Գլխավոր տեղեկություն
Համար
N 504-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2003-27.03.2008)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.03/25(143) Հոդ.406
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.06.2003
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2008

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

23 հոկտեմբերի 2003 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունիսի 2003 թ.
Երևան

 

N 504-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 73 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 881-Ն հրամանի դրույթները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված օրինակելի ձև Հ-3-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) «N 2223000 Բ. 2. 3. Այլ աղբյուրներից» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «N 2230000 Գ. Հատկացումներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից»,

բ) «N 2000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000+տող 2200000)» տողը շարադրել նոր խմբագրությամբ` «N 2000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000+տող 2200000+տող 2230000)»,

գ) «N 1155110 5.5.1.1. Վառելիքի և ջեռուցման ծախսեր» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ` «N 1155120 5.5.1.2. էլեկտրաէներգիայի ծախսեր 3550»,

դ) «N 1215200 1.5.2. Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ «N 1215300 1.5.3. տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր 6650»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված օրինակելի ձև Հ-3-ի լրացման պահանջներում լրացնել նոր 7-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

««7. N 2230000 Գ. Հատկացումներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից» տողը լրացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում»:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված օրինակելի ձև Հ-5-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) «N 1132110 -պետական առևտրային հատվածին 1000» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-պետական առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1000'»,

բ) «N 1132120 -պետական ոչ առևտրային հատվածին 1010» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-պետական ոչ առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1010'»,

գ) «N 1132130 -ոչ պետական առևտրային հատվածին 1020» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-ոչ պետական առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1020'»,

դ) «N 1132140 -ոչ պետական ոչ առևտրային հատվածին 1030» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-ոչ պետական ոչ առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1030'»,

ե) «N 1132220 -պետական առևտրային հատվածին 1100» տողը շարադրել նոր խմբագրությամբ` N «1132210 -պետական առևտրային հատվածին 1100» և դրանից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-պետական առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1100'»,

զ) «N 1132230 -պետական ոչ առևտրային հատվածին 1110» տողը շարադրել նոր խմբագրությամբ` «N 1132220 -պետական ոչ առևտրային հատվածին 1110» և դրանից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-պետական ոչ առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1110'»,

է) «N 1132230 -ոչ պետական առևտրային հատվածին 1120» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-ոչ պետական առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1120'»,

ը) «N 1132240 -ոչ պետական ոչ առևտրային հատվածին 1130» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-ոչ պետական ոչ առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1130'»:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված օրինակելի ձև Հ-8-ում կատարել հետևյալ փոփոխությունը.

«230 և 231 (140, 143) ենթահաշիվներով բյուջեից ֆինանսավորման գումարների շարժի մասին» տեղեկանքի վերջին տողի «Տարեսկզբի մնացորդը հաշվետու ժամանակահատվածում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Տարեվերջի մնացորդը հաշվետու ժամանակահատվածի վերջում» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի N 73 հրամանի անվանումից և 2-րդ պարբերությունից հանել «և բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի կատարման մասին հաշվետվության ձևը» բառերը:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան