«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802463
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
23 դեկտեմբերի 2002 թ. |
N 885-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 517 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք՝ ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1460-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թ. դեկտեմբերի 26-ի «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 517 հրամանի 1-ին կետով հաստատված վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Կանոնադրության 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների գործունեությունը կարգավորող ստորաբաժանման ղեկավարն է:
2. Կանոնադրության 7-րդ կետի «ա» ենթակետում «վիճակախաղերի, խաղային գործի կարգավորման վարչության» բառերը փոխարինել «վիճակախաղերի, խաղային գործի կարգավորման ստորաբաժանման» բառերով:
3. Կանոնադրության 7-րդ կետի «ա» ենթակետում «իրավաբանական գլխավոր վարչության» բառերը փոխարինել «իրավաբանական ստորաբաժանման» բառերով:
4. Կանոնադրության 7-րդ կետի «բ» ենթակետում «վիճակախաղերի, խաղային գործի կարգավորման ստորաբաժանման» բառերով:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |