Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Պ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2001-11.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.03.07/7(70) Հոդ.21
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2000
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2005

115.0068.20.09.00

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 հունվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ
 11501046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

 20 սեպտեմբերի 2000 թ.
ք. Երևան

N 68-Պ

 

Հ Ր Ա Մ Ա Ն  

«ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`

Հրամայում եմ

1. Հաստատել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը (կցվում է):

2. Սոցիալական ծառայությունների վարչությանը`

2.1. սահմանված կարգով «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման.

2.2. կազմակերպել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը մարզպետարանների սոցիալական պաշտպանության բաժիններին տրամադրելու աշխատանքները:

 

Նախարար

Ռ. Մարտիրոսյան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1 նոյեմբերի 2000 թ.
ք. Երևան

N 266

 

Հ Ր Ա Մ Ա Ն  

 

«ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`

Հրամայում եմ

1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին «Ընտանիքների սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը (կցվում է):

 

Նախարար

Լ. Բարխուդարյան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

18 հոկտեմբերի 2000 թ.
ք. Երևան

 N 296

 

Հ Ր Ա Մ Ա Ն  

 

«ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`

Հրամայում եմ

1. Հաստատել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը (կցվում է):

2. «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին (Ա. Պետրոսյան).

- կազմակերպել վերոհիշյալ հրահանգի իրազեկումը մասնաճյուղին և ապահովել պահանջների կատարումը:

 

 

Է. Մադաթյան

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թվականի
սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2000 թվականի
նոյեմբերի 1-ի
թիվ 266 հրամանով

Հաստատված է
 ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2000 թվականի 
հոկտեմբերի 18-ի
թիվ 296 հրամանով

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 727 և 2000 թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշումներով և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (այսուհետև` կենտրոն) հաշվառված ընտանիքներին տրվող սոցիալական անձնագրերի լրացման կարգը:

1.2. Ընտանիքի սոցիալական անձնագիրը (այսուհետև` ՍԱ) լրացվում է համապատասխան կենտրոնի կողմից:

1.3. ՍԱ-ը (հավելված 1) լրացվում է 2 օրինակից` մեկը պահվում է կենտրոնում, մյուսը` տվյալ ընտանիքում: Երկու օրինակն էլ հաշվառվում են նույն համարով:

1.4. ՍԱ-երը ներկայացված բոլոր փաստաթղթերի հետ պահվում են կենտրոնում և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

1.5. ՍԱ-ում պահանջվող տվյալները լրացվում են անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա (հավելված 2):

1.6. Ընտանիքին ՍԱ-ը հատկացնելիս ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին անհրաժեշտ է ծանոթացնել ՍԱ-ի վարման կանոններին (հավելված 10), այն հաստատելով ստացողի ստորագրությամբ` ՍԱ-ի 16 -րդ դաշտում:

1.7. Յուրաքանչյուր տեսուչ ընտանիքների հաշվառումը կատարում է կենտրոնի տնօրենի հրամանով իրեն ամրացված սպասարկման որոշակի տարածքում:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

2.1. ՍԱ-ը լրացվում է սոցիալական աշխատողի կողմից պարզ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: Բոլոր թվերը գրվում են արաբականով: Անհրաժեշտ փոփոխությունների դեպքում նախկին գրառումը ջնջվում է մեկ պարզ գծով (ընթեռնելի թողնելով նախորդը) և լրացվում է նոր տվյալը:

2.2. ՍԱ-երը հաշվառվում (համարակալվում) են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ծառայության վարչության (հետագայում ՍԾՎ) կողմից տվյալ կենտրոնի համար հաստատված համարների տիրույթում:

2.3. ՍԱ-ի 1-ին դաշտում լրացվում է հաշվառման համարը վեց նիշով:

Օրինակ`

0

0

0

3

4

7

 

2.4. 2-րդ, 3-րդ, 4-րդ դաշտերում լրացվում է վարձակալի (սեփականատիրոջ), այսուհետ` վարձակալ, ազգանունը, անունը, հայրանունը լրիվ` ինչպես անձնագրում:

Օրինակ`  Պողոսյան Գևորգ Աշոտի

2.5. 5-րդ դաշտում լրացվում է քաղաքի, տարածաշրջանի համարը 3 նիշով, տրված ՍԾՎ-ի կողմից (հավելված 3):

Օրինակ`  0 1 1 կամ 2 6 5

2.6. 6-րդ դաշտում լրացվում է քաղաքի կամ տարածաշրջանի անվանումը` լրիվ:

Օրինակ`  Աշտարակի տարածաշրջան կամ ք. Չարենցավան

2.7. 7-րդ դաշտում լրացվում է համայնքի անվանումը:

Օրինակ`  Քաջարան կամ Նոր Նորք
2.8. 8-րդ դաշտում 3 նիշով լրացվում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի համարը:
Օրինակ`  018
2.9. 9-րդ դաշտում լրացվում է փողոցի անունը, նրբանցքը, փակուղին:
Օրինակ` Ազատության 3 նրբ կամ Հանրապետության 1 փակ
2.10. 10-րդ դաշտում լրացվում է շենքը, մասնաշենքը:
Օրինակ`  18 կամ 63գ կամ 143/5
2.11. 11-րդ դաշտում լրացվում է բնակարանի համարը:
Օրինակ` 160 կամ 7/2 կամ 24ա
2.12. 12-րդ դաշտում լրացվում է բնակարանի հեռախոսի համարը:
Օրինակ`

8

5

7

9

6

3

 
2.13. 13-րդ դաշտի 1-ին վանդակում նշվում է 0 կամ 1.
0 - առանձնատուն լինելու դեպքում,
1 - բազմաբնակարանային շենքի դեպքում
հաջորդ 2 վանդակներում 2 նիշով նշվում է համատիրության, թաղային կոմիտեի հերթական համարը, այդպիսին չլինելու դեպքում պայմանական համարը (պայմանական համարները տրվում են կենտրոնի կողմից):

Օրինակ`

17 թ/կ - 0 1 7, 3 թ/կ - 0 0 3
41 բշտ - 1 4 1, 3 բշտ - 1 0 3
2.14. 14-րդ դաշտում 4 նիշով լրացվում է սոցիալական աշխատողի կոդը:
Օրինակ` 1 2 0 6 կամ 0 1 0 5
2.15. 15-րդ դաշտում գրվում է կենտրոնի տնօրենի ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը` վավերացված կնիքով և ստորագրությամբ, իսկ 17-րդ դաշտում լրացվում է ընտանիքի հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին:
2.16. 16-րդ դաշտում ամրագրվում է ՍԱ-ը ստացող չափահաս անդամի (մյուսների համաձայնությամբ) ստորագրությունը, ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը:
2.17. 18-րդ դաշտում գրվում է ընտանիքի` ՍԱ-ի լրացման պահին ներկա գտնվող բոլոր անդամների թիվը (24-րդ դաշտում ամրագրված «այո»-ների և «ոչ»-երի գումարը): Ընտանիքի կազմի մեջ մտնում են տվյալ բնակարանում համատեղ կենցաղ վարող անձինք` բացառությամբ ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի և լրիվ պետական խնամքի տակ գտնվող անձանց (մանկատներ, երեխայի տներ, հաշմանդամների տներ, տուն-ինտերնատներ, ծերանոցներ զինվորական ուսումնարաններ և այլն:)
2.18. 19-րդ դաշտում լրացվում է ընտանիքի անդամների ազգանունը, անունը, հայրանունը (առաջին տողում վարձակալի)` ինչպես անձնագրում կամ ծննդյան վկայականում:
2.19. Եթե ընտանիքի անդամների թիվը 12-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ, գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում են միայն 19-31 սյունակները:
2.20. 20-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի սեռը` ար. կամ իգ.:
2.21. 21-րդ դաշտում լրացվում է վարձակալի նկատմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ազգակցական կապի ծածկագիրը` համաձայն հավելված 4-ի:
2.22. 22-րդ դաշտում լրացվում է ծննդյան օրը, ամիսը, տարին` համապատասխանաբար` 2, 2, 4 նիշերով:

Օրինակ`

17/08/1928 (1928 թ-ի օգոստոսի 17) կամ
03/12/1936 (1936 թ-ի դեկտեմբերի 3)
Եթե անձը հաստատող փաստաթղթում նշված է միայն տարին, ապա որպես ծննդյան օր լրացվում է նշված տարվա հուլիսի 1-ը (01/07....)
 2.23. 23-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի անձնագրի, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար ծննդյան վկայականի սերիան և համարը (ինչպես փաստաթղթում):
2.24. 24-րդ դաշտում լրացվում է`
այո - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է և ապրում է այդ հասցեում,
բաց - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է, բայց այդ հասցեում չի բնակվում,
ոչ - եթե տվյալ քաղաքացին չի հաշվառված (գրանցված), բայց ապրում է այդ հասցեում,
Ընտանիքի կազմը ՍԱ-ում լրացվում է տեղական ինքնակառավարման մարմնի, թաղային կոմիտեների և այլ հիմնարկների (հանրակացարան, հանգստյան տուն) կողմից տրված տեղեկանքի հիման վրա: ՍԱ-ում լրացվում են այդ բնակարանում հաշվառված (գրանցված) բոլոր անձանց տվյալները:
2.25. Սոցիալական անձնագրում 24-րդ դաշտում բացառիկ դեպքերում ընտանիքում գրանցված «բացակա» անդամին ամրագրել «հարգելի», եթե,
2.25.1. Ընտանիքում գրանցված «բացակա» անդամը (անդամները) գտնվում է հանրապետությունից դուրս, ունի մեկ տարուց ավելի ժամանակավոր կամ մշտական հաշվառում և նրա սոցիալական խումբը (հավելված 1) հաստատող փաստաթուղթը ներկայացվում է կենտրոն:
2.25.2. Ընտանիքը փաստացի բնակվում է առանց հաշվառման իր բարեկամի (ծանոթի) տանը:
2.25.3. Սոցիալական անձնագրում «բացակա»-ով ամրագրված մի ամբողջ ընտանիք մեկ այլ բնակավայրում հաշվառված է ընտանեկան նպաստի համակարգում, ստանում է ընտանեկան նպաստ և այդ մասին ներկայացնում է տեղեկանք:
2.25.4. Ընտանիքի «բացակա» անդամը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի մյուս անդամների խնամակալը:
2.25.5.«Բացակա» անդամի վերադառնալու դեպքում նրա բոլոր տվյալները ենթակա են պարտադիր մուտքագրման:
2.25.6. Ընտանիքում «բացակա» անդամը ընտանիքի անդամների ընդհանուր թվի մեջ չի հաշվարկվում:
2.26. Եթե անձը որևէ սոցիալական խմբի (խմբերի) ներկայացուցիչ է, ապա 25-30-րդ դաշտերում լրացվում է այդ սոցիալական խմբի (խմբերի) ծածկագիրը (հավելված 5) և ժամկետը: Հակառակ դեպքում այդ դաշտերը չեն լրացվում:
Կ 88 սոցիալական խմբի համար ժամկետի դաշտում գրվում է «ցմահ» բառը:
Մեկ սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25- 26 դաշտերը:
Երկու սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25- 28 դաշտերը:
Երեք սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25- 30 դաշտերը:
Օրինակ` 2000 թ. մայիսի 15-ին ծնված երեխայի համար լրացվում է`
 

Խումբ

 ժամկետ

խումբ

 ժամկետ

խումբ

 ժամկետ

Ա 55

 15/08/2002

 

/ /

 

 / /

 
եթե անձը 2-րդ խմբի հաշմանդամ է, 1-ին կուրսի ուսանող և 17 տարեկան, ապա լրացվում է`
 

Խումբ

 ժամկետ

խումբ

 ժամկետ

խումբ

 ժամկետ

Հ 22

01/01/2001

Ս 12

 01/07/2005

Ա 66

15/10/2002

 
Մ 23` միակողմանի ծնողազուրկ երեխա, Ե 56` երկկողմանի ծնողազուրկ երեխա, Ա 34` ամուսնալուծված ընտանիքի երեխա, Մ 45` միայնակ մոր երեխա սոցիալական խմբերի կոդերը նշվում են միայն անչափահաս երեխաների տողում:
Մ 23 և Ե 56 կոդերը լրացվում են մինչև 21 տարեկանը լրանալը, եթե անձը չի աշխատում: 18 տարին լրանալուց հետո նրա աշխատելու դեպքում Մ 23 և Ե 56 կոդերը հանվում են անկախ տարիքից:
Վերոհիշյալ դեպքերում որպես 2-րդ սոցիալական խումբ գրանցվում է նրանց անչափահաս լինելը` Ա 55, Ա 66, իրենց ժամկետներով:
Եթե անչափահաս երեխան միաժամանակ պատկանում է սոցիալական 4 խմբի, ապա կարելի է չգրել Ա 55-ը, կամ Ա 66-ը:
Ամուսնության մեջ չգտնվող կնոջ կողմից անչափահաս երեխա որդեգրելու դեպքում, երեխայի դիմաց դրվում է Մ45 կոդ:
Կ 87 կոդն ամրագրվում է չափահաս աշխատունակ զավակներ կամ այլ խնամողներ չունենալու մասին տվյալ միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) անաշխատունակ կենսաթոշակառուի կողմից դիմում և գրավոր հայտարարություն տալու դեպքում (հայտարարության բովանդակությունը բերված է հավելված 9 -ում):
Միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) անաշխատունակ կենսաթոշակառուի համար Կ 87 կոդը ամրագրվում է ժամկետով, եթե կա դրա համար համապատասխան ժամկետային սահմանափակում` հաշմանդամ է ժամկետով, զավակն ինքը հաշմանդամ է ժամկետով և այլն: Ժամկետը նշվում է մինչև համապատասխան սահմանափակման ժամկետի ավարտը:
Միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) անաշխատունակ կենսաթոշակառուի համար Կ 87 կոդը ամրագրվում է իր հիմնական սոցիալական խմբի հետ զուգահեռ` Կ 88, (Կ 86), Հ 11, Հ 22:
Ս12 կոդը լրացվում է պետական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների անվճար բաժնում սովորողների համար:
Հաշմանդամ երեխաների համար Հ 44 կոդին զուգահեռ նշվում է նրանց անչափահաս լինելու փաստը` Ա 66 կամ Ա 55 իրենց ժամկետներով:
Գործազուրկի համար ժամկետը նշվում է զբաղվածության կենտրոնում հաշվառելու օրվանից սկսած մեկ տարի ժամկետով: Քաղաքացին նշված ժամկետից հետո գործազուրկի կարգավիճակը շարունակվելու դեպքում պարտավոր է համապատասխան փաստաթղթերով ներկայանալ կենտրոն:
2.27. 31-րդ դաշտում լրացվում է աշխատանքի մեջ գտնվող տվյալ անձի դիմելու պահին նախորդած 12 ամիսների միջին ամսական եկամուտի չափը (դրամի ճշտությամբ) ներկայացված տեղեկանքի հիման վրա:
Օրինակ` եթե քաղաքացին աշխատավարձի տեղեկանքը կենտրոն է ներկայացրել 01.03.2000 թվականին, իսկ աշխատանքի էր ընդունվել 01.10.99 թվականից, ապա միջին ամսական եկամուտի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.
 
հոկտեմբեր(14000)+նոյեմբեր(10000)+դեկտեմբեր(18000)+ հունվար(12000)+փետրվար(12000)/5 ==13600
 
Օրինակ` գործազուրկի նպաստ ստացողների համար`
 
գործազուրկի նպաստ (3100 դրամ)x(գործազուրկի ժամկետ (6 ամիս) /12=== 1550 դրամ:
 
