Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36-Պ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-11.04.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.07.2000
Ստորագրման ամսաթիվ
16.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2016

ԳՐԱՆՑՎԱԾ Է

 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

 «16» 08 2000թ.

 ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11500079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հուլիսի 2000 թ.

թիվ 36-Պ 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 4-րդ կետի`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին կից սոցիալական աջակցության խորհուրդների կանոնադրությունը (կցվում է):

 2. Սոցիալական ծառայությունների վարչությանը`

 2.1. սահմանված կարգով կանոնադրությունը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման

 2.2. կազմակերպել սոցիալական աջակցության խորհուրդների կանոնադրությունը սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին տրամադրելու աշխատանքները

 2.3. մարզպետարանների սոցիալական պաշտպանության բաժինների պետերի և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների աշխատակիցների համար կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունում տալ մանրամասն պարզաբանում կանոնադրության պահանջների կատարման վերաբերյալ:

 

 

«Հաստատված է»

ՀՀ սոցիալական ապահովության

նախարարի 2000 թվականի

հուլիսի 31-ի թիվ 36 Պ հրամանով

 

 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1.1. Սոցիալական աջակցության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվել է ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշմամբ հասցեական սոցիալական աջակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 1.2. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին կից (այսուհետ` Կենտրոն):

 1.3. Խորհրդին սոցիալական հիմնախնդիրներով կարող են դիմել բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

 1.4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

 

 2. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 2.1. Խորհրդի հիմնական խնդիրներն են.

 - իր իրավասության շրջանակներում աջակցել պետական ֆինանսական միջոցների նպատակային և առավել հասցեական օգտագործմանը.

 - մշակել տվյալ տարածքում հանրապետական, ինչպես նաև տարածքային սոցիալական ծրագրերի իրականացման հետ կապված առաջարկություններ և ներկայացնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն ու մարզպետարան (Երևանի քաղաքապետարան).

 - ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում քննարկել և համապատասխան ընթացք տալ սոցիալական խնդիրների վերաբերյալ դիմումներին.

 - աջակցել իր սպասարկման տարածքում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման, ինչպես նաև սոցիալական այլ ծրագրերի իրականացման աշխատանքներին.

 - ուսումնասիրել միանվագ դրամական օգնություն ստանալու համար դիմած ընտանիքների սոցիալական պայմանների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը և նրանց միանվագ դրամական օգնության ցուցակներում ընդգրկելու նպատակահարմարության վերաբերյալ ներկայացնել առաջարկություն Կենտրոն.

 - խորհրդի և նրա կողմից ստեղծված աշխատանքային խմբի միջոցով ընտանիքների սոցիալական վիճակի գնահատման աշխատանքներին կարող են մասնակցել համայնքի ղեկավարը և ավագանու անդամները.

 - ապահովել սոցիալական ծրագրերի իրականացման հրապարակայնությունը:

 

 3. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

 Խորհրդի գործառույթներն են.

 3.1. Իրեն հասցեագրած միանվագ դրամական օգնության դիմումները, լրացուցիչ ուսումնասիրության նպատակով, 5-օրյա ժամկետում ուղարկել Կենտրոն:

 3.2. Լսել Խորհրդի անդամների հաղորդումները իրենց կազմակերպությունների իրավասության ոլորտում իրականացվող սոցիալական հիմնախնդիրների մասին:

 3.3. Լսել Կենտրոնի տնօրենի հաղորդումը տվյալ ամսվա միանվագ դրամական օգնություն ստանալու համար ստացած դիմումների քանակի և պետ. բյուջեից այդ նպատակի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափի մասին:

 3.4. Ուսումնասիրել միանվագ դրամական օգնություն ստանալու համար դիմած ընտանիքների փաստաթղթերը և ներկայացնել առաջարկություն.

 ա) անապահովության սահմանային մեծությունից բարձր միավոր ունեցող ընտանիքներին միանվագ դրամական օգնության վճարման տվյալ ամսվա ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ (հավելված 1).

 բ) անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքներին միանվագ դրամական օգնության վճարման տվյալ ամսվա ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ (հավելված 2).

 գ) միանվագ դրամական օգնության վճարման տվյալ ամսվա ցուցակներում չընդգրկելու վերաբերյալ (հավելված 3):

 Սույն կետի ա, բ և գ կետերով նախատեսված առաջարկությունների վերաբերյալ ընդունված որոշումների քաղվածքները ներկայացվում են Կենտրոն (հավելված 4):

 3.5. Կատարած ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առաջարկություն ներկայացնել Կենտրոն` ընտանիքին ոչ նպաստառու ճանաչելու վերաբերյալ:

 3.6. Անհրաժեշտության դեպքում առանձին հարցերի քննարկումը նախապատրաստելու համար, Խորհրդի կազմում ընդգրկված մարմինների ներկայացուցիչների միջոցով ստեղծել աշխատանքային խմբեր և կազմակերպել լրացուցիչ ուսումնասիրություններ:

 3.7. Համապատասխան կազմակերպություններից, հիմնարկներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալ տվյալ տարածքում սոցիալական ծրագրերի իրականացման` այդ թվում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության աշխատանքների ընթացքի մասին տվյալներ և անհրաժեշտ տեղեկատվություն:

 

 4. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 4.1. Խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են մարզպետի (Երևանի քաղաքապետի) ներկայացուցիչը կամ մարզպետի (Երևանի քաղաքապետի) հանձնարարությամբ` տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների տնօրենները, ներքին գործերի անչափահասների գծով տեսչության ներկայացուցիչը, սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող և տվյալ տարածքում գործող, հինգից ոչ ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի կազմում առաջարկվող հասարակական կազմակերպությունների թեկնածությունը ներկայացնում է մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը:

 Խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպությունները տարին մեկ անգամ կարող են փոխվել:

 4.2. Խորհրդի անհատական կազմը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը):

 4.3. Խորհրդի նախագահին (կազմից) նշանակում է մարզպետը (Երևանի քաղաքապետը)` մեկ տարի ժամկետով:

 Խորհրդի նախագահը`

 - ղեկավարում և ապահովում է Խորհրդի բնականոն գործունեությունը,

 - հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը,

 - հաստատման է ներկայացնում Խորհրդի նիստերի օրակարգը,

 - ստորագրում է Խորհրդի որոշումները:

 4.4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում և ըստ անհրաժեշտության` նախագահի որոշմամբ:

 4.5. Խորհրդի որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ, մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

 Որոշմանը դեմ քվեարկած Խորհրդի անդամը կարող է հատուկ կարծիք ներկայացնել, ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն և մարզպետին (Երևանի քաղաքապետին):

 4.6. Խորհրդի նիստերն արձանագրվում են, արձանագրությունները պահվում են Կենտրոնում:

 4.7. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Խորհրդի անդամների կեսից ավելին:

 Խորհրդի նախագահը նիստերից Խորհրդի անդամի երեք անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում, այդ մասին տեղեկացնում է բացակայող անդամը ներկայացնող մարմնի վերադաս կազմակերպության ղեկավարին և մարզպետին (Երևանի քաղաքապետին):

 4.8. Խորհրդի նախագահի համաձայնությամբ նիստերին կարող են մասնակցել նաև քաղաքացիներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

 4.9. Խորհուրդն իր կայացրած որոշումները կարող է ուղարկել այն մարմնին, որին վերաբերում է հարցը:

 4.10. Խորհրդի ներկայացրած առաջարկության հետ համաձայն չլինելու դեպքում տվյալ կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում տեղյակ է պահում Խորհրդին:

 4.11. Խորհուրդը եռամսյակը մեկ անգամ կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն է ներկայացնում մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) և ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն:

 Անհրաժեշտության դեպքում Խորհուրդը կատարած աշխատանքների վերաբերյալ մարզպետին (Երևանի քաղաքապետին) և ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնում է նաև հաղորդում:

 4.12. Խորհրդի գործունեությունը կարող է դադարեցվել ՀՀ կառավարության որոշմամբ:

 

 

Հավելված թիվ 1

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 ___________________________ սոցիալական աջակցության խորհրդի

 (համայնքի անվանումը)

 

 թիվ _____ կայացած 200 թվականի __________ -ի _____ -ին

 

 Միանվագ դրամական օգնության 200 թվականի ________ ամսվա վճարման ցուցակներում անապահովության սահմանային մեծությունից բարձր միավոր ունեցող ընտանիքներին ընդգրկելու առաջարկության մասին:

 

 ___________________________ սոցիալական աջակցության խորհուրդը որոշում է.

 (համայնքի անվանումը)

 

1. Առաջարկել սոցիալական ծառայությունների

_______________________

ՍԾՏԿ-ի անվանումը       

 

տարածքային կենտրոնին 200 թվականի __________ ամսվա միանվագ դրամական օգնության

վճարման ցուցակներում ընդգրկել ________ ընտանիք ____________

 (տառերով)  

գումարի չափով (ցուցակը կցվում է):

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

____________________

(ա. ա. հ)

_____________________ 

(ստորագրություն)

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ`

 

 1.

 

 2.

 

 3.

 

 4.

 

 5.____________________
                               (ա. ա. հ)

_____________________ 

(ստորագրություն)

 

 

Հավելված թիվ 2

 

 ՈՐՈՇՈՒՄ

 

 ___________________________ սոցիալական աջակցության խորհրդի

      (համայնքի անվանումը)

 

 թիվ _____ կայացած 200 թվականի __________ -ի _____ -ին

 

 Միանվագ դրամական օգնության 200 թվականի ________ ամսվա վճարման ցուցակներում անապահովության սահմանային մեծությունից բարձր միավոր ունեցող ընտանիքներին ընդգրկելու առաջարկության մասին:

 

 ___________________________ սոցիալական աջակցության խորհուրդը որոշում է.

    (համայնքի անվանումը)

 

1. Առաջարկել սոցիալական ծառայությունների

_______________________

ՍԾՏԿ-ի անվանումը       

 

տարածքային կենտրոնին 200 թվականի __________ ամսվա միանվագ դրամական օգնության

վճարման ցուցակներում ընդգրկել ________ ընտանիք ____________

 (տառերով)  

գումարի չափով (ցուցակը կցվում է):

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

____________________

(ա. ա. հ)

_____________________ 

(ստորագրություն)

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ`

 

 1.

 

 2.

 

 3.

 

 4.

 

 5.____________________
                               (ա. ա. հ)

_____________________ 

(ստորագրություն)

 

 

Հավելված թիվ 3

 

 ՈՐՈՇՈՒՄ

 

 ___________________________ սոցիալական աջակցության խորհրդի

      (համայնքի անվանումը)

 

 թիվ _____ կայացած 200 թվականի __________ -ի _____ -ին

 

 Միանվագ դրամական օգնության 200 թվականի ________ ամսվա վճարման ցուցակներում ընտանիքներին ընդգրկելու առաջարկության մասին:

 

 ___________________________ սոցիալական աջակցության խորհուրդը որոշում է.

    (համայնքի անվանումը)

 

 

1. Առաջարկել սոցիալական ծառայությունների

_______________________

ՍԾՏԿ-ի անվանումը       

 

տարածքային կենտրոնին մերժել 200 թվականի __________ ամսվա միանվագ

վճարման ցուցակներում ընդգրկելու ________ ընտանիք (ցուցակը կցվում է):

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

____________________

(ա. ա. հ)

_____________________ 

(ստորագրություն)

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ`

 

 1.

 

 2.

 

 3.

 

 4.

 

 5.____________________
                               (ա. ա. հ)

_____________________ 

(ստորագրություն)

 

 

Հավելված թիվ 4

 

 ՔԱՂՎԱԾՔ

 

 ___________________________ սոցիալական աջակցության խորհրդի

      (համայնքի անվանումը)

 

 թիվ _____ որոշումից կայացած 200 թվականի __________ -ի _____ -ին

 

 ___________________________ սոցիալական աջակցության խորհուրդը որոշում է.

    (համայնքի անվանում)

 

1. Առաջարկել անապահովության սահմանային մեծությունից բարձր միավոր.

 ունեցող _______________ ընտանիքների ___________ դրամ ընդհանուր գումարի

                      (թիվը)

 չափով ընդգրկել միանվագ դրամական օգնություն 200 թ. ________ ամսվա

 վճարման ցուցակներում (ցուցակը կցվում է):

 

2. Առաջարկել անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր

 ունեցող ___________ ընտանիքների ____________ դրամ ընդհանուր

                    (թիվը)

 

 գումարի չափով ընդգրկել միանվագ դրամական օգնություն 200 թ. _______ ամսվա

 վճարման ցուցակներում (ցուցակը կցվում է):

 

3. Առաջարկել սոցիալական ծառայությունների

_______________________

ՍԾՏԿ-ի անվանումը       

 

տարածքային կենտրոնին մերժել 200 թվականի __________ ամսվա միանվագ

վճարման ցուցակներում ընդգրկել ________ ընտանիք ____________

 (տառերով)  

գումարի չափով (ցուցակը կցվում է):

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

____________________

(ա. ա. հ)

_____________________ 

(ստորագրություն)

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ`

 

 1.

 

 2.

 

 3.

 

 4.

 

 5.____________________
                               (ա. ա. հ)

_____________________ 

(ստորագրություն)