցող ձեռնարկությունները (այսուհետև` հայտատու):

2. Հայտերի ներկայացման և բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի նմուշների պատրաստման ծախսերը կատարվում են հայտատուի կողմից:

3. Հայտատուն տպագրությունն իրականացնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկրված արժեթղթերի ձևաթղթերի վրա:

Մրցույթով հաղթող ճանաչված տպագրող ձեռնարկությանը բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերը տրամադրվում են ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից:

4. Սույն կարգի համապատասխան ստեղծված հանձնաժողովը (կազմը կցվում է) պարտավոր է մինչև մրցույթի անցկացման օրը, առնվազն երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել տեղեկատվություն մրցույթի անցկացման ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների, հայտերի ներկայացման և քննարկման վերաբերյալ:

 

II. Հայտերի ներկայացման կարգը

 

5. Հայտատուի կողմից հայտը (ձևը կցվում է) և նրան կից փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողովին` ըստ հանձնաժողովի նախագահի աշխատավայրի:

6. Հայտը և նրան կից փաստաթղթերը ներկայացվում են կնքված փակ ծրարով:

7. Ծրարի վրա պետք է գրված լինի «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» արտահայտությունը:

8. Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից (այսուհետև` մրցույթի անցկացման օր) ավելի ուշ ներկայացված հայտերն առանց դիտարկվելու վերադարձվում են հայտատուներին:

9. Հայտի ներկայացման ժամկետ է համարվում հայտը հանձնաժողովի նախագահի աշխատավայրի գրասենյակ մուտք լինելու օրը:

 

III. Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերը

 

10. Մրցույթին մասնակցելու համար հայտի հետ մեկտեղ փակ ծրարով պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման լիցենզիայի պատճենը,

բ) բաժնետոմսի պատրաստված հավաստագրի ձևաթղթի նմուշը 2 օրինակից` նշելով հավաստագրի ձևաթղթի վրա պատկերված յուրաքանչյուր տարրի տպագրման ժամանակ կիրառված տեխնոլոգիական առանձնահատկությունները (այդ թվում` պաշտպանվածության աստիճանը),

գ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գինն ըստ պատրաստման ծավալների և ժամկետների,

դ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գնի ձևավորման հաշվարկը և վճարման պայմանները:

11. Ներկայացվող փաստաթղթերը պետք է ստորագրված և վավերացված լինեն հայտատուի կողմից:

 

IV. Հայտերի ամփոփման կարգը

 

12. Հայտերը և ներկայացված փաստաթղթերը բացվում են մրցույթի անցկացման օրը: Մրցույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել ծրարների բացմանը:

Մրցույթի մասնակիցները ստորագրությամբ հավաստում են իրենց ներկա գտնվելու փաստը:

13. Հայտերը և ներկայացված փաստաթղթերը քննարկվում են հանձնաժողովի կողմից:

14. Հայտերի և ներկայացված փաստաթղթերի հստակեցման նպատակով հանձնաժողովը կարող է բացատրություններ պահանջել մասնակիցներից:

15. Հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտատուների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը արժեթղթերի ձևաթղթերի պատրաստմանը ներկայացվող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և ամփոփում է մրցույթի արդյունքները:

16. Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են և նիստերի արձանագրությունները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

 

V. Մրցույթի հաղթողի որոշումը եվ արդյունքների ամփոփումը

 

17. Մրցույթի հաղթողի որոշման համար հիմք են ընդունվում հետևյալ չափանիշները և գնահատման կշռային գործակիցները.

ա) բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման գինը` 0,7 կշռային գործակից,

բ) բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման ծավալները և ժամկետները` 0,1 կշռային գործակից,

գ) բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պաշտպանվածության աստիճանը` 0,2 կշռային գործակից:

18. Բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերը պատրաստող ձեռնարկության մրցույթով ընտրության արդյունքների ամփոփումը իրականացնում է հանձնաժողովը` հիմք ընդունելով հավելված 2-ում (ձևը կցվում է) բերված գնահատման համակարգի արդյունքները:

19. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի գնահատման համակարգին համապատասխան տրված յուրաքանչյուր չափանիշի համար նախատեսված գնահատականների և այդ չափանիշի գնահատման կշռային գործակցի արտադրյալների հանրագումարը առավելագույնն է, բայց ոչ պակաս քան գնահատման համակարգի առավելագույն գնահատականների 25 տոկոսը:

20. Հավասար հանրագումարային գնահատականների դեպքում հաղթող է ճանաչվում այն անձը, որն ապահովում է բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման ավելի ցածր գին:

Եթե հավասարությունը պահպանվում է նաև այս դեպքում, ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

21. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո հանձնաժողովը մրցույթի արդյունքների արձանագրությունը 3-օրյա ժամկետում ուղարկում է մրցույթի հաղթողին և երկրորդ տեղ զբաղեցնողին, իսկ մրցույթի մասնակիցների ցանկության դեպքում` նաև մրցույթի մասնակիցներին:

22. Մրցույթի արդյունքները կարող են գանգատարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

23. Մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվում դատական կարգով:

 

VI. Մրցութային պայմանագրի կնքումը եվ պայմանագրային պարտավորությունների կատարումը

 

24. Մրցույթի հաղթողի և ՀՀ սեփականաշնորհման նախարարության միջև 5-օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

25. Եթե մրցույթի հաղթողը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը կամ իրականացնել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, մրցույթի հաղթող է ճանաչվում երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը, որի հետ 5-օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

Եթե երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը կամ իրականացնել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, սույն կարգին համապատասխան հայտարարվում է նոր մրցույթ:

 

Հավելված 1

 

Կ ա զ մ

 

Մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի ձԵՎաթղթերի պատրաստման համար տպագրող ձեռնարկության ընտրության մրցութային հանձնաժողովի

 

Ա. Մարկոսյան (նախագահ) ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ
Տ. Կարապետյան (նախագահի տեղակալ) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչության պետ
Ա. Թառլամազյան ՀՀ սեփականաշնորհման նախարարության մեթոդական բաժնի պետ
Ա. Սալնազարյան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարգավորման քաղաքականության վարչության պետ-տեսչության պետի տեղակալ
Խ. Խաչատրյան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման բաժնի պետ
Դ. Հախվերդյան (քարտուղար) ՀՀ սեփականաշնորհման նախարարության մեթոդական բաժնի պետի տեղակալ
Հ. Այվազյան ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության գրահրատարակչության կոորդինացման բաժնի առաջատար մասնագետ

 

Հավելված 2

 

Հ Ա Յ Տ

 

Բաժնետոմսերի հավաստագրերի ձԵՎաթղթերի պատրաստման համար ընտրվող տպագրող ձեռնարկության մրցույթին մասնակցելու համար

 


(հայտը ներկայացնող անձի լրիվ անվանումը, հասցեն)

 


Ծանոթանալով «____»______________ 199___թ. կայանալիք մրցույթի մասին հրապարակված տեղեկություններին, ցանկանում ենք մասնակցել բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման համար ձեռնարկության ընտրության նպատակով կազմակերպվող մրցույթին:

1. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում պարտավորվում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքել համապատասխան պայմանագիր և կատարել պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:

2. Մեր վավերապայմաններն են


(հաշվի համարը, բանկը)

 

3. Կից ներկայացվում են`

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման լիցենզիայի պատճենը,

բ) բաժնետոմսի պատրաստված հավաստագրի ձևաթղթի նմուշը 2 օրինակից` նշելով հավաստագրի ձևաթղթի վրա պատկերված յուրաքանչյուր տարրի տպագրման ժամանակ կիրառված տեխնոլոգիական առանձնահատկությունները (այդ թվում` պաշտպանվածության աստիճանը),

գ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գինն ըստ պատրաստման ծավալների և ժամկետների,

դ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գնի ձևավորման հաշվարկը և վճարման պայմանները:

 

Լիազոր ներկայացուցիչ` ______________________
(ազգանուն, անուն)
______________________
(ստորագրություն)

 

(Կնիքի տեղը)

 

_______________ 199___ թ.

 

Հավելված 3

 

Բաժնետոմսերի հավաստագրերի ձԵՎաթղթերի պատրաստման համար մրցույթով ընտրվող տպագրող ձեռնարկության գնահատման թերթիկ

 

Հայտատուի անվանումը  ___________________________________________
1. բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման գինը
(առավելագույնը` 20 միավոր)  ________________________________________
2. բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման ծավալները և ժամկետները
(առավելագույնը` 20 միավոր)  ________________________________________
3. բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պաշտպանվածության աստիճանը
(առավելագույնը` 20 միավոր)  ________________________________________