Ընտանիքի ամբողջական եկամուտի կազմի մեջ մտնում են ընտանիքի եկամուտները` համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. հունիսի 8-ի թիվ 352 որոշմամբ հաստատված հավելված 1 «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների» ցանկը և հավելված 3 «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում ապահովադիրների գրանցման և հաշվառման» կարգը:
Եթե կենսաթոշակառուն ստանում է նաև աշխատավարձ, ապա նրա աշխատավարձի չափը գրվում է ՍԱ-ի 45-րդ դաշտում, մնացած դեպքերում` կենսաթոշակի լրիվ չափը:
Պետական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների անվճար բաժնում սովորողների համար կրթաթոշակի չափը լրացվում է որպես եկամուտ:
Ընտանիքի ամբողջական եկամուտի հաշվարկի մեջ չեն մտնում պատվովճարները, երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխա խնամող մասնակի վճարովի արձակուրդում գտնվող մայրերի նպաստները:
Եթե ընտանիքի որևէ անդամ հայտարարում է եկամուտ չունենալու մասին, ապա 31-րդ դաշտում գրվում է «չունի» բառը:
2.28. 33-րդ դաշտը լրացվում է համաձայն հավելված 6-ի:
2.29. 34-րդ դաշտում լրացվում են տվյալներ բնակարանային պայմանների մասին համաձայն հավելված 7-ի:
2.30. 35-րդ դաշտում լրացվում է ստացված մարդասիրական օգնության անձնագրի համարը և անվանումը:
Օրինակ` 23/մթերք 14/նավթ
2.31. 36-րդ դաշտում լրացվում է օգնության ստացման օրը, ամիսը, տարին:
Օրինակ`  03/09/94 կամ 1994 թ. սեպտեմբերի 3,
2.32. 37-րդ դաշտում լրացվում է օգնությունը հատկացնող կազմակերպության անվանումը:
2.33. Եթե ընտանիքի ստացած օգնությունների քանակը 28-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ, գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում է միայն 35-38 սյունակները:
2.34. ՍԱ-ի 38-րդ դաշտում ընտանիքում մնացող օրինակում ստորագրում է օգնություն հատկացնող կենտրոնի համապատասխան տեսուչը:
2.35. 39-րդ դաշտում լրացվում է կրթությունը համաձայն հավելված 8-ի:
Պահանջվող փաստաթուղթը` ատեստատ, դիպլոմ, ստուգման գրքույկ կամ տեղեկանք ուսումնական հաստատությունից:
2.36. ՍԱ-ի 24-րդ դաշտում զինվորական ծառայության մեջ գտնվող անձի դիմաց գրանցել «ելք» 2 տարի ժամկետով:
Օրինակ` քաղաքացու 18 տարին լրացել է 15.03.2000 թ. և զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքի համաձայն զորակոչվել է բանակ 01.04.2000 թ.-ին: ՍԱ-ի 24-րդ դաշտում լրացվում է «ելք», իսկ 25-րդ դաշտում` ժամկետը 01/04/2002 թ.:
2.37. 41-րդ դաշտը լրացվում է միայն փախստականների համար:
Նշվում է նրանց վերջին վերագրանցման ժամանակ ստացած համարը` համաձայն փախստականի վկայականի:
2.38. 42-րդ դաշտում լրացվում է տվյալներ զբաղվածության մասին:
Եթե անձը զբաղված է, ապա լրացվում է «Ա» տառը, եթե ոչ` «Չ» տառը:
Անձի զբաղվածությունը որոշվում է համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի:
Պահանջվող փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնի, հանրակացարանների, համատիրությունների, թաղային կոմիտեների կողմից տրված, որը ներկայացվում է չաշխատելու դեպքում, ինչպես նաև սովորողների համար տեղեկանք ուսումնական հաստատությունից կամ ստուգման գրքույկ:
2.39. 43-րդ դաշտում լրացվում են տվյալներ ընտանիքի մասին:
Սյունակի առաջին երեք տողերը վերաբերում են սեփականությունից ստացած եկամուտներին:
Առաջին տողում գրվում է հողից ստացած եկամուտը:
Երկրորդ տողում գրվում է անասնապահությունից ստացած եկամուտը:
Երրորդ տողում գրվում է գյուղ-սարքավորումներից ստացված եկամուտը:
2.40. 43-րդ դաշտի չորրորդ տողում լրացվում է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վարձի վճարման աբոնենտի համարը:
2.41. 43-րդ դաշտի հինգերորդ տողում լրացվում է սպառած գազի դիմաց վարձի վճարման աբոնենտի համարը:
2.42. 44-րդ դաշտում նշվում է ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների ՍԱ-ում արձանագրման հերթական համարը և օրը, ամիսը տարին: Փաստագրման դեպքում` լրացվում է փաստագրման առաջին տառը և ամսաթիվը:
Օրինակ` 1-15/09/99, իսկ երկրորդ փոփոխությունը` 2-24/02/2000, Փ-24/02/2000:
2.43. 45-րդ դաշտի 1-ին սյունակում լրացվում է աշխատող կենսաթոշակառուի աշխատավարձի չափը:
2.44. 46-47-րդ դաշտերը չեն լրացվում մինչև նոր հրահանգի ստացումը:
 
3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
3.1. Ընտանիքի և նրա յուրաքանչյուր անդամի տվյալների փոփոխությունների մասին վարձակալը կամ ընտանիքի չափահաս անդամներից մեկը պարտավոր է հայտնել կենտրոն` սոցիալական անձնագրում գրանցելու համար:
3.2. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխության ամրագրումը կատարվում է վարձակալի կամ չափահաս անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
3.3. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխությունը կարող է առաջ բերել դրա հետ կապված այլ տվյալների փոփոխություններ:
Օրինակ` վարձակալի փոխվելու դեպքում հնարավոր է, որ փոխվեն ընտանիքի մյուս անդամների ազգակցական կապը նրա նկատմամբ (21-րդ դաշտ) և այլն:
3.4. Վարձակալի կամ որևէ չափահաս անդամի կողմից հայտարարված փոփոխությունն արձանագրվում է ՍԱ-ում:
ՍԱ-ում փոփոխվող տվյալի վրա քաշվում է մեկ ուղիղ գիծ, այնպես, որ նախկին գրառումը մնա ընթեռնելի և գրվի նոր տվյալը, փակագծի մեջ նշելով այդ անձնագրի համար փոփոխությունների արձանագրման հերթական համարը: Նույն օրը կատարված բոլոր փոփոխություններն ունենում են նույն հերթական համարը: ՍԱ-ում հայտարարված փոփոխություններն արձանագրելու տեղ չլինելու դեպքում դրանք գրանցվում են լրացուցիչ ՍԱ-ի վրա` լրացնելով ՍԱ-ի նույն համարը, միայն փոփոխվող տվյալ ունեցող ընտանիքի անդամի ազգանունը, անունը, հայրանունը, փոփոխված տվյալը, փոփոխության համարը, դատարկ թողնելով մնացած դաշտերը:
3.5. Ընտանիքի կազմի փոփոխության դեպքում, եթե դուրս եկողը վարձակալն է, պարտադիր ուշադրություն է դարձվում ազգակցական կապին և անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
3.5.1. Ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելիս ընտանիքի բացակա անդամի միավորը ընդունվում է որևէ սոցիալական խմբի չպատկանող անձի (հավելված 1) միավորին հավասար - 20:
3.6. Ընտանիքի հաշվառումից դուրս գալը կատարվում է վարձակալի դիմումի հիման վրա, որը պահվում է այդ ընտանիքի փաստաթղթերի ծրարում, իսկ ձևակերպումը տեղեկատվական բազայում կատարվում է հատուկ ձևով`
«Տիպը» սյունակում լրացվում է ընտանիքի հաշվառումից դուրս գալու պատճառը` կատարելով հետևյալ գրառումները.
«Ե» - ընտանիքը տեղափոխվում է այլ բնակավայր (ընդ որում աղյուսակից դուրս, ազատ տարածքում, նույն տողում նշվում է այն տարածաշրջանի կոդը, ուր տեղափոխվում է ընտանիքը),
«Կ» - կրկնակի հաշվառված լինելու դեպքում,
«Մ» - միայնակ անձանց մահվան դեպքում,
«Ի» - ընտանիքը դիմել է «Աղքատության ընտանեկան նպաստ» համակարգի հաշվառումից դուրս գալու համար:
3.7. Ընտանիքի ՍԱ-ի 7-րդ էջում նշվում է ընտանիքի սոցիալական անձնագրի վարման կանոնները (հավելված 10):
 
Հավելված 1
 
 
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
1. ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ N
 |_|_|_|_|_|_|
 
2. Ազգանուն ___________________
 
3. Անուն ____________________ 4. Հայրանուն ____________
 
5. Հասցե |__|__|__|  6 ________________________________
 
7. Քտա, գյուղ _________________________ 8. Փոստ _______
 
9. Փողոց ______________ 10. Շենք _______ 11. Բնակարան ____
 
12. Հեռախոս |_|_|_|_|_|_|  13. Թ/Կ, ԲՇՏ|_|_|_| 14. Տեսուչ  |_|_|_|_|
Վարման կանոններին ծանոթ եմ

15 _______________________

Սոցիալական ծառայությունների տարածքային
կենտրոնի տնօրեն (ազգանուն, ա. հ.)

16 ___________________
(ազգանուն, ա., հ.)

 

17.___ ___________ 200 թ.

Մուտք. նշ._____________

 

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԸ


18. ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ_____

 
 

19

20

21

22

23

N

ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՆՈՒՆ

ՍԵՌԸ

Ազգակցական կապը

Ծննդյան տարեթիվը
օր/ամիս/տարի

ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

1.

 

 

 

/ /

 

2.

 

 

 

/ /

 

3.

 

 

 

/ /

 

4.

 

 

 

/ /

 

5.

 

 

 

/ /

 

6.

 

 

 

/ /

 

7.

 

 

 

/ /

 

8.

 

 

 

/ /

 

9.

 

 

 

/ /

 

10.

 

 

 

/ /

 

11.

 

 

 

/ /

 

12.

     

/ /

 
 
 

33. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՆՇՈՒՄՆԵՐ___

34. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ___
 
24

25

26

27

28

29

30

31

32

ԳՐԱՆ-ՑՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԵԿԱՄՈՒՏ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

ԽՈՒՄԲ

ԺԱՄԿԵՏ

 ԽՈՒՄԲ

ԺԱՄԿԵՏ

ԽՈՒՄԲ

ԺԱՄԿԵՏ

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

 

 

 

 

/ /

 

/ /

 

/ /

   
 
 ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
 

35

36

37

38

N

ԱՆՎԱՆՈՒՄ

ՕՐ/ԱՄԻՍ/
ՏԱՐԻ

ՕԳՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊ.

 ՍՏՈՐԱԳ.

1

 

/ /

 

 

2

 

/ /

 

 

3

 

/ /

 

 

4

 

/ /

 

 

5

 

/ /

 

 

6

 

/ /

 

 

7

 

/ /

 

 

8

 

/ /

 

 

9

 

/ /

 

 

10

 

/ /

 

 

11

 

/ /

 

 

12

 

/ /

 

 

13

 

/ /

 

 

14

 

/ /

 

 

 

35

36

37

38

N

ԱՆՎԱՆՈՒՄ

ՕՐ/ԱՄԻՍ/
ՏԱՐԻ

ՕԳՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊ.

ՍՏՈՐԱԳ.

15

 

/ /

 

 

16

 

/ /

 

 

17

 

/ /

 

 

18

 

/ /

 

 

19

 

/ /

 

 

20

 

/ /

 

 

21

 

/ /

 

 

22

 

/ /

 

 

23

 

/ /

 

 

24

 

/ /

 

 

25

 

/ /

 

 

26

 

/ /

 

 

27

 

/ /

 

 

28

 

/ /

 

 

 

N  

 

 

 

 

 

 

 

 

39

40

41

42

43

44

45

46

47

N

Կ
Ր
Թ

ՀԱՍ.
ԱՇԽԱ-
ՏԱՆՔ

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ
ԳՐԱՆՑՄԱՆ
ՀԱՄԱՐԸ

Զ
Բ
Ա
Ղ

ԸՆՏԱՆԻՔԻ
ՏՎՅԱԼԸ

 

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ
ՀԱՄԱՐԱՆԻՇԸ

1

 

 

|   |   |   |   

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

2

 

 

|   |   |   |   |

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

3

 

 

|   |   |   |   |

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

4

 

 

|   |   |   |   |

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

5

 

 

|   |   |   |   |

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

6

 

 

|   |   |   |   |

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

7

 

 

|   |   |   |   |

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

8

 

 

|   |   |   |   |

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

9

   

|   |   |   |   |

         

|  |  |  |  |  |  |  |  |  |

10

 

 

|   |   |   |   |

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

11

 

 

|   |   |   |   |

 

 

 

 

 

|  |  |  |  |  |  |  |  |  |

12

 

 

|   |   |   |   |

         

|  |  |  |  |  |  |  |  |  |

 
Հավելված 2
 

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

 

Դաշտի
N

Դաշտի
բովանդակությունը

Պահանջվող
փաստաթուղթը

կենտրոնում պահվող օրինակը

1

ՍԱ-ի համարը

ՍԾՎ-ի կողմից տրված համարների տիրույթում

 

2

Ազգանուն

Անձնագիր

 

3

Անուն

Անձնագիր

 

4

Հայրանուն

Անձնագիր

 

5

Հասցե (Շրջանի կոդը)

Տես հավելված 3

 

6

Շրջանի կամ քաղաքի անունը

տեղեկանք բնակության վայրից*

 

7

Քտա, գյուղ

տեղեկանք բնակության վայրից*

տեղեկանք բնակության վայրից*

8

Փոստ

հայտարարությամբ

 

9

Փողոց

տեղեկանք բնակության վայրից*

տեղեկանք բնակության վայրից*

10

Շենք

տեղեկանք բնակության վայրից*

տեղեկանք բնակության վայրից*

11

Բնակարան

տեղեկանք բնակության վայրից*

տեղեկանք բնակության վայրից*

12

Հեռախոս

հայտարարությամբ

 

13

Թ/Կ, ԲՇՏ

հայտարարությամբ

 

14

Տեսուչ

ըստ տնօրենի հրամանի

 

15

Ծառայության պետ (Ա.Ա.Հ)

 

 

16

Քաղաքացի

 

 

17

Լրացման ամսաթիվ

 

 

18

Անդամների թիվը

տեղեկանք բնակության վայրից*

տեղեկանք բնակության վայրից*

19

Ազգանուն Անուն Հայրանուն

Անձնագիր, ծննդյան վկայական

 

20

Սեռը

 

 

21

Ազգակցական կապը

տեղեկանք բնակության վայրից*

 

22

Ծննդյան տարեթիվը

անձնագիր կամ ծննդյան վկայական

ծննդյան վկայականի պատճենը

23

Անձը հաստատող փաստաթուղթ

անձնագիր, ծննդյան վկայական

ծննդյան վկայականի պատճենը

24

Գրանցում

տեղեկանք բնակության վայրից*

տեղեկանք բնակության վայրից*

25, 27, 29

Խումբ

տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 3-րդ սյունակ

տես ՍԱ-ի լրացման հրահանգի հավելված 5-ի 4-րդ սյունակ

26, 28, 30

Ժամկետ

տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 3-րդ սյունակ

տես ՍԱ-ի լրացման հրահանգի հավելված 5-ի 4-րդ սյունակ

31

Եկամուտ տեղեկանք աշխատավայրից, տեղեկանք կենսաթոշակի (նպաստի) նշանակման մարմնից, նշելով կենսաթոշակի (նպաստի) չափը տեղեկանք աշխատավայրից, տեղեկանք կենսաթոշակի (նպաստի) նշանակման մարմնից, նշելով կենսաթոշակի (նպաստի) չափը

32

Ծանոթություն    

33

կենտրոնի աշխատակցի նշումներ տես ՍԱ-ի լրացման հրահանգի հավելված 6  

34

Բնակարանային պայմաններ տեղեկանք բնակավայրից* տեղեկանք բնակավայրից*

35

Անվանում    

36

Օր, ամիս, տարի    

37

Օգնող կազմակերպությունը    

38

Ստորագրություն    

39

Կրթությունը դիպլոմ, վկայական, ստուգման գրքույկ դիպլոմի, վկայականի պատճենը, տեղեկանք ուսումնական հաստատությունից

40

Հասարակական աշխատանք հայտարարությամբ  

41

Փախստականի գրանցման համարը փախստականի վկայական փախստականի վկայականի պատճենը

42

Զբաղվածությունը աշխատանքային գրքույկ, ստուգման գրքույկ, տեղեկանք բնակության վայրից* տեղեկանք բնակության վայրից* կամ զբաղվածության կենտրոնից

43/1
43/2
43/3

Ընտանիքի տվյալը տեղեկանք ունեցած հողի, անասունի մասին տեղեկանք ունեցած հողի, անասունի մասին

43/4

Ընտանիքի տվյալը էլեկտրաէներգիայի վարձի վճարման գրքույկ  
44 Փոփոխության տարեթիվը    
45 Կենսաթոշակառուի աշխատավարձ տեղեկանք աշխատավայրից տեղեկանք աշխատավայրից
46      

47

Անձնական Համարանիշը

 

 
 
տեղեկանքում պետք է նշված լինի ընտանիքի հասցեն, կազմը (այդ թվում բացակա անդամները և առանց գրանցման ապրողները), ազգակցական կապը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության փաստը, ունեցած սեփականությունը:
 
Հավելված 3
 

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

 
Ց Ա Ն Կ
 
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿՈԴԵՐԻ
 

դ

Կենտրոնի անվանումը

Կոդը

Սպասարկման տարածքը

 

Արագածոտնի մարզ

   
01 Աշտարակի 016 քաղ. Աշտարակ
Աշտարակի նախկին վարչական տարածքը

02

Ապարանի

049

Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը

03

Ծաղկահովիտի

050

Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը

04

Թալինի

094

Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Արարատի մարզ

   
05 Արարատի

013

քաղ. Արարատ

06 Արտաշատի 014 քաղ. Արտաշատ
Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը
07 Մասիս 077 Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը

08

Վեդու

051

Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Արմավիրի մարզ

 

 
09 Արմավիրի

031

քաղ. Արմավիր
Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը
10 Բաղրամյանի

057

Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը
11 Վաղարշապատի

038

քաղ. Վաղարշապատ
Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Գեղարքունիքի մարզ

   
12 Գավառի 025 քաղ. Գավառ
Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը
13 Սևանի

035

քաղ. Սևան
Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը
14 Ճամբարակի

074

Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը
15 Մարտունու

076

Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը
16 Վարդենիսի

058

Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Լոռու մարզ

   
17 Վանաձորի 026 քաղ. Վանաձոր
Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը
18 Թումանյանի 012 քաղ. Ալավերդի
Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը
19 Սպիտակի 036 քաղ. Սպիտակ
Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը
20 Ստեփանավանի 037 քաղ. Ստեփանավան
Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը
21 Տաշիրի 069 Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Կոտայքի մարզ

   
22 Աբովյանի 011 քաղ. Աբովյան
Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքը
23 Հրազդանի 033 քաղ. Հրազդան
Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը
24 Չարենցավանի 039 քաղ. Չարենցավան
25 Եղվարդի 080 Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Շիրակի մարզ

   
26 Ախուրյանի 055 Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը
27 Ամասիայի 046 Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը
28 Աշոցքի 063 Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը
29 Արթիկի 015 քաղ. Արթիկ
Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը
30 Գյումրու 268 քաղ. Գյումրի
31 Մարալիկի 048 Անիի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Սյունիքի մարզ

   
32 Գորիսի 018 քաղ. Գորիս
Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը
33 Կապանի 027 քաղ. Կապան
Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը
34 Մեղրու 079 Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը
35 Սիսիանի 088 Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Վայոց Ձորի մարզ

   
36 Եղեգնաձորի 065 Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը
37 Ջերմուկի 020 քաղ. Ջերմուկ
38 Վայքի 044 Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Տավուշի մարզ

   
39 Բերդի 097 Տաուշի նախկին վարչական շրջանի տարածքը
40 Դիլիջան 021 քաղ. Դիլիջան
41 Իջևանի 067 Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը
42 Նոյեմբերյանի 081 Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը
 

քաղ. Երևան

   
43 Աջափնյակի 101 Աջափնյակ համայնք
44 Արաբկիրի 103 Արաբկիր համայնք
45 Էրեբունու 105 Էրեբունի համայնք
46 Կենտրոնի 106 Կենտրոն համայնք
47 Մալաթիա-Սեբաստիա 107 Մալաթիա-Սեբաստիա համայնք
48 Նոր Նորք 108 Նոր Նորք համայնք
49 Շենգավիթի 111 Շենգավիթ համայնք
50 Ավան 102 Ավան համայնք
51 Նուբարաշեն 110 Նուբարաշեն համայնք
52 Քանաքեռ-Զեյթուն 112 Քանաքեռ-Զեյթուն համայնք
53 Նորք-Մարաշ 109 Նորք-Մարաշ համայնք
54 Դավիթաշեն 104 Դավիթաշեն համայնք
 
Հավելված 4
 

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

 
Ազգակցական կապ
 

կոդ

անվանում

00

վարձակալ կամ սեփականատեր

01

ամուսին

02

աղջիկ

03

տղա

04

մայր

05

հայր

06

քույր

07

եղբայր

08

տատ

09

պապ

10

հարս

11

փեսա

12

թոռ

13

սկեսուր

14

սկեսրայր

15

 զոքանչ

16

աներ

17

այլ
 
Հավելված 5
 

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

 
Ց Ա Ն Կ
 
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
 

Կոդը

անվանումը

պահանջվող տեղեկանքը

Հ 11 հաշմանդամ 1-ին խումբ ԲՍՓՀ-ի տեղեկանքի պատճենը և տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
Հ 22 հաշմանդամ 2-րդ խումբ ԲՍՓՀ-ի տեղեկանքի պատճենը և տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
Հ 33 հաշմանդամ 3-րդ խումբ ԲՍՓՀ-ի տեղեկանքի պատճենը և տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
Հ 44 հաշմանդամ երեխա մինչև 16 տարեկան տեղեկանք կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնից
Ա 55 անչափահաս երեխա մինչև 2 տարեկան ծննդյան վկայականի պատճենը
Ա 66 անչափահաս երեխա 2-ից 18 տարեկան ծննդյան վկայականի պատճենը
Կ 88 կենսաթոշակառու (աշխատանքային` տարիքային, արտոնյալ, երկարամյա, սոցիալական` ծերության) տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից, ԱԱՆ-ից, ՆԳ-ից, ՊՆ-ից և ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ից
Գ 99 գործազուրկ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից
Հ 00 հղի կին (20 շաբաթական և ավելի) տեղեկանք կանանց կոնսուլտացիայից
Ս 12 ուսանող (մինչև 23 տարեկան) տեղեկանք պետական ուսումնական հաստատությունից անվճար բաժնում սովորելու մասին
Մ 23 միակողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) ծնողի մահվան վկայականի պատճեն և տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
Մ 45 միայնակ մոր երեխա տեղեկանք քաղաքացիական  կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից
Ա 34 ամուսնալուծված անձի երեխա ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի, հայրություն ճանաչելու մասին վկայականի պատճենը
Ե 56 երկկողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) ծնողի մահվան վկայականի պատճեն և տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
 Կ 87 միայնակ անաշխատունակ կենսաթոշակառու տեղեկանք ԲՇՏ-ից, տեղական ինքնակառավարման մարմնից, դիմում և հայտարարություն
Կ 86 տարեց կենսաթոշակառու (75 տ. և բարձր) տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
 
