120.0239.29.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
29.11.1999 թ. |
N 239 |
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ»` ՁԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`
Հրամայում եմ`
Հաստատել «Արտադրական հզորության հաշվեկշիռ»` ձև ՀՀ պետական վիճակագրական հաշվետվությունը և նրա լրացման հրահանգը:
Նախարար |
Ս. Մնացականյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ» (ՁԵՎ ՀՀ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
● Հրահանգը սահմանում է կազմակերպությունների «Արտադրական հզորության հաշվեկշիռ» (Ձև ՀՀ) վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
● Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետև` կազմակերպություններ1), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
_____
1 Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն կազմակերպական-իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով.
● Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդունման 2 ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ2: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
● Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:
● Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:
● Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:
● Հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
● Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:
___
2 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
I. Արտադրական հզորությունների տարեկան հաշվեկշիռ
1. Արտադրական հզորության հաշվեկշիռը դա ցուցանիշների համակարգ է, որը բնութագրում է հզորության մեծությունը, նրա փոփոխման վրա ազդող գործոնները և հաշվետու ժամանակաշրջանում դրա օգտագործման մակարդակը:
2. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմում են կազմակերպությունները հաշվետու տարվա վերջին առկա արտադրական հզորության որոշման, ներարտադրական ռեզերվների բացահայտման և արտադրանքի ծավալների ավելացման, արտադրության նեղ տեղերի վերացման (որոնք արգելակում են արտադրանքի առանձին տեսակների արտադրությանը), մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների օգտագործման բարելավման, դրանց պարապուրդների կրճատման նպատակով:
Արտադրական հզորությունների հաշվեկշիռների կազմումն և վերլուծությունը թույլ է տալիս գնահատել ձեռք բերված համակցումները տարբեր փոխկապակցված ճյուղերի զարգացման գործում և նպաստում են դրանց համաչափությունը ապահովող միջոցառումների մշակմանը, արտադրության ավելի ռացիոնալ մասնագիտացմանը, կոոպերացմանը և այլն:
3. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմակերպությունների կողմից կազմվում են թողարկվող արտադրանքի ամբողջ անվանացանկի համար, անկախ նրանից թե այդ արտադրանքը կազմակերպության համար հիմնական, պրոֆիլային թե ոչ պրոֆիլային բնույթ է կրում:
Մեքենաշինական և մետաղամշակման կազմակերպությունների արտադրական հզորությունների հաշվեկշիռներում, յուրաքանչյուր արտադրատեսակի թողարկման տվյալների հետ մեկտեղ (բնեղեն արտահայտությամբ) բերվում են տվյալներ թողարկված արտադրանքի ընդհանուր ծավալի վերաբերյալ, համադրելի գներով:
Այն դեպքերում, երբ կազմակերպությունները արտադրանք են թողարկում վարձակալած սարքավորումներով և տարածքներում, արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմվում են անկախ նրանից թե ինչպիսի սարքավորումներով և տարածքներում է թողարկվել արտադրանքը` ձեռնարկության հաշվեկշռում գտնվող, ժամանակավոր կամ վարձակալած:
4. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմվում են համաձայն ՀՀ վիճնախարարության կողմից հաստատված ՀՀ ձևի:
5. Հաշվեկշռում հաշվի է առնվում հաշվետու տարում արտադրական հզորության ավելացումը, որը տեղի է ունեցել`
