ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
05.08.1998 թ. |
N 108-Պ |
«ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԵՎ ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱԷԿ-Ի ՎԹԱՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա» ենթակետով,
հաշվի առնելով այն փաստը, որ նույն դրույթը սահմանված էր նաև նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից 1967 թ. հոկտեմբերի 10-ին ընդունված «Զինապարտության մասին» օրենքի 68-րդ հոդվածում, ըստ որի զինծառայողներին հավասարեցված անձինք են համարվել վարժական կամ հատուկ հավաքների զորակոչված զինապարտները,
առաջնորդվելով ՀՀ կառավարության 1994 թ. մայիսի 16-ի թիվ 229 որոշմամբ, որի համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան վերահաշվարկվեցին շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների` նախկին օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակները (ՀՊ և նրանց հավասարեցված հաշմանդամներ, զինծառայության ընթացքի հետ կապված հաշմանդամներ, Հայրենական պատերազմում զոհվածների այրիներ և նրանց հավասարեցված անձինք),
ի կատարումն նախարարության ատյանի 1998 թ. հուլիսի 29-ի «Զինկոմիսարիատների միջոցով վարժական կամ հատուկ հավաքների զորակոչված և Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների պատճառով հաշմանդամ ճանաչված զինապարտների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ Ա 7/4 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Նախարարության հաշմանդամների և վետերանների հիմնահարցերի վարչությանը` Հայաստանի «Չեռնոբիլ» միության հետ համատեղ ճշտել զինկոմիսարիատների կողմից վարժական կամ հատուկ հավաքների զորակոչված ու Չեռնոբիլի 30 կմ գոտում ծառայած անձանց ցուցակները և աջակցել նրանց հաշմանդամության պատճառական կապի որոշման նպատակով զինվորական կոմիսարիատներից և ՀՀ առողջապահության նախարարության բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտից համապատասխան փաստաթղթերի ստացման գործում:
2. Հանրապետական և բոլոր տարածքային ԲԱՓՀ-ների նախագահներին` ԲԱՓՀ վերաքննության դիմաց ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների հետևանքով հաշմանդամ ճանաչված քաղաքացիներին, ովքեր վարժական հավաքներին են կանչվել զինկոմիսարիատների կողմից, հաշմանդամության պատճառական կապը որոշելու համար հիմք ընդունել զինկոմիսարիատների և ՀՀ առողջապահության նախարարության բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտի կողմից տրված փաստաթղթերը:
3. Հրամանի կատարման հսկողությունը դնել փոխնախարար Դ. Հակոբյանի վրա:
4. Սույն հրամանը սահմանված կարգով ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար |
Գ. Եգանյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
5 հոկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980190
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|