Հավելված 6
 

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

 
Կենտրոնի աշխատողի նշումը սոցիալական անձնագրի «33»-րդ դաշտում
 
«այո» - ընտանիքը ըստ անապահովության միավորի կարող է ընդգրկվել աղքատության ընտանեկան նպաստի, միանվագ դրամական օգնության կամ մարդասիրական ծրագրերի բաշխման ցուցակներում,
01 - կենտրոնի կողմից մեկ տարով ընտանիքին նպաստի և օգնություններից զրկելու դեպքում,
02 - ընտանիքի անդամներից որևէ մեկը նախորդ տարիների ընթացքում գնել է ավտոմեքենա,
03 - ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ ընտանիքը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ
04 - ընտանիքը կամավոր հրաժարվում է նպաստ կամ օգնություններ ստանալուց
05 - ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից կատարվել է էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման գերածախս
06 - մաքսային մուծումներ կատարելու դեպքում
07 - Բաց բաժնետիրական ընկերության, Փակ բաժնետիրական ընկերության մասնակից կամ բաժնետեր, Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Լիակատար տնտեսական ընկերակցության, Լիակատար պատասխանատվությամբ ընկերության մասնակից լինելու դեպքերում
08 - Վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու լինելու դեպքում
09 - ընտանիքի կողմից միջքաղաքային հեռախոսակապի համար միջին ամսական վճարումների գերածախս կատարելու դեպքում
10 - անշարժ գույք ձեռք բերելու դեպքում
«ոչ» - կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի որոշումը տվյալ ընտանիքին բարեկեցիկ ճանաչելու մասին
 
Հավելված 7
 

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

 
Բնակարանային պայմաններ
 
00 - մշտական բնակարան պետական շենքում,
01 - սեփական առանձնատուն,
02 - հանրակացարան,
03 - վթարային բնակարան,
04 - տնակ,
05 - ժամանակավոր շինություն
06 - այլ
07 - անօթևան ընտանիք*
 
* ընտանիքը 6 ամիս ժամկետով հաշվառվում է կենտրոնի հասցեով` մինչև ընտանիքի հասցեի և բնակարանային պայմանների վերջնականապես ճշտվելը:
 
Հավելված 8
 

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

 
Կրթությունը, գիտական աստիճանը
 

0 անգրագետ

1 չունի
2 տարրական
3 թերի միջնակարգ
4 միջնակարգ
5 միջնակարգ մասնագիտական
6 թերի բարձրագույն
7 բարձրագույն
8 գիտությունների թեկնածու
9 գիտությունների դոկտոր
 
Հավելված 9
 

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

 
 
(դիմումի երեսի կողմը)

_____________________________________________________

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին

Քաղ.___________________________________________________ - ից

 

Հասցեն__________________________________________________

 

Անձնագրի սերիա _________ N ___________ տրված _________________

 

հեռախոս ___________________________
 
 
Դիմում
 
Խնդրում եմ ինձ հաշվառել «Նպաստ» համակարգում որպես ___________________________________________________________
 
____________________
ստորագրություն

__ __________2000 թ.

 
(դիմումի հակառակ կողմը)
 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
Հայտնում եմ, որ ես միայնակ անաշխատունակ կենսաթոշակառու եմ և աշխատունակ չափահաս զավակներ և օրենսդրությամբ սահմանված այլ խնամողներ չունեմ: Ինձ տեղյակ է պահված, որ հայտարարության սխալ լինելու դեպքում կզրկվեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միայնակ կենսաթոշակառուների որևէ արտոնությունից:
Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի փոփոխության, պետության լրիվ խնամքին անցնելու դեպքերում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին:
 
____________________
ստորագրություն

__ __________2000 թ.

 
 
Հավելված 10
 

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 68-Պ հրամանով

 
Ընտանիքի սոցիալական անձնագրի վարման կանոնները
 
1. Ընտանիքի սոցիալական անձնագիրը լրացվում է համապատասխան տարածաշրջանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կողմից և հաստատվում է կնիքով:
2. Յուրաքանչյուր ընտանիքի համար լրացվում է նույն համարով երկու ընտանիքի սոցիալական անձնագիր, մեկը ընտանիքի, մյուսը սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համար:
3. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է ընտանիքի կազմի, եկամուտի և նրա յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի փոփոխությունների մասին հայտնել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին մեկ ամսվա ընթացքում:
4. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է տարին մեկ անգամ, փաստագրման ժամանակ, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
5. Սոցիալական անձնագիրը կորցնելու դեպքում նորը տրվում է միայն համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենի որոշմամբ:
6. Օգնությունը տրվում է միայն ստացողի սոցիալական անձնագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
7. Սոցիալական անձնագրում հատկացվող օգնության մասին գրառումը կատարվում է սոցիալական աշխատողի կողմից ստացողի ներկայությամբ:
8. Ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու դեպքերում, տվյալ ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է աղքատության նպաստ ստանալու իրավունքից:
9. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը և նրա վերադաս մարմիններն իրավունք ունեն ճշտելու սոցիալական անձնագրում քաղաքացու կողմից հայտարարված տեղեկությունների հավաստիությունը:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2005, N 88-Ն 11.09.2005, N 68-Պ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան