Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Մ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.15/23(297) Հոդ.106
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.06.2002
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11002101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հունիսի 2002 թ.
ք. Երևան

N 182-Մ

Հ Ր Ա Մ Ա Ն

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգին» համապատասխան

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի նախագծերի ներկայացման կարգ»-ը:

2. Նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ՝ Ա. Թռչունյան)՝ սույն կարգը 3-օրյա ժամկետում գրանցման ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ պրն. Ա. Ավետիսյանին:

 

Նախարար՝

Լ.Մկրտչյան

 

 

«Հաստատում եմ»
ՀՀ կրթության և գիտության
նախարար Լ. Մկրտչյան
2002 թ. հունիսի 14-ին

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

Ընդհանուր դրույթներ

 

1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 4-րդ կետի «զ» և 5-րդ կետի «ժ» ենթակետերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգին» համապատասխան սույնով սահմանվում է հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման ծրագրերի նախագծերի (այսուհետև՝ ծրագրերի նախագծեր) ներկայացման կարգը:

2. Ծրագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև՝ նախարարություն) հրավերով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետև՝ պատասխանատու մարմիններ) նախարարություն են ներկայացնում համապատասխան ծրագրերի նախագծերն իրենց նախահաշիվներով:

 

Հիմնարար եվ կարեվորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրերի նախագծերի ներկայացումն ու ամփոփումը

 

3. Հիմնարար հետազոտությունների ծրագրերի նախագծերն ընդունվում են միայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետև՝ ՀՀ ԳԱԱ) դրական կարծիքի հիման վրա:

4. ՀՀ ԳԱԱ-ն, ստանալով ծրագրերի նախագծերը, 7-օրյա ժամկետում քննարկում և տալիս է իր կարծիքը համապատասխան պետական կառավարման մարմնին:

5. Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի նախագծերը պետք է պարունակեն տեղեկություններ.

ա) առաջարկվող ծրագրերի արդիականության,

բ) նպատակների և խնդիրների,

գ) կատարման ժամկետների և ծավալների,

դ) ակնկալվող արդյունքների,

ե) ավարտական ձևերի (հաշվետվություն, արտոնագրեր, ներդրման հաշվետվություն) վերաբերյալ, և ունենան կից նախահաշիվներ:

6. Նախարարությունը հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի նախագծերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համակարգում է դրանք և տրամադրում համապատասխան մասնագիտական փորձագիտական խորհուրդներին, որոնք գործում են համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 20.11.01 թ. N 522-Մ հրամանով հաստատված «Մասնագիտական փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգի»:

7. Մասնագիտական փորձագիտական խորհուրդները, համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 24.12.01 թ. N 562 -Մ հրամանով հաստատված աշխատակարգի, 10-օրյա ժամկետում իրականացնում են նախագծերի փորձաքննությունը:

8. Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախարարության կողմից 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ամփոփվում են և ներկայացվում համապատասխան պատասխանատու մարմիններին:

9. Պատասխանատու մարմիններն 5-օրյա ժամկետում կարող են նախարարություն ներկայացնել իրենց նկատառումները ֆինանսավորման չերաշխավորված ծրագրերի նախագծերի վերաբերյալ: Նախարարությունը 3-օրյա ժամկետում համակարգում է դրանք և ներկայացնում համապատասխան մասնագիտական փորձագիտական խորհրդին, որը 3-օրյա ժամկետում տալիս է իր վերջնական եզրակացությունը:

 

Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի նախագծերի ներկայացումն ու ամփոփումը

 

10. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի նախագծերը քննարկելու նպատակով նախարարությունը ստեղծում է հանձնաժողով, որի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (նախագահ), նախարարի տեղակալը, ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտը և համապատասխան նախարարների տեղակալները, նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետը (քարտուղար):

11. Ստանալով ծրագրերի նախագծերը նախարարությունը 3-օրյա ժամկետում համակարգում է դրանք և ներկայացնում հանձնաժողովին:

12. Հանձնաժողովը 5-օրյա ժամկետում որոշում է կայացնում ծրագրերի նախագծերը ֆինանսավորման ներկայացնելու վերաբերյալ:

 

Գիտական կադրերի պատրաստման ծրագրերի նախագծերի ներկայացումը

 

13. Գիտական կադրերի պատրաստման ծրագրերի նախագծերը մշակվում են պատասխանատու մարմինների կողմից, ներկայացվում են նախարարություն և իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. հուլիսի 20-ի N 662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ»-ին համապատասխան:

 

Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագրերի նախագծերի ներկայացումը

 

14. Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների ցանկը կազմվում է նախարարության կողմից՝ ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ:

15. Ծրագրերի նախագծերը ստանալուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում համակարգում է դրանք և ներկայացնում ՀՀ ԳԱԱ կարծիք ստանալու համար: ՀՀ ԳԱԱ-ի կողմից կարծիքները տրամադրվում են 5-օրյա ժամկետում:

16. Կարծիքներ ստացած նախագծերը 3-օրյա ժամկետում քննարկվում են նախարարությունում և ամփոփվում ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների ցանկի ձևով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան