Գլխավոր տեղեկություն
Համար
N 44
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.09.10/14(36)
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.1998
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

28.04.1998 թ.

 N 44

 

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»

 

Ի կատարումն ՀՀ քաղաքաշինության նախարարության կոլեգիայի որոշման (08.04.1998 թ.)

 

Հրամայում եմ` 

 

1. Հաստատել «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ը և այն ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն Ս. Թովմասյանի վրա:

3. Սույն հրահանգը մշակվել է` ի կատարումն ՀՀ վարչապետի 16.12.97 թ. «ՀՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 596 որոշման 4-րդ կետի դ) ենթակետով:

 

Նախարար

Ֆ. Փիրումյան

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ԿՈԼԵԳԻԱՅԻ ԹԻՎ 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Կ Ո Լ Ե Գ Ի Ա Յ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ 

ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության կոլեգիան քննարկելով ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ`

 

Որոշեց.

 

1.Հաստատել ՀՀ տարածքում շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգը:

2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցելու:

 

Կոլեգիայի  նախագահ`
ՀՀ քաղաքաշինության նախարար

Ֆ. Փիրումյան


Կոլեգիայի քարտուղար

Ռ. Աբազյան

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը կարգավորում է ՀՀ տարածքում կառուցապատողների կողմից շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը:

1.2. Շինարարության տեխնիկական հսկողությունը միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շինմոնտաժային աշխատանքների կատարման բոլոր փուլերում և ուղղված է պարզելու իրականացվող աշխատանքների համապատասխանությունը որակի ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, ինչպես նաև կանխելու անորակ շինարարության իրականացումը:

1.3. Կառուցապատողը պարտավոր է իրականացնել շինարարության տեխնիկական հսկողություն, անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և եղանակից: Շինարարական այն աշխատանքների նկատմամբ, որոնց համար ըստ գործող կարգի, չի պահանջվում շինարարության թույլտվություն, տեխնիկական հսկողություն կարող է չիրականացվել:

1.4. Շինարարության տեխնիկական հսկողություն չիրականացնելու կամ անորակ իրականացնելու համար տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունները և մասնագետները կրում են պատասխանատվություն` գործող օրենսդրությանը համապատասխան:

 

2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

2.1. Տեխնիկական հսկողությունն իրականացվում է հսկողական ստուգումներով, բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքների նախագծային ծավալների ստուգումներով, փորձարկումներով:

ա. Հսկողական ստուգում - պարզում է արդեն կատարված շինմոնտաժային աշխատանքների համապատասխանությունը նախագծային լուծումներին և շինարարական նորմերին և կանոններին: Հսկողական ստուգումը կարող է իրականացվել համատարած կամ ընտրովի:

բ. Բացումը - հողով կամ այլ կոնստրուկցիաներով ծածկված շինարարական կոնստրուկցիաների, կոմունիկացիաների և կառուցվածքների վիճակի ստուգումն է ուղղահայաց փոսերի օգնությամբ կամ ծածկող կոնստրուկցիաների մասնակի քանդման ճանապարհով:

գ. Հսկողական չափագրություն - փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների և նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների ծավալների ստուգումն է տեղում:

դ. Աշխատանքների նախագծային ծավալների ստուգում - աշխատանքային գծագրում կամ նրանց կից նախահաշիվներում նշված աշխատանքների ծավալների ստուգում:

ե. Փորձարկում - լաբորատոր պայմաններում կամ տեղում փորձնական բեռնվածքների գործիքների և մեխանիզմների օգնությամբ կառուցվածքների կամ նրանց առանձին մասերի կրողունակության, ամրության, տարբեր տեսակի մեկուսացման, ինչպես նաև այլ ֆիզիկամեխանիկական և տեխնիկական հատկությունների ստուգումն է նախագծի պահանջների և նորմերի հետ համեմատելու նպատակով:

2.2. Ստուգումների և դիտարկումների արդյունքները ձևակերպվում են ակտերով, արձանագրություններով, ուրվագծերով, գծագրերով, լուսանկարներով, տեսաֆիլմերով և նրանց կից համեմատական ամփոփագրերով, աշխատանքային գծագրերով, շինարարության վարման ընդհանուր մատյաններով:

2.3. Շինմոնտաժային աշխատանքների որակի, օգտագործվող նյութերի, իրերի և կառուցվածքների որակի, աշխատանքների կատարման տեխնոլոգիաների և այլնի հետ կապված նկատված թերությունների վերացման ցուցումներն ու նկատողությունները գրանցվում են սահմանված ձևի շինմոնտաժային աշխատանքների վարման ընդհանուր մատյանում:

