Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.30
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.01.2003
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11003020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հունվարի 2003 թ. 
ք. Երևան

N 16-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՕՏԱՐ ՄԵԽԱՆԻԿ ՏԵՐՄԻՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՃՇԳՐՏՈՒՄ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն հաստատելու նպատակով, ղեկավարվելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ ԿԳՆ կանոնադրության 10-րդ կետի «ի» ենթակետի 2-րդ պարբերությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Օտար մեխանիկ տերմինի հայերեն գործածության մեջ ճշգրտում մտցնելու մասին» կանոնները (հավելված):

2. Ապահովել վերոնշյալ կանոնների պետական գրանցումը։

 

Նախարար՝

Լ. Մկրտչյան

 

Հավելված

 

 

Հաստատված է 
ՀՀ կրթության և գիտության նախարարի
հմ. __ հրամանով __  _____ 2002 թ.

 

Օտար մեխանիկ տերմինի հայերեն գործածության մեջ ճշգրտում մտցնելու մասին

 

Մեխանիկ տերմինը հայերենում մեկ գործածվում է որպես մեքենաների սարքավորմամբ զբաղվող վարպետ՝ մեքենագործ, մեկ որպես մեխանիկա գիտաճյուղի մասնագետ, գիտնական՝ մեքենագետ:

Տերմինի այս բազմիմաստությունը վերացնելու նպատակով օտար մեխանիկ տերմինը այսուհետև գործածել մեքենագործ (վարպետ) նշանակությամբ միայն, իսկ մեխանիկա գիտաճյուղի մասնագետ՝ մեխանիկագետ նշանակությամբ, մեխանիկ բառի փոխարեն, այսուհետև գործածել (մաթեմաթիկոս, ֆիզիկոս, քիմիկոս շարքի) մեխանիկոս անվանումը՝ գրելով այն բարձրագույն կրթության վկայագրերում: