«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 1999թ.
Պետական գրանցման թիվ 110990112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հունիսի 1999 թվականի |
թիվ 241-Մ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999Թ. ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 182-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1999թ. մայիսի 28-ի թիվ 182-Մ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1999թ. ընդունելության կանոններում կատարել հետևյալ լրացումը.
1. Ընդունելության կանոնների 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող նոր պարբերությամբ.
Միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության մրցումների (օլիմպիադաների) և ոչ հեռակա միջազգային մրցումների (օլիմպիադաների) հաղթողները համապատասխան մասնագիտությունների գծով կարող են բուհ ընդունվել առանց քննությունների, հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` պետական պատվերի համակարգին հատկացված տեղերի հաշվին:
2. Ընդունելության կանոններում կատարված սույն լրացումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|