Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.16/23(109) Հոդ.157
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.08.2002
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 սեպտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 11502167

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 74-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՈՉ ԱՂԵՏԻ (ԵՐԿՐԱՇԱՐԺԻ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին» թիվ 317 որոշման 7-րդ կետի համաձայն

Հրամայում եմ`

 

ա) Հաստատել «Ոչ հիմնական շինություններում բնակվող ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով մշտական բնակության վայր չունեցող անօթևան մնացած անձանց բնակմակերեսով ապահովելու համար պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգը (հավելված 1):

բ) Հանձնարարել սոցիալական ծառայությունների վարչությանը՝

Սահմանված կարգով «Ոչ հիմնական շինություններում բնակվող ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով մշտական բնակության վայր չունեցող անօթևան մնացած անձանց բնակմակերեսով ապահովելու համար պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

Կազմակերպել «Ոչ հիմնական շինություններում բնակվող ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով մշտական բնակության վայր չունեցող անօթևան մնացած անձանց բնակմակերեսով ապահովելու համար պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգը մարզպետարանների սոցիալական պաշտպանության բաժինների տրամադրելու աշխատանքները:

 

Ռ. Մարտիրոսյան

 

Հավելված 1
 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

սոցիալական ապահովության նախարարի

2002 թվականի օգոստոսի 13-ի N 74-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՈՉ ԱՂԵՏԻ (ԵՐԿՐԱՇԱՐԺԻ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ա) Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին» N 317 որոշման 7 -րդ կետի համաձայն և սահմանում է ոչ հիմնական շինություններում բնակվող ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով մշտական բնակության վայր չունեցող անօթևան մնացած անձանց բնակելի տարածության վարձակալելու համար պետական ֆինանսական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրման կարգը:

բ) Աջակցությունը վճարվում է Հայաստանի Հանրապետության մարզային, (Երևանի քաղաքային) ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կողմից (այսուհետ՝ կենտրոն):

գ) Աջակցության տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և արտաբյուջետային աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում:

դ) Քաղաքացիների կողմից բնակտարածության վարձակալման դեպքում այդ նպատակով տրամադրվող աջակցության չափը սահմանվել է ամսական 10000 դրամ:

ե) Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի անապահովության աստիճանը գնահատող միավորի հաշվարկման ժամանակ աջակցության գումարը չի հաշվարկվում որպես ընտանիքի եկամուտ:

զ) Աջակցություն ստացող վարձակալի կողմից բնակության վայրի փոփոխման դեպքում, նրա դիմումի համաձայն, աջակցության գումարի վճարումն իրականացվում է նոր բնակության վայրի կենտրոնի միջոցով՝ մինչև նախատեսված ժամկետի ավարտը:

Այդ ժամկետում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում աջակցություն ստացող ընտանիքի բնակարանային պայմանի «05» ծածկագիրը պահպանվում է:

 

2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ա) Հայաստանի Հանրապետության մարզպետները եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն են ներկայացնում հայտ-պահանջագիր՝ նշելով վարձատուին և վարձակալին վճարման ենթակա գումարների չափը և տվյալ եռամսյակի և նախորդ ամիսների աջակցության վճարման ցուցակները՝ թղթով և մագնիսական կրիչով (հավելված 2):

Աջակցության գումարը նշանակվում է «ա» կետով ներկայացված հայտ-պահանջագրի հաջորդ ամսվա 1-ից և վճարվում է նշանակման օրվանից հետո՝ տվյալ եռամսյակի համար:

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տեղեկատվավերլուծական «Նեմրութ» կենտրոնի կողմից (այսուհետ՝ «Նեմրութ») ստացված ամբողջական հայտի հիման վրա նախարարությունը կազմում է ֆինանսական աջակցության տրամադրման մասին հայտ-պահանջագիր և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտ-պահանջագրի հիման վրա պահանջվող գումարի չափով գումար է փոխանցում կենտրոնների տեղական գանձապետական բաժանմունքներում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար բացված հաշիվներին: Տեղական գանձապետական բաժանմունքը կենտրոնի անունով դուրս է գրում կանխիկ գումարի չեկ, այն ներկայացնում է համապատասխան առևտրային բանկ և ստանում է կանխիկ գումար:

դ) Տրամադրվող աջակցության գումարի չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) վարձակալման դեպքում վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի և աջակցության գումարի չափի տարբերությունը վճարվում է վարձակալին, իսկ բարձր լինելու դեպքում տարբերությունը վարձատուին վճարում է վարձակալը՝ իր սեփական միջոցների հաշվին, վարձակալության պայմանագրի պայմանների համաձայն:

ե) Աննպատակային, անօրինական կատարված վճարումները Հայաստանի Հանրապետության օրենքով ենթակա են վերականգնման և վերադարձման պետական բյուջե:

 

3. ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

ա) Աջակցության վճարման փաստաթղթերը կազմվում են «Նեմրութ» կենտրոնի կողմից սույն կարգի 2 կետի ա) ենթակետի պահանջների և Հայաստանի Հանրապետության մարզպետների գրության (հայտ-պահանջագրի) համաձայն:

բ) Աջակցության վճարումը վարձատուին կամ վարձակալին կատարվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ առանձին վճարման ցուցակներով (այսուհետ՝ ցուցակ, հավելված 2):

գ) Ցուցակներում ջնջումներ կամ ուղղումներ չի թույլատրվում:

դ) Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները տպագրված ցուցակները «Նեմրութից» ստանալուց հետո 2 օրվա ընթացքում ցուցակների բոլոր էջերը ստորագրում, կնիքում և հանձնում են կենտրոնին:

ե) Ցուցակների բովանդակությունը

Ցուցակների էջերը համարակալվում են

Ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարին, եռամսյակը, կենտրոնի, բնակավայրի անվանումը

Ցուցակի ամեն տողում նշվում է վարձատուին և վարձակալին վերաբերող հետևյալ տվյալները՝

վարձատուի բնակության վայրը

վարձակալի բնակության վայրը

վարձակալի սոցիալական անձնագրի (այսուհետ ՍԱ) համարը     

վարձատուի անունը, ազգանունը

զ) Յուրաքանչյուր էջի վերջում նշվում են այդ էջում գրանցված աջակցություն ստացող ընտանիքների թիվը, գումարի չափերը, կնիքի տեղը, կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները:

է) Ցուցակի վերջում նշվում են զ) կետով սահմանված բոլոր տեղեկությունների ամփոփ տվյալները:

ը) Աջակցության վճարման ցուցակները պահվում են կենտրոնում` ֆինանսական փաստաթղթերին համահավասար:

 

4. ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

ա) Տրամադրվող աջակցության գումարի չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) վարձակալման դեպքում վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի և աջակցության գումարի չափի տարբերությունը վճարվում է վարձակալին, նրա բացակայության դեպքում այդ գումարը կարող է վճարվել ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին:

բ) Աջակցության գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվում է նաև քաղաքացու օրինական ներկայացուցչին (խնամակալ, հոգաբարձու):

գ) Վարձատուի ընտանիքի բացակայության դեպքում աջակցության գումարը վճարվում է նրա կողմից լիազորած անձին՝ լիազորագրի համաձայն:

դ) Յուրաքանչյուր վճարման ժամանակ կենտրոնի հաշվապահը գումարը վճարելուց առաջ, գումարը ստացողից պահանջում է անձնագիրը, լրացնելով անձնագրի տվյալները ցուցակի համապատասխան տողում, իսկ լիազորագրով վճարելու դեպքում նաև լիազորագիրը՝ նշելով ում կողմից է վավերացված այն:

ե) Աջակցության գումարների վճարումները վարձակալին կամ վարձատուին կատարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ և ավարտվում են տվյալ եռամսյակի համար փաստացի ֆինանսավորման օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:

զ) Աջակցության վճարումներն ավարտելուց հետո կենտրոնը 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական բյուջե է փոխանցում չվճարված գումարները որպես աջակցության գումարների ետ վերադարձ:

է) Աջակցության վճարումը դադարեցվում է

միայնակ վարձակալի մահվան դեպքում

վարձակալի ընտանիքի անդամներից որևէ մեկի կրկնակի հաշվառման դեպքում:

 

5. ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

ա) «Նեմրութի» կողմից ցուցակները հանձնվում են մարզպետարանի ներկայացուցչին տիտղոսաթերթի հետ միասին (Հավելված 3):

բ) Տիտղոսաթերթը ստորագրում են «Նեմրութ»-ի և մարզպետարանի ներկայացուցիչները:

գ) «Նեմրութում» տիտղոսաթերթը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է «Նեմրութում», մյուսը՝ կենտրոնում:

 

6. ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

ա) Կենտրոնը «Նեմրութ»-ին է հանձնում եռամսյակային ռեեստրները, որոնք տպագրվում են վճարման ցուցակի էջում:

բ) Ռեեստրը կենտրոնում լրացվում, մշակվում, հաստատվում և կնքվում է կենտրոնի կողմից ու վերադարձվում «Նեմրութ»-ին:

գ) Կենտրոնը լրացված և հաստատված ռեեստրները «Նեմրութ»-ին է հանձնում վճարման ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, 5 կետի բ) ենթակետով սահմանված կարգով:

դ) Կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակի վճարման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության վճարման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում նախարարություն և մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

 

7. ՎԱՐՁԱԿԱԼԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՄԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ ՄԵԿ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐ

 

ա) Վարձակալն իր ընտանիքի լրիվ կազմով մեկ բնակավայրից մեկ այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում դիմում է ներկայացնում կենտրոն, որտեղ նշում է տեղափոխման պատճառը, ընտանիքի անձերի թիվը և նոր բնակության հասցեն, որտեղ ուղարկվում է աջակցությունը:

բ) Կենտրոնը 5 աշխատանքային օրվա ընթացքում բնակության նոր վայրի Կենտրոն է ուղարկում պայմանագրի կրկնօրինակ, ուղեկցող նամակ և տեղեկանք, նշելով աջակցության նշանակման սկիզբը, ստացած գումարի չափը, կասեցման ամիսը և նոր բնակության վայրում տրամադրվող աջակցության գումարի չափը, միաժամանակ այդ մասին գրավոր տեղյակ պահելով մարզպետին (հավելված 4):

գ) Նոր բնակության վայրի Կենտրոնը իր տեղեկատվական բազա տեղափոխված ընտանիքի համար պահպանում է նրա բնակարանային պայմանների գործակիցը աջակցության նշանակման օրից սկսած մինչև 2 տարի ժամկետի լրանալը:

դ) Նոր բնակության վայրի Կենտրոնը վարձակալի տեղափոխման մասին տեղյակ է պահում մարզպետին, որը հաջորդ եռամսյակի հայտ-պահանջագրում ներկայացնում է նոր բնակության վայր տեղափոխված վարձակալի աջակցության գումարի չափը՝ նշելով նախորդ բնակության վայրի անվանումը:

ե) Վարձակալի ընտանիքի մեկ կամ մի քանի անդամներին մեկ բնակավայրից մեկ այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում տեղափոխվող անդամին (անդամներին) աջակցություն չի տրամադրվում:

զ) Աջակցություն տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը (դիմումը, ուղեկցող նամակի և տեղեկանքի կրկնօրինակները) պահվում են կենտրոնում՝ հաշվապահական փաստաթղթերին համահավասար:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար

Ռ. Մարտիրոսյան

2002 թ. հուլիս
ք. Երևան

 

Հավելված 2

Ց ՈՒ Ց Ա Կ

Բնակավայրի
անվանումը

_________________

ՄԾՏԿ-Ի ԿՈՂՄԻՑ 2002 թ. _________ԵՌԱՄՍՅԱԿԻ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2002 թ. ______
ԵՌԱՄՍՅԱԿ

ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1

ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1

 Հասցե Սոց. անձ Վարձատուի և վարձակալի
Ազգանուն, անուն, հայրանուն
Անձնագրի
համարը 
 Անցած ամիսների  _____ Եռամսյակ    N  Սոց.
անձ.
 Անցած գումար ____Եռամսյակ
 Շենք  Բնակ.  Գումար  Ստորագ.  Ստր.  Գումար  Ստորագ.  Օր  Ստր.  Գումար  Օր
       Աղաջանյան Անահիտ Ա.  

 21000

   

 21000

       1        
     691798   Աղաջանյան Անահիտ Հ.  

 ***

   

 9000

       2        
       Աղաջանյան Անահիտ Մ.  

 ***

   

 30000

       3        
                         4        
                         5        
                         6        
                         7        
                         8        
                         9        
                         10        
                         11        
                         12        
                         13        
                         14        
                         15        
                         16        
                         17        
                         18        
                         19        
                         20        
                         21        
                         22        

էջում ընդամենը

----ընտանիք ----դրամ     Ընդ.-----ընտ.-----դրամ

 

 

 

 Կ.Տ.

   

 Ընդամենը վճարվել է

 ընտանիք

 դրամ

     
      ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ__________   Վճարվել է ընտ. դրամ
     


ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ_________

   

 

Հավելված 3

    ՎԱՆԱՁՈՐԻ ՍԾՏԿ թ.

12.01.2002

    Վճարումների ցուցակ

Անցողիկ և ____եռամսյակ

    Գործերի քանակը

228

    Էջերի քանակը

9

    Անցողիկ

 _____ եռամսյակ1536150

    դրամ  

 

Էջի N

Գործերի քանակը

 Անցողիկ

_____եռամսյակ

 1.

27

 

190650

 2.

28

 

170550

 3.

28

 

205850

 4.

27

 

169450

 5.

28

 

161140

 6.

28

 

214600

 7.

28

 

169850

 8.

28

 

205300

 9.

7

 

48450

Հանձնեցի Ընդունեցի
«Նեմրութ»-ի աշխատակից Մարզպետարանի ներկայացուցիչ


___________________

(ամսաթիվ, ստորագրություն)


___________________

(ամսաթիվ, ստորագրություն)

 

 

Հավելված 4

 

Ուղեկցող նամակ

Տրվում է ___________________________ ,

ազգանուն, անուն, հայրանուն

 

_________________

հասցե

 
առ այն, որ նրա ընտանիքը ստացել է ֆինանսական աջակցություն  ____ 

դրամ սկսած _______ ամսից մինչև 200 թ._____

ամիսը ներառյալ:  


ՍԾՏԿ-ի տնօրեն


___________________

ստորագրություն


_________________

ազգանուն, անուն, հայրանուն


Հաշվապահ
 


___________________

ստորագրություն

 


_________________

ազգանուն, անուն, հայրանուն

     
«___» «___________» 2002թ. Կ.Տ.

 

_________________________________ -ս,

քաղաքացու ազգանուն, անուն, հայրանուն

«___» «__________» 200 թ-ին ստացա  


ուղեկցող նամակը և տեղեկացված եմ, որ 21 օրացուցային օրվա ընթացքում մինչև «_____» «__________» 200 թ-ը պարտավորվում եմ ներկայանալ նոր բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, որի համար

ստորագրում եմ ___________________

ստորագրություն