Գլխավոր տեղեկություն
Համար
N 189
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.03/10(219) Հոդ.88
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.06.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

9 հունիսի 2001 թ.

ք. Երևան 

N 189

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 16 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի հունվարի 17-ի «Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» թիվ 16 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները

 

հրամանով հաստատված կարգի

 

1) 5-րդ կետում «օժտված» բառից հետո ավելացնել «և մրցույթի հանձնաժողովի անդամ հանդիսացող» բառերը.

2) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«10. Օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաև մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո ներկայացված մրցույթի հայտ պարունակող ծրարը գրանցամատյանի վարման պատասխանատուն ընդունում է, կազմում արձանագրություն, դրանում նշելով մրցույթի տվյալ հայտը, որպես սահմանված կարգի խախտմամբ ներկայացված լինելը որակելու համար հիմք ծառայած փաստը (փաստերը), ստորագրում արձանագրությունը, համապատասխան նշում կատարում գրանցամատյանի 2-րդ` «Սահմանված կարգի խախտմամբ ներկայացված մրցույթի հայտեր» մասում, ներկայացնում արձանագրությունը մրցույթի հանձնաժողովի քարտուղարին, որը ստորագրում է այն:

Մրցույթի հանձնաժողովի քարտուղարի կողմից արձանագրությունը ստորագրվելուց հետո, պատվիրատուն` արձանագրության պատճենը և սահմանված կարգի խախտմամբ ներկայացված մրցույթի հայտը, Օրենքի 29 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով վերադարձնում է մրցույթի տվյալ հայտը ներկայացրած անձին: Արձանագրության օրինակելի ձևը կցվում է` Հավելված N 1:

 

Նախարար

Վ. Խաչատրյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
11 հունիսի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11801105

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան