Գլխավոր տեղեկություն
Համար
N 355-Մ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.12.16/18(60)
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2000
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

N 355-Մ

26.10.2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 18 մայիսի 2000 թվականի թիվ 242 «Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման և հիմք ընդունելով նախարարության կոլեգիայի 20.10.2000 թ. նիստի թիվ 8/1 որոշումը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ըստ մասնագիտությունների հեռակա ուսուցման 2000 թվականի ընդունելության կանոնները:

2. Բարձրագույն կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), իրավաբանական բաժնին (պետ Վ. Սարգսյան) 10-օրյա ժամկետում հաստատված փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

3. Սույն հրամանի կատարմանը հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար`

Է. Ղազարյան

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության
ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Է. ՂԱԶԱՐՅԱՆ
26 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Սույն կարգը մշակված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` Նախարարություն) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի, 15-րդ հոդվածի համաձայն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև` բուհերը) հեռակա ուսուցման ընդունելություն են կատարում համաձայն կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկի:

3. Հեռակա ուսուցումը հանրապետության բուհերում կազմակերպվում է վճարովի հիմունքներով: Ուսման վարձի չափը սահմանում է բուհը` ցերեկային համապատասխան մասնագիտությամբ ուսուցման համար հաստատված վարձի սահմաններում: Մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար ուսման վարձը սահմանվում է 50 հազար դրամից ոչ ավելի:

4. Հեռակա ուսուցում իրականացնող բուհերի և ներդրվող մասնագիտությունների ցանկը և հատկացվող տեղերի քանակը հաստատվում է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:

5. Հեռակա ուսուցում իրականացնող բուհը համաձայն սույն կարգի տալիս է իր հայտարարությունը:

6. Հայաստանի Հանրապետության պետական բուհերի հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել բարձրագույն, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթություն (ութերորդ դասարանի հիմքով) ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

7. Ընդունելությունը բուհերում կատարվում է`

ա) նպատակային կարգով` ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար: Մրցույթով անցած դիմորդների հետ կնքվում է եռակողմ պայմանագիր (դիմորդ- բուհ-մարզպետարան) ուսումնառության շրջանում համապատասխան դպրոցում աշխատելու վերաբերյալ,

բ) վճարովի ուսուցման համակարգ, ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետև` Նախարար) կողմից հաստատված ընդունելության քննությունների (այսուհետև` քննություններ) ցանկի և սույն կարգի համաձայն:

8. Հեռակա ուսուցման ձևով բուհ ընդունված ուսանողները չեն օգտվում զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքից:

9. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է բուհը: Քննությունների կազմակերպումը և անցկացումը վերահսկում է ՀՀ ԿԳ նախարարությունը:

10. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացնում են ՀՀ ԿԳ կոլեգիայի որոշմամբ հաստատված առարկայական հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, նախարարի կողմից հաստատված առարկայական ծրագրերով:

11. Ընդունելության քննությունների քանակը սահմանվում է երկու մրցութային քննությունից ոչ պակաս:

12. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են հայտագրել և մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ բուհի մեկ մասնագիտության ուսուցման մրցույթին` հանձնելով այդ մասնագիտության քննությունները: Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ` ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի և վաստակած միավորների:

13. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և դրանից բարձր միավորները: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից ստացել են դրամական միավորներ:

14. Դիմորդները կարող են պահպանել 2000 թ. կենտրոնացված համակարգով հանձնած քննությունների գնահատականները` իրենց ցանկությամբ:

15. Հայաստանի Հանրապետության պետական բուհերի մի շարք մասնագիտությունների գծով, որոնց քննությունները անվանացանկում նշված են աստղանիշով (Տես, «Դիմորդ-2000, Եր.2000», դիմորդների համար)`

ա) 1999-2000 թթ. շրջանավարտների համար ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատում պետական ավարտական քննական գնահատականները, 1998-1999 թթ. շրջանավարտների համար` միջնակարգ կրթության ատեստատում ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից` տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար, իսկ հայոց լեզուն և մաթեմատիկան` միայն 1996 թվականից հետո հանձնված քննությունների գնահատականները).

բ) նախորդ տարիների շրջանավարտների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

«3»-ը համարժեք է 13 միավորի,

«4»-ը համարժեք է 17 միավորի,

«5»-ը համարժեք է 20 միավորի,

գ) դիմորդին իրավունք է վերապահվում, հաշվի չառնելով 2000 թ. կենտրոնացված կարգով հանձնած քննական գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի չի առնվում կենտրոնացված քննական համակարգով հանձնած քննության արդյունքը,

դ) 1999-2000 թթ. ուս. տարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա), այն հանձնում են բուհում,

ե) 1998-1999 թթ. ուս. տարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են բուհում,

է) միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (8-րդ դասարանի հիմքով) ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները հայոց լեզվի քննությունը հանձնում են բուհում:

16. 2000-2001 թթ. ուս. տարվա համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2000 թ. նոյեմբերի 1-ից 15-ը: Քննությունները անց են կացվում 2000 թ. նոյեմբերի 16-ից 30-ը: Ուսանողների հրամանագրումը` դեկտեմբերի 1-ից 3-ը:

17. Նպատակային տեղերի մրցույթը իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության դպրոցներում որպես ուսուցիչ աշխատող դիմորդների միջև, նրանց կողմից վաստակած դրական միավորների հիման վրա:

18. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`

ա) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,

բ) միջազգային և հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

գ) մեդալակիր դիմորդներին,

դ) ըստ հերթականության նշված քննություններից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին:

19. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, մրցույթից դուրս ընդունվում են,

ա) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ և 16 տարեկանը չլրացած մանկուց հաշմանդամ դիմորդները, որոնց համար տվյալ մասնագիտությամբ ուսուցումը հակացուցված չէ (ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-57, 24.05.93),

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականնությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները (ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-258, 27.10.98 թ.) համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների կողմից տրված վկայականների,

գ) ՀՀ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված (ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-258, 27.10.98 թ.) դիմորդները` ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված չափաքանակով:   

20. ՀՀ ԿԳ նախարարության համաձայնությունից հետո մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար:  

21. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար քննություն են հանձնում հայոց լեզվից գրավոր (դպրոցում կամ բուհում): Միջնակարգ կրթության ատեստատում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր)  փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ այն դիմորդները, ովքեր միջնակարգ կրթության ատեստատում չունեն նաև գնահատական ռուսաց լեզվից և գրականությունից, քննություն են հանձնում որևէ օտար լեզվից գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)  

 

Բացառություն են կազմում.

 

0230-հայոց լեզու և գրականություն, 0309-նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, 0310-հոգեբանություն և մանկավարժություն, 0312-տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (ռուսական դպրոցների համար), 0312-տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (հայկական դպրոցների համար), որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է:

22. Միջնակարգ կրթության ատեստատում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր):

23. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

24. Ռուսերեն ուսուցմամբ դպրոցի շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսաց լեզվով (բացառությամբ հայերեն և օտար լեզունների քննությունների):

25. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացված դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:

26. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի գանգատարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը` այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում: Գրավոր քննության գնահատականները բուհերը հայտնում են հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 1600:

27. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1000 դրամ: Քննավարձից ազատվում են նպատակային տեղերի մրցույթի հավակնորդները և 19-րդ կետի ա), բ), գ) ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարած գումարը չի վերադարձվում: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

28. Դիմորդների քննություններին ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և քննավարձերը ընդունում է համապատասխան բուհը:

Դիմումի հետ ներկայացվում են`

ա) միջնակարգ կրթության ատեստատը (բնորինակը), ոսկե և արծաթե մեդալը հավաստող փաստաթուղթ,

բ) 6 լուսանկար 3x4 սմ չափսի,

գ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական մինչև 16 տարեկան երեխաների համար, զինվորական գրքույկ զինծառայողների համար, ՆԳ բաժինների կողմից տրված 9-րդ ձև, փախստականի վկայական),

դ) զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

ե) սույն կանոնների 19 «ա», «բ», «գ» ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայողների և ազատամարտիկների զոհվելու մասին),

զ) նպատակային տեղերի մրցույթին մասնակցելու համար տեղեկանք համապատասխան դպրոցից,

է) միջազգային և հանրապետական մրցույթների /օլիմպիադաների/ դիպլոմները:

29. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծում է բուհի ընդունող հանձնաժողովը:

30. Բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կանոնակարգվում են Նախարարի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բուհերի 2000 թ. հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության
ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Է. ՂԱԶԱՐՅԱՆ
26 հոկտեմբերի 2000 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԿԱ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԸՍՏ ՆԵՐԴՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

 

ԲՈՒՀը

Դասիչը

Մասնագիտությունը

Ընդունելության քննություններ

Ընդունելության տեղեր

Մրցութային

Ոչ մրցութային

Հատկացվող
տեղերը

Այդ թվում
Բանակից
զորացրված-
ներին

Այդ թվում
Նպատակային`
մանկ. մասնագ. համար

1. ՀՊՃՀ
(Երևան)
1004 Էլեկտրամատա-կարարում Մ(գ) Ֆ(գ)**   Հլ(գ)*

20

2

 

  2401 Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում

Մ(գ)

Ֆ(գ)**

 

Հլ(գ)*

20

2

 
2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր

Մ(գ)

Ֆ(գ)**

 

Հլ(գ)*

20

2

 
ՀՊՃՀ
(Գյումրի)
29.03 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն

Մ(գ)

Ֆ(գ)**

 

Հլ(գ)*

10

1

 

ՀՊՃՀ
(Վանաձոր)
29.03 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն

Մ(գ)

 Ֆ(գ)**

 

Հլ(գ)*

10

1

 

ՀՊՃՀ
(Գորիս)
0230 Հայոց լեզու և գրականություն

Հլգ(բ)

 Հլ(գ)

ՀԺՊ(գ)

 

20

2

10

0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա

Հլ(գ)

 Մ(գ)

 

 

20

2

10

2. ԵրՃՇՀ 2404 Ճանապարհային երթևեկության կազմակերպում

Մ(գ)

Ֆ(գ)**

 

Հլ(գ)*

20

2

 

2905 Քաղաքային
շինարարություն և տնտեսություն

Մ(գ)

Ֆ(գ)**

 

Հլ(գ)*

20

2

 

2910 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն

Մ(գ)

Ֆ(գ)**

 

Հլ(գ)*

20

2

 

3. ՀՄՀ 0101.
0104
Մաթեմատիկա
Ֆիզիկա

Մ(գ)

Ֆ(գ)

 

Հլ(գ)*

30

3

15

0116.
0110
Կենսաբանություն,
Քիմիա

Կ(գ)

Ք(գ)
կամ
Ֆ(գ)

 

Հլ(գ)*

30

3

15

0125 Աշխարհագրություն

Ա(գ)

Մ(գ)

 

Հլ(գ)*

20

2

10

0207 Պատմություն

ՀԺՊ(գ)

ԸՊ(գ)

Հլ(գ)

 

20

2

10

0230 Հայոց լեզու և գրականություն

Հլգ(բ)

Հլ(գ)

ՀԺՊ(գ)

 

25

3

15

0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա

Հլ(գ)

Մ(գ)

 

 

25

3

15

4. ԳՄԻ 0230 Հայոց լեզու և գրականություն

Հլգ(բ)

Հլ(գ)

ՀԺՊ(գ)

 

30

3

15

0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա

Հլ(գ)

Մ(գ)

 

 

30

3

15

5. ՎՄԻ 0101.
0104
Մաթեմատիկա
Ֆիզիկա

Մ(գ)

 Ֆ(գ)

 

Հլ(գ)*

30

3

15

0207 Պատմություն

ՀԺՊ(գ)

 ԸՊ(գ)

Հլ(գ)

 

15

2

10

0125 Աշխարհագրություն

Ա(գ)

Մ(գ)

 

Հլ(գ)*

15

2

10

0116.
0110
Կենսաբանություն,
քիմիա

Կ(գ)

Ք(գ)
կամ
Ֆ(գ)

 

Հլ(գ)*

30

3

10

0230 Հայոց լեզու և գրականություն

Հլգ(բ)

Հլ(գ)

ՀԺՊ(գ)

 

15

2

10

0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա

Հլ(գ)

Մ(գ)

 

 

15

2

10

0223 Ֆիզիկական կուլտուրա
և սպորտ

Մասն

ԸՖՊ

 

Հլ(գ)*

15

2

10

6.ԵրՖԿՊԻ 0223 Ֆիզիկական կուլտուրա
(մարմնակրթություն)
և սպորտ

Մասն

ԸՖՊ

 

Հլ(գ)*

30

3

10

Ընդամենը

555

59

215

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

07 նոյեմբերի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11000126