Գլխավոր տեղեկություն
Համար
N 390-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2005-11.11.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հոդ.319
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.08.2005
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.11.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105346

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

11 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

 N 390-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 631-Ն որոշմամբ սահմանված «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում» պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգի և չափորոշիչների 11-րդ կետի՝

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում» պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտի քննարկման և գրանցման հետ կապված փաստաթղթերի ներքին շրջանառության ընթացակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի վրա:

 

Նախարար`

Հ. Հովեյան

 

 

Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. օգոստոսի 11-ի
N 390-Ն հրամանի

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

1. «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում» (այսուհետ՝ Պահպանական ցուցակ) պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտը հայտատուն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) պետի անունով:

2. Հայտը գրանցվում է հայտերի գրանցամատյանում և պահպանվում Գործակալությունում:

3. Գործակալությունը հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի հուլիսի 20-ի N 345-Ա հրամանով ստեղծված մշակութային արժեքների պահպանության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) քննարկմանը:

4. Խորհուրդը քննարկման արդյունքում տալիս է Պահպանական ցուցակի չափորոշիչներին մշակութային արժեքի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին եզրակացություն, որը պահպանվում է Գործակալությունում՝ հայտատուի գործի հետ:

5. Խորհրդի դրական եզրակացության հիման վրա Գործակալությունը մշակութային արժեքը գրանցում է Պահպանական ցուցակում և հայտատուին տալիս գրանցման մասին տեղեկանք (այսուհետ՝ Տեղեկանք), իսկ բացասական եզրակացության դեպքում՝ Պահպանական ցուցակում չգրանցելու մասին Տեղեկանք:

6. Տեղեկանքը հաշվառվում և գրանցվում է գրանցամատյանում:

7. Տեղեկանքին տրվում է հաջորդական աճողական համար՝ կազմված հայտի գրանցման թվի, տեղեկանքի տրման օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերից:

8. Տեղեկանքն ստանալիս՝ հայտատուն ստորագրում է գրանցամատյանի համապատասխան սյունակում:

9. Գրանցամատյանների էջերը համարակալվում են, կարվում և կնքվում նախարարության կնիքով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2010, N 602-Ն 11.11.2010, N 390-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան