Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-ՔՆ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.11.30/21(84)
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.1997
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն
 

3 մարտի 1997 թ. N 13-ՔՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում պետական քննական հանձնաժողովների մասին» կանոնակարգը (կցվում է):

 

Նախարար

Ա. Պետրոսյան

 

Հաստատված է
 ՀՀ կրթության և գիտության նախարարության
կողմից 3 մարտի 1997 թ.

 

 

 

 

 

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 10 ապրիլի 1997 թ.:
Գրանցման N 12970014

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն կանոնակարգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 36 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի 5-րդ կետի ը) ենթակետի:

1. Պետական քննական հանձնաժողովը, որպես կանոն, կազմակերպվում է միասնական ուսուցման բոլոր ձևերի համար յուրաքանչյուր մասնագիտության գծով: Մեծ թվով շրջանավարտների դեպքում նույն մասնագիտության համար կազմվում են մի քանի հանձնաժողովներ: Փոքրաթիվ շրջանավարտների դեպքում կարող է կազմակերպվել մեկ միացյալ հանձնաժողով հարակից մասնագիտությունների համար:

2. Պետական քննական հանձնաժողովի գործունեության շրջանակների մեջ մտնում է պատրաստվող մասնագետների գիտատեսական և գործնական պատրաստվածության ստուգումը, նրանց համապատասխան որակավորում շնորհելու և դիպլոմ (գերազանցության կամ ոչ գերազանցության) տալու հարցի որոշումը, բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկությունների մշակումը:

3. Պետական քննական հանձնաժողովը, բաղկացած նախագահից և հանձնաժողովի անդամներից, կազմվում է յուրաքանչյուր տարի և գործում օրացուցային տարվա ընթացքում:

4. Հանձնաժողովի նախագահին նշանակում է ըստ բարձրագույն ուսումնական հաստատության ենթակայության, համապատասխան նախարարությունը (գերատեսչությունը)` բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի առաջարկությամբ, տվյալ մասնագիտությամբ արտադրության առավել խոշոր մասնագետների կամ գիտնականների թվից, որոնք չեն աշխատում տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում:

5. Պետական քննական հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի իրավունքով ընդգրկվում են բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը կամ ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտորներից մեկը, համապատասխան ֆակուլտետի դեկանը կամ նրա տեղակալը, ամբիոնների վարիչները, հասարակական գիտությունների, մասնագիտական, առանձին ընդհանուր գիտական և ընդհանուր ճարտարագիտական առարկաների, արտադրության էկոնոմիկայի և կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության ամբիոնների պրոֆեսորներ կամ դոցենտներ:

Բացի դրանից հանձնաժողովի կազմի մեջ մտնում են նաև մշակույթի և ժողտնտեսության համապատասխան ճյուղերում աշխատող մասնագետները:

Հանձնաժողովի կազմի մեջ կարող են մտնել այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորներ և դասախոսներ, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների գիտաշխատողներ:

Պետական քննական հանձնաժողովի աշխատանքներում ուսանողներից պետական քննություններ ընդունելու ժամանակաընթացքում, որպես քննող դասախոսներ, կարող են ներգրավվել համապատասխան ամբիոնների պրոֆեսորներ և դոցենտներ, եթե հանձնաժողովի կազմում այդ ամբիոններից չկան ներկայացուցիչներ:

Այդ դեպքում նրանք օգտվում են հանձնաժողովի անդամի իրավունքներից:

Պետական քննական հանձնաժողովի անհատական և քննող դասախոսների կազմը հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը ոչ ուշ, քան աշխատանքները սկսելուց մեկ ամիս առաջ:

6. Պետական քննական հանձնաժողովում բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտող ուսանողները հանձնում են պետական քննություններ կամ պաշտպանում են դիպլոմային նախագծեր (աշխատանքներ):

7. Պետական քննական հանձնաժողովների աշխատանքները կազմակերպվում են բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ժամկետներում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա բաժինների պետական քննական հանձնաժողովներն իրենց աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կարող են կատարել և այլ ժամկետներում:

8. Պետական քննություններ հանձնելու կամ դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանությանը թույլատրվում են այն ուսանողները, ովքեր կատարել են ուսումնական պլանի և ծրագրերի բոլոր պահանջները: Պետական քննություններ հանձնելու կամ դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանությանը թույլատրված ուսանողների ցուցակները պետական քննական հանձնաժողովին ներկայացնում է ֆակուլտետի դեկանը:

9. Յուրաքանչյուր պետական քննական հանձնաժողովի աշխատանքի գրաֆիկը համաձայնեցված հանձնաժողովի նախագահի հետ, ֆակուլտետի դեկանի ներկայացմամբ` հաստատում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, և այդ մասին դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանությունից կամ պետական քննությունից ոչ ուշ, քան 1 ամիս առաջ հայտնվում է բոլորին: Պետական քննական հանձնաժողովի օրինական աշխատանքը չպետք է գերազանցի 6 ժամից:

10. Պետական քննական հանձնաժողովին մինչև պետական քննությունների կամ դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանության սկսելը ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

10.1. Ֆակուլտետի դեկանի տեղեկանքը ուսանողի կողմից ուսումնական պլանի կատարման, տեսական առարկաներից, կուրսային նախագծերից և աշխատանքներից ստացած գնահատականների վերաբերյալ, ինչպես նաև ուսանողի հասարակական գործունեության մասին բնութագիրը` տրված ֆակուլտետի հասարակական կազմակերպությունների կողմից: Տեղեկանքը և բնութագիրը ընթերցվում են պաշտպանությունից առաջ:

Ծանոթություն. Նույն առարկայից մի քանի քննական գնահատականների առկայության դեպքում, ուսումնական պլանի կատարման վերաբերյալ տեղեկանքում, որպես կանոն, մտցվում է ուսանողի կողմից ստացած վերջին գնահատականը: Այն դեպքերում, երբ վերջին կիսամյակի ծրագրային նյութի աննշան ծավալի կամ գիտաուսումնական անբավարար բովանդակության պատճառով վերջին գնահատականը չի բնութագրում ուսանողների պատրաստվածության մակարդակը տվյալ առարկայից, համապատասխան ամբիոնին իրավունք է տրվում որոշելու, թե որ կուրսի կամ որ կիսամյակի գնահատականը պետք է մտցնել տեղեկանքի և դիպլոմի միջուկի մեջ: Չի թույլատրվում հանել միջին գնահատական:

10.2. Ղեկավարի կարծիքը:

10.3. Արտադրության, գիտական հիմնարկի կամ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագետի գրախոսականը դիպլոմային նախագծի (աշխատանքի) վերաբերյալ: Գրախոսների կազմը համապատասխան ամբիոնի վարիչի ներկայացմամբ` հաստատում է ֆակուլտետի դեկանը:

Ծանոթություն. Պետական քննական հանձնաժողովին կարող են ներկայացվել նաև կատարված դիպլոմային նախագծի (աշխատանքի) գիտական և գործնական արժեքը բնութագրող այլ նյութեր` նախագծի (աշխատանքի) թեմայով տպագրված հոդվածներ, նախագծի (աշխատանքի) գործնական կիրառությունը մատնանշող փաստաթղթեր, մանրակետեր, նյութերի, իրերի գյուղատնտեսական արտադրանքի նմուշներ և այլն:

11. Դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանությունը կամ պետական քննությունների հանձնումը կատարվում է պետական քննական հանձնաժողովի բաց նիստում հանձնաժողովի կազմի կեսից ոչ պակաս անդամների ներկայության դեպքում: Դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանությունը կարող է տեղի ունենալ ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունում, այնպես էլ հիմնարկություններում, ձեռնարկություններում և կազմակերպություններում, որոնց համար պաշտպանվող նախագծի (աշխատանքի) թեմատիկան ներկայացնում է գիտատեսական կամ գործնական հետաքրքրություն:

12. Պետական քննությունները անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական պլաններով հաստատված առարկաներից գործող ուսումնական ծրագրերի ծավալով:

13. Պետական քննությունները անց են կացվում տոմսերով, լրիվ համապատասխան ուսումնական ծրագրերին:

14. Պետական քննության տևողությունը յուրաքանչյուր առարկայից, ինչպես նաև մեկ դիպլոմային նախագծի (աշխատանքի) պաշտպանությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի 45 րոպեն:

Դիպլոմային նախագծի (աշխատանքի) բովանդակությունը ներկայացնելու համար ուսանողին տրվում է մինչև 20 րոպե ժամանակ:

15. Դիպլոմային նախագծի (աշխատանքի) և պետական քննությունների արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար»:

Դիպլոմային նախագիծը (աշխատանքը), ինչպես նաև պետական քննությունների ժամանակ ցուցաբերած գիտելիքները գնահատելիս հաշվի է առնվում ուսանողների տեսական, գիտական և գործնական պատրաստվածության մակարդակը:

Դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանության, ինչպես նաև պետական քննությունների հանձնման արդյունքները հայտարարվում են նույն օրը` պետական քննական հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո:

16. Դիպլոմային նախագիծ (աշխատանք) պաշտպանած կամ պետական քննություն հանձնած ուսանողին պետական քննական հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում, տրվում է դիպլոմ և կրծքանշան:

17. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողին, որը ուսումնական պլանով նախատեսված առարկաների կուրսային քննությունների 75 %-ից ոչ պակասը հանձնել է «գերազանց», իսկ մնացած առարկաները` «լավ» գնահատականներով, դիպլոմային նախագիծը (աշխատանքը) պաշտպանել կամ պետական քննությունները հանձնել է «գերազանց» գնահատականներով, ինչպես նաև իրեն դրականորեն է դրսևորել գիտական և հասարակական աշխատանքում, տրվում է գերազանցության դիպլոմ:

18. Պետական քննական հանձնաժողովի որոշումները դիպլոմային նախագծի (աշխատանքի) և պետական քննությունների ժամանակ դրսևորած գիտելիքների գնահատականների, ինչպես նաև որակավորում շնորհելու և դիպլոմ (գերազանցության կամ ոչ գերազանցության) տալու մասին ընդունվում են պետական քննական հանձնաժողովի փակ նիստում` բաց քվեարկությամբ` նիստին մասնակցողների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում նախագահի ձայնը որոշիչ է:

19. Պետական քննական հանձնաժողովի բոլոր նիստերը արձանագրվում են արձանագրությունների հատուկ գրքում: Պետական քննական հանձնաժողովի նիստերի արձանագրությունները կազմվում են համաձայն 1, 2, 3 հավելվածների (կցվում են): Արձանագրության մեջ նշվում են դիպլոմային նախագծի (աշխատանքի) կամ պետական քննությունների գնահատականները, ինչպես նաև տրված հարցերը, հատուկ կարծիքները և այլն: Արձանագրության մեջ նշվում է շնորհված որակավորումը և բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտողի դիպլոմի տեսակը (գերազանցության կամ ոչ գերազանցության):

Արձանագրությունները ստորագրում են պետական քննական հանձնաժողովի նախագահը և նիստին մասնակցած անդամները: Արձանագրությունների գիրքը պահվում է բարձրագույն ուսումնական հաստատության գործերում:

20. Այն դեպքերում, երբ դիպլոմային նախագիծը (աշխատանքը) գնահատվում է «անբավարար», պետական քննական հանձնաժողովը որոշում է` կարող է արդյոք ուսանողը հաշվի առնելով հանձնաժողովի դիտողությունները պաշտպանել դիպլոմային նույն նախագիծը (աշխատանքը) երկրորդ անգամ, թե պետք է մշակի համապատասխան ամբիոնի կողմից տրվող նոր թեմա:

Պետական քննությունից «անբավարար» գնահատական ստանալը չի զրկում ուսանողին մյուս պետական քննությունները հանձնելու իրավունքից:

Պետական քննությունների վերահանձնումը կազմակերպվում է հաջորդ քննաշրջանում միայն այն առարկաներից, որոնցից նախորդ քննաշրջանում ստացվել են «անբավարար» գնահատականներ:

21. Արտադրությունից կտրված սովորող ուսանողը, որը դիպլոմային նախագծի (աշխատանքի) պաշտպանությունից կամ ավարտական պետական քննությունից ստացել է «անբավարար» գնահատական հեռացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունից: Այդ դեպքում ուսանողին տրվում է սահմանված ձևի ակադեմիական տեղեկանք:

22. Դիպլոմային նախագիծը (աշխատանքը) չպաշտպանած կամ պետական քննությունները չհանձնած ուսանողին թույլատրվում է վերահանձնել դիպլոմային նախագիծը (աշխատանքը) կամ պետական քննությունները բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում` աշխատավայրից դրական բնութագիր ներկայացնելու դեպքում:

Ծանոթություն. Ուսանողը պետական քննությունները վերահանձնելիս, հանձնում է քննություններ այն առարկաներից, որոնք նախատեսված են եղել նրա ավարտման տարում գործող ուսումնական պլանով:

23. Այն ուսանողները, որոնք չեն պաշտպանել դիպլոմային նախագիծը (աշխատանքը) կամ չեն հանձնել պետական քննությունները հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված), բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը կարող է երկարացնել նրանց ուսուցման ժամկետը մինչև պետական քննական հանձնաժողովի աշխատանքի հաջորդ քննաշրջանը, բայց մեկ տարուց ոչ ավելի:

24. Պետական քննական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը 2 շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում կրթությունը վերահսկող նախարարություն և պատճենը բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորին:

Պետական քննական հանձնաժողովի հաշվետվության մեջ պետք է նշվի` տվյալ մասնագիտությամբ մասնագետների պատրաստվածության մակարդակը բարձրագույն ուսումնական հաստատությունում, նախագծերի (աշխատանքների) կատարման որակը, դիպլոմային նախագծերի (աշխատանքների) թեմատիկայի համապատասխանությունը գիտության, տեխնիկայի, մշակույթի և արտադրության ժամանակակից պահանջներին, ուսանողների պետական քննությունների ժամանակ դրսևորած գիտելիքների բնութագիրը, առանձին առարկաների գծով ուսանողների պատրաստվածության գործում եղած թերությունները: Հաշվետվության մեջ նշվում են նաև առաջարկություններ մասնագետների պատրաստման հետագա կատարելագործման վերաբերյալ:

Պետական քննական հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը քննարկվում է բարձրագույն ուսումնական հաստատության (ֆակուլտետի) գիտխորհրդում:

Հավելված 1
Բարձրագույն ուսումնական հաստատությունների
պետական քննական հանձնաժողովների կանոնակարգի

 

 

 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N_________

 

ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

____ _____________ 19___ թ.

 

կայացած նիստի (ժամը __________ րոպեից մինչև ժամը _________ րոպեն)

Ուսանող _______________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն, ֆակուլտետ և մասնագիտություն)

________________________________________________________________ ________________________________________________________________
________________________________________________________________թեմայով

Դիպլոմային նախագծի (աշխատանքի) քննարկման վերաբերյալ:

Մասնակցում էին նախագահ

_____________________________________________

անդամներ

_____________________________________________

_____________________________________________

_____________________________________________

_________________________________________

 

(յուրաքանչյուր դիպլոմային նախագծի (աշխատանքի) պաշտպանությանը հատկացվում է առանձին թերթ).

Նախագիծը (աշխատանքը) կատարվել է _______________ ղեկավարությամբ

խորհրդատու(ներ) ___________________________________________________

 

Պետական քննական հանձնաժողովին ներկայացված են հետևյալ նյութերը`

 

 _________ ֆակուլտետի դեկանատի 199  թ. _________________

տեղեկանքը ուսանողի հանձնած քննությունների, ստուգարքների և ուսումնական պլանի պահանջների կատարման մասին:

Հաշվարկային-բացատրագիրը ___________ էջ ___________:

Նախագծի (աշխատանքի) գծագրեր (աղյուսակներ) ______________թերթ:

Դիպլոմային նախագծի (աշխատանքի) վերաբերյալ ղեկավարի կարծիքը
_____________________________________________:

 

Նախագծի (աշխատանքի) վերաբերյալ գրախոսականը ________________:

Համառոտ եզրակացություն աշխատանքի վերաբերյալ:

Կատարված նախագծի (աշխատանքի) մասին ( _____ րոպե) հաղորդումից հետո ուսանողին տրվել են հետևյալ հարցերը`

1. ________________________________________________________________
________________________________________________________________

(հարց տվող անձի ազգանունը, հարցի բովանդակությունը)

2. ________________________________________________________________
________________________________________________________________

(հարց տվող անձի ազգանունը, հարցի բովանդակությունը)

3. ________________________________________________________________
________________________________________________________________

(հարց տվող անձի ազգանունը, հարցի բովանդակությունը)

 

Պետական քննական հանձնաժողովի որոշումը

 

1. Համարել, որ ուսանող _________________________________________________

կատարել և պաշտպանել է դիպլոմային աշխատանքը «___» գնահատականով:

2. Շնորհել __________________________________________________________

 _______________________ որակավորում ________________________________ _____________________________________________________ մասնագիտությամբ:

3. Հանձնել է դիպլոմ ____________________________________________________

(գերազանցությամբ)

4. Նշել, որ __________________________________________________________

ՊՔՀ նախագահ __________________________________________ (ստորագրություն)

(անուն, ազգանուն)

ՊՔՀ անդամներ (անուն, ազգանուն)

 

1. _______________________ (ստորագրություն)

2. _______________________ (ստորագրություն)

3. _______________________ (ստորագրություն)

4. _______________________ (ստորագրություն)

5. _______________________ (ստորագրություն)

6. _______________________ (ստորագրություն)

 

Արձանագրություն կազմող անձի անուն, ազգանուն և պաշտոնը _______________ ______________________________________________________ (ստորագրություն)

 

Հավելված 2
Բարձրագույն ուսումնական հաստատությունների
պետական քննական հանձնաժողովների կանոնակարգի

 

 

 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N_________

 

ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

(լրացվում է յուրաքանչյուր պետական քննության ժամանակ)

_____ ____________ 19___ թ.

 

կայացած նիստի (ժամը ______ րոպեից մինչև ժամը ______ րոպեն) ________________________________________________________________ ___________________________ առարկայի պետական քննություն հանձնելու մասին ________________________________________________________________

(ֆակուլտետ և մասնագիտություն)

Քննվող ուսանող _____________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Հարցեր.

1. _______________________________________________________________
2. _______________________________________________________________
3. _______________________________________________________________
4. _______________________________________________________________

 

Ուսանողին տրված հարցերի ընդհանուր բնութագիրը _______________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________

Ընդունել, որ ուսանողը հանձնել է պետական քննությունը ___________ գնահատականով:

Պետական քննական հանձնաժողովի անդամների մասնավոր կարծիքը _____________________ ________________________________________________________________ ________________________________________________________________

 

Նախագահ` _______________________ (ստորագրություն)
Պետական քննական
հանձնաժողովի անդամներ`

1. _______________________(ստորագրություն)

2. _______________________(ստորագրություն)

3. _______________________(ստորագրություն)

4. _______________________(ստորագրություն)

5. _______________________(ստորագրություն)

6. _______________________(ստորագրություն)

 

 Արձանագրությունը կազմողի ստորագրությունը __________________________

 

Հավելված 3
Բարձրագույն ուսումնական հաստատությունների
պետական քննական հանձնաժողովների կանոնակարգի

 

 

 


Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N_________

 

ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

____ _____________ 19___ թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մասնակցությամբ` նախագահ

__________________________________________

անդամներ

__________________________________________

__________________________________________

__________________________________________

______________________________________

 

1. Ուսանող ______________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

հանձնել է պետական քննությունը հետևյալ գնահատականով`

1.

______________________________________________________________

(առարկայի անվանումը)  (գնահատական)  (հանձնման ամսաթիվը)

2.

______________________________________________________________

(առարկայի անվանումը)  (գնահատական)  (հանձնման ամսաթիվը)

3.

______________________________________________________________

(առարկայի անվանումը)  (գնահատական)  (հանձնման ամսաթիվը)

4.

______________________________________________________________

(առարկայի անվանումը)  (գնահատական)  (հանձնման ամսաթիվը)

5.

______________________________________________________________

(առարկայի անվանումը)  (գնահատական)  (հանձնման ամսաթիվը)

 

Ընդունել, որ ուսանող _____________________________________ հանձնել է

(ազգանուն, անուն, հայրանուն)

 ______________________________________________________________ ________________________________ մասնագիտության համար ուսումնական պլանով նախատեսված պետական քննական բոլոր առարկաները:

__________________________ - ին շնորհել _________________________ որակավորում:

 

Պետական քննական հանձնաժողովի անդամների մասնավոր կարծիքը

___________________________________________________________

 

Տալ դիպլոմ ________________________________________________

(գերազանցության, ոչ գերազանցության)

2. Ուսանող ________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

և այլն

 

 

Պետական քննական հանձնաժողովի
նախագահ`

 

________________________ (ստորագրություն)

 

Պետական քննական հանձնաժողովի

անդամներ`

1. ________________________ (ստորագրություն)

2. ________________________ (ստորագրություն)

3. ________________________ (ստորագրություն)

4. ________________________ (ստորագրություն)

5. ________________________ (ստորագրություն)

6. ________________________ (ստորագրություն)

 

Արձանագրություն կազմողի ստորագրությունը ______________________