«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11005304
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հունիսի 2005 թ. |
N 294-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «0501 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ», «0502 ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ», «0503 ԵՐԳՉԱԽՄԲԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ», «0504 ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգի» 9-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0501 Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 1),
2. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0502 Երգեցողություն» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 2),
3. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0503 Երգչախմբավարություն» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 3),
4. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0504 Երաժշտության տեսություն» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 4):
Նախարար` |
Ս. Երիցյան |
Համաձայնեցված է՝ 1 մայիսի 2005 թ. |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի N 294-Ն հրամանի 2 հունիսի 2005 թ. Նախարար __________ Ս. Երիցյան |
ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
«0501 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ
1. «0501 Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության ընդհանուր բնութագիրը
1.1 «0501 Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշմամբ:
1.2 «0501 Գործիքային կատարողական արվեստ» բնագավառն իրականացվում է չորս մասնագիտացումների գծով.
«0501.01 Դաշնամուր», «0501.02 Լարային գործիքներ»
«0501.03 Փողային և հարվածային գործիքներ»
«0501.04 Ժողովրդական գործիքներ»
Հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է առկա (ստացիոնար) ուսուցման ձևով:
1.3 Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 3 տարի 10 ամիս է, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա:
1.4 Շրջանավարտի որակավորումը՝
«0501.01 Դաշնամուր»-կոնցերտմայստեր, համույթի կատարող, երաժշտական դպրոցի դասատու.
«0501.02 Լարային գործիքներ», «0501.03 Փողային և հարվածային գործիքներ», «0501.04 Ժողովրդական գործիքներ»-երաժշտական դպրոցի դասատու, նվագախմբի և համույթի կատարող:
Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորություն
«0501» մասնագիտությամբ շրջանավարտը, որը յուրացրել է միջնակարգ մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական ծրագիրը
պատրաստված է՝
- բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացմանը,
- համապատասխան պրոֆիլի բարձրագույն մասնագիտական կրթության հիմնականին հարակից մասնագիտական կրթական ծրագրի յուրացմանը։
2. Շրջանավարտի հետագա կրթության հնարավորությունը և զբաղմունքների ոլորտները.
Շրջանավարտը պատրաստվում է (մասնագիտական) պրոֆեսիոնալ գործունեության՝ որպես գործիքի վրա կատարող պրոֆեսիոնալ և ինքնագործ համերգային կազմակերպություններում, երաժշտական կոլեկտիվներում, խմբակներում և ստուդիաներում, ինչպես նաև որպես երաժիշտ` դպրոցներում, արվեստի դպրոցներում և լրացուցիչ կրթության այլ հաստատություններում դասատու աշխատելու համար:
Շրջանավարտի գործունեության հիմնական ձևերը`
- կատարողական աշխատանքի կազմակերպմանն ուղղված ամբողջ պրոցեսի իրականացում, որպես կատարող` տրված գործիքի վրա, մենակատար, անսամբլային և նվագախմբային երգացանկի նախապատրաստում և կատարելագործում, համերգային պայմաններում փորձերի և հասարարական կատարողական աշխատանք,
- դասավանդման ուսումնական պրոցեսի սոցիալ-մանկավարժական և ուսումնամեթոդական ձևերի իրականացում,
- (մշակութային) կուլտուր-լուսավորչական լսարանի շփում հայրենական և արտասահմանյան երաժշտական (մշակութային) կուլտուրայի գլուխգործոցների հետ, ժողովրդական արվեստի լավագույն օրինակների հետ,
- շրջանավարտը պետք է կարողանա նվագել ընտրված գործիքի վրա` իր նվագացանկում ունենալով դասական, հայկական և ժամանակակից երաժշտական գրականության տարբեր ստեղծագործություններ, այդ թվում՝ կոնցերտային-վիրտուոզ պլանի ստեղծագործություններ, նվագել անսամբլում (դուետ, տրիո, կվարտետ) կամերային ստեղծագործություններ, դասական և ժամանակակից երաժշտությունից վերցված, նվագակցել վոկալ և գործիքային գրականությունից ոչ բարդ ստեղծագործություններ՝ փոխադրումով:
«0501.01 Դաշնամուր» մասնագիտության համար կարդալ թերթից ոչ բարդ երաժշտական գրականություն իր գործիքի համար, ինչպես նաև անսամբլային և նվագախմբային պարտիաներ «0501.02 Լարային գործիքներ», «0501.03 Փողային և հարվածային գործիքներ», «0501.04 Ժողովրդական գործիքներ»,
- շրջանավարտը պետք է գիտենա անսամբլի, նվագախմբի ղեկավարման սկզբունքներ (վերջինս նվագախմբային լարային գործիքներ «0501.02 Փողային և հարվածային գործիքներ»,
«0501.03 «Ժողովրդական գործիքներ»
«0501.04 մասնագիտության համար), ուսուցման նպատակները, խնդիրները, բովանդակությունը, սկզբունքները, ձևերը, մեթոդները և միջոցները լրացուցիչ երաժշտական կրթության ոլորտում, ընտրված գործիքի վրա նվագելու դասավանդման մեթոդիկա միջին երաժշտական դպրոցի նվագացանկը, սովորողների տարբեր տարիքային խմբերի հոգեբանության առանձնահատկությունները, լրացուցիչ երաժշտական կրթության հաստատության գործունեության կազմակերպման հիմքերը:
3. Պահանջներ մասնագետի պատրաստման նկատմամբ
3.1 Ընդհանուր պահանջներ.
Շրջանավարտը պետք է`
- հասկանա իր ապագա մասնագիտության էությունն ու սոցիալական նշանակությունը, ցուցաբերի նրա հանդեպ կայուն հետաքրքրություն,
- ունենա պատկերացում ժամանակակից աշխարհի մասին` որպես հոգևոր, մշակութային, ինտելեկտուալ և էկոլոգիական ամբողջություն, գիտակցի իրեն և իր տեղը ժամանակակից աշխարհում,
- իմանա ՀՀ օրենսդրության հիմքերը, իրավական նորմերը, որոնք կարգավորում են վերաբերմունքը մարդու նկատմամբ, հասարակության և բնության նկատմամբ, կարողանա հաշվի առնել դրանք մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ,
- տիրապետի էկոլոգիական, իրավական, ինֆորմացիոն և կոմունիկատիվ մշակույթին, օտար լեզվով տարրական շփման կարողությանը,
- ունենա լայն մտահորիզոն, պատրաստ լինի կենսական երևույթների իմաստավորմանը, ճշմարտության ինքնուրույն որոնմանը, հակասական գաղափարների քննադատական ընկալմանը,
- ցուցաբերի պատասխանատվություն կատարվող աշխատանքի համար ինքնուրույն և էֆեկտիվ լուծի մասնագիտական գործունեության բնագավառի պրոբլեմները,
- պատրաստ լինի տարբեր կազմակերպական-իրավական ձևերի կազմակերպություններում մասնագիտական խնդիրների լուծման առումով պրակտիկ գործունեության համար տիրապետելու պրոֆեսիոնալ բառապաշարին,
- իմանալով իր աշխատանքի գիտական կազմակերպման սկզբունքները` պատրաստ լինի կոմպյուտերային (համակարգչային) տեխնիկայի կիրառմանը մասնագիտական գործունեության ոլորտում,
- պատրաստ լինի գործընկերների հետ դրական փոխներգործության և համագործակցությանը,
- տիրապետի մշտական մասնագիտական աճի կայուն ձգտմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, ինքնակատարելագործմանը (ինքնաճանաչմանը, ինքնահսկմանը, ինքնագնահատմանը, ինքնակարգավորմանը և ինքնազարգացմանը), ձգտի ստեղծագործական ինքնառեալիզացիայի,
- ունենա գիտական պատկերացում առողջ ապրելակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման կարողությունն ու հմտությունները։
3.2 Որակավորման բնութագրի պահանջները բավարարելու համար
«0501 Գործիքային կատարողականության արվեստի» երաժիշտը պետք է ունենա պատրաստվածության մակարդակ հետևյալ առարկայախմբերի նկատմամբ:
Հանրակրթական առարկաների գծով
Հայոց լեզվի և գրականության բնագավառում`
- տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին՝ հայերենին, իմանա գրական լեզվի օրենքները,
- հարստացնի մասնագիտական բառապաշարը,
- տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին
- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոնների համապատասխան, վերացնի սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,
- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին,
- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հնարքներին:
- գիտենա կարդալ` ընկալելով կարդացածի ենթատեքստը, փոխաբերական, այլաբանական և խորհրդանշական իմաստը, ոճական տարբերակների գործառույթները, հասկանա արևմտահայերեն բնագրերը,
- գիտենա և կարդա հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրականության երկեր, հայ ժողովրդական բանահյուսության նյութեր,
- ունենա որոշակի գիտելիքներ գրականագիտությունից, գրականության տեսությունից և գրաքննադատությունից, գիտակցի հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանություն բացահայտողի դերը,
- երկխոսություն, բանավեճ վարել, տրամաբանված կարծիք, տեսակետ, համոզմունք հայտնել։
- ունենա գեղագիտական ճաշակ, արվեստի գործերին, գրական ստեղծագործություններին ծանոթանալու և հաղորդակցվելու պահանջ։
Պատմության բնագավառում`
- ունենա պատկերացում պատմության և արտասահմանյան պատմության հիմնական շրջափուլերի մասին,
- իմանա հայոց պետականության հաստատման և զարգացման միտումները,
- կարողանա ինքնուրույն կողմնորոշվել պատմական տեղեկություններում, առանձնացնել էականը պատմական պրոցեսում։
Օտար լեզուների բնագավառում`
- տիրապետի բառապաշարին և քերականական այլ նվազագույնին, որն անհրաժեշտ է մասնագիտական օտարալեզու տեքստերը կարդալու, թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),
- իմանա գրական լեզվի նորմերը, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա կառուցել խոսքը լեզվական և հաղորդակցական չափանիշների համապատասխան,
- տիրապետի բառապաշարին (1200-1400 բառային միավոր) և քերականության նվազագույնին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական տեքստեր կարդալու և թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),
- տիրապետի ռուսաց և այլ օտար լեզուներով հաղորդակցվելու տարրական հիմունքներին:
Ֆիզիկական կուլտուրայի բնագավառում`
- պատկերացում ունենա ֆիզկուլտուրայի դերի մասին՝ մարդու ընդհանուր, մշակութային, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում,
- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի հիմունքները,
- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցներ՝ առողջության ամրապնդման, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:
Նախնական զինվորական պատրաստություն բնագավառում`
ՆԶՊ առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակն է պատրաստել Հայրենիքը պաշտպանելու պատրաստ բազմակողմանի զարգացած պատանիներ ու աղջիկներ, հնարավորություն ընձեռել պատանիներին բանակ զորակոչելուց հետո կարճ ժամանակում տիրապետել ժամանակակից զենքին ու ռազմական տեխնիկային:
ՆԶՊ ռազմահայրենասիրական դաստիարակության գլխավոր խնդիրներն են.
- սովորողների մեջ դաստիարակել Ազգային բանակում ծառայելու անհրաժեշտության գիտակցում,
- դաստիարակել զինվորական երդման պահանջների անվերապահ կատարման պատրաստականություն` որպես հայրենասիրության բարձր չափանիշ,
- սովորողներին զինել անհրաժեշտ նվազագույն ռազմական գիտելիքներով:
Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների գծով`
Քաղաքագիտության հիմունքների բնագավառում`
- իմանա իշխանության, քաղաքական սուբյեկտների և քաղաքական հարաբերությունների ու գործընթացների մասին (Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում),
- իմանա քաղաքական համակարգի, քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մասին,
- իմանա միջազգային հարաբերությունների մասին,
- իմանա Հայաստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական գործընթացի զարգացման առանձնահատկությունները:
Իրավունքի հիմունքների բնագավառում`
- իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթները,
- իմանա և քաղաքացու իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները,
- իմանա Հայաստանի Հանրապետության պետական, վարչական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները,
- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական և բարոյական էթիկայի չափանիշները։
Տնտեսագիտության հիմունքների բնագավառում`
- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները,
- պատկերացում ունենա միկրո և մակրոտնտեսագիտության, հարկային, դրամավարկային և ներդրումային քաղաքականության մասին,
- կարողանա գտնել և օգտագործել մասնագիտական գործունեության մեջ կողմնորոշվելու համար անհրաժեշտ տնտեսական տեղեկատվություն,
- պատկերացում ունենա արժեզրկման և գործազրկության խնդիրների մասին,
- պատկերացում ունենա գործարարության սկզբունքների մասին,
Բարոյագիտության և գեղագիտության հիմունքների բնագավառում`
- այն կոչված է ծանոթացնելու սովորողներին բարոյականության և մարդու գեղագիտական գործունեության ասպեկտները, ինչպես նաև արվեստին` որպես անհատի ստեղծագործական գործունեության միջոցով աշխարհի արտացոլման մոդելի,
- նպատակ ունի նաև օգնել սովորողներին ճշտելու սեփական մոտեցումը գեղեցիկի, գեղագիտականի նկատմամբ, հղկել գեղագիտական պատկերացումները, ճաշակը, պահանջները:
Հոգեբանության և մանկավարժության հիմունքների բնագավառում`
- իմանա խմբի և հասարակության շփման, սոցիալ-հոգեբանական երևույթների օրինաչափությունները, անձի սոցիալական ադապտացիայի ուղիները,
- կարողանա օգտվել վարքի ինքնակառավարման պարզագույն միջոցներից մարդկանց հետ շփման պրոցեսում։
Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ առարկայից`
- ընդհանուր գաղափար ունենա հայոց լեզվի և նրա հետագա զարգացման մասին: Իմանա հայոց լեզվի զարգացման փուլերը, տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,
- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոնների համապատասխան, վերացնի սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,
- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական առարկաների գծով բնութագիրը`
Էկոլոգիայի հիմունքներ առարկայի`
- նպատակն է ուսանողին օժտել ընդհանուր էկոլոգիական գրագիտությամբ,
- ծանոթացնել նրան բնական համակարգերի կազմավորման և բնօգտագործման գործունեության հիմունքներին,
- մարդ-բնություն-հասարակություն փոխհարաբերություններին, էկոլոգիական հիմնահարցերին։
Համակարգչային օպերատորության գործի հիմունքների բնագավառում.
- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին,
- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման, պահպանման մեթոդների և միջոցների մասին,
- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից,
- տիրապետի համակարգչային օպերատորական աշխատանքին:
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր առարկայից`
- իմանա տնտեսության օբյեկտների կայունության ապահովման սկզբունքները, իրադարձությունների զարգացման կանխագուշակում և հետևանքների գնահատում տեխնոգեն արտակարգ իրավիճակների և տարերային երևույթների ժամանակ,
- կարողանա կազմակերպել և անցկացնել միջոցառումներ աշխտողների և բնակչության պաշտպանության համար՝ արտակարգ իրավիճակների նեգատիվ ազդեցությունից,
- իմանա զինվորական ծառայության և պետության պաշտպանության հիմունքները,
- պատկերացում ունենա բժշկական գիտելիքներից։
Ընդհանուր մասնագիտական առարկաների գծով
Շրջանավարտը պետք է ունենա պատկերացում.
- ընդհանուր մասնագիտական գիտելիքների դերի մասին մասնագիտական գործունեության մեջ,
- երաժշտական արվեստի դերի և նշանակության մասին մշակույթի համակարգում, անձի դաստիարակման և զարգացման մեջ, երաժշտա-գեղարվեստական դերի մասին ժամանակակից կյանքում,
- ժողովրդական արվեստի նշանակության մասին երաժշտական արվեստի կազմակերպման մեջ:
գիտենա`
- երաժշտական արվեստի ուսումնասիրման արվեստագիտական հիմքերը, գիտական մեթոդները,
- երաժշտական մշակույթի զարգացման հիմնական պատմական շրջանները, ազգային ավանդույթների առանձնահատկությունները, երաժշտական ֆոլկլորային աղբյուրները, հայ, ռուս և արտասահմանյան (XX դ. կոմպոզիտորների) խոշորագույն կոմպոզիտորների ստեղծագործական կենսագրությունները,
- երաժշտական արվեստի տեսական հիմքերը, ձևակազմավորման և հարմոնիայի սկզբունքները,
- տարբեր ժանրերի երաժշտական գրականության, հատկապես ընտրված մասնագիտացման բնագավառում:
կարողանա`
- կատարել երաժշտական ստեղծագործության տեսական և կատարողական վերլուծություն, կիրառել տեսական գիտելիքները մեկնաբանական լուծումների որոնման պրոցեսում,
- օգտագործել երաժշտագիտական գրականություն,
- կատարել երաժշտական ստեղծագործության տարբեր հրատարակությունների համեմատական վերլուծություն,
- կատարել երաժշտական գրականության մանկավարժական վերլուծություն,
- աշխատել երաժշտական ֆոլկլորի հետ։
Հատուկ մասնագիտական առարկաներից շրջանավարտը պետք է իմանա`
- մենակատարային, անսամբլային և նվագախմբային նվագացանկը, որում ներգրավված են տարբեր ժամանակաշրջանների, ժանրերի և ոճերի ստեղծագործություններ,
- տրված գործիքի վրա կատարողականության տեսական հիմքերը և պատմությունը,
- մանկավարժական նվագացանկը,
- սովորողների մասնագիտական հմտություների զարգացման պլանավորումը,
- մասնագիտական տերմինաբանություն,
- անսամբլային կատարողականության առանձնահատկությունը,
- որպես կոնցերտմայստեր փորձերի աշխատանքի կազմակերպման հիմքերը,
- երաժշտական կրթության հաստատություններում դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունը,
- ընտրված գործիքի համար երաժշտական գրականությունը։
կարողանա`
- թերթից ընթերցել երաժշտական ստեղծագործությունները և կարողանալ փոխադրել,
- մասնագիտորեն և հոգեֆիզիոլոգիապես տիրապետել ինքն իրեն հասարակական ելույթների ժամանակ՝ մենակատարային և անսամբլային ծրագրերով,
- կազմակերպել սովորողի նվագի ուսուցումը գործիքի վրա` կախված նրա տարիքից և պատրաստման մակարդակից,
- նվագել դաշնամուրի վրա այնպիսի մակարդակով, որն անհրաժեշտ է հիմնական մասնագիտական խնդիրների իրականացման համար (նվագախմբային, լարային գործիքներ, նվագախմբային, փողային և հարվածային գործիքներ, ժողովրդական նվագախմբի գործիքներ, երգեհոն մասնագիտացման համար):
3.2 Շրջանավարտի նախապատրաստման մակարդակի պահանջներ մասնագիտական պրակտիկայից.
Մասնագիտական պրակտիկայի գործընթացում ուսանողը պետք է ամրապնդի և խորացնի գիտելիքները, որոնք ստացել է ուսուցման պրոցեսում, ձեռք բերի իմացություններ և հմտություններ մասնագիտական գործունեության բոլոր ձևերից:
3.3 Շրջանավարտներին ներկայացվող պահանջներ հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման արդյունքներից.
«0501» («Գործիքային կատարողականություն մասնագիտությունից, ըստ գործիքի տեսակի) հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման արդյունքում շրջանավարտը որակավորման բնութագրին համապատասխան պետք է պատրաստ լինի կատարողական դասավանդման և կուլտուր-լուսավորչական գործունեության որակավորման բնութագրին համապատասխան:
4. Պահանջներ «0501 Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր ծավալի նկատմամբ ըստ առարկայախմբերի ու առարկաների` դրանց ուսուցման համար առավելագույն և անհարաժեշտ ժամաքանակներով:
|
Առարկաների անվանումը և հիմնական բաժինները |
Այդ թվում պարտադիր ուսումնական պարապմունքները |
|
|
|
1 |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ |
930 |
|
|
|
1.1 |
Հայոց լեզու և գրականություն |
152 |
|
|
|
1.2 |
Պատմություն |
114 |
|
|
|
1.3 |
Ռուսաց լեզու |
188 |
|
|
|
1.4 |
Օտար լեզու |
150 |
|
|
|
1.5 |
Ֆիզիկական կուլտուրա |
224 |
|
|
|
1.6 |
Նախնական զինվորական պատրաստություն |
102 |
|
|
|
2 |
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ |
328 |
|
|
|
2.1 |
Քաղաքագիտության հիմունքներ |
38 |
|
|
|
2.2 |
Իրավունքի հիմունքներ |
38 |
|
|
|
2.3 |
Տնտեսագիտության հիմունքներ |
36 |
|
|
|
2.4 |
Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ |
68 |
|
|
|
2.5 |
Հոգեբանության և մանկավարժության հիմունքները |
74 |
|
|
|
2.6 |
Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ |
74 |
|
|
|
3 |
|
90 |
|
|
|
3.1 |
Էկոլոգիայի հիմունքներ |
36 |
|
|
|
3.2 |
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր |
18 |
|
|
|
3.3 |
Համակարգչային օպերատորության հիմունքները |
36 |
|
|
|
4 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ 0501.01 |
1308 |
|
|
|
4.1 |
Երաժշտական տարրական տեսություն |
76 |
|
|
|
4.2 |
Սոլֆեջիո |
258 |
|
|
|
4.3 |
Հարմոնիա |
182 |
|
|
|
4.4 |
Արտասահմանյան երաժշտական գրականություն |
224 |
|
|
|
4.5 |
XX դարի երաժշտական գրականություն |
68 |
|
|
|
4.6 |
Հայ երաժշտական գրականություն |
74 |
|
|
|
4.7 |
Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն |
68 |
|
|
|
4.8 |
Ժողովրդական ստեղծագործություն |
74 |
|
|
|
4.9 |
Դաշնամուրի դասավանդման մեթոդիկա |
74 |
|
|
|
4.10 |
Մանկավարժական պրակտիկա |
136 |
|
|
|
5 |
ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ 0501 .01 |
754 |
|
|
|
5.1 |
Մասնագիտություն և կատարողական պրակտիկա |
480 |
|
|
|
5 |
ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ «0501.01 ԴԱՇՆԱՄՈՒՐ» |
|
|
|
|
5.2 |
Դաշնամուրային համույթ |
74 |
|
|
|
5.3 |
Կոնցերտմայստերական դասարան |
120 |
|
|
|
5.4 |
Կամերային համույթ |
80 |
|
|
|
6 |
ԸՆՏՐՈՎԻ «0501.01 ԴԱՇՆԱՄՈՒՐ» |
74 |
|
|
|
6.1 |
Արվեստի պատմություն |
74 |
|
|
|
|
Ընդամենը, 0501.01 |
3410 |
|
|
|
|
Խորհրդատվություն |
200 |
|
|
|
|
Պահուստային ժամեր |
640 |
|
|
|
|
Ընդամենը՝ |
4250 |
|
|
|
4 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ «0501.02» |
|
|
|
|
4.12 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՇՆԱՄՈՒՐ |
146 |
|
|
|
5 |
ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ 0501.02 |
1142 |
|
|
|
5.2 |
Նվագախումբ (սիմֆոնիկ) |
432 |
|
|
|
5.4 |
Կամերային նվագախումբ |
150 |
|
|
|
6 |
ԸՆՏՐՈՎԻ 0501 02 |
311 |
|
|
|
6.1 |
Աշխատանք նվագակցողի հետ |
240 |
|
|
|
6.2 |
Քառյակ |
71 |
|
|
|
|
Ընդամենը՝ 0501.02 |
4255 |
|
|
|
|
Խորհրդատվություն 0501.02 |
200 |
|
|
|
|
Պահուստային ժամեր |
640 |
|
|
|
|
Ընդամենը՝ |
5095 |
|
|
|
4 |
Ընդհանուր մասնագիտական 0501.03, 04 |
|
|
|
|
4.1 |
Երաժշտական տարրական տեսություն |
112 |
|
|
|
4.3 |
Հարմոնիա |
146 |
|
|
|
4.10 |
Դիրիժորություն |
108 |
|
|
|
4.13 |
Դիրիժորական պրակտիկա |
68 |
|
|
|
4.14 |
Ընդհանուր դաշնամուր |
112 |
|
|
|
5 |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ 0501-03, 04 |
|
|
|
|
5.2 |
Նվագախումբ |
432 |
|
|
|
6 |
ԸՆՏՐՈՎԻ 0501 03, 04 |
71 |
|
|
|
6.1 |
Աշխատանք նվագակցողի հետ |
71 |
|
|
|
|
Ընդամենը՝ |
3973 |
|
|
|
|
Խորհրդատվություն |
200 |
|
|
|
|
Պահուստային ժամեր |
640 |
|
|
|
|
Ընդամենը՝ |
4813 |
|
|
|
Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետը «0501 Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտությունից 3 տարի 10 ամիս է:
Պետական պահանջները կազմված են հետևյալ տվյալների հիման վրա՝ Տեսական ուսուցում-146 շաբաթ, այդ թվում` 68 շաբաթ մանկավարժական, մասնագիտության և կատարողական պրակտիկա:
Միջանկյալ ատեստավորման տևողությունը-10 շաբաթ
Պետական քննություններ-2 շաբաթ
Արձակուրդների տևողությունը-35 շաբաթ:
5. Ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ
Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջները, որոնք ապահովում են «0501 Գործիքային կատարողականություն» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջների նվազագույնը, կրթական հաստատությունների կողմից դրա իրացումը:
5.1 Ընդհանուր դրույթներ
5.1.1 Կրթական հաստատությունն ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը:
5.1.2. «0501 Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պրակտիկաների ծրագրերը, պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: Ուսումնական հաստատությունը ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտագործում է օրինակելի ուսումնական պլան ըստ մասնագիտության: Ուսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները՝ հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները: Ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ:
Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառած առարկաներից, այդ թվում առարկաներ` ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:
Ուսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է մանկավարժական պրակտիկայից, գործնական պարապմունքներից, որը պետք է կազմի տեսական ուսուցման և պրակտիկայի հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելի:
5.2 Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ
Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը՝ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
5.3 Կադրային ապահովություն և կադրային համապատասխանություն:
Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին: Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է բարձրագույն երաժշտական կրթությամբ մասնագետների կողմից` տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար:
Ուսումնամեթոդական ապահովություն:
Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային և ֆոնոտեկային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), ինչը, ըստ բովանդակության, պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական, անհատական և մանկավարժական պրակտիկայի) պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, նոտաներ, երաժշտական գրականություն, աուդիո և վիդեո նյութեր):
Ուսումնարանի ձայնադարաններում գոյացած ձայնասկավառակների ֆոնդից չհրաժարվելով հանդերձ` ցանկալի է աստիճանական անցում կատարել դեպի երաժշտության մեխանիկական ցուցադրման ժամանակակից միջոցները (էլեկտրոնային սկավառակներ, պնակիտներ, տեսաժապավեններ, այլն):
Ուսանողների ուսումնական գրականությամբ և նոտաների ապահովվումը պետք է հաշվարկվի 0,1 միավոր դասագիրք՝ յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով:
Ուսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, Նորմատիվ փաստաթղթերից, ուսումնական պլաններից և առարկայական ծրագրերից:
- Նյութատեխնիկական ապահովություն
«0501 Գործիքային կատարողականություն» մասնագիտության ուսուցում իրականացնողը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների, հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին: Ուսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն համապատասխան դիդակտիկ նյութերով:
Կաբինետների և լաբորատորիաների ցանկը
1. Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական առարկաների կաբինետ
2. Լեզուների կաբինետ
3. Երաժշտական գրականության կաբինետ` 2 հատ
4. Նախնական զին. պատրաստվածության կաբինետ
5. Ձայնագրման կաբինետ
Ուսումնական դասարաններ.
1. Անհատական պարապմունքների համար
2. Խմբակային պարապմունքների համար
3. Նվագախմբային և անսամբլային պարապմունքների անցկացման համար
4. Համերգային դահլիճ
5. Սպորտային դահլիճ (բացօթյա մարզահրապարակ):
5.4 Պահանջներ պրակտիկայի նկատմամբ
Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները:
«0501 Գործիքային կատարողականություն» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ապահովի մանկավարժական պրակտիկայի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը: Պրակտիկան անցկացվում է երաժշտական դպրոցներում, ստուդիաներում և այլուր:
5.5 Պահանջներ միջանկյալ և ամփոփիչ ատեստավորմանը
Ատեստավորման պահանջները իրականացվում են ուսումնական հաստատության «Կանոնադրության» համաձայն:
- Միջանկյալ ատեստավորումն իրականացվում է ստուգելու ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին ըստ առարկաների:
- Քննությունների քանակը մեկ ուսումնական տարվա ընթացքում չի գերազանցում 8-ը, իսկ ստուգարքների թիվը` 10-ը:
Ստուգարքները նշանակվում են ընթացիկ գնահատականների հիման վրա։
- Ուսումնառության ողջ ժամանակահատվածում նախատեսվում է երեքից ոչ ավել կուրսային աշխատանք ընդհանուր և մասնագիտական առարկաներից:
- Միջանկյալ ատեստավորման ժամկետները և ցանկը որոշվում է ուսումնական հաստատության ուսումնական պլաններին համապատասխան՝ ելնելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչներից:
- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չի գերազանցում երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրածին:
- Միջանկյալ ատեստավորման տեսակներն են՝
1. Քննություն
2. Ընթացիկ գնահատական (ստուգարք)
3. Կուրսային աշխատանք
Միջանկյալ ատեստավորման ձևը՝ (բանավոր, գրավոր և այլն) սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում սովորողներին:
Պահանջներ պետական ամփոփիչ ատեստավորմանը «0501 Գործիքային կատարողականություն» մասնագիտության գծով շրջանավարտն իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն:
- Ամփոփիչ պետական ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլ:
- Ամփոփիչ պետական ատեստավորման նպատակն է ստուգել և գնահատել շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին։
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում են այն ուսանողները, որոնք կատարել են ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները՝ գնահատվել դրական և հանձնել ստուգարքները:
- Ամփոփիչ պետական ատեստավորում «0501 Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով՝
1. Պետական քննություն մասնագիտությունից
2. Պետական քննություն` «Կամերային համույթ» առարկայից
3. Պետական քննություն «Կոնցերտմայստերական դասարան» առարկայից (0501.01)
Ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ
Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ժամկետը մասնագիտությունից առկա ուսուցման այն անձանց համար, ովքեր սովորում են հիմնական ընդհանուր կրթության բազայի վրա և այն անձանց համար, ովքեր սովորում են միջնակարգ, (լրիվ) ընդհանուր կրթության բազայի վրա չի փոխվում:
Ուսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական պարապմունքներով չի գերազանցում շաբաթական 36 ժամը, ընդ որում, նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները և լրացուցիչ կրթական ծրագրերը: Սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չի գերազանցում շաբաթական 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքների բոլոր տեսակները։
- Ուսանողի կողմից ընտրված առարկաները դառնում են ուսումնասիրման համար պարտադիր:
- Ֆակուլտատիվ այն առարկաները, որոնք նախատեսված են կրթական հաստատության ուսումնական պլանով (շաբաթը չորս ժամից ոչ ավելի), չեն համարվում ուսանողի ուսումնասիրման համար պարտադիր:
- Կոնսուլտացիաները կրթական հաստատությունների կողմից նախատեսվում են հարյուր ժամից ոչ ավելի ծավալով տարեկան։
- Տեսական ուսուցման բոլոր առարկաներից և մասնագիտական պրակտիկայից, որոնք մտնում են կրթական հաստատության ծրագրի մեջ պետք է դրվի ընթացիկ գնահատական:
- Այնտեղ, որտեղ պահանջվում է երաժշտական նվագակցություն, կոնցերտմայստերին տրվում է 100% ծավալով ժամանակ, որն ուսումնական պլանով հատկացված է:
6. Ուսումնական հաստատության ակադեմիական ազատություններն ուսումնական գործընթացի բովանդակության ձևավորման և կազմակերպման գործում.
- Ելնելով հայ երաժշտության խորացված ուսումնասիրման անհրաժեշտությունից` ուսումնարաններում տարբերակվում են այս կամ այն դասընթացի ժամերի թիվը` դուրս չգալով ժամերի ընդհանուր ժամանակի սահմաններից:
- Սահմանել միջանկյալ ատեստավորման ձևերը (ընթացիկ գնահատական, քննություն) ու ժամկետները: Քննական ժամանակաշրջանը տարեկան պետք է լինի 4 շաբաթ:
Ուսումնական տարվա ընթացքում չի անցկացվում 8 քննությունից ավելի:
- Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև մանկավարժական պրակտիկայի համար:
- Սահմանել ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից:
- Պետական քննություններն անցկացնել 2 շաբաթվա ընթացքում:
- Սահմանել պարապմունքների անցկացման ձևերը (խմբակային, անհատական, գրավոր, բանավոր և այլն):
- Խրախուսելի է երաժշտական ուսումնարանների մեթոդական օգնությունը տարածաշրջանի երաժշտական դպրոցների և երաժշտական ուսումնարանների ակտիվ մասնակցությունը տարածաշրջանի երաժշտական կյանքին (համերգներ, զրույց-համերգներ, համերգ-դասախոսություններ:
7. Մասնագիտության օրինակելի ուսումնական պլան
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` «0501 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ` «0501.01 ԴԱՇՆԱՄՈՒՐ»
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԼԱՆԸ
Առարկայի անվանումը | Քննություն | Առարկայի ժամաքանակը | Բաշխումն ըստ կուրսերի և կիսամյակների | ||||||||||||
Ընթա- ցիկ |
Պետա- կան |
Ընդա- մենը |
Տեսա- կան |
Գործ- նա- կան |
Անհա- տա- կան |
I | II | III | IV | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | ||||||||
19 | 19 | 18 | 19 | 18 | 19 | 17 | 17 | ||||||||
1 | ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ | 930 | 592 | 338 | |||||||||||
1.1 | Հայոց լեզու և գրականություն | 152 | 76 | 76 | 4 | 4 | |||||||||
1.2 | Պատմություն | 114 | 114 | 3 | 3 | ||||||||||
1.3 | Ռուսաց լեզու | 188 | 150 | 38 | 3 | 3 | 2 | 2 | |||||||
1.4 | Օտար լեզու | 150 | 150 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
1.5 | Ֆիզիկական կուլտուրա | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
1.6 | Նախնական զինվորական պատրաստություն | 102 | 102 | 2 | 2 | 1 | 1 | ||||||||
2 | ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ | 328 | 328 | ||||||||||||
2.1 | Քաղաքագիտության հիմունքներ | 38 | 36 | 2 | |||||||||||
2.2 | Իրավունքի հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.3 | Տնտեսագիտության հիմունքներ | 36 | 36 | 2 | |||||||||||
2.4 | Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
2.5 | Հոգեբանության և մանկավարժության հիմունքներ | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
2.6 | Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
3 | ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ | 90 | 46 | 44 | |||||||||||
3.1 | Էկոլոգիայի հիմունքներ | 36 | 30 | 6 | 2 | ||||||||||
3.2 | Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր | 18 | 14 | 4 | 1 | ||||||||||
3.3 | Համակարգչային օպերատորություն հիմունքներ | 36 | 2 | 34 | 2 | ||||||||||
4 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ | 1308 | 1172 | 136 | |||||||||||
4.1 | Երաժշտության տարրական տեսություն | 2 | 76 | 76 | 2 | 2 | |||||||||
4.2 | Սոլֆեջիո | 2,4,7 | 258 | 258 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||
4.3 | Հարմոնիա | 5,7 | 182 | 182 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
4.4 | Արտասահմանյան երաժշտական գրականություն | 2,4 | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||||
4.5 | XX-րդ դարի երաժշտական գրականություն | 8 | 68 | 68 | 2 | 2 | |||||||||
4.6 | Հայ երաժշտական գրականություն | 6 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.7 | Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
4.8 | Ժողովրդական ստեղծագործություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.9 | Դաշնամուրի դասավանդման մեթոդիկա | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.10 | Մանկավարժական պրակտիկա | 136 | 136 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
5 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ | 754 | 754 | ||||||||||||
5.1 | Մասնագիտություն և կատարողական պրակտիկա | 2,4,6 | 8 | 480 | 480 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | ||
5.2 | Դաշնամուրային համույթ | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
5.3 | Կոնցերտմայստերական դասարան | 5 | 8 | 120 | 120 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||||
5.4 | Կամերային համույթ | 8 | 80 | 80 | 1 | 1 | 1 | 1 | |||||||
6 | ԸՆՏՐՈՎԻ | 74 | |||||||||||||
6.1 | Արվեստի պատմություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 3410 | 976 | 1554 | 890 | 25 | 25 | 29 | 29 | 24 | 21 | 17 | 13 | |||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ | 200 | ||||||||||||||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ | 640 | ||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 4250 |
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` «0501 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ` «0501.02 ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԼԱՆԸ
Առարկայի անվանումը | Քննություն | Առարկայի ժամաքանակը | Բաշխումն ըստ կուրսերի և կիսամյակների | ||||||||||||
Ընթա- ցիկ |
Պետա- կան |
Ընդա- մենը |
Տեսա- կան |
Գործ- նա- կան |
Անհա- տա- կան |
I | II | III | IV | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | ||||||||
19 | 19 | 18 | 19 | 18 | 19 | 17 | 17 | ||||||||
1 | ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ | 930 | 592 | 338 | |||||||||||
1.1 | Հայոց լեզու և գրականություն | 152 | 76 | 76 | 4 | 4 | |||||||||
1.2 | Պատմություն | 114 | 114 | 3 | 3 | ||||||||||
1.3 | Ռուսաց լեզու | 188 | 150 | 38 | 3 | 3 | 2 | 2 | |||||||
1.4 | Օտար լեզու | 150 | 150 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
1.5 | Ֆիզիկական կուլտուրա | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
1.6 | Նախնական զինվորական պատրաստություն | 102 | 102 | 2 | 2 | 1 | 1 | ||||||||
2 | ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ | 328 | 328 | ||||||||||||
2.1 | Քաղաքագիտության հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.2 | Իրավունքի հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.3 | Տնտեսագիտության հիմունքներ | 36 | 36 | 2 | |||||||||||
2.4 | Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
2.5 | Հոգեբանության և մանկավարժության հիմունքներ | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
2.6 | Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
3 | ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ | 90 | 46 | 44 | |||||||||||
3.1 | էկոլոգիայի հիմունքներ | 36 | 30 | 6 | 2 | ||||||||||
3.2 | Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր | 18 | 14 | 4 | 1 | ||||||||||
3.3 | Համակարգչային օպերատորություն հիմունքներ | 36 | 2 | 34 | 2 | ||||||||||
4 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ | 1454 | 1172 | 282 | |||||||||||
4.1 | Երաժշտության տարրական տեսություն | 2 | 76 | 76 | 2 | 2 | |||||||||
4.2 | Սոլֆեջիո | 2,4,7 | 258 | 258 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||
4.3 | Հարմոնիա | 5,7 | 182 | 182 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
4.4 | Արտասահմանյան երաժշտական գրականություն | 2,4 | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||||
4.5 | XX-րդ դարի երաժշտական գրականություն | 8 | 68 | 68 | 2 | 2 | |||||||||
4.6 | Հայ երաժշտական գրականություն | 6 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.7 | Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
4.8 | Ժողովրդական ստեղծագործություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.9 | Լարային գործիքների դասավանդման մեթոդիկա | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.10 | Մանկավարժական պրակտիկա | 136 | 136 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
4.11 | Արվեստի պատմություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.12 | Ընդհանուր դաշնամուր | 3,6 | 146 | 146 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | |||
5 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ | 1142 | 582 | 560 | | | ||||||||||
5.1 | Մասնագիտություն և կատարողական պրակտիկա | 2,4,6 | 8 | 480 | 480 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | ||
5.2 | Նվագախումբ (սիմֆոնիկ) | 432 | 432 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 | ||||||
5.3 | Կամերային համույթ | 8 | 80 | 80 | 1 | 1 | 1 | 1 | |||||||
5.4 | Կամերային նվագախումբ | 150 | 150 | 4 | 4 | ||||||||||
6 | ԸՆՏՐՈՎԻ | 311 | 311 | ||||||||||||
6.1 | Աշխատանք նվագակցողի հետ | 240 | 240 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 2 | 2 | 2 | ||||
6.2 | Քառյակ | 71 | 71 | 1 | 1 | 1 | 1 | ||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 4255 | 976 | 2136 | 1153 | 31 | 31 | 32 | 32 | 31 | 28 | 24 | 20 | |||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ | 200 | ||||||||||||||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ | 640 | ||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 5095 |
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` «0501 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ` «0501.03 ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԼԱՆԸ
Առարկայի անվանումը | Քննություն | Առարկայի ժամաքանակը | Բաշխումն ըստ կուրսերի և կիսամյակների | ||||||||||||
Ընթա- ցիկ |
Պետա- կան |
Ընդա- մենը |
Տեսա- կան |
Գործ- նա- կան |
Անհա- տա- կան |
I | II | III | IV | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | ||||||||
19 | 19 | 18 | 19 | 18 | 19 | 17 | 17 | ||||||||
1 | ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ | 930 | 592 | 338 | |||||||||||
1.1 | Հայոց լեզու և գրականություն | 152 | 76 | 76 | 4 | 4 | |||||||||
1.2 | Պատմություն | 114 | 114 | 3 | 3 | ||||||||||
1.3 | Ռուսաց լեզու | 188 | 150 | 38 | 3 | 3 | 2 | 2 | |||||||
1.4 | Օտար լեզու | 150 | 150 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
1.5 | Ֆիզիկական կուլտուրա | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
1.6 | Նախնական զինվորական պատրաստություն | 102 | 102 | 2 | 2 | 1 | 1 | ||||||||
2 | ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ | 328 | 328 | ||||||||||||
2.1 | Քաղաքագիտության հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.2 | Իրավունքի հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.3 | Տնտեսագիտության հիմունքներ | 36 | 36 | 2 | |||||||||||
2.4 | Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
2.5 | Հոգեբանության և մանկավարժության հիմունքներ | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
2.6 | Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
3 | ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ | 90 | 46 | 44 | |||||||||||
3.1 | էկոլոգիայի հիմունքներ | 36 | 30 | 6 | 2 | ||||||||||
3.2 | Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր | 18 | 14 | 4 | 1 | ||||||||||
3.3 | Համակարգչային օպերատորություն հիմունքներ | 36 | 2 | 34 | 2 | ||||||||||
4 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ | 1562 | 1172 | 390 | |||||||||||
4.1 | Երաժշտության տարրական տեսություն | 3 | 112 | 112 | 2 | 2 | 2 | ||||||||
4.2 | Սոլֆեջիո | 4,7 | 258 | 258 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||
4.3 | Հարմոնիա | 7 | 146 | 146 | 2 | 2 | 2 | 2 | |||||||
4.4 | Արտասահմանյան երաժշտական գրականություն | 2,4 | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||||
4.5 | XX-րդ դարի երաժշտական գրականություն | 8 | 68 | 68 | 2 | 2 | |||||||||
4.6 | Հայ երաժշտական գրականություն | 6 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.7 | Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
4.8 | Ժողովրդական ստեղծագործություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.9 | Փողային գործիքների դասավանդման մեթոդիկա | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.10 | Դիրիժորություն | 108 | 108 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||||||
4.11 | Արվեստի պատմություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.12 | Մանկավարժական պրակտիկա | 102 | 102 | 2 | 2 | 2 | |||||||||
4.13 | Դիրիժորական պրակտիկա | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
4.14 | Ընդհանուր դաշնամուր | 6 | 112 | 112 | 1 | 1 | 1 | 1 | 1 | I | |||||
5 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ | 992 | 432 | 560 | |||||||||||
5.1 | Մասնագիտություն և կատարողական պրակտիկա | 2,4,6 | 8 | 480 | 480 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | ||
5.2 | Փողային նվագախումբ | 432 | 432՛ | 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 | ||||||
5.3 | Համույթ | 8 | 80 | 80 | 1 | 1 | 1 | 1 | |||||||
6 | ԸՆՏՐՈՎԻ | 71 | 71 | ||||||||||||
6.1 | Աշխատանք նվագակցողի հետ | 71 | 71 | 1 | 1 | 1 | 1 | ||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 3973 | 976 | 1986 | 1021 | 26 | 26 | 32 | 32 | 30 | 27 | 24 | 18 | |||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ | 200 | ||||||||||||||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ | 640 | ||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 4813 |
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` «0501 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ` «0501.04 ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԼԱՆԸ
Առարկայի անվանումը | Քննություն | Առարկայի ժամաքանակը. | Բաշխումն ըստ կուրսերի և կիսամյակների | ||||||||||||
Ընթա- ցիկ |
Պետա- կան |
Ընդա- մենը |
Տեսա- կան |
Գործ- նա- կան |
Անհա- տա- կան |
I | II | III | IV | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | ||||||||
19 | 19 | 18 | 19 | 18 | 19 | 17 | 17 | ||||||||
1 | ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ | 930 | 592 | 338 | |||||||||||
1.1 | Հայոց լեզու և գրականություն | 152 | 76 | 76 | 4 | 4 | |||||||||
1.2 | Պատմություն | 114 | 114 | 3 | 3 | ||||||||||
1.3 | Ռուսաց լեզու | 188 | 150 | 38 | 3 | 3 | 2 | 2 | |||||||
1.4 | Օտար լեզու | 150 | 150 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
1.5 | Ֆիզիկական կուլտուրա | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
1.6 | Նախնական զինվորական պատրաստություն | 102 | 102 | 2 | 2 | 1 | 1 | ||||||||
2 | ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ | 328 | 328 | ||||||||||||
2.1 | Քաղաքագիտության հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.2 | Իրավունքի հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.3 | Տնտեսագիտության հիմունքներ | 38 | 36 | 2 | |||||||||||
2.4 | Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
2.5 | Հոգեբանության և մանկավարժության հիմունքներ | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
2.6 | Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
3 | ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ | 90 | 46 | 44 | |||||||||||
3.1 | էկոլոգիայի հիմունքներ | 36 | 30 | 6 | 2 | ||||||||||
3.2 | Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր | 18 | 14 | 4 | 1 | ||||||||||
3.3 | Համակարգչային օպերատորություն հիմունքներ | 36 | 2 | 34 | 2 | ||||||||||
4 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ | 1562 | 1172 | 390 | |||||||||||
4.1 | Երաժշտության տարրական տեսություն | 3 | 112 | 112 | 2 | 2 | 2 | ||||||||
4.2 | Սոլֆեջիո | 4,7 | 258 | 258 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||
4.3 | Հարմոնիա | 7 | 146 | 146 | 2 | 2 | 2 | 2 | |||||||
4.4 | Արտասահմանյան երաժշտական գրականություն | 2,4 | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||||
4.5 | XX-րդ դարի երաժշտական գրականություն | 8 | 68 | 68 | 2 | 2 | |||||||||
4.6 | Հայ երաժշտական գրականություն | 6 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.7 | Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
4.8 | Ժողովրդական ստեղծագործություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.9 | Ժողովրդական գործիքների դասավանդման մեթոդիկա | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.10 | Դիրիժորություն | 108 | 108 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||||||
4.11 | Արվեստի պատմություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.12 | Մանկավարժական պրակտիկա | 102 | 102 | 2 | 2 | 2 | |||||||||
4.13 | Դիրիժորական պրակտիկա | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
4.14 | Ընդհանուր դաշնամուր | 6 | 112 | 112 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | |||||
5 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ | 992 | 432 | 560 | |||||||||||
5.1 | Մասնագիտություն և կատարողական պրակտիկա | 2,4,6 | 8 | 480 | 480 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | ||
5.2 | Նվագախումբ | 432 | 432 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 | ||||||
5.3 | Համույթ | 8 | 80 | 80 | 1 | 1 | 1 | 1 | |||||||
6 | ԸՆՏՐՈՎԻ | 71 | 71 | ||||||||||||
6.1 | Աշխատանք նվագակցողի հետ | 71 | 71 | 1 | 1 | 1 | 1 | ||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 3973 | 97 | 1986 | 1021 | 26 | 26 | 32 | 32 | 30 | 27 | 24 | 18 | |||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ | 200 | ||||||||||||||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ | 640 | ||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 4813 |
Համաձայնեցված է՝ 1 մայիսի 2005 թ. |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի N 294-Ն հրամանի 2 հունիսի 2005 թ. Նախարար __________ Ս. Երիցյան |
ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
«0502 ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ
Երևան 2005
1. «0502 ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ» մասնագիտության ընդհանուր բնութագիրը
1.1 «0502 Երգեցողություն» (մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշմամբ:
1.2 Երգեցողություն մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է առկա (ստացիոնար) ուսուցման ձևով:
1.3 Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը`
3 տարի 10 ամիս է հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա:
1.4 Շրջանավարտի որակավորումը`
«0502-երգչախմբի և համույթի կատարող
Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը
«0502» մասնագիտությամբ շրջանավարտը, որը յուրացրել է միջնակարգ մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական ծրագիրը
պատրաստված է՝
- բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացմանը,
- համապատասխան պրոֆիլի բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացմանը։
2. Շրջանավարտի հետագա կրթության հնարավորությունը և զբաղմունքների ոլորտները.
Շրջանավարտը պատրաստվում է (մասնագիտական) պրոֆեսիոնալ գործունեության՝ որպես երգչախմբի և անսամբլի կատարող մասնագիտական և ինքնագործ թատերական և համերգային կազմակերպություններում, երաժշտական կոլեկտիվներում, խմբակներում և ստուդիաներում:
Շրջանավարտի գործունեության հիմնական ձևերը.
- կատարողական աշխատանքի կազմակերպմանն ուղղված ամբողջ պրոցեսի իրականացում, որպես մենակատար և անսամբլային կատարող` երգացանկի նախապատրաստում և կատարելագործում, համերգային պայմաններում փորձերի կատարողական աշխատանք:
Շրջանավարտը պետք է իմանա.
- երգչախմբի, անսամբլի ղեկավարման, կազմակերպման սկզբունքները, ուսուցման նպատակները, խնդիրները, բովանդակությունը, ձևերը, մեթոդները և մրցույթները լրացուցիչ երաժշտական կրթության ոլորտում երաժշտական կրթության հաստատության գործունեության հիմքերը:
3.Պահանջներ մասնագետի պատրաստման նկատմամբ.
3.1 Ընդհանուր պահանջներ.
Շրջանավարտը պետք է.
- հասկանա իր ապագա մասնագիտության էությունն ու սոցիալական նշանակությունը, ցուցաբերի նրա հանդեպ կայուն հետաքրքրություն,
- ունենա պատկերացում ժամանակակից աշխարհի մասին` որպես հոգևոր, մշակութային, ինտելեկտուալ և էկոլոգիական ամբողջություն, գիտակցի իրեն և իր տեղը ժամանակակից աշխարհում,
- իմանա ՀՀ օրենսդրության հիմքերը, իրավական նորմերը, որոնք կարգավորում են վերաբերմունքը մարդու նկատմամբ, հասարակության և բնության նկատմամբ, կարողանա հաշվի առնել դրանք մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ,
- տիրապետի էկոլոգիական, իրավական, ինֆորմացիոն և կոմունիկատիվ մշակույթին, օտար լեզվով տարրական շփման կարողությանը,
- ունենա լայն մտահորիզոն, պատրաստ լինի կենսական երևույթների իմաստավորմանը, ճշմարտության ինքնուրույն որոնմանը, հակասական գաղափարների քննադատական ընկալմանը,
- պատասխանատվություն ցուցաբերի կատարվող աշխատանքի համար, ինքնուրույն և էֆեկտիվ լուծի մասնագիտական գործունեության բնագավառի պրոբլեմները,
- պատրաստ լինի տարբեր կազմակերպական-իրավական ձևերի կազմակերպություններում մասնագիտական խնդիրների լուծման առումով պրակտիկ գործունեության համար, տիրապետի պրոֆեսիոնալ բառապաշարին,
- իմանա իր աշխատանքի գիտական կազմակերպման սկզբունքները, պատրաստ լինի կոմպյուտերային (համակարգչային) տեխնիկայի կիրառմանը մասնագիտական գործունեության ոլորտում,
- պատրաստ լինի գործընկերների հետ դրական փոխներգործության և համագործակցության,
- տիրապետի մշտական մասնագիտական աճի կայուն ձգտմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, ինքնակատարելագործմանը (ինքնաճանաչմանը, ինքնահսկմանը, ինքնագնահատմանը, ինքնակարգավորմանը և ինքնազարգացմանը) ձգտի ստեղծագործական ինքնառեալիզացիայի,
- ունենա գիտական պատկերացում առողջ ապրելակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման կարողություններին ու հմտություններին:
«0502 Երգեցողություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը.
պատրաստված է.
- շարունակել և յուրացնել բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,
- հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթության բնագավառում ունենալ կրթությունը շարունակելու արտոնություններ,
- աշխատել երաժշտական, հանրակրթական դպրոցներում։
3.2. Որակավորման բնութագրի պահանջները բավարարելու համար
«0502 Երգեցողության» մասնագետը պետք է ունենա պատրաստվածության մակարդակ հետևյալ առարկայախմբերի նկատմամբ.
Հանրակրթական առարկաների գծով.
Հայոց լեզվի և գրականության բնագավառում.
- տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին՝ հայերենին, իմանա գրական լեզվի օրենքները,
- հարստացնի մասնագիտական բառապաշարը,
- տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,
- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոններին համապատասխան, վերացնի սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,
- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին,
- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հնարքներին:
- գիտենա կարդալ` ընկալելով կարդացածի ենթատեքստը, փոխաբերական, այլաբանական և խորհրդանշական իմաստը, ոճական տարբերակների գործառույթները, հասկանա արևմտահայերեն բնագրերը,
- գիտենա և կարդա հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրական երկեր, հայ ժողովրդական բանահյուսության նյութեր,
- ունենա որոշակի գիտելիքներ գրականագիտությունից, գրականության տեսությունից և գրաքննադատությունից,
- գիտակցի հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողություն և հոգեբանություն բացահայտողի դերը,
- երկխոսություն, բանավեճ վարել, տրամաբանված կարծիք, տեսակետ, համոզմունք հայտնել։
- ունենա գեղագիտական ճաշակ, արվեստի գործերին, գրական ստեղծագործություններին ծանոթանալու և հաղորդակցվելու պահանջ։
Պատմության բնագավառում`
- ունենա պատկերացում պատմության և արտասահմանյան պատմության հիմնական շրջափուլերի մասին,
- իմանա հայոց պետականության հաստատման և զարգացման միտումները,
- կարողանա ինքնուրույն կողմնորոշվել պատմական տեղեկություններում առանձնացնել էականը պատմական գործընթացում։
Օտար լեզուների բնագավառում`
- տիրապետի բառապաշարին և քերականական այն նվազագույնին, որն անհրաժեշտ է մասնագիտական օտարալեզու տեքստերը կարդալու, թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),
- իմանա գրական լեզվի նորմերը, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա կառուցել խոսքը լեզվական և հաղորդակցական չափանիշներին համապատասխան,
- տիրապետի բառապաշարին (1200-1400 բառային միավոր) և քերականության նվազագույնին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական տեքստեր կարդալու և թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),
- տիրապետի ռուսաց և այլ օտար լեզուներով հաղորդակցվելու տարրական հիմունքներին:
Ֆիզիկական կուլտուրայի բնագավառում`
- պատկերացում ունենա ֆիզկուլտուրայի դերի մասին՝ մարդու ընդհանուր, մշակութային, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում,
- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի հիմունքները,
- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցներ՝ առողջության ամրապնդման, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:
Նախնական զինվորական պատրաստություն բնագավառում`
ՆԶՊ առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակն է պատրաստել Հայրենիքը պաշտպանելու պատրաստ բազմակողմանի զարգացած պատանիներ ու աղջիկներ, հնարավորություն ընձեռել պատանիներին բանակ զորակոչվելուց հետո կարճ ժամանակում տիրապետել ժամանակակից զենքին ու ռազմական տեխնիկային:
ՆԶՊ ռազմահայրենասիրական դաստիարակության գլխավոր խնդիրներն են՝
- սովորողների մեջ դաստիարակել Ազգային բանակում ծառայելու անհրաժեշտության գիտակցումը:
- դաստիարակել զինվորական երդման պահանջների անվերապահ կատարման պատրաստականություն` որպես հայրենասիրության բարձր չափանիշ:
- սովորողներին զինել անհրաժեշտ նվազագույն ռազմական գիտելիքներով:
Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների գծով`
Քաղաքագիտության հիմունքների բնագավառում`
- իմանա իշխանության, քաղաքական սուբյեկտների և քաղաքական հարաբերությունների ու գործընթացների մասին (Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում),
- իմանա քաղաքական համակարգի քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մասին,
- իմանա միջազգային հարաբերությունների մասին,
- իմանա Հայաստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական գործընթացի զարգացման առանձնահատկություններ:
Իրավունքի հիմունքների բնագավառում`
- իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթները,
- իմանա և քաղաքացու իրավունքները, և դրանց իրականացման մեխանիզմները,
- իմանա Հայաստանի Հանրապետության պետական, վարչական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները,
- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական և բարոյական էթիկայի չափանիշները։
Տնտեսագիտության հիմունքների բնագավառում`
- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները,
- պատկերացում ունենա միկրո և մակրոտնտեսագիտության, հարկային, դրամավարկային և ներդրումային քաղաքականության մասին,
- կարողանա գտնել և օգտագործել մասնագիտական գործունեության մեջ կողմնորոշվելու համար անհրաժեշտ տնտեսական տեղեկատվություն,
- պատկերացում ունենա արժեզրկման և գործազրկության խնդիրների մասին,
- պատկերացում ունենա գործարարության սկզբունքների մասին։
Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ`
- այն կոչված է ծանոթացնելու սովորողներին բարոյականության և մարդու գեղագիտական գործունեության ասպեկտները, ինչպես նաև արվեստին` որպես անհատի ստեղծագործական գործունեության միջոցով աշխարհի արտացոլման մոդելի,
- նպատակ ունի նաև օգնել սովորողներին ճշտել սեփական մոտեցումը գեղեցիկի, գեղագիտականի նկատմամբ, հղկել գեղագիտական պատկերացումները, ճաշակը, պահանջները:
Հոգեբանության և մանկավարժության հիմունքների բնագավառում`
- իմանա խմբի և հասարակության շփման, սոցիալ-հոգեբանական երևույթների օրինաչափությունները, անձի սոցիալական ադապտացիայի ուղիները,
- կարողանա օգտվել վարքի ինքնակառավարման պարզագույն միջոցներից` մարդկանց հետ շփման պրոցեսում։
Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ առարկայից`
- ընդհանուր գաղափար ունենա հայոց լեզվի և նրա հետագա զարգացման մասին: Իմանա հայոց լեզվի զարգացման փուլերը: Տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,
- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկություններ,
- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոնների համապատասխան, վերացնել սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,
- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական առարկաների գծով`
Էկոլոգիայի հիմունքներ առարկայի`
- նպատակն է ուսանողին օժտել ընդհանուր էկոլոգիական գրագիտությամբ,
- ծանոթացնել նրան բնական համակարգերի կազմավորման և բնօգտագործման գործունեության հիմունքներին,
- մարդ-բնություն-հասարակություն փոխհարաբերություններին, էկոլոգիական հիմնահարցերին։
Համակարգչային օպերատորական գործի հիմունքների բնագավառում.
- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին,
- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման, պահպանման մեթոդների և միջոցների մասին,
- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից,
- տիրապետի համակարգչային օպերատորական աշխատանքին:
Ընդհանուր մասնագիտական առարկաների գծով
Շրջանավարտը պետք է ունենա պատկերացում`
- ընդհանուր մասնագիտական գիտելիքների դերի մասին մասնագիտական գործունեության մեջ,
- երաժշտական արվեստի դերի և նշանակության մասին մշակույթի համակարգում, անձի դաստիարակման և զարգացման մեջ, երաժշտագեղարվեստական դերի մասին ժամանակակից կյանքում,
- ժողովրդական արվեստի նշանակության մասին երաժշտական արվեստի կազմակերպման մեջ:
գիտենա
- վոկալ կատարողականության պատմությունը և տեսական հիմքերը,
- հատուկ երաժշտական գրականություն` մասնագիտությունից,
կարողանա
- հարմարվել աշխատանքի պայմաններին, կոնկրետ համերգային կազմակերպություններում,
- դաշնամուրի վրա նվագել անհրաժեշտ նյութերը` ելնելով պրոֆեսիոնալ խնդիրներից,
- տիրապետել ակտիվ մենակատարային, անսամբլային և խմբերգային երգացանկին, որում ներգրավված կլինեն ստեղծագործություններ տարբեր ժամանակաշրջաններից, տարբեր ժանրերի և ոճերի,
- ունենալ փորձ` մենակատարային, անսամբլային և խմբերգային ծրագրերով հասարակական ելույթներ ունենալու նպատակով,
- ունենալ թերթից ընթերցման և փոխադրման հմտություններ,
- տիրապետի մասնագիտական նոր տերմինաբանությանը
«0502» մասնագիտացման համար լրացուցիչ՝
- իմանալ ժողովրդական երգեցողության ոճային առանձնահատկությունները,
- ժողովրդական երգի արտահայտչական առանձնահատկությունները, միջոցները, երգեցիկ ժանրերը և բարբառների բազմազանությունը,
- իմանալ ժողովրդական երգի սահմանումը որպես ավանդական, ժողովրդական բաղկացուցիչ մաս, վոկալ արվեստի և դպրոցի տարատեսակները, մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների գումարը,
- իմանալ ֆոլկլյորի բովանդակությունը,
- իմպրովիզացիա անել:
3.2 Շրջանավարտի նախապատրաստման մակարդակի պահանջներ մասնագիտական պրակտիկայից.
Մասնագիտական պրակտիկայի գործընթացում ուսանողը պետք է ամրապնդի և խորացնի գիտելիքները, որը ստացել է ուսուցման պրոցեսում, ձեռք բերի իմացություններ և հմտություններ մասնագիտական գործունեության բոլոր ձևերից:
3.3 Շրջանավարտներին ներկայացվող պահանջներ հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման արդյունքներից.
«0502 Երգեցողություն» մասնագիտությունից հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման արդյունքում շրջանավարտը պետք է ձեռք բերի հմտություն և փորձ՝
- երգչախմբում աշխատելու իր երգացանկում ունենալով դասական և ժամանակակից, ակադեմիական ժողովրդական վոկալ և խմբերգային գրականությունից տարբեր ստեղծագործություններ,
- անսամբլում, դասական, ժամանակակից և ժողովրդական երաժշտության կամերային վոկալ ստեղծագործություների երգեցողության փորձ։
4. Պահանջներ «0502 Երգեցողություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր ծավալի նկատմամբ, ըստ առարկայախմբերի ու առարկաների, դրանց ուսուցման համար առավելագույն և անհրաժեշտ ժամաքանակներով:
|
Առարկաների անվանումը և հիմնական բաժինները |
Այդ թվում պարտադիր ուսումնական պարապմունքները |
|
|
|
1 |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ |
930 |
|
|
|
1.1 |
Հայոց լեզու և գրականություն |
152 |
|
|
|
1.2 |
Պատմություն |
114 |
|
|
|
1.3 |
Ռուսաց լեզու |
188 |
|
|
|
1.4 |
Օտար լեզու |
150 |
|
|
|
1.5 |
Ֆիզիկական կուլտուրա |
224 |
|
|
|
1.6 |
Նախնական զինվորական պատրաստություն |
102 |
|
|
|
2 |
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ |
328 |
|
|
|
2.1 |
Քաղաքագիտության հիմունքներ |
38 |
|
|
|
2.2 |
Իրավունքի հիմունքներ |
38 |
|
|
|
2.3 |
Տնտեսագիտության հիմունքներ |
36 |
|
|
|
2.4 |
Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ |
68 |
|
|
|
2.5 |
Հոգեբանության և մանկավարժության հիմունքները |
74 |
|
|
|
2.6 |
Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ |
74 |
|
|
|
3 |
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ |
90 |
|
|
|
3.1 |
Էկոլոգիայի հիմունքներ |
36 |
|
|
|
3.2 |
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր |
18 |
|
|
|
3.3 |
Համակարգչային օպերատորության հիմունքները |
36 |
|
|
|
4 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ 0502 |
1424 |
|
|
|
4.1 |
Երաժշտության տարրական տեսություն |
150 |
|
|
|
4.2 |
Սոլֆեջիո |
292 |
|
|
|
4.3 |
Հարմոնիա |
108 |
|
|
|
4.4 |
Արտասահմանյան երաժշտական գրականություն |
|
224 |
|
|
4.6 |
XX դարի երաժշտական գրականություն |
68 |
|
|
|
4.5 |
Հայ երաժշտական գրականություն |
74 |
|
|
|
4.9 |
Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն |
68 |
|
|
|
4.7 |
Ժողովրդական ստեղծագործություն |
74 |
|
|
|
4.8 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՇՆԱՄՈՒՐ |
292 |
|
|
|
4.10 |
Արվեստի պատմություն |
74 |
|
|
|
5. |
ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
1140 |
|
|
|
5.1 |
Մասնագիտություն և կատարողական պրակտիկա |
640 |
|
|
|
5.2 |
ՎՈԿԱԼ ԱՆՍԱՄԲԼ |
216 |
|
|
|
5.3 |
Երգչախումբ |
284 |
|
|
|
6 |
ԸՆՏՐՈՎԻ |
296 |
|
|
|
6.1 |
Աշխատանք նվագակցողի հետ |
146 |
|
|
|
6.2 |
Իտալերեն լեզու |
150 |
|
|
|
|
Ընդամենը |
4200 |
|
|
|
|
Խորհրդատվություն |
200 |
|
|
|
|
Պահուստային ժամեր |
640 |
|
|
|
|
Ընդամենը |
5040 |
|
|
|
Ժամկետը «0502 Երգեցողություն» մասնագիտությունից» 3 տարի 10 ամիս է:
Պետական պահանջները կազմված են հետևյալ տվյալների հիման վրա՝ Տեսական ուսուցում-146 շաբաթ, այդ թվում` 68 շաբաթ մանկավարժական պրակտիկա
Միջանկյալ ատեստավորման տևողությունը-10 շաբաթ
Պետական քննություններ-2 շաբաթ
Արձակուրդների տևողությունը-35 շաբաթ:
5. Ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ
Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են «0502 Երգեցողություն» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջներ նվազագույնը, կրթական հաստատությունների կողմից դրա իրացումը:
5.1 Ընդհանուր դրույթներ
5.1.1 Կրթական հաստատությունն ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը:
5.1.2. «0502 Երգեցողություն» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: Ուսումնական հաստատությունը ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտագործում է օրինակելի ուսումնական պլան` ըստ մասնագիտության: Ուսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները՝ հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները:
Ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ:
Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառած առարկաներից, այդ թվում առարկաներ` ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:
Ուսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է գործնական պարապմունքներից, անհատական ժամերից, որը պետք է կազմի տեսական ուսուցմանը և պրակտիկային հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելին:
5.2 Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ
Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը՝ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
5.3 Կադրային ապահովություն և կադրային համապատասխանություն:
Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին: Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է բարձրագույն երաժշտական կրթությամբ մասնագետների կողմից` տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար:
- Ուսումնամեթոդական ապահովություն
Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային և ֆոնոտեկային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), ինչն ըստ բովանդակության պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական և անհատական) պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, նոտաներ, երաժշտական գրականություն, աուդիո և վիդեո նյութեր):
Ուսումնարանի ձայնադարաններում գոյացած՝ ձայնասկավառակների ֆոնդից չհրաժարվելով հանդերձ` ցանկալի է աստիճանական անցում կատարել դեպի երաժշտության մեխանիկական ցուցադրման ժամանակակից միջոցները (էլեկտրոնային սկավառակներ, պնակիտներ, տեսաժապավեններ, այլն):
Ուսանողների` ուսումնական գրականությամբ և նոտաների ապահովվումը պետք է հաշվարկվի 0,1 միավոր դասագիրք՝ յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով:
Ուսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, Նորմատիվ փաստաթղթերից և մասնագիտական կողմնորոշիչ տարբերակների նյութերից:
- Նյութատեխնիկական ապահովվություն
«0502 Երգեցողություն» մասնագիտության ուսուցում իրականացնողը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների, հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին: Ուսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն համապատասխան դիդակտիկ նյութերով:
Կաբինետների և լաբորատորիաների ցանկը
1. «Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական» առարկաների կաբինետ
2. Լեզուների կաբինետ
3. Երաժշտական գրականության կաբինետ` 2 հատ
4. Նախնական զինվորական պատրաստվածության կաբինետ
5. Ձայնագրման կաբինետ
Ուսումնական դասարաններ.
1. Անհատական պարապմունքների համար
2. Խմբակային պարապմունքների համար
3. Նվագախմբային և անսամբլային պարապմունքների անցկացման համար
4. Համերգային դահլիճ
5. Սպորտային դահլիճ (բացօթյա մարզահրապարակ)
5.4 Պահանջներ պրակտիկայի նկատմամբ
Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները
5.5 Պահանջներ միջանկյալ և ամփոփիչ ատեստավորմանը
Ատեստավորման պահանջներն իրականացվում են գործող «Կանոնադրության» համաձայն:
- Միջանկյալ ատեստավորումն իրականացվում է ստուգելու ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին` ըստ առարկաների:
- Քննությունների քանակը մեկ ուսումնական տարվա ընթացքում չի գերազանցում 8-ը, իսկ ստուգարքների թիվը` 10-ը:
Ստուգարքները նշանակվում են ընթացիկ գնահատականների հիման վրա։
- Ուսումնառության ողջ ժամանակահատվածում նախատեսվում է երեքից ոչ ավել կուրսային աշխատանք` ընդհանուր և մասնագիտական առարկաներից։
- Միջանկյալ ատեստավորման ժամկետները և ցանկը որոշվում է ուսումնական հաստատության ուսումնական պլաններին համապատասխան՝ ելնելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչներից:
- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չի գերազանցում երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրածին:
Միջանկյալ ատեստավորման տեսակներն են՝
1. Քննություն
2. Ընթացիկ գնահատական (ստուգարք)
3. Կուրսային աշխատանք
Միջանկյալ ատեստավորման ձևը՝ (բանավոր, գրավոր և այլն) սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում սովորողներին:
Պահանջներ` պետական ամփոփիչ ատեստավորմանը
«0502 Երգեցողություն» մասնագիտության գծով շրջանավարտն իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն:
Ամփոփիչ պետական ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլ:
Ամփոփիչ պետական ատեստավորման նպատակն է ստուգել և գնահատել շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:
Ամփոփիչ ատեստավորմանը թույլատրվում են այն ուսանողները, որոնք կատարել են ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները. գնահատվել դրական և հանձնել ստուգարքները:
Ամփոփիչ պետական ատեստավորումը «0502 Երգեցողություն» մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով՝
1. Պետական քննություն մասնագիտությունից
2. Պետական քննություն «Վոկալ համույթ» առարկայից
Ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ
Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ժամկետը մասնագիտությունից առկա ուսուցման այն անձանց համար, ովքեր սովորում են հիմնական ընդհանուր կրթության բազայի վրա և այն անձանց համար, ովքեր սովորում են միջնակարգ, (լրիվ) ընդհանուր կրթության բազայի վրա չի փոխվում:
Ուսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական պարապմունքներով չի գերազանցում շաբաթական 36 ժամը, ընդ որում, նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները և լրացուցիչ կրթական ծրագրերը։ Սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չի գերազանցում շաբաթական 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքների բոլոր տեսակները։
- Ուսանողի կողմից ընտրված առարկաները դառնում են ուսումնասիրման համար պարտադիր:
- Ֆակուլտատիվ այն առարկաները, որոնք նախատեսված են կրթական հաստատության ուսումնական պլանով (շաբաթը չորս ժամից ոչ ավելի), չեն համարվում ուսանողի ուսումնասիրման համար պարտադիր:
- Կոնսուլտացիաները կրթական հաստատությունների կողմից նախատեսվում են հարյուր ժամից ոչ ավելի ծավալով տարեկան։
- Տեսական ուսուցման բոլոր առարկաներից և մասնագիտական պրակտիկայից, որոնք մտնում են կրթական հաստատության ծրագրի մեջ պետք է դրվի ընթացիկ գնահատական:
- Այնտեղ, որտեղ պահանջվում է երաժշտական նվագակցություն, կոնցերտմայստերին տրվում է 100% ծավալով ժամաքանակ, որը հատկացված է ուսումնական պլանով:
6. Ուսումնական հաստատության ակադեմիական ազատություններն ուսումնական գործընթացի բովանդակության ձևավորման և կազմակերպման գործում
- Ելնելով հայ երաժշտության խորացված ուսումնասիրման անհրաժեշտությունից` ուսումնարաններում կարող են տարբերակել այս կամ այն դասընթացի ժամերի թիվը` դուրս չգալով ժամերի ընդհանուր ժամանակի սահմաններից:
- Սահմանել միջանկյալ ատեստավորման ձևերը (ընթացիկ գնահատական, քննություն) ու ժամկետները:
Քննական ժամանակաշրջանը տարեկան տևում է 4 շաբաթ:
Ուսումնական տարվա ընթացքում չի անցկացվում 8 քննությունից ավելի:
- Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև մանկավարժական պրակտիկայի համար:
- Սահմանել ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից:
- Պետական քննություններն անցկացնել 2 շաբաթվա ընթացքում:
- Սահմանել պարապմունքների անցկացման ձևերը (խմբակային, անհատական, գրավոր, բանավոր և այլն:
- Խրախուսելի է երաժշտական ուսումնարանների մեթոդական օգնությունը տարածաշրջանի երաժշտական դպրոցների և երաժշտական ուսումնարանների ակտիվ մասնակցությունը տարածաշրջանի երաժշտական կյանքին (համերգներ, զրույց-համերգներ, համերգ-դասախոսություններ:
7. Մասնագիտության օրինակելի ուսումնական պլան
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` 0502 ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԼԱՆԸ
Առարկայի անվանումը | Քննություն | Առարկայի ժամանակը | Բաշխումն ըստ կուրսերի և կիսամյակների | ||||||||||||
Ընթա- ցիկ |
Պետա- կան |
Ընդա- մենը |
Տեսա- կան |
Գործ- նա- կան |
Անհա- տա- կան |
I | II | III | IV | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | ||||||||
19 | 19 | 18 | 19 | 18 | 19 | 17 | 17 | ||||||||
1. | ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ | 930 | 592 | 338 | |||||||||||
1.1 | Հայոց լեզու և գրականություն | 152 | 76 | 76 | 4 | 4 | |||||||||
1.2 | Պատմություն | 114 | 114 | 3 | 3 | ||||||||||
1.3 | Ռուսաց լեզու | 188 | 150 | 38 | 3 | 3 | 2 | 2 | |||||||
1.4 | Օտար լեզու | . | 150 | 150 | 2 | 2 | 2 | 2 | |||||||
1.5 | Ֆիզիկական կուլտուրա | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
1.6 | Նախնական զինվորական պատրաստություն | 102 | 102 | 2 | 2 | 1 | 1 | ||||||||
2 | ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ | 328 | 328 | ||||||||||||
2.1 | Քաղաքագիտության հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.2 | Իրավունքի հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.3 | Տնտեսագիտության հիմունքներ | 36 | 36 | 2 | |||||||||||
2.4 | Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
2.5 | Հոգեբանության և մանկավարժության հիմունքներ | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
2.6 | Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
3 | ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ | 90 | 46 | 44 | |||||||||||
3.1 | Էկոլոգիայի հիմունքներ | 36 | 30 | 6 | 2 | ||||||||||
3.2 | Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր | 18 | 14 | 4 | 1 | ||||||||||
3.3 | Համակարգչային օպերատորություն հիմունքներ | 36 | 2 | 34 | 2 | ||||||||||
4 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ | 1424 | 1132 | 292 | |||||||||||
4.1 | Երաժշտական տարրական տեսություն | 4 | 150 | 150 | 2 | 2 | 2 | 2 | |||||||
4.2 | Սոլֆեջիո | 5.8 | 292 | 292 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||
4.3 | Հարմոնիա | 7 | 108 | 108 | 2 | 2 | 2 | ||||||||
4.4 | Արտասահմանյան երաժշտական գրականություն | 2.4 | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||||
4.5 | Հայ երաժշտական գրականություն | 6 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.6 | XX-րդ դարի երաժշտական գրականություն | 8 | 68 | 68 | 2 | 2 | |||||||||
4.7 | Ժողովրդական ստեղծագործություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.8 | Ընդհանուր դաշնամուր | 5.8 | 292 | 292 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||
4.9 | Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
4.10 | Արվեստի պատմություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
5 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ | 1140 | 284 | 856 | |||||||||||
5.1 | Մասնագիտություն և կատարողական պրակտիկա | 2.4.6 | 8 | 640 | 640 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 | ||
5.2 | Վոկալ համույթ, կատարողական պրակտիկա | 6 | 8 | 216 | 216 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||
5.3 | Երգչախումբ | 284 | 284 | 4 | 4 | 4 | 4 | ||||||||
6 | ԸՆՏՐՈՎԻ | 296 | |||||||||||||
6.1 | Աշխատանք նվագակցողի հետ | 146 | 146 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||||
6.2 | Իտալերեն լեզու (միայն դասական երգեցողություն մասնագիտացման համար) | 4 | 150 | 150 | 2 | 2 | 2 | 2 | |||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 4200 | 1410 | 1514 | 1294 | 31 | 31 | 32 | 32 | 30 | 27 | 23 | 21 | |||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ | 200 | ||||||||||||||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ | 640 | ||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 5040 |
Համաձայնեցված է՝ 1 մայիսի 2005 թ. |
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի N 294-Ն հրամանի 2 հունիսի 2005 թ. Նախարար __________ Ս. Երիցյան |
ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
«0503 ԵՐԳՉԱԽՄԲԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ
1. «0503 Երգչախմբավարություն» մասնագիտության ընդհանուր բնութագիրը
1.1 «0503 Երգչախմբավարություն» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշմամբ:
1.2 «Երգչախմբավարություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է առկա (ստացիոնար) ուսուցման ձևով:
1.3 Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը.
3 տարի 10 ամիս է, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա:
1.4 Շրջանավարտների որակավորումը՝
«0503» երգ-երաժշտության ուսուցիչ, երաժշտական դպրոցի դասատու, երգչախմբի դիրիժոր:
Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը
«0503» մասնագիտությամբ շրջանավարտը, որը յուրացրել է Միջնակարգ մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական ծրագիրը։
պատրաստ է՝
- բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացմանը,
- համապատասխան պրոֆիլի բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացմանը։
2. Շրջանավարտի հետագա կրթության հնարավորությունը և զբաղմունքների ոլորտները.
Շրջանավարտը պատրաստվում է (մասնագիտական) պրոֆեսիոնալ գործունեության՝ որպես երգչախմբի և ստեղծագործական կոլեկտիվի ղեկավար, մանկավարժ, խմբերգային առարկաների դասատու, մանկական երաժշտական, արվեստի դպրոցներում և լրացուցիչ կրթության այլ հաստատություններում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում երգչախմբի և անսամբլի արտիստ:
Շրջանավարտի գործունեության հիմնական ձևերը.
- կատարողական ամբողջական պրոցեսի իրականացում` ուղղված աշխատանքի կազմակերպմանը` որպես երգչախմբի և ստեղծագործական կոլեկտիվի ղեկավար,
- անսամբլային և խմբերգային երգացանկի նախապատրաստում և կատարելագործում, փորձերի անցկացում` համերգային դահլիճներում ելույթների համար,
- դասավանդման ուսումնական գործընթացի սոցիալ-մանկավարժական և ուսումնամեթոդական ձևերի իրականացում, (մշակութային) կուլտուր-լուսավորչական լսարանի շփում հայրենական և արտասահմանյան երաժշտական (մշակութային) կուլտուրայի գլուխգործոցների հետ, ժողովրդական արվեստի լավագույն օրինակների հետ:
Շրջանավարտը պետք է կարողանա՝
- կազմակերպել երգչախմբային կոլեկտիվ, անսամբլ, աշխատել երգչախմբի հետ` իր երգացանկում ունենալ դասական և ժամանակակից ստեղծագործություններ,
- երգել երգչախմբում և անսամբլում (դուետ, տրիո, կվարտետ),
- գործիքավորել երաժշտական ստեղծագործություններ երգչախմբի համար,
- նվագակցել խմբերգային ստեղծագործություններ և փոխադրել այլ տոնայնությունների,
- թերթից կարդալ երաժշտական գրականություն, ինչպես նաև պարտիաներ,
- իրականացնել մանկավարժական գործունեություն մանկական երաժշտական դպրոցներում, խմբակներում և ստուդիաներում, հանրակրթական դպրոցներում` որպես խմբերգային առարկանների դասատու:
Շրջանավարտը պետք է գիտենա՝
- անսամբլի, երգչախմբի ղեկավարման կազմակերպման սկզբունքները,
- լրացուցիչ երաժշտական կրթության ոլորտում ուսուցման նպատակները, խնդիրները, բովանդակությունը, սկզբունքները,
- ձևերը, խմբերգային առարկաների մեթոդիկան,
- սովորողների տարբեր տարիքային խմբերի հոգեբանության առանձնահատկությունները, լրացուցիչ երաժշտական կրթության հաստատության գործունեության կազմակերպման հիմքերը,
- տարբեր ժամանակաշրջանների ժանրերի և ոճերի խմբերգային և անսամբլային երգացանկ։
3. Պահանջներ մասնագետի պատրաստման նկատմամբ
3.1 Ընդհանուր պահանջներ.
շրջանավարտը պետք է`
- հասկանա իր ապագա մասնագիտության էությունն ու սոցիալական նշանակությունը, ցուցաբերի նրա հանդեպ կայուն հետաքրքրություն,
- պատկերացում ունենա ժամանակակից աշխարհի մասին` որպես հոգևոր, մշակութային, ինտելեկտուալ և էկոլոգիական ամբողջություն, գիտակցի իրեն և իր տեղը ժամանակակից աշխարհում,
- իմանա ՀՀ օրենսդրության հիմքերը, իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու վերաբերմունքը մարդու նկատմամբ, հասարակության և բնության նկատմամբ, կարողանա հաշվի առնել դրանք մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ,
- տիրապետի էկոլոգիական, իրավական, ինֆորմացիոն և կոմունիկատիվ մշակույթին, օտար լեզվով տարրական շփման կարողությանը,
- ունենա լայն մտահորիզոն, պատրաստ լինի կենսական երևույթների իմաստավորմանը, ճշմարտության ինքնուրույն որոնմանը, հակասական գաղափարների քննադատական ընկալմանը,
- պատասխանատվություն ցուցաբերի կատարվող աշխատանքի համար, ինքնուրույն և էֆեկտիվ լուծի մասնագիտական գործունեության բնագավառի պրոբլեմները,
- պատրաստ լինի տարբեր կազմակերպական-իրավական ձևերի կազմակերպություններում մասնագիտական խնդիրների լուծման առումով պրակտիկ գործունեության, տիրապետի պրոֆեսիոնալ բառապաշարին,
- իմանա իր աշխատանքի գիտական կազմակերպման սկզբունքները, պատրաստ լինի կոմպյուտերային (համակարգչային) տեխնիկայի կիրառմանը մասնագիտական գործունեության ոլորտում,
- պատրաստ լինի գործընկերների հետ դրական փոխներգործության և համագործակցության,
- տիրապետի մշտական մասնագիտական աճի կայուն ձգտմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, ինքնակատարելագործմանը (ինքնաճանաչմանը, ինքնահսկմանը, ինքնագնահատմանը, ինքնակարգավորմանը և ինքնազարգացմանը), ձգտի ստեղծագործական ինքնառեալիզացիայի,
- ունենա գիտական պատկերացում առողջ ապրելակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման կարողություններին ու հմտություններին:
3.2 Որակավորման բնութագրի պահանջները բավարարելու համար
«0503 Երգչախմբավարություն» մասնագիտության երաժիշտը պետք է ունենա պատրաստվածության մակարդակ հետևյալ առարկայախմբերի գծով:
Հանրակրթական առարկաների գծով
Հայոց լեզվի և գրականության բնագավառում`
- տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին՝ հայերենին, իմանա գրական լեզվի օրենքները,
- հարստացնի մասնագիտական բառապաշարը,
- տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,
- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոններին համապատասխան, բացառի սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,
- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին,
- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հնարքներին,
- գիտենա կարդալ` ընկալելով կարդացածի ենթատեքստը, փոխաբերական, այլաբանական և խորհրդանշական իմաստը, ոճական տարբերակների գործառույթները, հասկանա արևմտահայերեն բնագրերը,
- գիտենա և կարդա հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրականության երկեր, հայ ժողովրդական բանահյուսության նյութեր,
- ունենա որոշակի գիտելիքներ գրականագիտությունից, գրականության տեսությունից և գրաքննադատությունից,
- գիտակցի հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանություն բացահայտողի դերը,
- երկխոսություն, բանավեճ վարել, տրամաբանված կարծիք, տեսակետ, համոզմունք հայտնել,
- ունենա գեղագիտական ճաշակ, արվեստի գործերին, գրական ստեղծագործություններին ծանոթանալու և հաղորդակցվելու պահանջ։
Պատմության բնագավառում`
- ունենա պատկերացում պատմության և արտասահմանյան պատմության հիմնական շրջափուլերի մասին,
- իմանա հայոց պետականության հաստատման և զարգացման միտումները,
- կարողանա ինքնուրույն կողմնորոշվել պատմական տեղեկություններում, առանձնացնել էականը պատմության պրոցեսում:
Օտար լեզուների բնագավառում`
- տիրապետի բառապաշարին և քերականական այն նվազագույնին, որն անհրաժեշտ է մասնագիտական օտարալեզու տեքստերը կարդալու, թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),
- իմանա գրական լեզվի նորմերը, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա կառուցել խոսքը լեզվական և հաղորդակցական չափանիշներին համապատասխան,
- տիրապետի բառապաշարին (1200-1400 բառային միավոր) և քերականության նվազագույնին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական տեքստեր կարդալու և թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),
- տիրապետի ռուսաց և այլ օտար լեզուներով հաղորդակցվելու տարրական հիմունքներին:
Ֆիզիկական կուլտուրայի բնագավառում`
- պատկերացում ունենա ֆիզկուլտուրայի դերի մասին՝ մարդու ընդհանուր, մշակութային, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում,
- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի հիմունքները,
- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցներ՝ առողջության ամրապնդման, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:
Նախնական զինվորական պատրաստություն բնագավառում`
ՆԶՊ առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակն է պատրաստել Հայրենիքը պաշտպանելու պատրաստ բազմակողմանի զարգացած պատանիներ ու աղջիկներ, հնարավորություն ընձեռել պատանիներին բանակ զորակոչելուց հետո կարճ ժամանակում տիրապետել ժամանակակից զենքին ու ռազմական տեխնիկային:
ՆԶՊ ռազմահայրենասիրական դաստիարակության գլխավոր խնդիրներն են՝
- սովորողների մեջ դաստիարակել Ազգային բանակում ծառայելու անհրաժեշտության գիտակցումը,
- դաստիարակել զինվորական երդման պահանջների անվերապահ կատարման պատրաստականություն` որպես հայրենասիրության բարձր չափանիշ,
- սովորողներին զինել անհրաժեշտ նվազագույն ռազմական գիտելիքներով:
Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների գծով
Քաղաքագիտության հիմունքների բնագավառում`
- իմանա իշխանության, քաղաքական սուբյեկտների և քաղաքական հարաբերությունների ու գործընթացների մասին (Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում),
- իմանա քաղաքական համակարգի, քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մասին,
- իմանա միջազգային հարաբերությունների մասին,
- իմանա Հայաստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական գործընթացի զարգացման առանձնահատկությունները:
Իրավունքի հիմունքների բնագավառում`
- իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթները,
- իմանա և քաղաքացու իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները,
- իմանա Հայաստանի Հանրապետության վարչական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները,
- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական և բարոյական էթիկայի չափանիշները:
Տնտեսագիտության հիմունքների բնագավառում`
- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները, պատկերացում ունենա միկրո և մակրո տնտեսագիտության, հարկային, դրամավարկային և ներդրումային քաղաքականության մասին,
- կարողանա գտնել և օգտագործել մասնագիտական գործունեության մեջ կողմնորոշվելու համար անհրաժեշտ տնտեսական տեղեկատվություն,
- պատկերացում ունենա արժեզրկման և գործազրկության խնդիրների մասին,
- պատկերացում ունենա գործարարության սկզբունքների մասին:
Բարոյագիտության և գեղագիտության հիմունքների բնագավառում`
- այն կոչված է ծանոթացնելու սովորողներին բարոյականության և մարդու գեղագիտական գործունեության ասպեկտներին, ինչպես նաև արվեստին` որպես անհատի ստեղծագործական գործունեության միջոցով աշխարհի արտացոլման մոդելի,
- նպատակ ունի նաև օգնել սովորողներին ճշտել սեփական մոտեցումը գեղեցիկի, գեղագիտականի նկատմամբ, հղկել գեղագիտական պատկերացումները, ճաշակը, պահանջները։
Հոգեբանության և մանկավարժության հիմունքների բնագավառում`
- իմանա խմբի և հասարակության շփման, սոցիալ-հոգեբանական երևույթների օրինաչափությունները, անձի սոցիալական ադապտացիայի ուղիները,
- կարողանա օգտվել վարքի ինքնակառավարման պարզագույն միջոցներից` մարդկանց հետ շփման պրոցեսում։
Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ առարկայից`
- ընդհանուր գաղափար ունենա հայոց լեզվի և նրա հետագա զարգացման մասին, իմանա հայոց լեզվի զարգացման փուլերը,
տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,
- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոնների համապատասխան, վերացնել սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,
- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական առարկաների գծով բնութագիրը.
Էկոլոգիայի հիմունքներ առարկայից`
- նպատակն է ուսանողին օժտել ընդհանուր էկոլոգիական գրագիտությամբ,
- ծանոթացնել նրան բնական համակարգերի կազմավորման և բնօգտագործման գործունեության հիմունքներին,
- մարդ-բնություն-հասարակություն փոխհարաբերություններին, էկոլոգիական հիմնահարցերին։
Համակարգչային օպերատորության հիմունքների բնագավառում.
- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին,
- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման, պահպանման մեթոդների և միջոցների մասին,
- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից,
- տիրապետի համակարգչային օպերատորական աշխատանքին:
Քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր առարկայից`
- իմանա տնտեսության օբյեկտների կայունության ապահովման սկզբունքները, իրադարձությունների զարգացման կանխագուշակում և հետևանքների գնահատում տեխնոգեն արտակարգ իրավիճակների և տարերային երևույթների ժամանակ,
- կարողանա կազմակերպել և անցկացնել միջոցառումներ աշխատողների և բնակչության պաշտպանության համար արտակարգ իրավիճակների նեգատիվ ազդեցությունից,
- իմանա զինվորական ծառայության և պետության պաշտպանության հիմունքները,
- պատկերացում ունենա բժշկական գիտելիքներից։
Ընդհանուր մասնագիտական առարկաների գծով
Շրջանավարտը պետք է ունենա պատկերացում`
- ընդհանուր մասնագիտական գիտելիքների դերի մասին մասնագիտական գործունեության մեջ,
- երաժշտական արվեստի դերի և նշանակության մասին` մշակույթի համակարգում, անձի դաստիարակման և զարգացման մեջ, երաժշտագեղարվեստական դերի մասին ժամանակակից կյանքում,
- ժողովրդական արվեստի նշանակության մասին երաժշտական արվեստի կազմակերպման մեջ,
գիտենա`
- երաժշտական արվեստի ուսումնասիրման արվեստագիտական հիմքերը, գիտական մեթոդները,
- երաժշտական մշակույթի զարգացման հիմնական պատմական շրջանները, ազգային ավանդույթների առանձնահատկությունները, երաժշտական ֆոլկլորային աղբյուրները, հայ, ռուս և արտասահմանյան (XX դ. կոմպոզիտորների) խոշորագույն կոմպոզիտորների ստեղծագործական կենսագրությունները,
- երաժշտական արվեստի տեսական հիմքերը, ձևակազմավորման և հարմոնիայի սկզբունքները,
- տարբեր ժանրերի երաժշտական գրականությունը, հատկապես ընտրված մասնագիտացման բնագավառում:
կարողանա`
- կատարել երաժշտական ստեղծագործության տեսական և կատարողական վերլուծություն, կիրառել տեսական գիտելիքները մեկնաբանական լուծումների որոնման պրոցեսում,
- օգտագործել երաժշտագիտական գրականություն,
- կատարել երաժշտական ստեղծագործության տարբեր հրատարակությունների համեմատական վերլուծություն,
- կատարել երաժշտական գրականության մանկավարժական վերլուծություն,
- աշխատել երաժշտական ֆոլկլորի հետ։
Մասնագիտական առարկաներից
Շրջանավարտը պետք է իմանա`
- ժամանակակից անսամբլային և խմբերգային երգացանկ, որտեղ ներկայացված կլինեն տարբեր ժամանակաշրջանների, ժանրերի և ոճերի ստեղծագործություններ,
- երգչախմբավարության կատարողականության տեսական հիմքերը և պատմությունը,
- մասնագիտական գրականություն,
- մասնագիտական տերմինաբանություն,
- խմբերգային և անսամբլային կատարողականության առանձնահատկությունները,
- փորձեր անցկացնելու առանձնահատկությունը՝ որպես կոլեկտիվի ղեկավար,
- խմբերգային կատարողականության բնագավառում` երաժշտական գրականություն,
- հայկական խմբերգային գրականություն,
- տարբեր երկրների դասավանդման մեթոդիկան,
- մանկավարժական երգացանկ,կարողանա պլանավորել սովորողների մոտ մասնագիտական հմտությունների զարգացումը։
կարողանա`
- թերթից ընթերցել երաժշտական ստեղծագործություններ և կարողանալ փոխադրել, ինչպես նաև խմբերգային պարտիաներ,
- մասնագիտորեն և հոգեֆիզիոլոգիապես տիրապետել ինքն իրեն հասարակական ելույթների ժամանակ՝ մենակատարային և անսամբլային ծրագրերով,
- նվագել դաշնամուրի վրա այնպիսի մակարդակով, որն անհրաժեշտ է հիմնական մասնագիտական խնդիրների իրականացման համար,
- կազմակերպել երգչախմբային կոլեկտիվ, անսամբլ,
- աշխատել երգչախմբի և անսամբլի հետ,
- երգել երգչախմբում կամ անսամբլում,
- երգչախմբի և անսամբլի համար գործիքավորել երաժշտական ստեղծագործություններ,
- նվագակցել խմբերգային վոկալ ստեղծագործություններ և կատարել տոնայնության փոխադրում,
- հարմարվել աշխատանքի պայմաններին,
- մասնագիտորեն և հոգեբանորեն տիրապետել ինքն իրեն հասարակական ելույթների ժամանակ` մենակատարային և անսամբլային ծրագրերով,
- դաշնամուր նվագել այնպիսի մակարդակով, որն անհրաժեշտ է հիմնական մասնագիտական խնդիրների իրականացման համար,
- դասավանդել մանկական երաժշտական դպրոցներում, խմբակներում, երգչախմբային դասարաններում, ստուդիաներում, հանրակրթական դպրոցներում,
- ունենալ երգչախմբում աշխատելու մանկավարժական պրակտիկա` հաշվի առնելով երեխաների տարիքը և մակարդակը։
3.2 Շրջանավարտի նախապատրաստման մակարդակի պահանջներ մասնագիտական պրակտիկայից.
Մասնագիտական պրակտիկայի գործընթացում ուսանողը պետք է ամրապնդի և խորացնի գիտելիքները, որոնք ստացել է ուսուցման պրոցեսում, ձեռք բերի իմացություններ և հմտություններ մասնագիտական գործունեության բոլոր ձևերից:
3.3 Շրջանավարտներին ներկայացվող պահանջներ հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման արդյունքներից.
«0503 Երգչախմբավարություն» մասնագիտությունից, հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման արդյունքում շրջանավարտը որակավորման բնութագրին համապատասխան պետք է պատրաստ լինի կատարողական դասավանդման և կուլտուր-լուսավորչական գործունեության։
4. Պահանջներ «0503 Երգչախմբավարություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր ծավալի նկատմամբ` ըստ առարկայախմբերի ու առարկաների` դրանց ուսուցման համար առավելագույն և անհրաժեշտ ժամաքանակներով.
|
Առարկաների անվանումը և հիմնական բաժինները |
Այդ թվում` պարտադիր ուսումնական պարապմունքները |
|
|
|
1 |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ |
930 |
|
|
|
1.1 |
Հայոց լեզու և գրականություն |
152 |
|
|
|
1.2 |
Պատմություն |
114 |
|
|
|
1.3 |
Ռուսաց լեզու |
188 |
|
|
|
1.4 |
Օտար լեզու |
150 |
|
|
|
1.5 |
Ֆիզիկական կուլտուրա |
224 |
|
|
|
1.6 |
Նախնական զինվորական պատրաստություն |
102 |
|
|
|
2 |
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ |
328 |
|
|
|
2.1 |
Քաղաքագիտության հիմունքներ |
38 |
|
|
|
2.2 |
Իրավունքի հիմունքներ |
38 |
|
|
|
2.3 |
Տնտեսագիտության հիմունքներ |
36 |
|
|
|
2.4 |
Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ |
68 |
|
|
|
2.5 |
Հոգեբանության և մանկավարժության հիմունքները |
74 |
|
|
|
2.6 |
Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ |
74 |
|
|
|
3 |
ՄԱԹԵՄԱԹԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ |
90 |
|
|
|
3.1 |
Էկոլոգիայի հիմունքներ |
36 |
|
|
|
3.2 |
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր |
18 |
|
|
|
3.3 |
Համակարգչային օպերատորության հիմունքները |
36 |
|
|
|
4 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
1728 |
|
|
|
4.1 |
Երաժշտության տարրական տեսություն |
76 |
|
|
|
4.2 |
Սոլֆեջիո |
360 |
|
|
|
4.3 |
Հարմոնիա |
182 |
|
|
|
4.4 |
Արտասահմանյան երաժշտական գրականություն |
224 |
|
|
|
4.5 |
XX դարի երաժշտական գրականություն |
68 |
|
|
|
4.6 |
Հայ երաժշտական գրականություն |
74 |
|
|
|
4.7 |
Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն |
68 |
|
|
|
4.8 |
Ժողովրդական ստեղծագործություն |
74 |
|
|
|
4.9 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՇՆԱՄՈՒՐ |
292 |
|
|
|
4.10 |
Արվեստի պատմություն |
74 |
|
|
|
4.11 |
Մանկավարժական պրակտիկա սոլֆեջիոյից |
68 |
|
|
|
4.12 |
Դիրիժորական պրակտիկա |
136 |
|
|
|
4.13 |
Աշխատանքային պրակտիկա երգչախմբի հետ |
32 |
|
|
|
5 |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
1792 |
|
|
|
5.1 |
Դիրիժորություն և կատարողական պրակտիկա |
480 |
|
|
|
5.2 |
Երգչախումբ |
876 |
|
|
|
5.3 |
Խմբավարագիտություն և երգչախմբի հետ աշխատանքի մեթոդիկա |
68 |
|
|
|
5.4 |
Երաժշտության դասավանդման մեթոդիկա |
74 |
|
|
|
5.5 |
Երգչախմբային գրականություն |
74 |
|
|
|
5.6 |
Հայ երգչախմբային գրականություն |
74 |
|
|
|
5.7 |
Ձայնի մշակում |
146 |
|
|
|
6 | ԸՆՏՐՈՎԻ | 37 | |||
6.1 |
Վերադաշնակում |
37 |
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
4905 |
|
|
|
|
Խորհրդատվություն |
200 |
|
|
|
|
Պահուստային ժամեր |
640 |
|
|
|
|
Ընդամենը |
5745 |
|
|
|
Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետը «0503 Երգչախմբավարություն» մասնագիտությունից 3 տարի 10 ամիս է:
Պետական պահանջները կազմված են հետևյալ տվյալների հիման վրա՝
Տեսական ուսուցում-146 շաբաթ, այդ թվում` 68 շաբաթ մանկավարժական պրակտիկա
Միջանկյալ ատեստավորման տևողությունը-10 շաբաթ
Պետական քննություններ-2 շաբաթ
Արձակուրդների տևողությունը-35 շաբաթ
5. Ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ
Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են «0503 Երգչախմբավարություն» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջների նվազագույնը, կրթական հաստատությունների կողմից դրա իրացումը:
5.1 Ընդհանուր դրույթներ
5.1.1 Կրթական հաստատությունն ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը:
5.1.2. «0503 Երգչախմբավարություն» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պրակտիկաների ծրագրերը, պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: Ուսումնական հաստատությունն ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտագործում է օրինակելի ուսումնական պլան` ըստ մասնագիտության: Ուսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները՝ հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները:
Ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ:
Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառած առարկաներից, այդ թվում՝ առարկաներ ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:
Ուսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է մանկավարժական պրակտիկայից, գործնական պարապմունքներից, որը պետք է կազմի տեսական ուսուցմանը և պրակտիկայի հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելին:
5.2 Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ
Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը՝ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
5.3 Կադրային ապահովություն և կադրային համապատասխանություն
Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին: Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է բարձրագույն երաժշտական կրթությամբ մասնագետների կողմից տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար:
- Ուսումնամեթոդական ապահովություն
Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային և ֆոնոտեկային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), ինչը, ըստ բովանդակության, պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական, անհատական և մանկավարժական պրակտիկայի) պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, նոտաներ, երաժշտական գրականություն, աուդիո և վիդեո նյութեր:
Ուսումնարանի ձայնադարաններում գոյացած ձայնասկավառակների ֆոնդից չհրաժարվելով հանդերձ, ցանկալի է աստիճանական անցում կատարել դեպի երաժշտության մեխանիկական ցուցադրման ժամանակակից միջոցները (էլեկտրոնային սկավառակներ, պնակիտներ, տեսաժապավեններ, այլն):
Ուսանողների ուսումնական գրականությամբ և նոտաների ապահովվումը պետք է հաշվարկվի 0,1 միավոր դասագիրք՝ յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով:
Ուսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, Նորմատիվ փաստաթղթերից և մասնագիտական կողմնորոշիչ տարբերակների նյութերից։
- Նյութատեխնիկական ապահովվություն
«0503 Երգչախմբավարություն» մասնագիտության ուսուցում իրականացնողը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների, հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին: Ուսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն համապատասխան դիդակտիկ նյութերով:
Կաբինետների և լաբորատորիաների ցանկը
1. Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական առարկաների կաբինետ
2. Լեզուների կաբինետ
3. Երաժշտական գրականության կաբինետ` 2 հատ
4. Նախնական զինպատրաստվածության կաբինետ
5. Ձայնագրման կաբինետ
Ուսումնական դասարաններ.
1. Անհատական պարապմունքների համար
2. Խմբակային պարապմունքների համար
3. Նվագախմբային և անսամբլային պարապմունքների անցկացման համար
4. Համերգային դահլիճ
5. Սպորտային դահլիճ (բացօթյա մարզահրապարակ)
5.4 Պահանջներ պրակտիկայի նկատմամբ
Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները:
«0503 Երգչախմբավարություն» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ապահովի մանկավարժական պրակտիկայի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը:
Պրակտիկան անցկացվում է երաժշտական դպրոցներում, ստուդիաներում և այլուր:
5.5 Պահանջներ միջանկյալ և ամփոփիչ ատեստավորմանը
Ատեստավորման պահանջներն իրականացվում են գործող կանոնակարգի համաձայն:
- Միջանկյալ ատեստավորումն իրականացվում է ստուգելու ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին` ըստ առարկաների:
- Քննությունների քանակը մեկ ուսումնական տարվա ընթացքում չի գերազանցում 8-ը, իսկ ստուգարքների թիվը` 10-ը:
Ստուգարքները նշանակվում են ընթացիկ գնահատականների հիման վրա։
- Ուսումնառության ողջ ժամանակահատվածում նախատեսվում է երեքից ոչ ավել կուրսային աշխատանք ընդհանուր և մասնագիտական առարկաներից:
- Միջանկյալ ատեստավորման ժամկետները և ցանկը որոշվում են ուսումնական հաստատության ուսումնական պլաններին համապատասխան՝ ելնելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչներից:
- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չի գերազանցում երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրածին:
Միջանկյալ ատեստավորման տեսակներն են՝
1. Քննություն
2. Ընթացիկ գնահատական (ստուգարք)
3. Կուրսային աշխատանք:
Միջանկյալ ատեստավորման ձևը (բանավոր, գրավոր և այլն) սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում սովորողներին:
Պահանջներ պետական ամփոփիչ ատեստավորմանը
«0503 Երգչախմբավարություն» մասնագիտության գծով շրջանավարտն իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն:
- Ամփոփիչ պետական ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլ:
- Ամփոփիչ պետական ատեստավորման նպատակն է ստուգել և գնահատել շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:
- Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում են այն ուսանողները, որոնք կատարել են ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները՝ գնահատվել դրական և հանձնել ստուգարքները:
- Ամփոփիչ պետական ատեստավորումը «0503 Երգչախմբավարություն» մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով՝
1. Պետական քննություն մասնագիտությունից
2. Պետական քննություն խմբավարագիտություն և երգչախմբի հետ աշխատանքի մեթոդիկա:
Ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ
Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ժամկետը մասնագիտությունից առկա ուսուցման այն անձանց համար, ովքեր սովորում են հիմնական ընդհանուր կրթության բազայի վրա և այն անձանց համար, ովքեր սովորում են միջնակարգ, (լրիվ) ընդհանուր կրթության բազայի վրա` չի փոխվում:
Ուսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական պարապմունքներով չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամը, ընդ որում, նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները և լրացուցիչ կրթական ծրագրերը: Սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չի գերազանցում շաբաթական 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքների բոլոր տեսակները։
- Ուսանողի կողմից ընտրված առարկաները դառնում են ուսումնասիրման համար պարտադիր:
- Ֆակուլտատիվ այն առարկաները, որոնք նախատեսված են կրթական հաստատության ուսումնական պլանով (շաբաթը չորս ժամից ոչ ավելի), չեն համարվում ուսանողի ուսումնասիրման համար պարտադիր:
- Կոնսուլտացիաները կրթական հաստատությունների կողմից նախատեսվում են հարյուր ժամից ոչ ավելի ծավալով տարեկան:
- Տեսական ուսուցման բոլոր առարկաներից և մասնագիտական պրակտիկայից, որոնք մտնում են կրթական հաստատության ծրագրի մեջ, պետք է դրվի ընթացիկ գնահատական:
- Այնտեղ, որտեղ պահանջվում է երաժշտական նվագակցություն, կոնցերտմայստերին տրվում է 100% ծավալով ժամանակ, որը ուսումնական պլանով հատկացված է:
6. Ուսումնական հաստատության ակադեմիական ազատություններն ուսումնական գործընթացի բովանդակության ձևավորման և կազմակերպման գործում
- Ելնելով հայ երաժշտության խորացված ուսումնասիրման անհրաժեշտությունից` ուսումնարաններում կարող են տարբերակել այս կամ այն դասընթացի ժամերի թիվը` դուրս չգալով ժամերի ընդհանուր ժամանակի սահմաններից:
- Սահմանել միջանկյալ ատեստավորման ձևերը (ընթացիկ գնահատական, քննություն) ու ժամկետները:
Քննական ժամանակաշրջանը տարեկան պետք է լինի 4 շաբաթ:
Ուսումնական տարվա ընթացքում չի անցկացվում 8 քննությունից ավելի:
- Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև մանկավարժական պրակտիկայի համար:
- Սահմանել ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից:
- Պետական քննություններն անցկացնել 2 շաբաթվա ընթացքում:
- Սահմանել պարապմունքների անցկացման ձևերը (խմբակային, անհատական, գրավոր, բանավոր և այլն:
- Խրախուսելի է՝ երաժշտական ուսումնարանների մեթոդական օգնությունը տարածաշրջանի երաժշտական դպրոցների և երաժշտական ուսումնարանների ակտիվ մասնակցությունը տարածաշրջանի երաժշտական կյանքին (համերգներ, զրույց-համերգներ, համերգ-դասախոսություններ):
7. Մասնագիտության օրինակելի ուսումնական պլան
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` «0503 ԵՐԳՉԱԽՄԲԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԼԱՆԸ
Առարկայի անվանումը | Քննություն | Առարկայի ժամաքանակը | Բաշխումն ըստ կուրսերի և կիսամյակների | ||||||||||||
Ընթա- ցիկ |
Պետա- կան |
Ընդա- մենը |
Տեսա- կան |
Գործ- նա- կան |
Անհա- տա- կան |
I | II | III | IV | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | ||||||||
19 | 19 | 18 | 19 | 18 | 19 | 17 | 17 | ||||||||
1 | ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ | 930 | 592 | 338 | |||||||||||
1.1 | Հայոց լեզու և գրականություն | 152 | 76 | 76 | 4 | 4 | |||||||||
1.2 | Պատմություն | 114 | 114 | 3 | 3 | ||||||||||
1.3 | Ռուսաց լեզու | 188 | 150 | 38 | 3 | 3 | 2 | 2 | |||||||
1.4 | Օտար լեզու | 150 | 150 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
1.5 | Ֆիզիկական կուլտուրա | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
1.6 | Նախնական զինվորական պատրաստություն | 102 | 102 | 2 | 2 | 1 | 1 | ||||||||
2 | ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ | 328 | 328 | ||||||||||||
2.1 | Քաղաքագիտության հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.2 | Իրավունքի հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.3 | Տնտեսագիտության հիմունքներ | 38 | 36 | 2 | |||||||||||
2.4 | Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
2.5 | Հոգեբանության և մանկավարժության հիմունքներ | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
2.6 | Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
3 | ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ | 90 | 46 | 44 | |||||||||||
3.1 | Էկոլոգիայի հիմունքներ | 36 | 30 | 6 | 2 | ||||||||||
3.2 | Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր | 18 | 14 | 4 | 1 | ||||||||||
3.3 | Համակարգչային օպերատորություն հիմունքներ | 36 | 2 | 34 | 2 | ||||||||||
4 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ | 1728 | 1232 | 496 | |||||||||||
4.1 | Երաժշտության տարրական տեսություն | 2 | 76 | 76 | 2 | 2 | |||||||||
4.2 | Սոլֆեջիո | 2,5,8 | 360 | 360 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 4 | 4 | |||
4.3 | Հարմոնիա | 5,7 | 182 | 182 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
4.4 | Արտասահմանյան երաժշտական գրականություն | 2,4 | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||||
4.5 | XX-րդ դարի երաժշտական գրականություն | 8 | 68 | 68 | 2 | 2 | |||||||||
4.6 | Հայ երաժշտական գրականություն | 6 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
4.7 | Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
4.8 | Ժողովրդական ստեղծագործություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.9 | Ընդհանուր դաշնամուր | 5,7 | 292 | 292 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||
4.10 | Արվեստի պատմություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.11 | Մանկավարժական պրակտիկա (Սոլֆեջիո) | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
4.12 | Դիրիժորական պրակտիկա | 136 | 136 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
4.13 | Աշխատանքի պրակտիկա երգչախմբի հետ | 32 | 32 | 1/2 | 1/2 | 1/2 | 1/2 | ||||||||
5 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ | 1792 | 1166 | 626 | |||||||||||
5.1 | Դիրիժորություն և կատարողական պրակտիկա | 2,4,6 | 8 | 480 | 480 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | ||
5.2 | Երգչախումբ | 876 | 876 | 6 | 6 | 6 | 6 | 6 | 6 | 6 | 6 | ||||
5.3 | Խմբավարագիտություն և երգչախմբի հետ աշխատանքի մեթոդիկա | 8 | 68 | 68 | 2 | 2 | |||||||||
5.4 | Երաժշտության դասավանդման մեթոդիկա | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
5.5 | Երգչախմբային գրականություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
5.6 | Հայ երգչախմբային գրականություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
5.7 | Ձայնի մշակում | 146 | 146 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||||
6 | ԸՆՏՐՈՎԻ | 37 | 37 | ||||||||||||
6.1 | Վերադաշնակում | 37 | 37 | 1 | 1 | ||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 4905 | 976 | 2785 | 1154 | 34 | 34 | 35 | 35 | 36 | 33 | 30 | 28 | |||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ | 200 | ||||||||||||||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ | 640 | ||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 5745 |
Համաձայնեցված է՝ 1 մայիսի 2005 թ. |
Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի N 294-Ն հրամանի 2 հունիսի 2005 թ. Նախարար __________ Ս. Երիցյան |
ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
«0504 ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ
Երևան 2005
1. «0504 Երաժշտության տեսություն» մասնագիտության ընդհանուր բնութագիրը
2.2 «0504 Երաժշտության տեսություն» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշմամբ:
1.2 «Երաժշտության տեսություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է առկա (ստացիոնար) ուսուցման ձևով:
1.3 Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը.
3 տարի 10 ամիս է, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա:
4 Շրջանավարտի որակավորումը`
«0504» Տեսական և երաժշտական առարկաների դասատու
Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորություն
«0504» մասնագիտությամբ շրջանավարտը, որը յուրացրել է միջին մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական ծրագիրը,
պատրաստված է՝
- բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացմանը,
- համապատասխան պրոֆիլի բարձրագույն մասնագիտական կրթության հիմնականին հարակից մասնագիտական կրթական ծրագրի յուրացմանը։
2. Շրջանավարտի հետագա կրթության հնարավորությունը և զբաղմունքների ոլորտները.
Շրջանավարտը պետք է պատրաստ լինի մասնագիտական գործունեության. որպես երաժշտատեսական առարկաների դասատու` մանկական երաժշտական դպրոցներում, արվեստի մանկական դպրոցներում և լրացուցիչ կրթական այլ հաստատություններում:
Շրջանավարտի գործունեության հիմնական ձևերը`
- դասավանդման ուսումնական պրոցեսի մանկավարժական և ուսումնամեթոդական ձևերի իրականացում լրացուցիչ կրթության հաստատություններում:
- (մշակութային) կուլտուր-լուսավորչական իր գործունեության ոլորտում միասնական ինֆորմացիոն միջավայրի ստեղծում, որը կապահովի բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերի գեղագիտական պահանջների և ճաշակների ձևավորումը: Այդ հիմքի վրա ունկնդիրների հետաքրքրվող լսարանի ստեղծումը, շփումը հայրենական և արտասահմանյան երաժշտական մշակույթի գլուխգործոցների, ժողովրդական արվեստի, դասական և ժամանակակից արվեստի լավագույն օրինակների հետ:
Շրջանավարտը պետք է կարողանա՝
Իրականացնել մանկավարժական գործունեություն լրացուցիչ կրթության հաստատություններում, դասավանդի երաժշտատեսական առարկաներ, զարգացնել սովորողների երաժշտական լսողությունը և ստեղծագործական առանձնահատկությունները, ձևավորել նրանց գեղարվեստական մտածողությունը:
Շրջանավարտը պետք է գիտենա՝
Ուսուցման նպատակները, խնդիրները, բովանդակությունը, սկզբունքները, ձևերը, մեթոդները և միջոցները լրացուցիչ երաժշտական կրթության ոլորտում, երաժշտատեսական առարկաների դասավանդման դասական և ժամանակակից մեթոդները, սովորողների տարբեր տարիքային խմբերի հոգեբանության առանձնահատկությունները լրացուցիչ երաժշտական կրթության հաստատության գործունեության կազմակերպման հիմքերը:
3. Պահանջներ մասնագետի պատրաստման նկատմամբ
3.1 Ընդհանուր պահանջներ.
շրջանավարտը պետք է.
- հասկանա իր ապագա մասնագիտության էությունն ու սոցիալական նշանակությունը, ցուցաբերի նրա հանդեպ կայուն հետաքրքրություն,
- ունենա պատկերացում ժամանակակից աշխարհի մասին` որպես հոգևոր, մշակութային, ինտելեկտուալ և էկոլոգիական ամբողջություն, գիտակցի իրեն և իր տեղը ժամանակակից աշխարհում,
- իմանա ՀՀ օրենսդրության հիմքերը, իրավական նորմերը, որոնք կարգավորում են վերաբերմունքը մարդու նկատմամբ, հասարակության և բնության նկատմամբ, կարողանա հաշվի առնել դրանք մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ:
- տիրապետի էկոլոգիական, իրավական, ինֆորմացիոն և կոմունիկատիվ մշակույթին, օտար լեզվով տարրական շփման կարողությանը,
- ունենա լայն մտահորիզոն, պատրաստ լինի կենսական երևույթների իմաստավորմանը, ճշմարտության ինքնուրույն որոնմանը, հակասական գաղափարների քննադատական ընկալմանը,
- ցուցաբերի պատասխանատվություն` կատարվող աշխատանքի համար, ինքնուրույն և էֆեկտիվ լուծի մասնագիտական գործունեության բնագավառի պրոբլեմները,
- պատրաստ լինի տարբեր կազմակերպչական-իրավական ձևերի` կազմակերպություններում մասնագիտական խնդիրների լուծման առումով պրակտիկ գործունեության համար, տիրապետի պրոֆեսիոնալ բառապաշարին,
- իմանա իր աշխատանքի գիտական կազմակերպման սկզբունքները, պատրաստ լինի կոմպյուտերային (համակարգչային) տեխնիկայի կիրառմանը մասնագիտական գործունեության ոլորտում,
- պատրաստ լինի գործընկերների հետ դրական փոխներգործության և համագործակցության,
- տիրապետի մշտական մասնագիտական աճի կայուն ձգտմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, ինքնակատարելագործմանը (ինքնաճանաչմանը, ինքնահսկմանը, ինքնագնահատմանը, ինքնակարգավորմանը և ինքնազարգացմանը), ձգտի ստեղծագործական ինքնառեալիզացիայի,
- ունենա գիտական պատկերացում առողջ ապրելակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման կարողություններին ու հմտություններին։
3.2 Որակավորման բնութագրի պահանջները բավարարելու համար «0504 Երաժշտության տեսության» մասնագետը պետք է ունենա պատրաստվածության մակարդակ հետևյալ առարկայախմբերի նկատմամբ.
Հանրակրթական առարկաների գծով.
Հայոց լեզվի և գրականության բնագավառում`
- տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին՝ հայերենին, իմանա գրական լեզվի օրենքները,
- հարստացնի մասնագիտական բառապաշարը,
- տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,
- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկություններ,
- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոններին համապատասխան, վերացնի սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,
- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին,
- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հնարքներին,
- գիտենա կարդալ` ընկալելով կարդացածի ենթատեքստը, փոխաբերական, այլաբանական և խորհրդանշական իմաստը, ոճական տարբերակների գործառույթները, հասկանա արևմտահայերեն բնագրերը,
- գիտենա և կարդա հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրականության երկեր, հայ ժողովրդական բանահյուսության նյութեր,
- ունենա որոշակի գիտելիքներ գրականագիտությունից, գրականության տեսությունից և գրաքննադատությունից,
- գիտակցի հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանություն բացահայտողի դերը,
- երկխոսություն, բանավեճ վարել, տրամաբանված կարծիք տեսակետ, համոզմունք հայտնել,
- ունենա գեղագիտական ճաշակ, արվեստի գործերին, գրական ստեղծագործություններին ծանոթանալու և հաղորդակցվելու պահանջ։
Պատմության բնագավառում`
- ունենա պատկերացում պատմության և արտասահմանյան պատմության հիմնական շրջափուլերի մասին,
- իմանա հայոց պետականության հասատատման և զարգացման միտումները,
- կարողանա ինքնուրույն կողմնորոշվել պատմական տեղեկություններում առանձնացնի էականը պատմության պրոցեսում:
Օտար լեզուների բնագավառում`
- տիրապետի բառապաշարին և քերականական այն նվազագույնին, որն անհրաժեշտ է մասնագիտական օտարալեզու տեքստերը կարդալու, թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),
- իմանա գրական լեզվի նորմերը, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա կառուցել խոսքը լեզվական և հաղորդակցական չափանիշներին համապատասխան,
- տիրապետի բառապաշարին (1200-1400 բառային միավոր) և քերականության նվազագույնին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական տեքստեր կարդալու և թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),
- տիրապետի ռուսաց և այլ օտար լեզուներով հաղորդակցվելու տարրական հիմունքներին:
Ֆիզիկական կուլտուրայի բնագավառում`
- պատկերացում ունենա ֆիզկուլտուրայի դերի մասին՝ մարդու ընդհանուր, մշակութային, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում,
- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի հիմունքները,
- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցներ՝ առողջության ամրապնդման, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:
Նախնական զինվորական պատրաստության բնագավառում
ՆԶՊ առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակն է պատրաստել Հայրենիքը պաշտպանելու պատրաստ բազմակողմանի զարգացած պատանիներ ու աղջիկներ, հնարավորություն ընձեռել պատանիներին բանակ զորակոչելուց հետո կարճ ժամանակում տիրապետել ժամանակակից զենքին ու ռազմական տեխնիկային:
ՆԶՊ ռազմահայրենասիրական դաստիարակության գլխավոր խնդիրներն են՝
- սովորողների մեջ դաստիարակել Ազգային բանակում ծառայելու անհրաժեշտության գիտակցումը,
- դաստիարակել զինվորական երդման պահանջների անվերապահ կատարման պատրաստականություն` որպես հայրենասիրության բարձր չափանիշ,
- սովորողներին զինել անհրաժեշտ նվազագույն ռազմական գիտելիքներով:
Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների գծով`
Քաղաքագիտության հիմունքների բնագավառում`
- իմանա իշխանության, քաղաքական սուբյեկտների և քաղաքական հարաբերությունների ու գործընթացների մասին (Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում),
- իմանա քաղաքական համակարգի, քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մասին,
- իմանա միջազգային հարաբերությունների մասին,
- իմանա Հայաստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական գործընթացի զարգացման առանձնահատկությունները:
Իրավունքի հիմունքների բնագավառում`
- իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթները,
- իմանա քաղաքացու իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները,
- իմանա Հայաստանի Հանրապետության վարչական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները,
- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական և բարոյական էթիկայի չափանիշները։
Տնտեսագիտության հիմունքների բնագավառում`
- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները,
- պատկերացում ունենա միկրո և մակրոտնտեսագիտության, հարկային, դրամավարկային և ներդրումային քաղաքականության մասին,
- կարողանա գտնել և օգտագործել մասնագիտական գործունեության մեջ կողմնորոշվելու համար անհրաժեշտ տնտեսական տեղեկատվություն,
- պատկերացում ունենա արժեզրկման և գործազրկության խնդիրների մասին,
- պատկերացում ունենա գործարարության սկզբունքների մասին:
Բարոյագիտության և գեղագիտության հիմունքների բնագավառում`
- այն կոչված է ծանոթացնելու սովորողներին բարոյականության և մարդու գեղագիտական գործունեության ասպեկտներին, ինչպես նաև արվեստին` որպես անհատի ստեղծագործական գործունեության միջոցով աշխարհի արտացոլման մոդելի,
- նպատակ ունի նաև օգնել սովորողներին ճշտել սեփական մոտեցումը գեղեցիկի, գեղագիտականի նկատմամբ, հղկել գեղագիտական պատկերացումները, ճաշակը, պահանջները:
Հոգեբանության և մանկավարժության հիմունքների բնագավառում`
- իմանա խմբի և հասարակության շփման, սոցիալ-հոգեբանական երևույթների օրինաչափությունները, անձի սոցիալական ադապտացիայի ուղիները,
- կարողանա օգտվել վարքի ինքնակառավարման պարզագույն միջոցներից` մարդկանց հետ շփման պրոցեսում։
Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ առարկայից`
- ընդհանուր գաղափար ունենա հայոց լեզվի և նրա հետագա զարգացման մասին: Իմանա հայոց լեզվի զարգացման փուլերը: Տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,
- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,
- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոններին համապատասխան, վերացնի սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,
- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական առարկաների գծով.
Էկոլոգիայի հիմունքներ առարկայի նպատակն է`
- ուսանողին օժտել ընդհանուր էկոլոգիական գրագիտությամբ,
- ծանոթացնել նրան բնական համակարգերի կազմավորման և բնօգտագործման գործունեության հիմունքներին,
- մարդ-բնություն-հասարակություն փոխհարաբերություններին, էկոլոգիական հիմնահարցերին։
Համակարգչային օպերատորական գործի հիմունքների բնագավառում.
- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին,
- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման, պահպանման մեթոդների և միջոցների մասին,
- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից,
- տիրապետի համակարգչային օպերատորական աշխատանքին:
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր առարկայից`
- իմանա տնտեսության օբյեկտների կայունության ապահովման սկզբունքները, իրադարձությունների զարգացման կանխագուշակում և հետևանքների գնահատում տեխնոգեն արտակարգ իրավիճակների և տարերային երևույթների ժամանակ,
- կարողանա կազմակերպել և անցկացնել միջոցառումներ՝ աշխատողների և բնակչության պաշտպանության համար արտակարգ իրավիճակների նեգատիվ ազդեցությունից,
- իմանա զինվորական ծառայության և պետության պաշտպանության հիմունքները,
- պատկերացում ունենա բժշկական գիտելիքներից։
Էկոլոգիայի բնագավառում
- իմանա էկոլոգիական գրագիտություն և կուլտուրա, ծանոթանա բնական համակարգերի կազմավորմանը և իմանա մարդ-բնություն-հասարակություն փոխհարաբերությունները:
Ընդհանուր մասնագիտական առարկաների գծով
Շրջանավարտը պետք է ունենա պատկերացում`
- ընդհանուր մասնագիտական գիտելիքների դերի մասին մասնագիտական գործունեության մեջ,
- երաժշտական արվեստի դերի և նշանակության մասին մշակույթի համակարգում, անձի դաստիարակման և զարգացման մեջ, երաժշտա-գեղարվեստական դերի մասին ժամանակակից կյանքում,
- ժողովրդական արվեստի նշանակության մասին երաժշտական արվեստի կազմակերպման մեջ:
գիտենա`
- երաժշտական արվեստի ուսումնասիրման արվեստագիտական հիմքերը, գիտական մեթոդները,
- երաժշտական մշակույթի զարգացման հիմնական պատմական շրջանները, ազգային ավանդույթների առանձնահատկությունները, երաժշտական ֆոլկլորային աղբյուրները, հայ, ռուս, արտասահմանյան XX դ. կոմպոզիտորների խոշորագույն ստեղծագործությունները,
- երաժշտական արվեստի տեսական հիմքերը, ձևակազմավորման և հարմոնիայի սկզբունքները,
- տարբեր ժանրերի երաժշտական գրականությունը, հատկապես ընտրված մասնագիտացման բնագավառում,
- ժամանակակից երաժշտական արվեստի լեզուն, ինչպես նաև երաժշտական նոտագրության ձևերը,
- երաժշտական գործիքների պատմությունը և նրանց ժամանակակից յուրահատկությունը, գործիքային փոխադրումների հիմնական սկզբունքները,
- դաստիարակման մեթոդիկան և երաժշտության տեսության հիմքերը։
կարողանա`
- կատարել երաժշտական ստեղծագործության տեսական և կատարողական վերլուծություն, կիրառել տեսական գիտելիքները մեկնաբանական լուծումների որոնման պրոցեսում,
- օգտագործել երաժշտագիտական գրականություն,
- կատարել երաժշտական ստեղծագործության տարբեր հրատարակությունների համեմատական վերլուծություն,
- կատարել երաժշտական գրականության մանկավարժական վերլուծություն,
- աշխատել երաժշտական ֆոլկլորի հետ,
- դաշնամուրով նվագել այն անհրաժեշտ ծավալում, որը հարկավոր է մասնագիտական խնդիրների իրականացման համար,
- աշխատել ձայնագրող սարքավորումների հետ։
Մասնագիտական առարկաներից
Շրջանավարտը պետք է իմանա`
- երաժշտական մշակույթի զարգացման պատմությունը, ազգային ավանդույթների առանձնահատկությունները, երաժշտության ֆոլկլյորային աղբյուրները, տարբեր ժամանակաշրջանների խոշորագույն հայ, ռուս, արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործական կենսագրությունները, Հայաստանում երաժշտական կրթության պատմությունը, Հայաստանում ձևավորված մասնագետ-երաժիշտների պատրաստման համակարգի և ժամանակակից արտասահմանյան մեթոդիկաների առանձնահատկությունները, ժողովրդական արվեստի դերը երաժշտական արվեստի ձևավորման մեջ,
- երաժշտական արվեստի տեսական հիմքերը, լեզվի ձևակազմավորման և կառուցվածքի սկզբունքները,
- մասնագիտական գրականություն,
- մասնագիտական տերմինաբանություն։
կարողանա`
- դասավանդել երաժշտատեսական առարկաներ երաժշտական կրթության հաստատություններում` օգտագործելով դասական և ժամանակակից մեթոդիկաներ,
- պլանավորել ուսուցումը, հաշվի առնել սովորողների տարիքը և պատրաստվածության մակարդակը,
- աշխատանք տանել երաժշտական գիտելիքների պրոպագանդման ուղղությամբ,
- աշխատել երաժշտական ֆոլկլորի հետ, տիրապետել նրա գրառման և վերծանման հմտություններին,
- աշխատել ուսումնամեթոդական գրականությամբ,
- օգտվել մասնագիտական տերմինաբանությունից,
- նվագել դաշնամուրով ստեղծագործություններ երաժշտական գրականության կուրսի ծրագրից, նաև թերթից կարդալ ոչ բարդ ստեղծագործություններ,
- նոտաներով ազատ երգել թերթից բավականին բարդ, միաձայն և երկձայն-քառաձայն համարներ անսամբլի կազմում,
- գրառել բարդ միաձայն երկ-քառաձայն երաժշտական թելադրություններ,
- գրավոր ներդաշնակել մեղեդին և դաշնամուրի վրա նվագել քառաձայն շարադրանքով, հարմոնիկ հաջորդականություններ, կատարել մոդուլյացիա I, II, III և հեռավոր կարգի ազգակից տոնայնություններ,
- կատարել միջին բարդության ստեղծագործական առաջադրանքներ` կապված ազատ ֆակտուրայով ներդաշնակման, երաժշտական տեքստերի մշակման և փոխադրումների հետ՝ պոլիֆոնիկ պիեսների հորինման համար,
3.2 Շրջանավարտի նախապատրաստման մակարդակի պահանջներ մասնագիտական պրակտիկայից.
Մասնագիտական պրակտիկայի գործընթացում ուսանողը պետք է ամրապնդի և խորացնի գիտելիքները, որոնք ստացել է ուսուցման պրոցեսում, ձեռք բերի իմացություններ և հմտություններ մասնագիտական գործունեության բոլոր ձևերից:
3.3 Շրջանավարտներին ներկայացվող պահանջներ հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման արդյունքներից.
«0504 Երաժշտության տեսություն» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման արդյունքում շրջանավարտը պետք է որակավորման բնութագրին համապատասխան պատրաստ լինի տեսական և երաժշտական գրականության դասավանդման և կուլտուր-լուսավորչական գործունեության։
4. Պահանջներ «0504 Երաժշտության տեսություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր ծավալի նկատմամբ, ըստ առարկայախմբերի ու առարկաների, դրանց ուսուցման համար առավելագույն և անհրաժեշտ ժամաքանակներով:
|
Առարկաների անվանումը և հիմնական բաժինները |
Այդ թվում` պարտադիր ուսումնական պարապմունքները |
|
|
|
1 |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ |
930 |
|
|
|
1.1 |
Հայոց լեզու և գրականություն |
152 |
|
|
|
1.2 |
Պատմություն |
114 |
|
|
|
1.3 |
Ռուսաց լեզու |
188 |
|
|
|
1.4 |
Օտար լեզու |
150 |
|
|
|
1.5 |
Ֆիզիկական կուլտուրա |
224 |
|
|
|
1.6 |
Նախնական զինվորական պատրաստություն |
102 |
|
|
|
2 |
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ |
328 |
|
|
|
2.1 |
Քաղաքագիտության հիմունքներ |
38 |
|
|
|
2.2 |
Իրավունքի հիմունքներ |
38 |
|
|
|
2.3 |
Տնտեսագիտության հիմունքներ |
36 |
|
|
|
2.4 |
Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ |
68 |
|
|
|
2.5 |
Հոգեբանության և մանկավարժության հիմունքները |
74 |
|
|
|
2.6 |
Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ |
74 |
|
|
|
3 |
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ |
90 |
|
|
|
3.1 |
Էկոլոգիայի հիմունքներ |
36 |
|
|
|
3.2 |
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր |
18 |
|
|
|
3.3 |
Համակարգչային օպերատորության հիմունքները |
36 |
|
|
|
4 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
638 |
|
|
|
4.1 |
Սոլֆեջիոյի դասավանդման մեթոդիկա |
34 |
|
|
|
4.2 |
Երաժշտական գրականության դասավանդման մեթոդիկա |
34 |
|
|
|
4.3 |
Ընդհանուր դաշնամուր |
292 |
|
|
|
4.4 |
Արվեստի պատմություն |
74 |
|
|
|
4.5 |
Մանկավարժական պրակտիկա (Սոլֆեջիոյից) |
136 |
|
|
|
4.6 |
Մանկավարժական պրակտիկա (Երաժշտական գրականությունից) |
68 |
|
|
|
5 |
ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
1934 |
|
|
|
5.1 |
Երաժշտական տարրական տեսություն |
76 |
|
|
|
5.2 |
Հարմոնիա և անհատական հարմոնիա |
182+ |
|
|
|
5.3 |
Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն և անհատական |
74+ |
|
|
|
5.4 |
Պոլիֆոնիա և անհատական պոլիֆոնիա |
68+ |
|
|
|
5.5 |
Սոլֆեջիո |
584 |
|
|
|
5.6 |
Արտասահմանյան երաժշտական գրականություն |
374 |
|
|
|
5.7 |
Հայ երաժշտական գրականություն |
136 |
|
|
|
5.8 |
XX դարի երաժշտական գրականություն |
68 |
|
|
|
5.9 |
Ժողովրդական ստեղծագործություն |
74 |
|
|
|
5.10 |
Գործիքագիտություն և անհատական գործիքավորում |
68+ |
|
|
|
5.11 |
Ռեֆերատ և կոլոքվիում |
34 |
|
|
|
6 |
ԸՆՏՐՈՎԻ |
214 |
|
|
|
6.1 |
Երաժշտական գրականություն |
17 |
|
|
|
6.2 |
Հարմոնիա |
17 |
|
|
|
6.3 |
Երաժշտության տարրական տեսություն |
17 |
|
|
|
6.4 |
Երաժշտական ստեղծագործությունների վերլուծում |
17 |
|
|
|
6.5 |
Կոմպոզիցիա |
146 |
|
|
|
|
Ընդամենը՝ |
4134 |
|
|
|
|
Խորհրդատվություն |
200 |
|
|
|
|
Պահուստային ժամեր |
640 |
|
|
|
|
Ընդամենը՝ |
4974 |
|
|
|
Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետը «0504 Երաժշտության տեսություն» մասնագիտությունից» 3 տարի 10 ամիս է:
Պետական պահանջները կազմված են հետևյալ տվյալների հիման վրա՝
Տեսական ուսուցում-146 շաբաթ, այդ թվում 68 շաբաթ`
մանկավարժական,
մասնագիտական և կատարողական պրակտիկա,
Միջանկյալ ատեստավորման տևողությունը-10 շաբաթ
Պետական քննություններ-2 շաբաթ
Արձակուրդների տևողությունը-35 շաբաթ:
5. Ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ
Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են «0504 Երաժշտության տեսություն» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջների նվազագույնը, կրթական հաստատությունների կողմից դրա իրացումը:
5.1 Ընդհանուր դրույթները
5.1.1 Կրթական հաստատությունն ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը:
5.1.2. «0504 Երաժշտության տեսություն» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պրակտիկաների ծրագրերը, պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: Ուսումնական հաստատությունն ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտագործում է օրինակելի ուսումնական պլան` ըստ մասնագիտության: Ուսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները՝ հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ: Ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ:
Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառած առարկաներից, այդ թվում առարկաներ` ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:
Ուսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է մանկավարժական պրակտիկայից, գործնական պարապմունքներից, որը պետք է կազմի տեսական ուսուցմանը և պրակտիկայի հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելին:
5.2 Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ
Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը՝ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
5.3 Կադրային ապահովություն և կադրային համապատասխանություն
Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին: Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է բարձրագույն երաժշտական կրթությամբ մասնագետների կողմից տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար:
- Ուսումնամեթոդական ապահովություն
Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային և ֆոնոտեկային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), ինչն ըստ բովանդակության պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական, անհատական և մանկավարժական պրակտիկայի) պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, նոտաներ, երաժշտական գրականություն, աուդիո- և վիդեոնյութեր):
Ուսումնարանի ձայնադարաններում գոյացած ձայնասկավառակների ֆոնդից չհրաժարվելով հանդերձ, ցանկալի է աստիճանական անցում կատարել դեպի երաժշտության մեխանիկական ցուցադրման ժամանակակից միջոցները (էլեկտրոնային սկավառակներ, պնակիտներ, տեսաժապավեններ, այլն):
Ուսանողների ուսումնական գրականությամբ և նոտաների ապահովվումը պետք է հաշվարկվի 0,1 միավոր դասագիրք՝ յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով:
Ուսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, նորմատիվ փաստաթղթերից և մասնագիտական կողմնորոշիչ պարբերականների նյութերից:
- Նյութատեխնիկական ապահովություն
«0504 Երաժշտության տեսություն» մասնագիտության ուսուցում իրականացնողը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին: Ուսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն համապատասխան դիդակտիկ նյութերով:
Կաբինետների և լաբորատորիաների ցանկը
1. «Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական» առարկաների կաբինետ
2. Լեզուների կաբինետ
3. Երաժշտական գրականության կաբինետ-2 հատ
4. Նախնական զինվորական պատրաստվածության կաբինետ
5. Ձայնագրման կաբինետ
Ուսումնական դասարաններ.
1. Անհատական պարապմունքների համար
2. Խմբակային պարապմունքների համար
3. Նվագախմբային և անսամբլային պարապմունքների անցկացման համար
4. Համերգային դահլիճ
5. Սպորտային դահլիճ (բացօթյա մարզահրապարակ)
5.4 Պահանջներ պրակտիկայի նկատմամբ
Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները:
«0504 Երաժշտության տեսություն» մասնագիտության, մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ապահովի մանկավարժական պրակտիկայի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը:
Պրակտիկան անցկացվում է երաժշտական դպրոցներում, ստուդիաներում և այլուր:
5.5 Պահանջներ միջանկյալ և ամփոփիչ ատեստավորմանը
(Ատեստավորման պահանջները իրականացվում են գործող կանոնակարգի համաձայն):
- Միջանկյալ ատեստավորումն իրականացվում է ստուգելու ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին ըստ առարկաների:
- Քննությունների քանակը մեկ ուսումնական տարվա ընթացքում չի գերազանցում 8-ը, իսկ ստուգարքների թիվը` 10-ը:
Ստուգարքները նշանակվում են ընթացիկ գնահատականների հիման վրա։
- Ուսումնառության ողջ ժամանակահատվածում նախատեսվում է երեքից ոչ ավելի կուրսային աշխատանք ընդհանուր և մասնագիտական առարկաներից:
- Միջանկյալ ատեստավորման ժամկետները և ցանկը որոշվում է ուսումնական հաստատության ուսումնական պլաններին համապատասխան՝ ելնելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչներից:
- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չի գերազանցում երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրածին:
- Միջանկյալ ատեստավորման տեսակներն են՝
1. Քննություն
2. Ընթացիկ գնահատական (ստուգարք)
3. Կուրսային աշխատանք
Միջանկյալ ատեստավորման ձևը (բանավոր, գրավոր և այլն) սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում սովորողներին:
Պահանջներ պետական ամփոփիչ ատեստավորմանը
«0504 Երաժշտության տեսություն» մասնագիտության գծով շրջանավարտն իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն:
- Ամփոփիչ պետական ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլ:
- Ամփոփիչ պետական ատեստավորման նպատակն է ստուգել և գնահատել շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:
- Ամփոփիչ ատեստավորմանը թույլատրվում են այն ուսանողները, որոնք կատարել են ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները, գնահատվել դրական և հանձնել ստուգարքները:
- Ամփոփիչ պետական ատեստավորում «0504 Երաժշտության տեսություն» մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով՝
1. Պետական քննություն-երաժշտական գրականություն
2. Պետական քննություն-երաժշտության տեսություն, տարրական երաժշտական տեսություն, հարմոնիա, երաժշտական ստեղծագործության վերլուծություն, պոլիֆոնիա:
Ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ
Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ժամկետը մասնագիտությունից ցերեկային ուսուցման այն անձանց համար, ովքեր սովորում են հիմնական ընդհանուր կրթության բազայի վրա և այն անձանց համար, ովքեր սովորում են միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության բազայի վրա չի փոխվում:
Ուսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական պարապմունքներով չի գերազանցում շաբաթական 36 ժամը, ընդ որում, նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները և լրացուցիչ կրթական ծրագրերը: Սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չի գերազանցում շաբաթական 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքների բոլոր տեսակները։
- Ուսանողի կողմից ընտրված առարկաները դառնում են ուսումնասիրման համար պարտադիր:
- Ֆակուլտատիվ այն առարկաները, որոնք նախատեսված են կրթական հաստատության ուսումնական պլանով (շաբաթը չորս ժամից ոչ ավելի), չեն համարվում ուսանողի ուսումնասիրման համար պարտադիր:
- Կոնսուլտացիաները կրթական հաստատությունների կողմից նախատեսվում են հարյուր ժամից ոչ ավելի ծավալով:
- Տեսական ուսուցման բոլոր առարկաներից և մասնագիտական պրակտիկայից, որոնք մտնում են կրթական հաստատության ծրագրի մեջ պետք է դրվի ընթացիկ գնահատական:
- Այնտեղ, որտեղ պահանջվում է երաժշտական նվագակցություն, կոնցերտմայստերին տրվում է 100% ծավալով ժամանակ, որն ուսումնական պլանով հատկացված է:
6. Ուսումնական հաստատության ակադեմիական ազատություններն ուսումնական գործընթացի բովանդակության ձևավորման և կազմակերպման գործում
- Ելնելով հայ երաժշտության խորացված ուսումնասիրման անհրաժեշտությունից` ուսումնարաններում կարող են տարբերակել այս կամ այն դասընթացի ժամերի թիվը` դուրս չգալով ժամերի ընդհանուր ժամանակի սահմաններից:
- Սահմանել միջանկյալ ատեստավորման ձևերը (ընթացիկ գնահատական, քննություն) ու ժամկետները:
Քննական ժամանակաշրջանը տարեկան պետք է լինի 4 շաբաթ:
Ուսումնական տարվա ընթացքում չի անցկացվում 8 քննությունից ավելի:
- Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև մանկավարժական պրակտիկայի համար:
- Սահմանել ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից:
- Պետական քննություններն անցկացնել 2 շաբաթվա ընթացքում:
- Սահմանել պարապմունքների անցկացման ձևերը (խմբակային, անհատական, գրավոր, բանավոր և այլն):
- Խրախուսելի է երաժշտական ուսումնարանների մեթոդական օգնությունը տարածաշրջանի երաժշտական դպրոցների և երաժշտական ուսումնարանների ակտիվ մասնակցությունը տարածաշրջանի երաժշտական կյանքին (համերգներ, զրույց-համերգներ, համերգ-դասախոսություններ):
7. Մասնագիտական օրինակելի ուսումնական պլան:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` «0504 ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԼԱՆԸ
Առարկայի անվանումը | Քննություն | Առարկայի ժամաքանակը | Բաշխումն ըստ կուրսերի և կիսամյակների | ||||||||||||
Ընթա-ցիկ | Պետա-կան | Ընդա-մենը | Տեսա-կան | Գործ-նական | Անհա-տական | I | II | III | IV | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | ||||||||
19 | 19 | 18 | 19 | 18 | 19 | 17 | 17 | ||||||||
1 | ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ | 930 | 592 | 338 | |||||||||||
1.1 | Հայոց լեզու և գրականություն | 152 | 76 | 76 | 4 | 4 | |||||||||
1.2 | Պատմություն | 114 | 114 | 3 | 3 | ||||||||||
1.3 | Ռուսաց լեզու | 188 | 150 | 38 | 3 | 3 | 2 | 2 | |||||||
1.4 | Օտար լեզու | 150 | 150 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
1.5 | Ֆիզիկական կուլտուրա | 224 | 224 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
1.6 | Նախնական զինվորական պատրաստություն | 102 | 102 | 2 | 2 | 1 | 1 | ||||||||
2 | ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ | 328 | 328 | ||||||||||||
2.1 | Քաղաքագիտության հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.2 | Իրավունքի հիմունքներ | 38 | 38 | 2 | |||||||||||
2.3 | Տնտեսագիտության հիմունքներ | 36 | 36 | 2 | |||||||||||
2.4 | Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
2.5 | Հոգեբանության և մանկավարժության հիմունքներ | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
2.6 | Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ | 4 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
3 | ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ | 90 | 46 | 44 | |||||||||||
3.1 | էկոլոգիայի հիմունքներ | 36 | 30 | 6 | 2 | ||||||||||
3.2 | Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր | 18 | 14 | 4 | 1 | ||||||||||
3.3 | Համակարգչային օպերատորություն հիմունքներ | 36 | 2 | 34 | 2 | ||||||||||
4 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ | 638 | 142 | 496 | |||||||||||
4.1 | Սոլֆեջիոյի դասավանդման մեթոդիկա | 34 | 34 | 1 | 1 | ||||||||||
4.2 | Երաժշտական գրականության դասավանդման մեթոդիկա | 34 | 34 | 1 | 1 | ||||||||||
4.3 | Ընդհանուր դաշնամուր | 5,7 | 292 | 292 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |||
4.4 | Արվեստի պատմություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
4.5 | Մանկավարժական պրակտիկա (Սոլֆեջիո) | 136 | 136 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||
4.6 | Մանկավարժական պրակտիկա (Երաժշտ. գրակ) | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
5 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ | 1917 | 1704 | 217 | |||||||||||
5.1 | Երաժշտության տարրական տեսություն | 2 | 8 | 76 | 76 | 2 | 2 | ||||||||
5.2 | Հարմոնիա | 5,7 | 182 | 182 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
Անհատական հարմոնիա | 91 | 91 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||||||||
5.3 | Երաժշտական ստեղծագործությունների վերլուծության | 6 | 74 | 74 | 2 | 2 | |||||||||
Անհատական վերլուծություն | 37 | 37 | 1 | 1 | |||||||||||
5.4 | Պոլիֆոնիա | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
Անհատական պոլիֆոնիա | 34 | 34 | 1 | 1 | |||||||||||
5.5 | Սոլֆեջիո | 2,4,8 | 584 | 584 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 | |||
5.6 | Արտասահմանյան երաժշտական գրականություն | 2,4,6 | 8 | 374 | 374 | 4 | 4 | 4 | 4 | 2 | 2 | ||||
5.7 | Հայ երաժշտական գրականություն | 8 | 136 | 136 | 4 | 4 | |||||||||
5.8 | XX-րդ դարի երաժշտական գրականություն | 8 | 68 | 68 | 2 | 2 | |||||||||
5.9 | Ժողովրդական ստեղծագործություն | 74 | 74 | 2 | 2 | ||||||||||
5.10 | Գործիքագիտություն | 68 | 68 | 2 | 2 | ||||||||||
Անհատական գործիքավորում | 17 | 17 | 1 | ||||||||||||
5.11 | Ռեֆերատ և կոլոքվիում | 34 | 34 | 1 | 1 | ||||||||||
6 | ԸՆՏՐՈՎԻ | 2114 | 68 | 146 | |||||||||||
6.1 | Երաժշտական գրականություն | 17 | 17 | 1 | |||||||||||
6.2 | Հարմոնիա | 17 | 17 | 1 | |||||||||||
6.3 | Երաժշտության տարրական տեսություն | 17 | 17 | 1 | |||||||||||
6.4 | Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն | 17 | 17 | 1 | |||||||||||
6.5 | Կոմպոզիցիա | 146 | 146 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 4134 | 976 | 2347 | 872 | 29 | 29 | 29 | 29 | 26 | 23 | 30 | 32 | |||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ | 200 | ||||||||||||||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ | 640 | ||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | 4974 |