- նոր կազմակերպությունների գործարկման և գործող կազմակերպությունների ընդլայնման հաշվին,
- գործող կազմակերպությունների վերակառուցման հետևանքով արտադրական հզորությունների հավելաճի հաշվին,
- գործող կազմակերպությունների տեխնիկական վերազինման և կազմակերպատեխնիկական միջոցառումների հետևանքով արտադրական հզորությունների հավելաճի հաշվին,
- արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխման հաշվին (արտադրանքի աշխատատարության նվազում),
- այլ կազմակերպություններից ստացված օբյեկտների, մեքենաների և սարքավորումների հաշվին:
Տեխնիկական վերազինման և կազմակերպատեխնիկական միջոցառումների հետևանքով արտադրական հզորությունների հավելաճը հաշվարկելիս հաշվի են առնվում աշխատանքի հետևյալ տեսակները`
- աշխատանքի միջոցների կատարելագործում (հնացած և ֆիզիկական մաշված սարքավորումների արդիականացում և փոխարինում նորով, առավել արտադրողականով, գործող արտադրական տարածքներում նոր լրացուցիչ սարքավորումների տեղադրում),
- աշխատանքի առարկաների կատարելագործում (հումքի, նյութերի և վառելիքի բաղադրության կամ որակի բարելավում, առավել առաջավոր հումքի և նյութերի տեսակների օգտագործում),
- տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում (գործող տեխնոլոգիական գործընթացների պարամետրերի բարելավում, այդ թվում ավելի բարձր արագությունների, լարվածությունների, ճնշումների, ջերմության օգտագործման հաշվին),
- արտադրական գործընթացների ավտոմատացում և մեքենայացում,
- արտադրության կազմակերպման և կառավարման կատարելագործում (կոոպերացում ընդլայնում և արտադրության մասնագիտացման մակարդակի բարձրացում, տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի հերթափոխության մեծացում, արտադրության և ընդհանուր գործարանային տնտեսության կազմակերպման և կառուցվածքի բարելավում):
6. Արտադրական հզորությունների հաշվեկշռում հաշվի է առնվում հաշվետու տարում նրա նվազումը, ի հաշիվ`
- մաշվածության հետևանքով սարքավորումների դուրս գրման, օգտակար հանածոների և անտառահումքային ռեսուրսների պաշարների սպառման, լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման, անցմանը այլ հումքերի օգտագործման սահմանված կարգով օբյեկտների, մեքենաների, սարքավորումների հանձնմանը այլ կազմակերպություններին, տարերային աղետների և այլ պատճառների,
- արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխման (արտադրատեսակի աշխատատարության մեծացում):
7. Հաշվետվական ձևում «հզորության մեծացումը տեխնիկական վերազինման և կազմակերպա-տեխնիկական միջոցառումների անցկացման հաշվին» սյունակում արտացոլվում է հզորության հավելաճը, որը հավասար է նոր և հին սարքավորումների արտադրողականության տարբերությանը:
8. Կազմակերպության արտադրական հզորության տակ հասկացվում է տվյալ կազմակերպությանը ամրագրված աշխատանքի միջոցներով (արտադրական տարածքներ, ագրեգատներ, սարքավորումներ) արտադրանքի թողարկման, հումքի արդյունահանման և վերամշակման առավելագույն հնարավորությունը 1 տարում (օրում, հերթափոխում) համապատասխան սահմանված աշխատանքային ռեժիմին:
II. Լրացման կարգը
9. Ա սյունակում ցույց է տրվում հաշվետու տարում թողարկված արտադրատեսակների անվանումը:
10. Բ սյունակում ցույց է տրվում չափի միավորը:
11. Գ սյունակում ցույց է տրվում տողի համարը 01-04, որոնց բովանդակությունը և լրացման կարգը բերված է հաշվետվության ծանոթությունում:
12. 1-ին սյունակի 01 տողում ցույց է տրվում հզորությունը հաշվետու տարվա սկզբի դրությամբ, ըստ նախորդ տարվա հաշվեկշռի:
Մինչև հաշվետու տարին գործարկված կազմակերպությունները, որոնց հզորությունները գտնվում են յուրացման փուլում, 1-ին սյունակում լրացնում են իրենց նախագծային հզորությունը:
Այն դեպքում, երբ փաստացի թողարկված արտադրանքի անվանացանկը և տեսականին էապես տարբերվում է նախագծայինից, հզորության որոշումը կատարվում է ըստ փոփոխված անվանացանկի: 1-ին սյունակի 01 տողով բերվում է հզորությունը` ըստ թողարկվող արտադրանքի փաստացի անվանացանկի, իսկ 02 տողով` հզորությունը ըստ նախագծի:
Հաշվետու տարում գործարկված կազմակերպությունները սյունակ 1 չեն լրացնում, իսկ գործարկված նախագծային հզորությունը լրացնում են, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ սյունակներում:
13. 2-9 սյունակներում ցույց է տրվում հաշվետու տարում արտադրական հզորության փոփոխությունը:
2-րդ սյունակում բերվում են տվյալներ հաշվետու տարում հզորության ընդհանուր աճի վերաբերյալ, որոնք որպես կանոն պետք է հավասար լինեն 3-6 սյունակների տվյալների հանրագումարին: Այն դեպքերում, երբ հաշվետու ժամանակաշրջանում այլ կազմակերպություններից փոխանցման և այլ պատճառներով ստացվել են մեքենաներ և սարքավորումներ, 2-րդ սյունակի տվյալները մեծ կլինեն 3-6 սյունակների տվյալների հանրագումարից:
14. 3, 4, 5 սյունակներում ցույց է տրվում արտադրական հզորությունների գործարկումը, ի հաշիվ նոր կազմակերպությունների շինարարության, գործող կազմակերպությունների ընդլայնման և վերակառուցման հաշվին, ինչպես նաև գործող կազմակերպությունների հզորության հավելաճը տեխնիկական վերազինման և կազմակերպա-տեխնիկական միջոցառումների հաշվին, որոնք պետք է համապատասխանեն Ձև N-2-Կշ «Հաշվետվություն օբյեկտների հիմնական ֆոնդերի գործարկման և կապիտալ ներդրումների կատարման մասին» վիճակագրական (տարեկան) հաշվետվական ձևի տվյալներին):
Այն դեպքերում, երբ թողարկվող արտադրանքի անվանացանկը և տեսականին էապես տարբերվում է կազմակերպության շինարարության, ընդլայնման և վերակառուցման նախագծերով նախատեսված արտադրանքի անվանացանկից և տեսականուց, 3-րդ և 4-րդ սյունակներում բերվում են` 01 տողով` արտադրանքի թողարկման հզորությունը ըստ փաստացի անվանացանկի և տեսականու, իսկ 02 տողով` նախագծով նախատեսված արտադրանքի անվանացանկի և տեսականու:
Նշված հզորությունների գործարկման վերաբերյալ տվյալները բերվում են միայն այն կազմակերպությունների համար, որոնց շահագործման ընդունման ակտերը հաստատված են: Այն դեպքում, երբ գործարկվող հզորությունների ընդունման ակտերը ստորագրված են ընդունման հանձնաժողովի կողմից, սակայն չեն հաստատվել սահմանված կարգով, այդ հզորությունների և թողարկվող արտադրանքի տվյալները 01 տողի հանրագումարում չեն ներառվում, այլ բերվում են առանձին 04 տողով «բացի այդ, ըստ չհաստատված ընդունման ակտերի»:
15. 6-րդ և 8-րդ սյունակներում բերվում են տվյալներ, համապատասխանաբար, արտադրական մեծացման և նվազման վերաբերյալ, ի հաշիվ հաշվետու տարում թողարկվող արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխության:
Արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխության հետևանքով հզորության մեծացման (նվազման) հաշվարկը կատարվում է այն դեպքերում, երբ արտադրական հզորության հաշվարկում ընդունված արտադրանքի անվանացանկը զգալիորեն տարբերվում է նախորդ հաշվեկշռի փաստացի տվյալներից:
16. 7-րդ սյունակում ցույց են տրվում տվյալներ արտադրական հզորության ընդհանուր նվազման վերաբերյալ, որոնք որպես կանոն պետք է հավասար լինեն 8-րդ և 9-րդ սյունակների հանրագումարին:
Այն դեպքերում, երբ հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել մեքենաների և սարքավորումների դուրս գրում այլ կազմակերպություններին փոխանցելու և այլ պատճառներով, 7-րդ սյունակի տվյալները մեծ կլինեն 8-րդ և 9-րդ սյունակների հանրագումարից:
17. 9-րդ սյունակում ցույց են տրվում տվյալներ արտադրական հզորության դուրս գրման վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել սարքավորումների մաշվածքի, օգտակար հանածոների և անտառահումքային ռեսուրսների պաշարների սպառման, լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման, հումքի այլ տեսակների անցման, շենքերի և կառույցների ծայրաստիճան մաշվածքի, տարերային աղետների հետևանքով:
18. 10-րդ սյունակում ցույց է տրվում կազմակերպության արտադրական հզորությունը հաշվետու տարուն հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, ըստ հաշվետու տարում թողարկված արտադրանքի անվանացանկի և տեսականու: 10-րդ սյունակի տվյալները պետք է համապատասխանեն 1-ին և 2-րդ սյունակների հանրագումարից հանած սյունակ 7:
19. 11-րդ սյունակի 01 տողով ցույց է տրվում հաշվետու տարում գործող միջին տարեկան հզորությանը, որը հաշվարկվում է` տարեսկզբի արտադրական հզորության և հզորության միջին տարեկան աճի հանրագումարից հանելով նրա միջին տարեկան նվազումը: Հզորության միջին տարեկան մեծացումը ի հաշիվ նոր կազմակերպությունների գործարկման, գործող կազմակերպությունների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կազմակերպա-տեխնիկական միջոցառումների ներդրման հաշվարկվում է թվարկված յուրաքանչյուր գործոնի հաշվին հզորության մեծացման և մինչև տարեվերջ ընկած լրիվ ամիսների թվի արտադրյալով ու ստացված արդյունքը բաժանելով 12:
Հզորության միջին տարեկան նվազումը հաշվարկվում է հետևյալ եղանակով` դուրս գրված հզորությունը բազմապատկվում է դուրս գրման պահից մինչև տարեվերջ մնացած լրիվ ամիսների թվով և ստացված արդյունքը բաժանելով 12:
Հաշվետու տարում միջին տարեկան արտադրական հզորության օգտագործման գործակիցը հաշվարկվում է տվյալ տարում փաստացի թողարկված արտադրանքի և միջին տարեկան հզորության հարաբերությամբ:
Յուրացման փուլում գտնվող կազմակերպությունների հզորությունների օգտագործման մակարդակի ճիշտ գնահատման նպատակով սյունակ 11 02 տողով ցույց է տրվում արտադրանքի արտադրության, հումքի արդյունահանման կամ վերամշակման ծավալը, որոշված համաձայն նախագծային հզորությունների յուրացման նորմերի:
Ընդ որում հաշվի է առնվում, որ, եթե ձեռնարկությունը, մասնակիորեն, գտնվում է յուրացման փուլում, այսինքն այնտեղ գործարկվել կամ վերակառուցվել են առանձին օբյեկտներ, որոնք թողարկում են արտադրանք, նախկինում արտադրված այդ կազմակերպությունում, ապա 02 տողով բերվում է գործող օբյեկտների միջին տարեկան հզորության և արտադրության ծավալի տվյալների հանրագումարը, հաշվի առած նոր գործարկված օբյեկտների յուրացման նորմերը:
20. 12-րդ սյունակի 01 տողով բերվում են տվյալներ հաշվետու տարում, ռեժիմային աշխատաժամանակի ընթացքում, արտադրանքի թողարկման, հումքի արդյունահանման և վերամշակման վերաբերյալ:
12-րդ սյունակի մնացած տողերով բերվում են հետևյալ տվյալները`
02 տողով` արտադրանքի թողարկումը արտառեժիմային աշխատաժամանակում (հանգստյան օրերին, շաբաթօրյակներին, կապիտալ նորոգման ժամկետի կրճատման հաշվին, գործարկման աշխատանքների ժամանակահատվածում և այլն).
03 տողով` արտադրանքի թողարկումը չմասնագիտացված հզորություններով, ժամանակավոր հրապարակներում, փորձնական գործարաններում, որոնց հզորությունը չի հաշվարկվում.
04 տողով` արտադրանքի թողարկումը այն հզորություններով, որոնց գործարկման սկիզբը դեռևս չեն հաստատել:
12-րդ սյունակի 01, 02, 03, 04 տողերի տվյալների հանրագումարը պետք է համապատասխանի 1-արտ (տարեկան) հաշվետվական ձևում բերված տվյալներին:
21. 13-րդ սյունակում բերվում են տվյալներ միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ (տոկոսներով), որը հաշվարկվում է ռեժիմային աշխատաժամանակում թողարկված արտադրանքի տվյալների և միջին տարեկան հզորության հարաբերությամբ, ընդ որում`
01 տողով բերվում են տվյալներ հաշվետու տարում գործող միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ, որը հաշվարկվում է 01 տողի 12-րդ և 11-րդ սյունակների տվյալների հարաբերությամբ.
