Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ս
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2000-25.02.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.05.25/5(47)
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2000
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

11.04.2000 թ.
ք. Երևան

N 8-Ս

 

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն` ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի N 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և ՀՀ կառավարության 1999 թ. նոյեմբերի 28-ի N 717 որոշման`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել`

ա) Տեղական հեռահաղորդակցության (այլ) ծառայությունների սակագները, համաձայն հավելված 1-ի:

բ) Շարժական բջջային (GSM) հեռահաղորդակցության ծառայությունների սակագները, համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության 26.05.1999 թ. «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» N 6-Ս հրամանի «բ» ենթակետը:

 

Նախարար`

Ռ. Նազարյան

 

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
2000 թ. ապրիլի 13-ին

Հաստատված է`
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2000 թ. ապրիլի 11-ի թիվ 8-Ս հրամանով

 

Հավելված N 1

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՅԼ)
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սակագին
առանց ԱԱՀ-ի
(դրամ)

ԱԱՀ
(դրամ)

Սակագին
ԱԱՀ-ով
(դրամ)

 

ՀԵՌԱԽՈՍԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

1.

Նույն հասցեում գտնվող ընտանիքի անդամներից որևէ մեկի անվամբ

833

167

1000

2.

Իրավաբանական կամ ֆիզիկական այլ անձի անվամբ

5000

1000

6000

ԲԱԺԱՆՈՐԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

3.

ԲԱԺԱՆՈՐԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

833

167

1000

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Հավելված 1-ով սահմանված սակագները կիրառման մեջ են համարվում 2000 թ. հունվարի 1-ից:

 

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
2000 թ. ապրիլի 13-ին

Հաստատված է`
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2000 թ. ապրիլի 11-ի թիվ 8-Ս հրամանով

 

Հավելված N 2

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՅԼ)
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սակագին
առանց ԱԱՀ-ի
(ԱՄՆ դոլլար)

ԱԱՀ
(ԱՄՆ դոլլար)

Սակագին
ԱԱՀ-ով
(ԱՄՆ դոլլար)

 

ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

1. Միացման վարձ` ներառյալ լրացուցիչ ծառայությունները 20 4 24
   Միջազգային ելք      
   Զանգահարողների հեռախոսահամարների ներկայացման ակտիվացում "clip" և "clir"
   Կանչի վերահասցեավորման ակտիվացում՝ "CFU", "CFBUSY" և "CFNREPY"
   Բազմաբաժանորդային կապի ակտիվացում` "CONFERENCE", "CALLWAIT" և "CALLHOLD"
   Կանչերի արգելակման ակտիվացում` "CBOCC" , "CBOIC", "CBOICEG", "CBIC", "CBICROUT"
   Ձայնային փոստի ծառայություն (VMՏ)
   Կարճ հաղորդագրության ծառայություն (ՏMՏ)
2. Երաշխիքային գումար 100 - -
3. Doble SIM քարտի ակտիվացում 50 10 60
4. Լրացուցիչ ծառայության ակտիվացում բաժանորդագրումից հետո 5 1 6
5. Լրացուցիչ ծառայությունների ապաակտիվացում բաժանորդագրման ժամանակ Անվճար
6. Լրացուցիչ ծառայությունների ապաակտիվացում բաժանորդագումից հետո (յուրաքանչյուր ծառայության համար) Անվճար
7. PIN 1 և PIN 2 արգելափակված ծածկագրի արգելաբացում Անվճար
8. Խափանված SIM քարտի փոխարինում (կապուղու վերականգնում) 10 2 12
9. Ցանկալի համարի տրամադրում - - -
10. Անվանափոխություն (յուրաքանչյուր կապուղու համար) 50 10 60
11. Հեռախոսահամարի փոփոխություն (յուրաքանչյուր հեռախոսահամարի համար) 50 10 60

ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ

12. Ամսական վարձավճարներ (յուրաքանչյուր կապուղու համար)* 15 3 18
13. Ամսական վարձավճար լրացուցիչ ծառայությունների համար Անվճար
14. Ամսական վարձավճար ֆաքս / մոդեմի համար Անվճար
15. Բաժանորդային վարձ բաժանորդագրման ամսից 12 ամիս անց** 10 2 12
16. Բաժանորդային վարձ ամսվա ընթացքում ոչ մի ելքային զանգ չունեցող հեռախոսների համար 5 1 6
17. Double SIM քարտի բաժանորդային վարձ Անվճար

ՐՈՊԵԱՎԱՐՁ

18. Բջջայինից-բջջային Ամսական
240 րոպեից
պակաս
0.15 0.03 0.18
Բջջայինից հանրային ցանց
Տվյալների փոխանցում/ ֆաքս
19. Բջջայինից-բջջային Ամսական 240
րոպեից ավել
0.13 0.026 0.156
Բջջայինից հանրային ցանց
Տվյալների փոխանցում/ ֆաքս
20. Հանրային ցանցից բջջային 0.15 0.03 0.18
21. Տեղական զանգի սակագին (միջազգային հեռախոսակապի դեպքում) 0.10 0.02 0.12
22. Կարճ Հաղորդագրության Ծառայություն (SMSsamara) մեկ հաղորդագրության համար 0.05 0.01 0.06
23. Ելք դեպի Ձայնային փոստ (Voice Mail հաղորդակցության փոխանցում/ ընդունում) 0.10 0.02 0.12
24. Վերահասցեավորում դեպի ձայնային փոստ Անվճար

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

 

1. Հավելված 2-ով սահմանված սակագները կիրառման մեջ են համարվում 2000 թ. մայիսի 1-ից:
2. Միացման վարձը ներառում է բոլոր լրացուցիչ ծառայությունները տեղադրման պահին:
3. Րոպեավարձ վճարում է միայն զանգահարող կողմը:
4.  Բջջային հեռախոսակապի բաժանորդագրման համար պայման է հանդիսանում 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով երաշխիքային գումարի վճարումը: Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ պայմանագրի դադարեցման դեպքում վերոհիշյալ գումարը կօգտագործվի վերջնահաշվարկի համար` ներգրավելով որպես բաժանորդի վճար:
5. Գիշերվա ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ը բջջային հեռախոսակապով ներհանրապետական (ՀՀ, այդ թվում Երևանի տարածք և ԼՂՀ) հեռախոսակցությունների համար կիրառվում է 30 օ/օ զեղչ սակագին:
6. Բոլոր վճարումները կատարվում են ազգային դրամով` հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
7. Լիցենզիայի համաձայն 101, 102, 103 և 104 հեռախոսահամարներով հեռախոսակցությունները իրականացվում են անվճար:
8. Ներկայումս գործող և նոր բաժանորդագրված բաժանորդները, որոնք 12 ամիսների ընթացքում կունենան մուտքային և ելքային զանգեր, ներկա գնացուցակի կիրառման ամսաթվից սկսած, նրանց բաժանորդային վարձը 12 ամիս հետո կիջնի 15 ԱՄՆ դոլարից մինչև 10 ԱՄՆ դոլար (առանց ԱԱՀ-ի), համաձայն` Հավելված 2-ի 12* և 15** կետերի:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25 ապրիլի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11600032