«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11002042
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25 փետրվարի 2002 թ. |
N 42-Մ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ՝ 2000 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 422-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2000 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 422-Մ հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 8-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ (ստացել են գերազանցության վկայական), 9-րդ և 10-րդ դասարաններում բոլոր ուսումնական առարկաներից տարեկանում գնահատվել են «5».
բ) 10-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
10-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից կարող են ներկայացվել որպես մեդալի հավակնորդ, ըստ սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի պահանջների.
գ) 29-րդ կետի առաջին պարբերության մեջ «մարտի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 21-ը» բառերով, երկրորդ պարբերության մեջ «մարտի 15-ը» բառերը փոխարինել «մարտի 31-ը բառերով», իսկ վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
մինչև մայիսի 1-ը նախարարությունը ուսումնական հաստատություններում ստուգում է ներկայացումների համապատասխանությունը սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի պահանջներին և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություններին ու տվյալ ուսումնական հաստատության տնօրինությանը:
Նախարար՝ |
Լ. Մկրտչյան |