02 տողով բերվում են տվյալներ միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ, հաշվի առած նոր կազմակերպությունների յուրացման նորմատիվները, որը հաշվարկվում է 01 տողի 12-րդ և 02 տողի 11-րդ սյունակների տվյալների հարաբերությամբ:
Միջին տարեկան հզորության օգտագործման մակարդակը չպետք է գերազանցի 100%:
«Տեղեկանք» մասում բերվում է յուրաքանչյուր արտադրատեսակի հզորության հաշվարկի ժամանակ ընդունված աշխատանքի ռեժիմը:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ծածկագրերն ըստ` |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման | ||||||||||||||||||
ՁԿԴ-ի (Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ) |
ՊԿՄՆՀ-ի (Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ) |
ՏԳԸԴ-ի (Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչ) | |||||||||||||||||
Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________ |
Ձև ՀՀ Փոստային-տարեկան
Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999թ. նոյեմբերի 29-ի թիվ 239 հրամանով
Ներկայացվում է`
1. ՀՀ վիճնախարարություն 2. Վիճակագրության տեղական բաժանմունք
Ներկայացնում են`
ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները
Հաշվետվության ներկայացման
ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը: |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
1999 Թ.
Արտադրանքի տեսակները |
Չափի |
Տողի |
Նախորդ |
Հաշվետու տարում արտադրական հզորության |
Հաշվետու տարվա |
Հաշվետու տարում |
Հաշվետու տարում |
Հաշվետու տարում
| |||||||
Հզորության |
այդ թվում |
Հզորության |
այդ թվում | ||||||||||||
նոր գործարկման |
գործող |
գործող |
արտադ- |
արտադ- |
դուրս | ||||||||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
1999 Թ.
Արտադրանքի տեսակները |
Չափի |
Տողի |
Նախորդ |
Հաշվետու տարում արտադրական հզորության |
Հաշվետու տարվա |
Հաշվետու տարում |
Հաշվետու տարում |
Հաշվետու տարում
| |||||||
Հզորության |
այդ թվում |
Հզորության |
այդ թվում | ||||||||||||
նոր գործարկման |
գործող |
գործող |
արտադ- |
արտադ- |
դուրս | ||||||||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
1) Գ սյունակում նշվում է 01 մինչև 04 տողերի համարները, որտեղ բերվում են հետևյալ տվյալները արտադրանքի`
- 01 տողով` հզորությունների առկայությունը, շարժը և օգտագործումը ըստ հաշվետու տարվա արտադրության փաստացի անվանացանկի և տեսականու, ռեժիմային ժամանակաշրջանում թողարկված արտադրանքը (1-13 սյունակ):
- 02 տողով` այն դեպքում, երբ փաստացի թողարկվող արտադրանքի անվանացանկը տարբերվում է նախագծայինից, ապա 3 և 4-րդ սյունակներում բերվում են տվյալներ նախագծով նախատեսված արտադրանքի անվանացանկին համաձայն:
11-րդ սյունակում` ըստ շահագործման նոր հանձնված կազմակերպությունների, բերվում են տվյալներ յուրացման նորմատիվային ժամանակաշրջանում թողարկվելիք արտադրանքի վերաբերյալ:
12-րդ սյունակում բերվում են տվյալներ արտառեժիմային աշխատանքի ժամանակ թողարկված արտադրանքի վերաբերյալ:
- 03 տողով` 12-րդ սյունակում, բացի այդ, բերվում են տվյալներ չմասնագիտացված հզորություններով թողարկված փաստացի արտադրանքի վերաբերյալ:
- 04 տողով` 3-րդ, 4-րդ և 12-րդ սյունակներում բերվում են տվյալներ այն հզորությունների և դրանցով թողարկված արտադրանքի մասին, որոնց շահագործման ակտերը դեռևս հաստատված չեն:
Տեղեկանք. բերվում է յուրաքանչյուր արտադրատեսակի հզորության հաշվարկման ժամանակ ընդունած աշխատանքի ռեժիմը (հերթափոխ կամ ժամ օրվա ընթացքում):
Արտադրանքի տեսակը |
Աշխատանքի ռեժիմը |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000042