Գլխավոր տեղեկություն
Համար
N 449-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.07.01/17(135) Հոդ.266
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.05.2003
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիսի 2003 թ.
ք. Երևան

N 449-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական դրամաշնորհների հաշվառման և հաշվետվությունների կազմման ու հրապարակման կարգը հաստատելու մասին» 2003 թվականի հունվարի 16-ի N 32-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական և համայքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 17-րդ կետի «ե)» ենթակետի պահանջներին համապատասխան

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել.

ա) «Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը» (օրինակելի ձև Հ-12-Ա)՝ համաձայն Հավելված N 1-ի և «Օրինակելի ձև Հ-12-Ա-ի լրացման պահանջները»` համաձայն Հավելված N 2-ի,

բ) «Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված ոչ ապրանքային դրամաշնորհների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը» (օրինակելի ձև Հ-12-Բ)՝ համաձայն Հավելված N 3-ի և «Օրինակելի ձև Հ-12-Բ-ի լրացման պահանջները»` համաձայն Հավելված N 4-ի,

2. Սահմանել, որ.

1) Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված դրամաշնորհների և ապրանքային վարկերի վերաբերյալ հաշվետվությունները (այսուհետև՝ հաշվետվություն) ներկայացվում են միայն թվային հաշվետվության տեսքով՝ սույն հրամանի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված օրինակելի ձևերին համապատասխան,

2) հաշվետու մարմիններ են հանդիսանում պետական կառավարման մարմինները և դրանց ենթակայությամբ գործող հիմնարկները,

3) հաշվետվությունները կազմվում, ամփոփվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում եռամսյակային և տարեկան պարբերականությամբ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի N 930-Ն հրամանի 1-ին կետով հաստատված «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման և ամփոփման ընդհանուր պայմանների» (այսուհետև՝ Ընդհանուր պայմաններ) 16-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան,

4) հաշվետվությունները կազմվում, ամփոփվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում Ընդհանուր պայմաններով՝ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացման համար սահմանված պահանջներին՝ մասնավորապես 5-ից 7-րդ կետերի և 18-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 21 մայիսի 2003 թ.
թիվ 449-Ն հրամանի

 

Օրինակելի ձև Հ-12-Ա

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

01.________. — 01._______. ժամանակահատվածի համար
 

1. Հիմնարկի անվանումը _____________________  
2. Փոստային հասցեն _______________________   
3. Հիմնարկի տեղաբաշխման  մարզի կոդը ըստ բյուջետային
    ծախսերի  տարածքային  դասակարգման   
4. Պետական կառավարման վերադաս մարմնի անվանումը
______________________________________

   5. Պետական  կառավարման վերադաս մարմնի կոդը ըստ բյուջետային
       ծախսերի գերատեսչական դասակարգման

   6. Հիմնարկը սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ___
   7. Հիմնարկի՝ տեղական գանձապետական բաժանմունքում հաշվառման համարը ___

   8. Չափի միավորը՝ հազար դրամ  __________________________________

 

Հեր-
թա-
կան հա-
մար

Դրամա-
շնորհի կամ ապրան-
քային վարկի  տրա-
մադրման պայմա-
նագրի կամ համաձայ-
նագրի

Դրամա-
շնորհը կամ ապրան-
քային վարկը տրա-
մադրող միջազ-
գային կազ-
մակեր-
պու-
թյունը, օտար-
երկրյա  պետո-
թյունը կամ այլ անձը 

Պայմանագրով կամ համաձայնագրով՝ դրամաշնորհի և ապրանքային վարկի տրամադրման (Հայաստանի Հանրապետություն ներկրման) համար նախատեսված ամբողջ ծրագրի համար

Պայմանագրի կամ համաձայնագրի շրջանակներում փաստացի ստացված դրամաշնորհի կամ ապրանքային վարկի

Յուրաքանչյուր ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով

Ամբողջ ծրագրի
համար

Հաշվետու ժամանակա-հատվածի
համար

Պահա-
ռուի անվա-
նումը և գտնվելու վայրը, այլ անձի դեպքում` անունը և բնակու-
թյան վայրը

Պահա-
ռության պայմա-
նագրի հերթա-
կան հա-
մարը

Պահա-
ռության պայմա-
նագրի կնքման ամսա-
թիվը

Պահառու-ներին տրված ապրանք-
ների

Պահա-
ռու-
թյան գինը

Պահա-
ռուների մոտ հաշ-
վետու ժա-
մանա-
կահատ-
վածի վերջին օրվա դրու-
թյամբ առկա ապ-
րանք-
ների քանակը

Պահա-
ռու-
ներին վճար-
ված գու-
մարը

Անվա-
նումը (ծրա-
գիր)

Ամսա-
թիվը

Ապ-
րան-
քի անվա-
նումը

Քա-
նակը

Գու-
մարը ՖՕԲ

Գու-
մարը  ՍԻՊ

Գու-
մարը այլ

Ապ-
րան-
քի անվա-
նումը

Քա-
նա-
կը

Գու-
մարը ՖՕԲ

Գու-
մարը  ՍԻՊ

Գու-
մարը այլ

Քա-
նա-
կը

Գու-
մարը ՖՕԲ

Գու-
մարը ՍԻՊ

Գու-
մարը
այլ

Ար-
ժեքը

Քա-
նա-
կը

Չափ-
ման միա-
վորը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

                                                     
                                                     
                                                     

 

Ապ-
րանք-
ների տնօ-
րին-
ման եղա-
նակը և իրա-
վական հիմ-
քերը

Յուրաքանչյուր դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով՝

Գոյացած միջոցների օգտագործումը

Այլ տե-
ղեկու-
թյուն-
ներ

Իրաց-
նող գործա-
կալի անվա-
նումը և գտնվե-
լու վայրը, այլ անձի դեպ-
քում` անունը և բնա-
կու-
թյան վայրը

Պայմա-
նագրի հերթա-
կան հա-
մա-
րը

Պայմա-
նագրի կնքման ամսա-
թիվը

Գործակալների կողմից հաշվետու ժամանակա-
հատվածի վերջին օրվա դրությամբ իրացված ապրանք-
ների

Գործա-
կալների կողմից հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ

Գործա-
կալ-
ներին նախա-
տեսված վարձա-
վճարի չափը

Գոր-
ծա-
կալ-
ներին վճար-
ված վար-
ձա-
վճարի չափը

Գոյա-
ցած միջոց-
ների օգտա-
գործման ուղղու-
թյուն-
ները, որոնք նախա-
տեսված են պայմա-
նագ-
րերով կամ համա-
ձայնա-
գրերով

Ուղղու-
թյունը` փաս-
տացի

Նախա-
տեսված (Հայաս-
տանի Հանրա-
պետու-
թյան դրամ)

Փաս-
տացի (Հայաս-
տանի  Հանրա-
պետու-
թյան դրամ)

Միա-
վորի մեկ-
նար-
կային գինը

Միա-
վորի վաճառ-
քի առա-
վելա-
գույն գինը

Վա-
ճառքի հան-
ված ապ-
րան-
քների ընդհա-
նուր քա-
նա-
կը

Իրաց-
ված ապ-
րանք-
ների քա-
նա-
կը

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

                             
                             
                             

 

___ _________________ 200 __ թ.

 

ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ      

_________________________
(Անուն, ազգանուն, հայրանուն)

 
   

Կնիքի տեղ

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_________________________
(Անուն, ազգանուն, հայրանուն)

 

 

 

Հավելված N 2
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 21 մայիսի 2003 թ.
թիվ 449-Ն հրամանի

 

Լ Ր Ա Ց Մ Ա Ն  Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

Հավելված N 1-ով հաստատված Օրինակելի ձև Հ-12-Ա-ի

 

Օրինակելի ձև Հ-12-Ա-ն լրացվում է հետևյալ կերպ.

1. Աղյուսակի «2-րդ» և «3-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են դրամաշնորհի կամ ապրանքային վարկի տրամադրման պայմանագրի կամ համաձայնագրի կնքման ամսաթիվը և անվանումը:

2. Աղյուսակի «4-րդ» սյունակում լրացվում է դրամաշնորհը կամ ապրանքային վարկը տրամադրող օտարերկրյա պետության անունը, միջազգային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ այլ անձի անունը և բնակվելու վայրը:

3. Աղյուսակի «5-րդ», «6-րդ», «7-րդ», «8-րդ» և «9-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրով կամ համաձայնագրով՝ դրամաշնորհի և ապրանքային վարկի տրամադրման (Հայաստանի Հանրապետություն ներկրման) համար սահմանված յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված ապրանքների անվանումները և քանակը, դրանց արժեքը` ՖՕԲ, ՍԻՊ և այլ գներով (եթե դրանք առկա են):

4. Աղյուսակի «10-րդ», «11-րդ», «12-րդ», «13-րդ» և «14-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են պայմանագրի կամ համաձայնագրի հիման վրա փաստացի ստացված դրամաշնորհի կամ ապրանքային վարկի շրջանակներում ներկրված ապրանքի անվանումը և քանակը, դրանց արժեքը` ՖՕԲ, ՍԻՊ և այլ գներով (եթե դրանք առկա են):

5. Աղյուսակի «15-րդ», «16-րդ», «17-րդ» և «18-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների քանակը, դրանց արժեքը` ՖՕԲ, ՍԻՊ և այլ գներով (եթե դրանք առկա են):

6. Աղյուսակի «19-րդ», «20-րդ», «21-րդ», «22-րդ», «23-րդ», «24-րդ», «25-րդ», «26-րդ» և «27-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են յուրաքանչյուր ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով ներկրված ապրանքների պահպանության նպատակով ընտրված պահառուների անվանումները և գտնվելու վայրը, կամ այլ անձանց անունները և բնակվելու վայրը, պահառության պայմանագրերի հերթական համարները և կնքման ամսաթվերը, պահառուներին ի պահ տրված ապրանքների արժեքը, քանակը և չափի միավորը (տոննա, հատ, լիտր կամ այլ չափման միավոր), պահառության գինը (նշել մեկ միավորի համար, կամ ընդհանուր արժեքը), պահառուների մոտ հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ առկա ապրանքների քանակը և պահառուներին վճարված գումարը:

7. Աղյուսակի «28-րդ» սյունակում լրացվում է ապրանքների տնօրինման եղանակը և իրավական հիմքերը (աճուրդային կարգով, վարձակալություն, տարաժամկետ վճարման պայմանով վաճառք և այլն)` նշելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի համարը:

8. Աղյուսակի «29-րդ», «30-րդ», «31-րդ», «32-րդ», «33-րդ», «34-րդ», «35-րդ», «36-րդ» և «37-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են յուրաքանչյուր ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով ներկրված ապրանքների իրացման նպատակով ընտրված գործակալների անվանումները և գտնվելու վայրը, կամ այլ անձանց անունները և բնակվելու վայրը, պայմանագրերի հերթական համարները և ամսաթվերը, գործակալների կողմից հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ իրացված ապրանքների մեկնարկային գինը և միավորի վաճառքի առավելագույն գինը, վաճառքի հանված ապրանքների ընդհանուր քանակը և իրացված ապրանքների քանակը, գործակալներին նախատեսված և փաստացի վճարված վարձավճարի չափը:

9. Աղյուսակի «38-րդ», «39-րդ», «40-րդ» և «41-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի դրամայնեցումից գոյացած միջոցների օգտագործման ուղղությունները: Եթե պայմանագրով դրամաշնորհի կամ վարկի օգտագործման ուղղության համար նախատեսված է որոշակի նախապայման, ապա լրացվում է «38-րդ» սյունը, հակառակ դեպքում այդ սյունը չի լրացվում: «39-րդ», «40-րդ» և «41-րդ» սյունակներում լրացվում են դրամաշնորհի կամ վարկի օգտագործման փաստացի ուղղությունները նախատեսված ու փաստացի գումարներով:

10. Աղյուսակի «42-րդ» սյունակում հաշվետու անձանց կողմից կարող են ներկայացվել դրամաշնորհի կամ ապրանքային վարկի հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք չեն ներառվել հաշվետվության այլ սյունակներում:

11. Մեկ էջում հաշվետվության ողջ տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում, հաշվետվությունը կարող է ներկայացվել մի քանի (միմյանց լրացնող և համարակալված) էջերով:

 

 

Հավելված N 3
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 21 մայիսի 2003 թ.

 թիվ 449-Ն հրամանի

 

Օրինակելի ձև Հ-12-Բ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ
01.________. — 01._______. ժամանակահատվածի համար
 

1. Հիմնարկի անվանումը _____________________  
2. Փոստային հասցեն _______________________   
3. Հիմնարկի տեղաբաշխման  մարզի կոդը ըստ բյուջետային
    ծախսերի  տարածքային  դասակարգման   
4. Պետական կառավարման վերադաս մարմնի անվանումը 

   5. Պետական  կառավարման վերադաս մարմնի կոդը ըստ բյուջետային
       ծախսերի գերատեսչական դասակարգման

   6. Հիմնարկը սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ___
   7. Հիմնարկի՝ տեղական գանձապետական բաժանմունքում հաշվառման համարը ___

   8. Ծրագիր իրականացնողը

_________________________________________________________________
 

   9. Չափի միավորը՝ հազար դրամ  __________________________________

 

Հեր-
թա-
կան հա-
մար

Դրամա-
շնորհի տրա-
մադրման պայմա-
նագրի կամ համաձայ-
նագրի

Դրամա-
շնորհը տրամադրող միջազգային կազմակեր-
պությունը, օտարերկրյա պետու-
թյունը կամ այլ անձը

Դրամաշնորհի

Պայմանագրով կամ համաձայնագրով դրամաշնորհի շրջանակներում նախատեսված

Պայմանագրով կամ համաձայնագրով դրամաշնորհի շրջանակներում փաստացի

Այլ տեղե-
կու-
թյուն-
ներ

Ընդհանուր ծրագրի համար

Հաշվետու ժամանակա-հատվածի համար

Ընդհանուր ծրագրի համար

Հաշվետու ժամանա-կահատ-վածի համար

Հեր-
թա-
կան հա-
մարը

Ամսա-
թիվը

Ծրագրի անվա-
նումը

Ուղղությունը (Հայաստանի Հանրա-
պետության պետական բյուջե) արտաբյուջե, այլ)

Շրջանառման եղանակը (գանձա-
պետական հաշիվներով) գանձա-
պետական հաշիվներից դուրս)

Գու-
մա-
րը

Ուղղու-
թյունը

Գու-
մարը

Ուղղու-
թյունը

Գու-
մարը

Ուղղու-
թյունը

Գու-
մարը

Ուղղու-
թյունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

___ _________________ 200 __ թ.

 

ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ      

_________________________
(Անուն, Ազգանուն, Հայրանուն)

 
   

Կնիքի տեղ

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_________________________
(Անուն, Ազգանուն, Հայրանուն)

 

 

 

Հավելված N 4
ՀՀ ֆինանսներիև էկոնոմիկայի
նախարարի 21 մայիսի 2003 թ.
թիվ 449-Ն հրամանի

 

Լ Ր Ա Ց Մ Ա Ն  Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

Հավելված N 3-ով հաստատված Օրինակելի ձև Հ-12-Բ-ի

 

Օրինակելի ձև Հ-12-Բ-ն լրացվում է հետևյալ կերպ.

1. Աղյուսակի «2-րդ» և «3-րդ» սյունակներում լրացվում են դրամաշնորհի տրամադրման պայմանագրի կամ համաձայնագրի կնքման հերթական համարը և ամսաթիվը:

2. Աղյուսակի «4-րդ» սյունակում լրացվում է դրամաշնորհը տրամադրող օտարերկրյա պետության անունը, միջազգային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ այլ անձի անունը և բնակվելու վայրը:

3. Աղյուսակի «5-րդ» կետում լրացվում է պայմանագրով կամ համաձայնագրով սահմանված` դրամաշնորհի ծրագրի անվանումը:

4. Աղյուսակի «6-րդ» և «7-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրով կամ համաձայնագրով սահմանված՝ դրամաշնորհի տրամադրման ուղղությունը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, արտաբյուջետային հաշիվներ կամ այլ) և դրա շրջանառման եղանակը (գանձապետական հաշիվներով կամ գանձապետական հաշիվներից դուրս):

5. Աղյուսակի «8-րդ» և «9-րդ» սյունակներում լրացվում է համապատասխանաբար պայմանագրով կամ համաձայնագրով նախատեսված (հատկացվելիք) դրամաշնորհի ընդհանուր գումարը և ուղղությունները:

6. Աղյուսակի «10-րդ» և «11-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրի կամ համաձայնագրով հաշվետու ժամանակահատվածի համար նախատեսված (հատկացվելիք) դրամաշնորհի գումարը և ուղղությունները:

7. Աղյուսակի «12-րդ» և «13-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրի կամ համաձայնագրի շրջանակներում փաստացի ստացված (հատկացված) դրամաշնորհի ընդհանուր գումարը և դրա ծախսման ուղղությունները:

8. Աղյուսակի «14-րդ» և «15-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրի կամ համաձայնագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում փաստացի ստացված (հատկացված) դրամաշնորհի գումարը և ուղղությունները:

9. Աղյուսակի «16-րդ» սյունակում հաշվետու անձանց կողմից կարող են ներկայացվել դրամաշնորհի հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք չեն ներառվել հաշվետվության այլ սյունակներում:

10. Մեկ էջում հաշվետվության ողջ տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում, հաշվետվությունը կարող է ներկայացվել մի քանի (միմյանց լրացնող և համարակալված) էջերով: