«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 փետրվարի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
9 փետրվարի 2001 թվականի |
թիվ 37 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 07.12.2000 Թ. ԹԻՎ 302 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահումով խաղեր և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29.01.2001 թ. թիվ 58 որոշման կիրարկումն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 7-ի «Շահումով խաղեր և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 302 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանով հաստատված շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու դիմումից հանել «Դիմողի կառավարման համապատասխան մարմնի որոշումը տվյալ շահումով խաղի կամ խաղատան գործունեության կազմակերպման վերաբերյալ» տողը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|