 

3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3.1. Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողություն լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով:

3.2. Չի թույլատրվում տեխնիկական հսկողության իրականացումը դնել տվյալ շինմոնտաժային աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների կամ անձանց վրա:

3.3. Պատվիրատուի-կառուցապատողի կողմից տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի ամբողջ շինարարության ընթացքում մինչև շինարարության ավարտական ակտի ձևակերպումը:

3.4. Տեխնիկական հսկողություն իրականացնողն իրավասու չէ փոփոխություններ մտցնել կամ թույլատրել նախագծից ցանկացած շեղումներ, ինչպես նաև միջամտել կառուցապատողի` շինարարության հետ կապված ֆինանսատնտեսական գործունեությանը:

 

4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

 

Տեխնիկական հսկողություն իրականացնողները պարտավոր են`

 մասնակցել շենքերի և շինությունների առանցքների նշահարմանը, շինարարության ընթացքում ապահովել գեոդեզիական սպասարկում և չափագրություններ,

 համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնեցնել ինժեներական սարքավորումների տեղադրման, գրանցման և փորձարկման հետ կապված հարցերը, .

 պարբերաբար ստուգել բոլոր կատարված շինմոնտաժային աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին, շինարարական նորմերին և կանոններին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին,

 ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատների, տեխնիկական անձնագրերի և լաբորատոր փորձարկումների և անալիզների արդյունքների գոյությունը և նախագծի ու արտադրանքի որակի պահանջներին անհամապատասխանության դեպքում արգելել դրանց օգտագործումը, այն ձևակերպել համապատասխան ակտերով,

 իրականացնել պատասխանատու կոնստրուկցիաների և հանգույցների միջանկյալ ընդունումը, այն ձևակերպել համապատասխան ակտերով,

 շինարարության ընթացքում աշխատանքային գծագրերում ամրագրել հաստատված նախագծում սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները,

 աշխատանքների ընդհանուր մատյանում նշել իր նկատողությունները և դիտողությունները հայտնաբերված թերությունների ու դրանց վերացման մասին,

 մասնակցել հեղինակային հսկողության, պետական քաղաքաշինական հսկողության և այլ լիազորված մարմինների կողմից անցկացվող շինարարության որակի ստուգումներին և հետևել հայտնաբերված թերությունների ժամանակին վերացմանը,

 հետևել նախագծային և շինարարական կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարմանը,

անավարտ աշխատանքների և թերությունների հայտնաբերման դեպքում կազմել նրանց ցանկը, սահմանել դրանց վերացման ժամկետները, կառուցապատողին հանձնել նախագծա-նախահաշվային և տեխնիկական փաստաթղթերը,

մասնակցել շինարարական կազմակերպություններից սառեցված (կոնսերվացված) կամ դադարեցված շինարարության օբյեկտների ընդունմանը, ինչպես նաև ակտով նրանց հանձնելուն` նշելով այդ օբյեկտների տեխնիկական վիճակը:

 

5. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5.1. Կատարված աշխատանքների տեսակների ու ծավալների ընդունումը իրականացվում է`

 ծածկվող աշխատանքների ընդունման ակտերի ձևակերպման միջոցով,

 հետագա աշխատանքների իրականացմանը օբյեկտի տեխնիկապես պատրաստ լինելու մասին միջանկյալ ընդունման ակտերի միջոցով:

5.2. Այն հիմնական շինմոնտաժային աշխատանքների ցանկը, որոնց համար անհրաժեշտ է կազմել ծածկված աշխատանքների ընդունման ակտեր, բերված է հավելված 1-ում: Ծածկված աշխատանքների ընդունման ակտի ձևը տես` հավելված 2:

Ծածկված աշխատանքների ընդունման կազմակերպումը դրվում է աշխատանքներն իրականացնողի վրա:

Ընդունման աշխատանքներին մասնակցում են կառուցապատողի տեխնիկական հսկողությունը, գլխավոր կապալառուի, ենթակապալառուների (իրենց մասնակցության մասով), հեղինակային հսկողությունը և այլ շահագրգիռ անձինք:

Ակտերի օրինակների քանակը համապատասխանեցվում է ակտը ստորագրող անձանց քանակին:

5.3. Շինարարության ընթացքում իրականացվում է խոշոր համալիրների, շենքերի մասերի, կառուցվածքների, ինժեներական սարքավորումների և առանձին աշխատանքների միջանկյալ ընդունումը, որոնք ձևակերպվում են աշխատանքների տեխնիկական ընդունման ակտերով, հետագա աշխատանքների իրականացմանը օբյեկտի պատրաստվածության ակտերով, ինժեներական համակարգերի ու ցանցերի, շինվածքների և սարքավորումների փորձարկման ակտերով:

Շինարարական աշխատանքների և ինժեներական սարքավորումների միջանկյալ ընդունման ակտերի օրինակելի ցանկը համապատասխան ձևի նշումով տես` հավելված 3:

Շինմոնտաժային աշխատանքների առանձին տեսակները ենթակա են մշտական օպերատիվ հսկողության, որը գրանցվում է շինմոնտաժային աշխատանքների ընդհանուր մատյանում:

Շինմոնտաժային աշխատանքների առանձին տեսակների օրինակելի ցանկը, որոնք ենթակա են որակի հսկողության, բերվում է հավելված 4-ում:

5.4. Ծածկված և միջանկյալ աշխատանքների օպերատիվ հսկողության արդյունքներով տեխնիկական հսկողությունն իրականացնում է աշխատանքների որակի գնահատում և գրանցում է այն համապատասխան մատյաններում և ակտերում:

Շինմոնտաժային աշխատանքների որակի գնահատականը տրվում է ակտում:

 

6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Տեխնիկական հսկողության իրականացնողները իրավունք ունեն`

 շինարարական-մոնտաժային կազմակերպություններին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ և հրահանգներ` հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ,

 շենքերի և կառույցների կայունությանը և հուսալիությանը սպառնացող թերությունների հայտնաբերման դեպքում դադարեցնել շինարարությունը, իսկ վթարների դեպքում` 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել կառուցապատողին և պետական քաղաքաշինական վերահսկողության տեսչությանը,

արգելել պետական ստանդարտներին, տեխնիկական պայմաններին և այլ նորմատիվային փաստաթղթերին չհամապատասխանող նյութերի, շինվածքների կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների օգտագործումը,

 չընդունել հաստատված նախագծերի, տեխնիկական պայմանների, շինարարական նորմերի և կանոնների խախտումներով կամ անորակ նյութերով, շինվածքներով կամ կոնստրուկցիաներով կատարված շինարարական-մոնտաժային աշխատանքները, 

 օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել տեխնիկական հսկողության իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց գործողությունները:

 

Հավելված 1.

 

ԾԱԾԿՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ

 

Ա. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ

 

1. Հիմքերի համար բացված խրամուղիների և փոսորակների զննում
2. Շենքի առանցքների նշահարում
3. Կմախքի ե/բ սյուների մոնտաժ և նրանց սյունակալների միաձուլում
4. Սյուների կցվածքների եռակցում և միաձուլում
5. Հիմքերի միաձույլ ե/բ սալերի պատրաստում
6. Հիմքերի պատրաստում նրանց ճշտության գեոդեզիական ստուգումով
7. Հիմքերի, նկուղի պատերի, ծածկերի, սանհանգույցների, պատշգամբների, նկուղների և կաթսայատների ծածկերի, տանիքների հիդրոմեկուսացում
8. Նկուղի պատերի մոնտաժ խոշոր բլոկներով
9. Բնահողի վրա հատակի պատրաստում
10. Խոշորապանել շենքի տիպարային հարկի պատերի մոնտաժ ծածկի պատրաստումով (ամեն հարկի համար)
11. Պատերի քարի (աղյուսի) շարվածք
12. Միջհարկային ծածկի մոնտաժ (ամեն հարկի համար)
13. Ծածկի հեծանների և պարզունակների մոնտաժ
14. Ընդկռունկային ուղիների մոնտաժ
15. Ֆերմաների մոնտաժ
16. Պատի պանելների մոնտաժ
17. Տանիքի ծածկի պատրաստում
18. Աստիճանների հարթակների և մարշերի մոնտաժ
19. Պատշգամբների և լոջիաների պատրաստում
20. Մուտքերի վրա հովհարների պատրաստում
21. Վերելակների հորանների և սանիտարա-տեխնիկական խցերի մոնտաժ
22. Միջնորմների մոնտաժ
23. Պատուհանների և դռների բլոկների տեղադրում
24. Ձայնամեկուսացման սարքավորում
25. Աղբատար խողովակի սարքավորում
26. Շանթարգելների տեղադրում
27. Ջահերի կախիչների տեղադրում և փորձարկում
28. Օդափոխության հորանների և ուղիների մոնտաժ և ստուգում
29. Պատի պանելների կցվածքների հերմետիկացում և ծեփում
30. Ներքին ջրհոսների մոնտաժ և փորձարկում
31. Ընդհատակի հիմքերի պատրաստում
32. Շենքի ճակատների ընդունում
33. Փայտանյութի հրակայունության աշխատանքների հանձնում

 

Բ. ԱՐՏԱՔԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ

 

1. Խրամուղիների կամ հենասյուների հիմքերի պատրաստվածություն
2. Խողովակաշարերի և միջադիրների եռակցում և կցվածքների միաձուլում
3. Խողովակների մաքրում և մեկուսացում
4. Խողովակաշարերի ամրության փորձարկում (լվացում, օդափչում)
5. Այլ ստորգետնյա հաղորդագծերի հետ խաչումների և արգելքներից անցումների սարքում
6. Խրամուղիների և փոսորակների` մեկուսացնող լիցք
7. Ստորգետնյա հաղորդագծերի տեղադրման համար կառուցվածքների պատրաստում
8. Ստորգետնյա մետաղական կառուցվածքների էլեկտրոքիմիական պաշտպանվածության պատրաստում

 

 Գ. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

1. Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների փոքր արհեստական և ինժեներական պաշտպանիչ կառուցվածքների տեղադրում
2. Կամուրջների ամրության փորձարկում
3. Ճոպանների ամրության փորձարկում:

 

 Հավելված 2.

 

Հաստատում եմ
(պատվիրատուի լիազորված անձ
Ա.Ա.Հ. ամսաթիվ)

 

Ա Կ Տ

 

Ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման __ ______ 199 թ.

 

________________________________________________________________

(օբյեկտի անվանումը և տեղը (հասցեն)

 

________________________________________________________________

(ընդունվող աշխատանքի բնույթը)

 

Պատասխանատու _________
(ԱԱՀ)

պատվիրատուի տեխնիկական հսկողության ինժեներ

և ներկայացուցիչներ

գլխավոր կապալառուի

______________________
(ԱԱՀ, պաշտոնը)

ենթակապալառուի

______________________
(ԱԱՀ, պաշտոնը)

հեղինակային հսկողություն

______________________
(ԱԱՀ, պաշտոնը)
______________________

_____________

______________________

_____________

 

Ղեկավարվելով ՀՀՇՆ _____ գլխում շարադրված կանոններով, և

 

_________________ հաստատված նախագծով, սահմանում է

(աշխատանքային գծագրերի հ.հ.)

1. _______________________________________________________

(լիցենզավորված կազմակերպության անվանումը, մասնագետի ԱԱՀ)

 

կողմից ընդունման ներկայացված ներքոշարադրված շինարարական աշխատանքները

 

________________________________

 _______________________________________________________

(աշխատանքների ցանկը)  

 _______________________________________________________

 _______________________________________________________

 

բնութագրվում են հետևյալ տվյալներով

 _______________________________________________________

 _______________________________________________________

 _______________________________________________________

 _______________________________________________________

 _______________________________________________________

 _______________________________________________________

(ընդունվող աշխատանքների հակիրճ տեխնիկական բնութագիրը և նրանց

համապատասխանությունը նորմերին, ստանդարտներին և նախագծին)

 

2. Ընդունման ներկայացված աշխատանքների տեղում ուսումնասիրելուց և ներկայացված փաստաթղթերը զննելուց հետո

2.1. Ներկայացված աշխատանքները համապատասխանում են ____

2.2. Թույլատրել հետևյալ աշխատանքների իրականացումը

  _______________________________________________________

 _______________________________________________________

(աշխատանքների թվարկումը) 

2.3. Ընդունման ներկայացված աշխատանքները չեն համապատասխանում

 _______________________________________________________

 _______________________________________________________

 ______________________________________________պահանջներին

(նորմերի, ստանդարտների, նախագծի)

 

և ենթակա են կապալառուի կողմից վերափոխման և

________ժամկետում
(ամսաթիվը)

կրկին ներկայացման:

Հավելվածներ (համեմատական ամփոփագրերը, փորձարկման գծագրերը, փորձարկման արդյունքները, ուրվագծերը և այլն):

Ստորագրություններ

Հավելված 3.

 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԸ

 

 

Աշխատանքները, կահավորումը

Փաստաթղթերը

 

1. Շենքի ստորգետնյա մաս և ինժեներական հաղորդագծեր Աշխատանքների տեխնիկական ընդունման ակտեր
2.  

Հավաքովի շենքերի հարկերի կրող կոնստրուկտիվ էլեմենտներ

Առանձին հարկերի, ձեղնահարկի, տանիքի կոնստրուկտիվ էլեմենտների հարկ առ հարկ ընդունման ակտեր
3. Հավաքովի ե/բ կոնստրուկցիաներ Մոնտաժային աշխատանքների ընդունման ակտ
4. Ընդհանուր շինարարական աշխատանքներ Առանձին շինարարական, մոնտաժային աշխատանքների ընդունման ակտեր
5. Արտաքին սանիտարա-տեխնիկական աշխատանքներ (ջրամատակարարում, հակահրդեհային հիդրանտներ, տնտեսական, անձրևաջրերի և կոյուղու, ջերմամատակարարման ցանց և կաթսայատներ, հեռախոսային գծի ցանց և գազամատակարարում) Խողովակաշարերի փորձարկման ակտեր, խրամուղիների հետլցման ակտեր, աշխատանքների ընդունման ակտեր
6. Ներքին սանտեխնիկա (ջրագիծ, կոյուղի, տաք ջրամատակարարում, կենտրոնացված ջեռուցում, գազի սարքավորումներ և գծեր, հակահրդեհային ջրագծեր և ազդանշանային համակարգեր, ջրապոմպեր և ջերմային կետեր) Ստուգումների և փորձարկումների ակտեր, աշխատանքների ընդունման ակտեր
7. Էլեկտրասարքավորումներ (արտաքին լուսավորություն, էլեկտրացանց, հեռախոսագծեր, հեռուստաանտենաներ, շանթարգելներ) Աշխատանքների ընդունման ակտեր
8. Սարքավորումներ (վերելակ, աղբատար) Փորձարկումների և աշխատանքների ընդունման ակտեր

 

Հավելված 4.

 

ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁԻՆ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ

 

1.

Հողային մակերեսների հարթեցում և ամրացում

2.

Բնական հիմնատակերի նախապատրաստում

3.

Լցված բնահողի խտացում և հետլիցք

4.

Բնահողի արհեստական ամրացում

5.

Դրենաժի պատրաստում

6.

Երկաթբետոնյա աշխատանքներ

7.

Հավաքովի ե/բ և բետոնե կոնստրուկցիաների մոնտաժ

8. Կոնստրուկցիաների, խողովակաշարերի և սարքավորումների հակաէռոզիոն պաշտպանվածություն
9.

Կարերի և կցվածքների հիդրոմեկուսացում

10.

 Մետաղական կոնստրուկցիաների մոնտաժ

11.

Քարային աշխատանքներ

12.

Հիմնային աշխատանքներ

13.

Փայտե կոնստրուկցիաների մոնտաժ և հակասեպտիկացում

14.

Հատակների պատրաստում

15.

Տանիքների պատրաստում

16.

Սվաղային աշխատանքներ

17.

Ներկարարական աշխատանքներ

18.

Ապակեպատման աշխատանքներ

19.

Երեսպատման աշխատանքներ

20.

Պատուհանների և դռների բլոկների տեղադրում

21.

Հիդրոմեկուսացման աշխատանքներ

22.

Ջերմամեկուսացման աշխատանքներ

23.

Հրամեկուսացման աշխատանքներ

24.

Ներքին և արտաքին ինժեներական սարքավորումների համակարգերի տեղադրում և մոնտաժ

25.

Վերելակների մոնտաժ

26.

Հետիոտն և տրանսպորտի երթանցների պատրաստում

27.

Տարածքի կանաչապատում

28.

Բարեկարգման էլեմենտների տեղադրում

29.

Ճանապարհային պատվածքի տեղադրում և ամրացում

30.

Երկաթուղիների և մետրոպոլիտենի կոճերի և ռելսերի տեղադրում

31.

Էլեկտրատրանսպորտի էլեկտրաֆիկացիոն կոնտակտային սյուների և հաղորդալարերի տեղադրում և մոնտաժում

32.

Ճոպանային մասերի տեղադրում և մոնտաժում

33.

Ճոպանուղիների պաշտպանիչ ցանցերի մոնտաժում:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
6 մայիսի1998 թ.
Պետական գրանցման N 199800122