Basic information
Number
թիվ 89-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.05.16/17(291)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
20.03.2007
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
26.03.2007
Effective date
21.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 մարտի 2007 թ.

թիվ 89-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍԱՆՌԱՅՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «ՍԱՆՌԱՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հունվարի 24-ի և 2007 թվականի մարտի 7-ի հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի մարտի 15-ի թիվ 12 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՍԱՆՌԱՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Մաշտոցի 48 հասցեում իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. մարտի 26
Երևան