Գլխավոր տեղեկություն
Համար
N 92
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.1999-06.08.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.15/15(192)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
08.03.1999
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2001

118.0092.08.03.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

08.03.1999 թ.

ք. Երևան

N 92

 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշումը

 

հրամայում եմ`

 

1 Հաստատել «Գրավատնային գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգը» այսուհետ` Կարգ (կցվում է):

2. Կարգի հիման վրա լիցենզիաների տրամադրման նպատակով ստեղծել «Գրավատնային գործունեության լիցենզավորման հանձնաժողով»` այսուհետ Հանձնաժողով (կազմը կցվում է):

3. Հաստատել Հանձնաժողովի գործունեության կանոնակարգը (կցվում է):

4. Հաստատել «Վարկային ներդրումների կառուցվածքի, ծավալների և ապահովվածության մասին» N-1 ԳԳ հաշվետվության ձևը (կցվում է):

5. Հանձնաժողովին` գրավատնային գործունեության լիցենզավորման համար պետական տուրքի սահմանման նպատակով մեկ շաբաթյա ժամկետում նախապատրաստել և ներկայացնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի

 նախարար

Է. Սանդոյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ
1999 Թ-ի ՄԱՐՏԻ 08-ի
N 92 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է գրավատնային գործունեության լիցենզավորման, և դրա նկատմամբ պետական վերահսկողության կապակցությամբ ծագող վարչական հարաբերությունները: Գրավատների կողմից իրականացվող քաղաքացիաիրավական գործարքների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքների և այլ իրավական ակտերի կանոնները:

2. Սույն կարգում օգտագործվող հետևյալ հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

«գրավատնային գործունեություն» նշանակում (որակվում) է քաղաքացիների անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ վարկեր տրամադրելու գործունեությունը, բացառությամբ բանկային գործունեության,

«գրավատան տարածք» նշանակում է գրավատնային գործունեության համար անհրաժեշտ հիմնական շինության տարածքը, ուր գրավատունը`

պահպանում է կանխիկ դրամը, գրավի առարկաներն ու վարկային փաստաթղթերը.

ընդունում է հաճախորդներին և վարկեր տրամադրում.

իրականացնում է գրավատնային գործունեության հետ կապված այլ ծառայություններ,

«գրավատուն» նշանակում է գրավատնային գործունեության լիցենզիա (այսուհետ նաև` լիցենզիա) ստացած անձ,

«նախարարություն» նշանակում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (հիմք ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 161 որոշում (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ),

«պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգ» նշանակում է տեխնիկական սարքավորում կամ սարքավորումներ, որոնք`

ազդարարում են կողմնակի անձանց մուտքը գրավատան տարածք օրվա ցանկացած ժամի կամ որոշակի ժամերի ընթացքում.

ազդարարում են գրավատան տարածքում կրակի առկայությունը կամ հրդեհի իրական այլ վտանգը:

3. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա գրավատնային գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղերը (այսուհետ` անձ):

4. Առանց սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա գրավատնային գործունեություն կազմակերպելը, իրականացնելը, կամ հանրությանը որպես գրավատուն կամ լոմբարդ ներկայանալը, կամ երրորդ անձանց հետ գործարքներում որպես գրավատուն հանդես գալը առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Գրավատունը իրավունք ունի գրավատնային գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված գրավատան տարածքում (հասցեում): Յուրաքանչյուր մասնաճյուղի համար գրավատունը պարտավոր է սույն կարգին համապատասխան դիմել լիցենզիայում լրացում կատարելու համար:

6. Գրավատունը դրամական միջոցների անվտանգ տեղափոխումն ապահովելու նպատակով պարտավոր է ինկասացիոն ծառայությունների մասին պայմանագիր կնքել նման ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող անձի հետ:

7. Նյութական արժեքների անվտանգ պահպանության նպատակով գրավատան տարածքը պետք է պաշտպանված լինի պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով: Գրավատունը իր տարածքը պաշտպանելու նպատակով պարտավոր է նաև պահպանության ծառայությունն ունենալ կամ վարձել պայմանագրի հիման վրա:

8. Գրավատունը պարտավոր է հօգուտ գրավատուների, իր հաշվին ապահովագրել գրավ ընդունած գույքը դրա արժեքի լրիվ գումարով:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Լիցենզիան պատրաստվում է տպագրական եղանակով` նախարարության կողմից սահմանված միասնական ձևին համապատասխան:

10. Լիցենզիան պարունակում է հետևյալ այլ տեղեկությունները`

10.1. լիցենզիայի համարը,

10.2. գրավատան լրիվ անվանումը,

10.3. գտնվելու վայրը,

10.4. գրավատան տարածքի հասցեն,

10.5. լիցենզիա տալու ամսաթիվը և լիցենզիայի դադարման ամսաթիվը որակող տեղեկություն:

11. Լիցենզիան ուժի մեջ է մինչև գրավատների մասին համապատասխան օրենքը ուժի մեջ մտնելը կամ նշված օրենքով սահմանված ժամկետը:

12. Լիցենզիան վերապահում է միայն որոշակի տարածքում (գրավատան տարածքի հասցեով) գրավատնային գործունեություն իրականացնելու և որպես գրավատուն հանդես գալու իրավունքը, և միայն այն անձին, որի անվանումը նշված է լիցենզիայում: Լիցենզիան չի կարող փոխանցվել այլ անձի, գրավադրվել կամ օտարվել:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

4.1. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

13. Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորումը իրականացվում է նախարարության կողմից` սույն բաժնով սահմանված կարգով:

14. Լիցենզիա ստանալու համար դիմող անձը (այսուհետ` դիմող) նախարարությանը ներկայացնում է դիմում (երկու օրինակից): Դիմումի միասնական ձևը սահմանում է նախարարությունը: Նախարարությունը պարտավոր է դիմումի ձևը մատչելի դարձնել կամ տրամադրել բոլոր ցանկացողներին:

15. Դիմողի կողմից ներկայացվող դիմումում, նշվում է`

15.1. դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը), հեռախոսի համարը.

15.2. պետական գրանցման վկայականի համարը, ամսաթիվը, ամիսը, տարին.

15.3. գրավատան տարածքի հասցեն, հեռախոսի համարը.

15.4. դիմողի ներկայացուցչի անձնագրային տվյալները.

15.5. հայտարարություն սեփական պահպանության ծառայություն ունենալու կամ այն վարձելու մասին.

15.6. այն փաստաթղթերի ցանկը, որոնք ներկայացնելն անհրաժեշտ է սույն կարգի պահանջների բավարարումը հիմնավորելու համար:

16. Դիմումին կից ներկայացվում են`

16.1. պետական ռեգիստրում գրանցված հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

16.2. մասնակիցների ընդհանուր ժողովի կամ ընկերության խորհրդի կողմից հաստատված վարկավորման ընդհանուր պայմանները.

16.3. ինկասացիոն ծառայությունների մասին պայմանագիրը.

16.4. եթե գրավատունը պահպանության ծառայություն է վարձում, ապա համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական պահպանության ծառայության դեպքում` պահպանության ծառայության անձնակազմի (աշխատակիցների) ցուցակը.

16.5. պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը` գրավատան տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին:

16.6. գրավատան տարածքի նկատմամբ դիմողի իրավունքի (սեփականություն, վարձակալություն, ենթավարձակալություն, անհատույց օգտագործում և այլն) համապատասխան վկայականի պատճեն,

16.7. նյութական արժեքների պահառության պայմանագիրը` կնքված բանկի հետ, եթե գրավատունը չունի սեփական դրամապահոց:

16.8. ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված գրավ ընդունած գույքի ապահովագրության գլխավոր պոլիսը (պոլիսները), որի պայմանները հաստատված են ապահովագրական գործունեությունը կանոնակարգող լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

17. Եթե դիմողը սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեով գրավատան տարածքի համար լիցենզիայում լրացում կատարելու համար, ապա դիմումին կցվում են տվյալ գրավատան տարածքին վերաբերող փաստաթղթերը:

 

4.2. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

18. Դիմումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում նախարարությունը պարտավոր է քննարկել այն` առնվազն հինգ օր առաջ տեղեկացնելով դիմողին քննարկման վայրի (հասցե, սենյակ), ամսաթվի ու ժամի մասին և վերջինիս հնարավորություն ընձեռել մասնակցելու քննարկմանը:

19. Դիմողը կարող է տեղեկացվել գրությամբ կամ հեռախոսով:

20. Նախարարությունը գործը քննարկում է անկախ դիմողի ներկայացուցչի ներկայության: Նախարարությունը պարտավոր չէ ստուգել դիմողի անունից քննարկմանը ներկայացված անձի լիազորությունները:

21. Քննարկման արդյունքներով նախարարությունը պատշաճ հիմնավորմամբ մերժում է դիմումը, եթե`

21.1. դիմումում կամ կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները լիարժեք չեն, նշելով բացակայող կամ անլիարժեք տեղեկությունները, կամ

21.2. դիմումում կամ կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները վկայում են այն մասին, որ դիմողը չի բավարարում կամ գրավատունը չի բավարարի սույն ակտով սահմանված պահանջները, մանրամասն նշելով այն պահանջները, որոնք բավարարված չեն:

22. Մերժումը ձևակերպվում է համապատասխան որոշմամբ (եզրակացությամբ), որի պատճենն երկու օրվա ընթացքում ուղարկվում կամ տրամադրվում է դիմողին կամ վերջինիս ներկայացուցչին: Դիմումի մերժումը կարող է բողոքարկել դատական կարգով: Դիմումի մերժման դեպքում նախարարությանը ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

 

4.3. ԴԻՄՈՒՄԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ

 

23. Սույն կարգի 21 կետով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, նախարարությունը պարտավոր է բավարարել դիմումը` այդ մասին կայացնելով համապատասխան որոշում (եզրակացություն):

24. Դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալների, վրիպումների, և նման այլ բացթողումների) առկայության դեպքում դիմումը նախարարության կողմից կարող է բավարարվել վերապահումով, առ այն, որ լիցենզիան դիմողին կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:

25. Որոշման պատճենն երեք օրվա ընթացքում ուղարկվում կամ տրամադրվում է դիմողին կամ վերջինիս ներկայացուցչին:

26. Դիմողը իրավունք ունի սույն կարգի 23 և 24 կետերին համապատասխան որոշման պատճենը ստանալուց հետո նախարարությունից ստանալ լիցենզիան ներկայացնելով`

26.1. լիցենզիայի տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

26.2. ուղղված փաստաթղթերը, եթե կայացվել է սույն կարգի 24 կետում նախատեսված որոշումը:

27. Նախարարությունը պարտավոր է սույն կարգի 26 կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում դիմողին կամ վերջինիս ներկայացուցչին ուղարկել կամ հանձնել լիցենզիայի բնօրինակը, եթե`

27.1. վճարվել է պետական տուրքի օրենքով սահմանված գումարը.

27.2. ներկայացված փաստաթղթերը հիմնավորում են սույն կարգի 24 կետին համապատասխան կատարված վերապահման մեջ նշված թերությունների վերացումը:

28. Եթե չի բավարարվում սույն կարգի 27.2. կետի պահանջը նախարարությունը մերժում է դիմումը սույն կարգի 21 և 22 կետերի համապատասխան:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

29. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում սույն բաժնով սահմանված կարգով, եթե`

29.1. լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող ժամանակահատվածում արձանագրվել է սույն կարգի համաձայն սահմանված հաշվետվության ներկայացումը ուշացնելու կամ այն չներկայացնելու 3 դեպք, կամ

29.2. գրավատունը նախարարության կողմից տրված նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում չի վերացրել օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջների արձանագրված խախտումները, կամ

29.3. նախազգուշացումից հետո 3 ամսվա ընթացքում գրավատունը թույլ է տվել օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջների խախտում, որով վտանգել է վարկառուների օրինական շահերը, կամ

29.4. լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիան ստանալու պահը դիմողը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է անլիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացման դեպքում դիմողը լիցենզիա չէր ստանա, կամ

29.5. գրավատունը դիմել է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ:

