Գլխավոր տեղեկություն
Համար
N 537
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.1996-11.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.1996
Ստորագրման ամսաթիվ
11.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ. N 53

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԱՐԵԿԱՆ ՀԱշՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱշՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐԱԳԻՐ» ՁԵՎ N 4-Ի ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հաստատել ՀՀ ֆինանսների նախարարության 1996 թ. դեկտեմբերի 9-ի «Տարեկան հաշվապահական հաշվետվության բացատրագիր» Ձև 4-ի լրացման N 17-5/74 հրահանգը:

 

քաղ. Երևան
N 537

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների նախարարության
11.12.1996 թ. N 537 հրամանով


Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐԱԳԻՐ» ՁԵՎ N 4-Ի ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը մշակված է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշման 2-րդ կետի և սահմանում է «Տարեկան հաշվապահական հաշվետվության բացատրագիր» Ձև N 4-ի լրացման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է ՀՀ օրենսդրության համաձայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների «Տարեկան հաշվապահական հաշվետվության բացատրագիր» Ձև N 4-ի (այսուհետև բացատրագիր) լրացման կարգը:

1.2. Ներկայացվող բացատրագրի առաջին էջում լրացվում է ձեռնարկության, կազմակերպության (այսուհետև կազմակերպություն) անվանումը, գործունեության տեսակի, տնտեսական կառավարման մարմնի և հարկ վճարողի հաշվառման համար ծածկագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության հասցեն և հեռախոսի համարը:

1.3. Սույն հրահանգին համապատասխան ներկայացվող բացատրագրում տվյալներն արտացոլվում են հազար դրամներով:

1.4. Այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հրապարակում են տարեկան հաշվապահական հաշվետվությունները, ներկայացնում են նաև սույն բացատրագրի լրացուցիչ գրավոր հավելված` հրահանգի 3.1-ից 3.12 կետերում պահանջվող տեղեկությունների համաձայն:

1.5. Բացատրագիրը և կից հավելվածը ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Եթե հաշվապահական հաշվառումը տարվում է պայմանագրային հիմունքներով` մասնագիտացված կազմակերպության կամ մասնագետների կողմից, ապա բացատրագիրը կամ հավելվածը ստորագրում են կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառումը վարող մասնագետը:

 

 

2. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐԱԳԻՐ (ՁԵՎ N 4)

 

2.1. Բացատրագրի N 1 «Հիմնական միջոցների շարժը» աղյուսակում արտացոլվում է կազմակերպության հիմնական միջոցների մնացորդը տարեսկզբին, տարվա ընթացքում մուտքագրումը, ելքագրումը և տարեվերջի մնացորդը: Հիմնական միջոցների այն տեսակները (տող 010-ից տող 080-ը ներառյալ), որոնց համար հաշվարկվում է մաշվածություն, աղյուսակում առանձին տողերով ցույց են տրվում նաև մնացորդային արժեքով սկզբնական արժեքով և մաշվածությամբ: Հիմնական միջոցների այն տեսակները (տող 090-ից տող 120), որոնց համար չի հաշվառվում մաշվածություն, աղյուսակում ցույց են տրվում սկզբնական արժեքով:

Ընդամենը հիմնական միջոցների մնացորդային արժեքը (տող 130) տողում ցույց է տրվում 010, 020, 030, 040, 050, 060, 070, 080, 090, 100, 110, 120 տողերի հանրագումարը:

Ընդամենը հիմնական միջոցների սկզբնական արժեք (տող 131) տողում ցույց է տրվում 011, 021, 031, 041, 051, 061, 071, 081, 090, 100, 110, 120 տողերի հանրագումարը:

Ընդամենը հիմնական միջոցների մաշվածություն (տող 132) տողում ցույց է տրվում 012, 022, 032, 042, 052, 062, 072, 082 տողերի հանրագումարը:

2.2. Բացատրագրի N 2 «Կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների շարժը» աղյուսակում արտացոլվում են կազմակերպության կապիտալ ներդրումների (տող 140) և տեղակայման ենթակա սարքավորումների (տող 150) մնացորդները տարեսկզբին և տարեվերջին, տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների գումարային մեծությունը: Առանձին տողերով (141, 142, 143) ցույց է տրվում կապիտալ ներդրումների շարժը ըստ ներդրման ուղղությունների:

2.3. Բացատրագրի N 3 «Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների շարժը» աղյուսակում արտացոլվում է կազմակերպության երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների մնացորդը տարեսկզբին և տարեվերջին, տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված վարձակալված հիմնական միջոցների գումարային մեծությունը: Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների մնացորդային արժեքի (տող 160), սկզբնական արժեքի (տող 161) և մաշվածության գումարի (տող 162) շարժը ցույց է տրվում առանձին տողերով:

2.4. Բացատրագրի N 4 «Ոչ նյութական ակտիվների շարժը» աղյուսակում արտացոլվում է կազմակերպության ոչ նյութական ակտիվների շարժը ըստ տեսակների (տող 170-ից տող 210-ը ներառյալ), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների (տող 220) մնացորդը տարեսկզբին և տարեվերջին, տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված ոչ նյութական ակտիվների գումարային մեծությունը:

Ընդամենը ոչ նյութական ակտիվների մնացորդային արժեք (տող 230) տողում ցույց է տրվում 170, 180, 190, 200, 210, 220 տողերի հանրագումարը:

Ընդամենը ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեք (տող 231) տողում ցույց է տրվում 171, 181, 191, 201, 211, 221, 221 տողերի հանրագումարը:

Ընդամենը ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա (տող 232) տողում ցույց է տրվում 172, 182, 192, 202, 212, 222 տողերի հանրագումարը:

2.5. Բացատրագրի N 5 «Ֆինանսական ներդրումներ» աղյուսակը բաղկացած է երկու` 5.1 «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» և 5.2 «Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ» աղյուսակներից, որոնցում արտացոլվում է ֆինանսական ներդրումների մնացորդները տարեսկզբին և տարեվերջին, տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված ֆինանսական ներդրումների գումարային մեծությունը:

5.1. «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» աղյուսակում արտացոլվում է մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող ֆինանսական ներդրումների շարժը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ և այն ֆինանսական ներդրումների շարժը, որոնց մարման ժամկետները հայտնի չէ (բաժնետոմսեր, բաժնեմասեր) հետևյալ հոդվածների գծով`

ա) բաժնետոմսեր

(տող 240)

բ) բաժնեմասեր

(տող 250)

գ) պարտատոմսեր

(տող 260)

դ) մուրհակներ

(տող 270)

ե) ավանդներ

(տող 280)

զ) այլ երկարաժամկետ ներդրումներ (ավանդային սերտիֆիկատներ, սեփականաշնորհման սերտիֆիկատներ, երկարաժամկետ փոխառություններ և այլն) (տող 290) 5.2. «Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ» աղյուսակում արտացոլվում է ինչպես մինչև մեկ տարի ժամկետով ներդրված ֆինանսական ներդրումների շարժը, այնպես էլ երկարաժամկետ ներդրումները այն գումարների չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին, հետևյալ հոդվածների գծով`

ա) պարտատոմսեր

(տող 310)

բ) մուրհակներ

(տող 320)

գ) ավանդներ

(տող 330)

դ) առևտրային արժեթղթեր

(տող 340)

ե) այլ կարճաժամկետ ներդրումներ (ավանդային սերտիֆիկատներ, կարճաժամկետ փոխառություններ և այլն) (տող 350):

2.6. Բացատրագրի N 6 «Որոշ ապրանքանյութական պաշարների շարժը» աղյուսակում արտացոլվում է կազմակերպության որոշ շրջանառու ակտիվների շարժը հաշվետու տարվա ընթացքում:

«Նյութեր» հոդվածում (տող 370) ցույց է տրվում կազմակերպության նյութական պաշարների մնացորդը տարեսկզբին, մուտքագրումը, ելքագրումը և մնացորդը տարեվերջին: Այս հոդվածը իր մեջ չի ներառում ձեռք բերված, բայց դեռևս դրանց դիմաց չվճարված նյութերի արժեքին բաժին ընկնող ավելացված արժեքի հարկի գումարը:

«Փոխարժեք և արագամաշ առարկաներ» հոդվածի շարժը ցույց է տրվում մնացորդային արժեքով (տող 380), սկզբնական արժեքով (տող 381) և մաշվածությամբ (տող 382):

«Պատրաստի արտադրանք» հոդվածում (տող 390) ցույց է տրվում կազմակերպության փաստացի արտադրական ինքնարժեքով արտացոլված պատրաստի արտադրանքի շարժը:

«Ապրանքներ» հոդվածի շարժը աղյուսակում արտացոլվում է գնման արժեքով (տող 400), առևտրային հավելագրով (տող 401) և վաճառքի գնով (տող 402):

2.7. Բացատրագրի N 7 «Դեբիտորական պարտքերի շարժը» աղյուսակում ցույց է տրվում կազմակերպության մեկ տարուց ավելի և մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող դեբիտորական պարտքերի շարժը` հաշվապահական հաշվառման N 62 «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» (տող 410, 420), N 61 «Հաշվարկներ տրված կանխավճարների գծով» (տող 430, 440), N 76 «Հաշվարկներ դեբիտորների հետ» (տող 450, 460) և 78 «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ» (տող 470, 480) հաշիվների գծով: Ընդ որում, կարճաժամկետ դեբիտորական պարտքերի մեջ ցույց են տրվում նաև երկարաժամկետ դեբիտորական պարտքերը` այն գումարների չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին:

«Այլ դեբիտորական պարտքեր» հոդվածում (տող 490) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման N 63, 65, 68, 69, 70, 71 և այլ հաշիվների շարժը հաշվետու տարում:

Առանձին տողերով ցույց է տրվում նաև կարճաժամկետ դեբիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական պարտքերի շարժը:

Ընդամենը երկարաժամկետ դեբիտորական պարտքեր (տող 500) տողում ցույց է տրվում 410, 430, 450, 470 տողերի հանրագումարը:

Ընդամենը կարճաժամկետ դեբիտորական պարտքեր (տող 510) տողում ցույց է տրվում 420, 440, 460, 480, 490 տողերի հանրագումարը:

Ընդամենը ժամկետանց դեբիտորական պարտքեր (տող 511) տողում ցույց է տրվում 421, 441, 461, 481, 491 տողերի հանրագումարը:

2.8. Բացատրագրի N 8 «Հաշվարկներ հիմնադիրների հետ կանոնադրական կապիտալի գծով» աղյուսակում արտացոլվում է ֆիզիկական անձանց (տող 520) և կազմակերպությունների (տող 530) տարեսկզբի պարտքը կանոնադիր կապիտալի գծով, պարտքի ավելացումը, պակասումը և պարտքի տարեվերջի մնացորդը:

2.9. Բացատրագրի N 9 «Սեփական կապիտալի հիմնական տարրերի շարժը» աղյուսակում արտացոլվում է հաշվետու տարում «Կանոնադրական կապիտալի» (տող 550), «Պահուստային կապիտալի» (տող 560), «Լրացուցիչ կապիտալի» (տող 570), «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի» (տող 580), «Նպատակային ֆինանսավորում և մուտքերի» (տող 590) և «Չբաշխված շահույթի» (տող 600) մնացորդները տարեսկզբին, մուտքագրումը (ավելացումը), ելքագրումը (պակասեցումը) և տարեվերջի մնացորդները:

2.10. Բացատրագրի N 10 «Փոխառու միջոցների շարժը» աղյուսակը բաղկացած է երկու` 10.1 «Երկարաժամկետ պարտավորությունների շարժը» և 10.2 «Կարճաժամկետ պարտավորությունների շարժը» աղյուսակներից, որոնցում արտացոլվում են փոխառու միջոցների մնացորդները տարեսկզբին, մուտքագրված ու ելքագրված գումարները և տարեվերջի մնացորդները:

10.1. «Երկարաժամկետ պարտավորությունների շարժը» աղյուսակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող երկարաժամկետ պարտավորությունների շարժը հետևյալ հոդվածների գծով`

ա) բանկերի երկարաժամկետ վարկեր (տող 610)

բ) երկարաժամկետ փոխառություններ (տող 620)

գ) վարձակալական պարտավորություններ (տող 630)

10.2. «Կարճաժամկետ պարտավորությունների շարժը» աղյուսակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտավորությունների շարժը հետևյալ հոդվածների գծով`

ա) բանկերի կարճաժամկետ վերկեր (տող 650)

բ) կարճաժամկետ փոխառություններ (տող 660)

գ) ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ (տող 670)

Առանձին տողերով ցույց է տրվում նաև ժամկետանց պարտավորությունների (տող 651, 661) և ժամկետանց ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսների (տող 671) շարժը, որոնք աղյուսակի հանրագումարին չեն մասնակցում:

2.11. Բացատրագրի N 11 «Կրեդիտորական պարտքերի շարժը» աղյուսակում ցույց է տրվում կազմակերպության մեկ տարուց ավելի և մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող կրեդիտորական պարտքերի շարժը` հաշվապահական հաշվառման` N 60 «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» (տող 690, 700), N 64 «Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով» (տող 710, 720), N 76 «Հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ» (տող 730, 740) և N 78 «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ» (տող 750, 760) հաշիվների գծով:

Ընդ որում, կարճաժմկետ կրեդիտորական պարտքերի մեջ ցույց են տրվում նաև երկարաժամկետ կրեդիտորական պարտքերը այն գումարների չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին:

«Այլ կրեդիտորական պարտքեր» հոդվածում (տող 770, 780) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման N 65, 67, 68, 69, 70, 71 և այլ հաշիվների շարժը հաշվետու տարում:

Առանձին տողերով ցույց է տվրում նաև կարճաժամկետ կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց կրեդիտորական պարտքերի շարժը:

Ընդամենը երկարաժամկետ կրեդիտորական պարտքեր (տող 790) տողում ցույց է տրվում 690, 710, 730, 750, 770 տողերի հանրագումարը:

Ընդամենը կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր (տող 800) տողում ցույց է տրվում 700, 720, 740, 760, 780 տողերի հանրագումարը:

Ընդամենը ժամկետանց կրեդիտորական պարտքեր (տող 801) տողում ցույց է տրվում 701, 721, 741, 761, 781 տողերի հանրագումարը:

2.12. «Հաշվարկներ հիմնադիրների հետ շահաբաժինների գծով» աղյուսակում արտացոլվում է ֆիզիկական անձանց (տող 810) և կազմակերպությունների (տող 820) տարեսկզբի պարտքը կրեդիտորական կապիտալի գծով, հաշվարկված և վճարված գումարների մեծությունը, ինչպես նաև պարտքի տարեվերջի մնացորդը` շահաբաժինների վճարման գծով:

2.13. Բացատրագրի N 13 «Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստի շարժը» աղյուսակում արտացոլվում է ըստ պահուստների տեսակների (տող 840-ից 870-ը ներառյալ) մնացորդները տարեսկզբին, մուտքագրված ու ելքագրված գումարները, ինչպես նաև տարեվերջի պահուստների մնացորդները:

 

3. ԲԱՑԱՏՐԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԱՂՅՈՒՍԱԿԻ

 

3.1. Հիմնական միջոցների շարժը
ա) մաշվածության (ամորտիզացիայի) հաշվարկման եղանակները
- դանդաղեցված
- սովորական
- արագացված
բ) հիմնական միջոցների այն տեսակները, որոնց համար հաշվարկվում է արագացված ամորտիզացիա
գ) արտադրական հզորությունների օգտագործման մակարդակը
դ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.2. Կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների շարժը
ա) լրացուցիչ տեղեկատվություն կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների վերաբերյալ

3.3. Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների շարժը
ա) երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների կազմը
բ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.4. Ոչ նյութական ակտիվների կազմը և շարժը
ա) «ֆիրմայի գնի» օգտագործման ժամկետները
բ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.5. Ֆինանսական ներդրումներ
ա) բաժնետոմսերն ըստ տեսակների
- հասարակ անվանական
- արտոնյալ անվանական
բ) բաժնետիրական ընկերությունների (այլ կազմակերպա-իրավական տեսակի ձեռնարկությունների և կազմակերպությունների) ցանկը, որտեղ տիրապետվում են 10% և ավելի բաժնետոմսերն ըստ տեսակների
գ) երկարաժամկետ պարտատոմսերն ըստ տեսակների
- նպատակային
- փոխարկելի
- վերադարձնելի
- փոխանակման կուրսով
- այլ երկարաժամկետ պարտատոմսեր
դ) երկարաժամկետ մուրհակներն ըստ տեսակների
- հասարակ
- փոխանցվող
ե) այլ երկարաժամկետ ներդրումներն ըստ տեսակների
- ավանդային սերտիֆիկատներ
- սեփականաշնորհման սերտիֆիկատներ
- երկարաժամկետ փոխառություններ
զ) կարճաժամկետ պարտատոմսերն ըստ տեսակների
- փոփոխական կուրսով
- այլ կարճաժամկետ պարտատոմսեր
է) կարճաժամկետ մուրհակներն ըստ տեսակների
- հասարակ
- փոխանցվող
ը) այլ կարճաժամկետ ներդրումներ
- ավանդային սերտիֆիկատներ
- կարճաժամկետ փոխառություններ
- առևտրային արժեթղթեր (ֆյուչերային, ֆորվարդային, օպցիոն պայմանագրեր և այլն)
թ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.6. Որոշ ապրանքանյութական պաշարների շարժը
ա) արտադրություն բաց թողնվող նյութական ռեսուրսների փաստացի ինքնարժեքի գնահատման մեթոդները`
- միջին ինքնարժեքով
- ըստ ժամանակի` առաջին գնման ինքնարժեքով (ՖԻՖՈ)
- ըստ ժամանակի` վերջին գնման ինքնարժեքով (ԼԻՖՈ)
բ) փոխարժեք և արագամաշ առարկաների մաշվածության հաշվարկման եղանակները
- շահագործման հանձնման ժամանակ 50 տոկոսի չափով և դուրս գրման պահին 50 տոկոսի չափով մաշվածքի հաշվարկման միջոցով
- շահագործման հանձնման ժամանակ 100 տոկոսի չափով մաշվածքի հաշվարկման միջոցով
գ) պատրաստի արտադրանքի հաշվառման եղանակները
- փաստացի արտադրական ինքնարժեքով
- նորմատիվային (պլանային) ինքնարժեքով
դ) ապրանքներն ըստ ձեռք բերման և արտահանման շուկաների
ե) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.7. Դեբիտորական պարտքերի շարժը
ա) դեբիտորական ժամկետանց պարտքերի գումարն ըստ ժամկետանց օրերի
- մինչև 180 օր
- 180-ից 270 օր
- 270-ից 365 օր և ավելի
բ) դեբիտորական պարտքերն ըստ աշխարհագրական հատվածների (սեգմենտների)
գ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.8. Հաշվարկներ հիմնադիրների հետ` կանոնադրական կապիտալի գծով
ա) կանոնադրական կապիտալին պարտքի ավելացման պատճառները
բ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.9. Սեփական կապիտալի շարժը
ա) կանոնադրական կապիտալի ավելացման դիմաց ներդրված ակտիվների տեսակները
բ) կանոնադրական կապիտալի պակասեցման պատճառները
գ) պահուստային կապիտալի և լրացուցիչ կապիտալի փոփոխության աղբյուրներն ու պատճառները
դ) նպատակային ֆինանսավորման մուտքերի աղբյուրները և ծախսման ուղղությունները
ե) չբաշխված շահույթի ծախսման ուղղությունները
զ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.10. Փոխառու միջոցների շարժը
ա) բանկերի երկարաժամկետ վարկերի և երկարաժամկետ փոխառությունների մարման ժամկետները տարեկան կտրվածքով (մինչև երկու տարի, երեք տարի և այլն)
բ) տեղեկություններ մինչև վեց ամիս, մեկ տարի, և մեկ տարուց ավելի ժամկետանց փոխառու միջոցների մասին
գ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.11. Կրեդիտորական պարտքերի շարժը
ա) ժամկետանց կրեդիտորական պարտքերն ըստ ժամկետանց օրերի

- մինչև 180 օր

- 180-ից 270 օր

- 270-ից 365 օր
բ) կրեդիտորական պարտքերն ըստ աշխարհագրական հատվածների (սեգմենտների)
գ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.12. Հաշվարկներ հիմնադիրների հետ` շահաբաժինների գծով
ա) հիմնադիրներին հասանելիք գումարների չվճարման պատճառները
բ) այլ լրացուցիչ տեղեկատվություն

3.12. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստի շարժը
ա) լրացուցիչ տեղեկատվություն պահուստի վերաբերյալ «Տարեկան հաշվապահական հաշվետվության բացատրագիր» Ձև N 4-ը կազմվում է 1996 թվականից:

Սույն հրահանգը ուժի մեջ է մտնում գրանցման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

__ ______________1996 թ.
N ______ ՀՐԱՄԱՆՈՎ

 

Ձև N 4
 

199   ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_14549

 

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐԺԸ

 

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

1. Շենքեր
- մնացորդային արժեք

010

       
- սկզբնական արժեք

011

       
-մաշվածություն

012

       
2. Կառուցվածքներ
- մնացորդային արժեք

020

       
- սկզբնական արժեք

021

       
-մաշվածություն

022

       
3. Հաղորդիչ սարքեր
- մնացորդային արժեք

030

       
- սկզբնական արժեք

031

       
4. մեքենաներ և սարքավորումներ
- մնացորդային արժեք

032

       
- սկզբնական արժեք

040

       
-մաշվածություն

041

       
5. տրանսպորտային միջոցներ
- մնացորդային արժեք

042

       
- սկզբնական արժեք

050

       
-մաշվածություն

051

       
6. Գործիքներ
- մնացորդային արժեք

052

       
- սկզբնական արժեք

060

       
-մաշվածություն

061

       
7. Արտադրական և տնտեսական գույք
- մնացորդային արժեք

062

       
- սկզբնական արժեք

070

       
-մաշվածություն

071

       
8. Այլ հիմնական միջոցներ
- մնացորդային արժեք

072

       
- սկզբնական արժեք

080

       
-մաշվածություն

081

       
9.Հող

082

       
10. Բանող և մթերատու անասուններ

090

       
11. Բազմամյա տնկարկներ

100

       
12. Գրադարանային ֆոնդ

110

       
ԸՆԴԱՄԵՆԸ

120

       

- մնացորդային արժեք

130

       

- սկզբնական արժեք

131

       

- մաշվածություն

132

       

2. ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԺԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1. Կապիտալ ներդրումներ-ընդամենը

140

       
այդ թվում - շինարարության գծով

141

       
-հիմնական միջոցների ձեռք բերման գծով

142

       
- ոչ նյութական ակտիվների ձեռք բերման գծով

143

       
2. Տեղակայման ենթակա սարքավորումներ

150

       

3. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐԺԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ
- մնացորդային արժեք

160

       
- սկզբնական արժեք

161

       
- մաշվածություն

162

       

4. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՇԱՐԺԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

1. «Ֆիրմայի գինը»
- մնացորդային արժեք

 

        
- սկզբնական արժեք

170

       
-ամորտիզացիա

171

       
2. Հաշվողական ծրագրերի
օգտագործման իրավունք
- մնացորդային արժեք

172

       
- սկզբնական արժեք

180

       
-ամորտիզացիա

181

       
3. Արտոնագրեր (լիցենզիաներ)
- մնացորդային արժեք

182

       
- սկզբնական արժեք

190

       
-ամորտիզացիա

191

       
4. Կազմակերպչական ծախսեր
- մնացորդային արժեք

192

       
- սկզբնական արժեք

200

       
-ամորտիզացիա

201

       
5. Հողերի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք
- մնացորդային արժեք

202

       
- սկզբնական արժեք

210

       
-ամորտիզացիա

211

       
6. Այլ ոչ նյութական ակտիվներ
- մնացորդային արժեք

212

       
- սկզբնական արժեք

220

       
-ամորտիզացիա

221

       
ԸՆԴԱՄԵՆԸ

222

       

- մնացորդային արժեք

230

       

- սկզբնական արժեք

231

       

-ամորտիզացիա

232

        

5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

5.1 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

1. Բաժնետոմսեր

240

       
2. Բաժնեմասեր (փայեր)

250

       
3. Պարտատոմսեր

260

       
4. Մուրհակներ

270

       
5. Ավանդներ

280

       
6. Այլ երկարաժամկետ ներդրումներ

290

       
ԸՆԴԱՄԵՆԸ

300

       

5.2 ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

1. Պարտատոմսեր

310

       
2. Մուրհակներ

320

       
3. Ավանդներ

330

       
4. Առևտրային արժեթղթեր

340

       
5. Այլ կարճաժամկետ ներդրումներ

350

       
ԸՆԴԱՄԵՆԸ

360

       


6. ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

1. Նյութեր

370

       
2. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ
- մնացորդային արժեք

380

       
- սկզբնական արժեք

381

       
-- մաշվածություն

382

       
3. պատրաստի արտադրանք

390

       
4. Ապրանքներ
- գնման արժեք

400

       
- առևտրային հավելագին

401

       
- վաճառքի գնով

402

       


7. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՇԱՐԺԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

 4

5

 6

ա) հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ
- երկարաժամկետ

410

       
- կարճաժամկետ

420

       
- այդ թվում ժամկետանց

421

       
բ) հաշվարկներ տրված կանխավճարների գծով
- երկարաժամկետ

430

       
- կարճաժամկետ

440

       
- այդ թվում ժամկետանց

441

       
գ) հաշվարկներ տարբեր դեբիտորների հետ
- երկարաժամկետ

450

       
- կարճաժամկետ

460

       
- այդ թվում ժամկետանց

461

       
դ) հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ
-երկարաժամկետ

470

       
-կարճաժամկետ

480

       
- այդ թվում ժամկետանց

481

       
ե) այլ դեբիտորական պարտքեր

490

       
- այդ թվում ժամկետանց

491

       
Ընդամենը

 

       

- երկարաժամկետ

500

       

- կարճաժամկետ

510

       

- ժամկետանց

511

       

8. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԳԾՈՎ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

ա) ֆիզիկական անձանց հետ

520

       
բ) կազմակերպությունների հետ

530

       

Ընդամենը

540

       

9. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՇԱՐԺԸ

ՀՈԴՎԱԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

1. Կանոնադրական կապիտալ

550

       
2. Պահուստային կապիտալ

560

       
3. Լրացուցիչ կապիտալ

570

       
4. Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ

580

       
5. Նպատակային ֆինանսավորման և մուտքերի

590

       
6. Չբաշխված շահույթ

600

       

10. ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐԺԸ

10.1 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԺԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

1. Բանկերի երկարաժամկետ վարկեր

610

       
2. Երկարաժամկետ փոխառություններ

620

       
3. Վարձակալական պարտավորություններ

630

       

Ընդամենը

640

     

10.2 ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԺԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

1. բանկերի կարճաժամկետ վարկեր

650

       
- այդ թվում ժամկետանց*

651

       
2. Կարճաժամկետ փոխառություններ

660

       
- այդ թվում ժամկետանց*

661

       

3. Ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ

670

       

- այդ թվում ժամկետանց ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ*

671

       

Ընդամենը

680

       

11. ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՇԱՐԺԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

 4

5

 6

ա) հաշվարկներ մատակարարողների և կապալառուների հետ
- երկարաժամկետ

690

       
- կարճաժամկետ

700

       
- այդ թվում ժամկետանց

701

       
բ) հաշվարկներ ստացված կանխավճարների գծով
- երկարաժամկետ

710

       
- կարճաժամկետ

720

       
- այդ թվում ժամկետանց

721

       
գ) հաշվարկներ տարբեր կրեդիտորներ հետ
- երկարաժամկետ

730

       
- կարճաժամկետ

740

       
- այդ թվում ժամկետանց

741

       
դ) հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ
- երկարաժամկետ

750

       
- կարճաժամկետ

760

       
- այդ թվում ժամկետանց

761

       

ե) այլ կրեդիտորական պարտքեր
- երկարաժամկետ

770

       

- կարճաժամկետ

780

       
- այդ թվում ժամկետանց

781

       
Ընդամենը

 

       

- երկարաժամկետ

790

       

- կարճաժամկետ

800

       

- ժամկետանց

801

       

12. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ` ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

ա) ֆիզիկական անձանց հետ

810

       
բ) կազմակերպությունների հետ

820

       

Ընդամենը

830

       

13. ԳԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՇԱՐԺԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏՈՂ

ՏԱՐԵՍԿԶԲԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

ՄՈՒՏ-
ՔԱԳՐՎԵԼ Է

ԵԼՔԱ-
ԳՐՎԵԼ Է

ՏԱՐԵՎԵՐՋԻ
ՄՆԱՑՈՐԴԸ

1

2

3

4

5

6

1. Աշխատողների արձակուրդների գալիք վճարման համար

840

       
2. Հիմնական միջոցների վերանորագման ծախսերի համար

850

       
3. Արտադրության սեզոնային բնույթի հետ կապված նախապատրաստական աշխատանքների կատարման համար

80

       
4. Վարձույթով տրվող առարկաների վերանորոգման գալիք ծախսերի համար

870

       

Ընդամենը

880

       

*Տվյալ տողերի գումարները աղյուսակի հանրագումարի մեջ չեն մտնում


Կ.Տ.

ՂԵԿԱՎԱՐ

____________________

(անուն, ազգանուն)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

____________________

(անուն, ազգանուն)

ՀԱՆՁՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ____________

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ___________
ՀԱՆՁՆԵՑ_____________________ ԸՆԴՈՒՆԵՑ____________________

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 20.12.1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 20960086