Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Պ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.1998-11.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.11.16/14(20)
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.1998
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2005

115.0153.07.10.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

07.10.1998 թ.

N 153-Պ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵՍՈՒՉԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տեսուչի պաշտոնեական հրահանգը` հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից արված դիտողությունները:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման:

 

Նախարար

Գ. Եգանյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
  07 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1998 Թ. 
  ԹԻՎ 153-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

 

Պ ա շ տ ո ն ե ա կ ա ն  հ ր ա հ ա ն գ

 

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տեսուչի

 

1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետ` կենտրոն) տեսուչի լիազորությունները:

2. Տեսուչն իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ մարզպետների (Երևանի քաղաքապետի) որոշումներով, հրամաններով, հրահանգներով, ցուցումներով, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) կանոնադրությամբ:

3. Տեսուչի պաշտոնում կարող են նշանակվել «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և համապատասխան որակավորում ունեցող, ինչպես նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած անձինք:

4. Տեսուչին աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Կենտրոնի տնօրենը: Տեսուչը իր գործունեությամբ հաշվետու է տնօրենին:

5. Տեսուչը պատասխանատվություն է կրում իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` ընտանեկան նպաստ (այսուհետև` նպաստ) տրամադրելու, ինչպես նաև տեղեկատվական բազայում ընտանիքների մասին ստացված տվյալների հավաստիության համար:

6. Տեսուչը պարտավոր է.

ա) ամբողջությամբ տիրապետել նպաստի նշանակման և վճարման կազմակերպման գործընթացի հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերին (կանոնադրություն, կարգ, հրահանգ, այլ փաստաթղթեր) և «Փարոս» ու «Նպաստ» համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներին.

բ) հայտնաբերել և հաշվառել կարիքավոր և բարեկեցիկ ընտանիքներին ստացած դիմումների, ահազանգերի, տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցի կամ անհրաժեշտության դեպքում կատարվող տնային այցելությունների, ինչպես նաև ստուգայցերի միջոցով.

գ) ապահովել Կենտրոն դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների, այդ թվում` նպաստի տրամադրման համար հավասար պայմաններ.

դ) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ Կենտրոն դիմած անձանց.

ե) ընդունել նպաստի նշանակման համար ներկայացված դիմումները.

զ) ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը.

է) սահմանված կարգով և ժամանակին փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում (այսուհետև` ՍԱ).

թ) համակարգում մուտքագրել ընտանիքի կարիքավորության աստիճանի գնահատման համար ՍԱ-ում ամրագրված տվյալները և փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը.

ժ) համակարգչի միջոցով որոշել ընտանիքի կարիքավորության աստիճանը.

ժա) որոշել ընտանիքի նպաստի իրավունքը, ստանալ համապատասխան կարգադրություն և ներկայացնել տնօրենի հաստատմանը.

ժբ) ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ստանալ համապատասխան կարգադրությունները (կասեցման, դադարեցման) տպել և ներկայացնել տնօրենի հաստատմանը.

ժգ) ընտանիքին տեղյակ պահել նպաստի վճարման դադարեցման (կասեցման) մասին, պարզաբանելով նրա իրավունքները.

ժդ) կազմել նպաստի գործ, որի մեջ կարվում են «Փարոս» համակարգում հաշվառման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը, նպաստի նշանակման համար դիմումը, կարգադրությունները, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր.

ժե) ուսումնասիրել դիմում բողոքներում բարձրացված հարցերը և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պատասխանել դիմումատուին.

ժզ) այցելել նախորդ ամսվա չստացած ընտանիքներին, կազմել տեղեկանք և ներկայացնել տնօրենին.

ժէ) պահպանել Կենտրոն դիմած անձանց (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը.

ժը) կատարել տնօրենի և գլխավոր տեսուչի հանձնարարությունները:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 նոյեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980203

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2005, N 13-Ն 11.03.2005, N 153-Պ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան