Basic information
Number
N 685-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (16.09.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.06.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.06.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.06.2006
Effective date
06.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2006 թվականի N 685-Ա

 

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2006 թվականի ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն խոր. մետր:

(1-ին կետը փոփ. 18.08.06 N 1175-Ա, 07.09.06 N 1267-Ա) 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված` ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 խոր. մետր/վրկ և 2 ժամով հիմնական ելք` 5.0 խոր. մետր/վրկ, ընդամենը` տարեկան` 0.65 մլն խոր. մետր:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման և Ապարանի ջրամբարից Արզնի-Շամիրամ ջրանցքին նախատեսված դոտացիայի անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` սույն որոշման 1-ին կետով սահմանված` Սևանա լճից 2006 թվականի ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակը համապատասխան փոփոխության ենթարկելու համար:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 5
Երևան