30. Լիցենզիան նախարարության կողմից ուժը կորցրած է ճանաչվում սույն ենթաբաժնով սահմանված կարգով` գրավատան նախնական տեղեկացմամբ իրականացվող քննարկման արդյունքներով, եթե առկա է սույն կարգի 29 կետով սահմանված հիմքերից թեկուզ մեկը:

31. Նախարարությունը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իր մտադրության մասին գրավոր տեղեկացնում է տվյալ անձին քննարկումից առնվազն քսան օր առաջ, գրության մեջ նշելով`

31.1. լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքերն ու հետևանքները

31.2. նախարարությանը հայտնի այն փաստերն ու փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար (կցելով այդ փաստաթղթերի պատճենները).

31.3. քննարկման վայրը (հասցեն և սենյակը), ամսաթիվը և ժամը:

32. Սույն կարգի 31 կետով նախատեսված գրության մեջ նշված օրը, ժամին և վայրում նախարարությունը քննում է հարցը անկախ տվյալ գրավատան ներկայացուցչի ներկայությունից:

33. Քննարկման ընթացքում մասնակցող անձը իրավունք ունի առարկություններ և ապացույցներ ներկայացնել, միջնորդություններ հարուցել, ինչպես նաև հարցեր տալ:

34. Նախարարությունը հիմնավորված անհրաժեշտության դեպքում, իր կամ քննարկմանը մասնակցող անձի միջնորդությամբ կարող է որոշակի ժամկետով հետաձգել կամ ընդհատել քննարկումը` այդ մասին տեղեկացնելով քննարկմանը մասնակցող անձին:

35. Քննարկմանը մասնակցող անձի փաստարկները լսելուց և ներկայացված փաստաթղթերն ու այլ ապացույցները ուսումնասիրելուց հետո նախարարությունը հիմնավորված որոշում է ընդունում, հիմք ընդունելով հաստատված փաստերն ու սույն կարգի դրույթները:

36. Եթե նախարարությունը քննարկման արդյունքում որոշում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչել, ապա պարտավոր է հրամանով հանձնարարել տվյալ գրավատանը անմիջապես դադարեցնել իր գործունեությունը: Տվյալ հրամանը պարտադիր է կատարման համար և անմիջապես ուղարկվում է տվյալ գրավատանը, հարկային տեսչությանը, պետական ռեգիստրի մարմիններին և հրապարակվում է մամուլում: Ընդ որում` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո նախկինում ծագած գրավատան պարտավորությունները և պահանջները չեն դադարում և կարգավորվում են օրենսդրությանը համաձայն:

37. Գրավատունը պարտավոր է սույն կարգի 36 կետով նախատեսված հրամանը ստանալուց հետո անմիջապես`

37.1. դադարեցնել գրավատնային գործունեությունը և միջոցներ ձեռնարկել նախարարության հետ համաձայնեցված ժամկետում իրացնելու շարժական գույքի գրավով ապահովված վարկերը.

37.2. միջոցներ ձեռնարկել նախարարության հետ համաձայնեցված ժամկետներում իր անվանումից հանելու «գրավատուն» կամ «լոմբարդ» բառերը և իր տարածքից հեռացնելու տվյալ բառերը պարունակող բոլոր ցուցանակներն ու նշանները.

37.3. հինգօրյա ժամկետում նախարարությանը վերադարձնել լիցենզիան (բնօրինակը):

38. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանը կարող է բողոքարկվել դատարանում: Բողոքարկումը չի կասեցնում հրամանի պարտադիր ուժը, քանի դեռ այն ուժը չի կորցրել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

39. Գրավատների կողմից իրականացվող գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

40. Գրավատները յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ իրենց կողմից իրականացված վարկային ներդրումների կառուցվածքի, դրանց ծավալների և ապահովվածության մասին նախարարությանը ներկայացնում են թիվ 1-ԳԳ ձևի հաշվետվություն (կցվում է):

 

Բ Ա Ժ Ի Ն  7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

41. Նախարարությունը վարում է գրավատների գրանցամատյան, գրանցում ու հաշվառում է լիցենզիաները: Յուրաքանչյուր եռամսյակ նախարարությունը հրապարակում է գրավատների ցուցակը, նշելով դրանց գործունեության վայրը (գրավատան տարածքի հասցեները):

 

Ձև N-1 ԳԳ
(եռամսյակային)

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 08.03.
1999 Թ.
N 92 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

առ 1 ______________ 199 ___ Թ.

 

Գրավատան լրիվ ֆիրմային անվանումը _____________________________________

 

Ցուցանիշների անվանումը

Տող

Ենթաբաժնում
ներառված
ցուցանիշների
չափման միավորը 

Առ հաշվետու
ժամանակաշրջանի
վերջին օրը  

Հաշվետու
ժամանակաշրջանի
կտրվածքով


Բ Ա Ժ Ի Ն  I

ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

 

1

2

3

4

5

1. Վարկավորված անձանց ընդհանուր քանակը, այդ թվում` 010 թվակիր    
  իրավաբանական անձանց 011      
  քաղաքացիների 012      
2. Վարկային ներդրումների ընդհանուր ծավալը, այդ թվում` 020 հազ. դրամ    
  մինչև 180 օր ժամկետով 021      
  180 օրից մինչև 364 օր ժամկետով 022      
  364 օրից մեծ ժամկետով 023      
  մինչև 500 ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով 024      
  500-ից մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով 025      
  5000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարից մեծ ծավալով 026      
  բլանկային վարկերի (առանց գրավով ապահովման) 027      
3. Մեկ անձին տրված վարկի առավելագույն ծավալը 030 հազ. դրամ    
4. Մեկ անձին տրված վարկերի նվազագույն ծավալը 040 հազ. դրամ    
5. Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալը, այդ թվում` 050 հազ. դրամ    
  բլանկային վարկերի 051      
6. Երկարաձգված վարկերի ընդհանուր ծավալը, այդ թվում` 060 հազ. դրամ    
  բլանկային վարկերի 061      
7. Վարկերի առավելագույն ամսական տոկոսադրույքը 070       
8. Վարկերի նվազագույն ամսական տոկոսադրույքը 080         
9. Վարկերի միջին կշռված ամսական տոկոսադրույքը, այդ թվում` 090        
  մինչև 180 օր ժամկետով 091      
  180 օրից մինչև 364 օր ժամկետով 092      
  364 օրից մեծ ժամկետով 093      
01 Վարկերի առավելագույն ժամկետը 100 օր    
02 Վարկերի նվազագույն ժամկետը 010 օր    
03 Վարկերի ընթացիկ վերադարձելիությունը, այդ թվում` 120  տոկոս    
  իրավաբանական անձանց տրված 121       
  քաղաքացիներին տրված 122       
04 Վարկերի փաստացի վերադարձելիությունը 130      


Բ Ա Ժ Ի Ն  II

ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1

2

3

4

5

1. Գրավի առարկաների համաձայնեցված ընդհանուր արժեքը, այդ թվում` 200 հազ. դրամ    
  իրացմանը ենթակա գրավի առարկաների, այդ թվում` 201       
  ոսկերչական իրերի 202       
  մարդատար փոխադրամիջոցների 203      
2. Գրավի առարկա հանդիսացող ոսկերչական իրերում պարունակվող 1 գրամ ոսկու միջին համաձայնեցված արժեքը 210 հազ. դրամ    
3. Գրավի առարկաների իրացումից ստացված հասույթը, այդ թվում` 220 հազ. դրամ    
  ոսկերչական իրերի 221      
  մարդատար փոխադրամիջոցների 222      
4. Գրավի առարկաների փաստացի իրացվելիությունը, այդ թվում  230 տոկոս    
  ոսկերչական իրերի 231        
  մարդատար փոխադրամիջոցների 232              

 

Կատարող _________________________ Գրավատան ղեկավար __________________

(ազգանուն, անուն)

(ազգանուն, անուն)

Հեռախոս _________________________ Գլխավոր հաշվապահ __________________

(ազգանուն, անուն)

Հանձնման ամսաթիվը ________ 1999 թ.
 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏաԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
11 մարտի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 20990037

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2001, N 84 12.05.2001, N 92
27.07.2000, N 173 06.08.2000, N 92
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան