ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
11.09.2000 թ. |
N 229 |
ք. Երևան |
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետի գ) ենթակետով սահմանված վիճակախաղի գովազդի հրապարակման և դրա բովանդակությունը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելը ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Սահմանել, որ.
ա) վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի գովազդի բովանդակությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում երկու օրինակից` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած ձևով.
բ) վիճակախաղի կանոնակարգի` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված գովազդի բովանդակության վրա ազդող փոփոխությունների դեպքում կազմակերպիչը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատման նշված փոփոխությունները ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացնում է գովազդի համապատասխանաբար փոփոխված տեքստը:
2. Հաստատել վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի գովազդի բովանդակությունը համաձայնեցմանը ներկայացման ձևը (կցվում է):
Նախարար |
Լ. Բարխուդարյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Վիճակախաղի գովազդի բովանդակությունը ներկայացնողի`
անվանումը _________________________________________________ կազմակերպական-իրավական ձևը ___________________________________ վիճակախաղի անվանումը ________________________________________ վիճակախաղի տեսակը __________________________________________ իրավաբանական անձի գտնվելու վայրը ________________________________ հեռախոս __________________________________________________
Ստորև Ձեր համաձայնեցմանն ենք ներկայացնում վիճակախաղի գովազդի բովանդակությունը` ________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ |
________________________ ստորագրությունը
_____ ____________ 2000 թ. |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 սեպտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11800087