Գլխավոր տեղեկություն
Համար
N 68
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.08.03/23(341) Հոդ.151
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2001
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

21 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 68

Հ Ր Ա Մ Ա Ն

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԿԼԻՄԱՅԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԻ ԱՌՆՈՂ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` վարկային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացվող օբյեկտների շինարարության (վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, հիմնանորոգման) նախահաշվային արժեքի որոշման ընթացքում կառույցների ամփոփ նախահաշիվներում շին. մոնտաժային աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցության հետևանքով կատարվող ծախսերի չափի որոշման նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել և 2002թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել «Շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող նախահաշվային նորմերը»:

2. 2002թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել ՍՆԻՊ IV-7-84 «Ձմեռային ժամանակահատվածում շին. մոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ լրացուցիչ ծախսերի որոշման կանոններ»:

3. «ՀՀ քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենին (Ա. Առուստամյան)` տալ լրատվության շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և համաձայն նրանց պահանջարկի սահմանված կարգով ապահովել «Շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող նախահաշվային նորմեր»-ի հրատարակումը և տարածումը:

 

Նախարար

Դ. Լոքյան

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Վ Ա Յ Ի Ն  Ն Ո Ր Մ Ե Ր

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԻ ԱՌՆՈՂ

 

1. Կիրառման ոլորտը

 

1.1. Սույն նորմերը մշակված են համաձայն ՀՀ Կառավարության 1999թ. մայիսի 26-ի թիվ 351 «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» որոշման:

1.2. Սույն նախահաշվային նորմերը կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում` քաղաքաշինության բնագավառում, պետական բյուջեի (այդ թվում` վարկային) միջոցների հաշվին, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացվող օբյեկտների շինարարության (վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, հիմնանորոգման) նախահաշվային արժեքի որոշման ընթացքում կառույցների ամփոփ նախահաշիվներում շին.մոնտաժային աշխատանքների վրա կլիմայական պայմանների (օդի ջերմաստիճանը 40 ցածր, քամու արագությունը 10մ/վ բարձր) ազդեցության հետևանքով կատարվող ծախսերի չափի որոշման համար:

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1. Սույն նախահաշվային նորմերը հանդիսանում են միջին տարեկան և կիրառվում են շինարարության նախահաշվային արժեքի որոշման համար` անկախ տարվա փաստացի ժամանակից, որի ընթացքում իրականացվում է շինարարությունը:

2.2. Սույն նախահաշվային նորմերը հաշվի են առնում բոլոր լրացուցիչ ծախսերը կախված աշխատանքի իրականացման բարդությունից` բանվորների աշխատավարձի լրավճարից, շինարարական մեքենաների և մեխանիզմների շահագործման լրացուցիչ ծախսերից, շինարարության իրականացման ժամանակաշրջանից կախված մի շարք շինանյութերի և իրերի լրացուցիչ ծախսերից:

Նորմերով հաշվի են առնված կառուցման և քանդման աշխատանքների պրոցեսում գրունտների պաշտպանությունը սառեցումից, անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում երկաթբետոնե և բետոնե կոնստրուկցիաների պահպանումը, հատուկ հավելանյութերի կիրառումը շաղախն ու բետոններին և այլն:

2.3. Սույն նախահաշվային նորմերով հաշվի չեն առնված`

ա) սահմանված ջեռուցման ժամանակաշրջանից դուրս կոնստրուկցիաների կամ մշակվող մակերևույթների բարձր խոնավությունը վերացնելու համար ժամանակավոր ջեռուցման ապահովման ծախսերը հարդարման և այլ հատուկ աշխատանքների կատարման ընթացքում, եթե դա պահանջվում է տեխնիկական պայմաններով,

բ) ձյան դեմ պայքարի (տարերային երևույթների հետ կապված ձնակույտերի վերացում) համար պահանջվող ծախսերը:

2.4. Նախահաշվային նորմերը դիֆերենցված են ըստ ջերմաստիճանային գոտիների` կախված բնակլիմայական պայմաններից և ձմռան տևողությունից:

2.5. Նախահաշվային նորմերն արտահայտված են շին.մոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` տոկոսներով և կիրառվում են կախված նախագծի (բանվորական նախագիծ) անվանմամբ սահմանված շինարարության տեսակից:

2.6. Շենքերի և կառուցվածքների վերակառուցման, արդիականացման, այդ թվում կազմակերպությունների տարածքում երկրորդ և հաջորդական հերթերով նոր արտադրամասերի կառուցման համար ամփոփ նախահաշվային հաշվարկներում կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող միջոցների չափը որոշվում է սույն նորմերով` կիրառելով - 0.8 գործակից:

Շենքերի և կառուցվածքների հիմնանորոգման արժեքի նախահաշվային հաշվարկներում կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող միջոցների չափը որոշվում է սույն նորմերով` կիրառելով - 0.5 գործակից:

 

ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԻ ԱՌՆՈՂ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ

 

 հ/հ

Անվանումը

Նորմերը %-ով ըստ ջերմաստիճանային
գոտիների

 I

 II

 III

1

2

4

 5

I. Արդյունաբերական շինարարություն

1. Գունավոր և սև մետալուրգիական արդյունաբերություն (բացի հանքահանութային)

0,5

0,8

1,0

2.

Մեքենաշինական արդյունաբերություն

0,7

1,0

1,4

3. Հանքահանութային արդյունաբերություն

0,6

0,9

1,2

4.

Նավթավերամշակման և գազի արդյունաբերություն

0,8

1,2

 1,6

5. Քիմիական արդյունաբերություն

1,0

1,5

2,0

6. Փայտամթերման և փայտամշակման արդյունաբերություն

0,8

1,2

1,6

7. Շինանյութերի և շինինդուստրիայի արդյունաբերություն

0,9

 1,3

1,8

8. Թեթև արդյունաբերություն

0,9

1,3

1,8

Սննդարդյունաբերություն և բժշկարդյունաբերություն

0,8

1,2

1,6

II. Էներգետիկ շինարարություն
9. Ջերմային էլեկտրակայաններ 0,7 1,0 1,4
10. Ատոմային էլեկտրակայաններ 1,0 1,5 2,0
11. Արդյունաբերա-ջեռուցման ՋԷԿ 0,8 1,2 1,6
12. Ինքնուրույն կաթսայատներ 0,7 1,0 1,4
13. Էլեկտրահաղորդման օդային գծեր 0,3 0,5 0,6
14. Տրանսֆորմատորային ենթակայաններ 35 կՎ և ավել հզորությամբ 0,5 0,7 1,0
15. Տրանսֆորմատորային ենթակայաններ մինչև 35 կՎ հզորությամբ և այլ էներգետիկ շինարարության օբյեկտներ  0,7 1,0 1,4
III. Տրանսպորտային շինարարություն
16. Նոր երկաթուղիներ, առանց թունելների, կամուրջների և ուղեկամուրջների 50 մ և ավել երկարությամբ  0,8  1,2 1,6
17. Երկաթուղային հանգույցների, կայանների զարգացում (տարածում), երկաթուղային ճանապարհների վերակառուցում և էլեկտրաֆիկացում  0,7 1,0 1,4
18. Ավտոմոբիլային ճանապարհներ, առանց թունելների, կամուրջների և ուղեկամուրջների 50 մ և ավել երկարությամբ  0,7 1,0 1,4
19. Մետրոպոլիտեններ 0,5 - -
20. Երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջներ, ինչպես նաև ուղեկամուրջներ 50 մ և ավել երկարությամբ 1,5 2,3 3,0
21. Երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջներ և ուղեկամուրջներ մինչև 50 մ երկարությամբ 1,0  1,5 2,0
22.  Օդանավակայաններ 1,0 1,5 2,0
23. Հավաքիչ (կոլեկտորային) թունելներ  0,8  1,2 1,6
IV. Բնակարանային-քաղաքացիական շինարարություն
24. Առանձին-կանգնած շենքեր և կառուցվածքներ 0,6 0,9 1,2
25. Շենքեր և կառուցվածքներ բարեկարգմամբ և ինժեներահաղորդակցման ուղիներով 0,8 1,2 1,6
26. Քաղաքի և համայնքների սահմաններում ինժեներահաղորդակցման ուղիներ (ջրատարներ, կոյուղային հավաքիչներ, ջերմակայաններ, գազատարներ) 0,7  1,0 1,4
27. Էլեկտրատրանսպորտի գծեր 0,8 1,2 1,6
V. Այլ տեսակի շինարարություն
28. Հացահատիկի ընդունման, պահպանման և վերամշակման շենքեր և կառուցվածքներ 1,6 2,4 3,2
29. Պաշտպանության նախարարության օբյեկտների շինարարություն 1,0 1,5 2,0
30. Կապի ցանցեր և կառուցվածքներ
ա) գծային կառուցվածքներ
բ) հրապարակային կառուցվածքներ
0,5
0,4
0,8
0,7
0,6
1,2
1,0
0,8
1,6
31. Գյուղատնտեսության շինարարություն, ներառնելով բնակարանային - քաղաքացիական օբյեկտների շինարարությունը գյուղական բնակավայրերում 1,0 1,5  2,0
32. Ջրային տնտեսության շինարարություն, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, մելիորատիվ և ձկնարդյունաբերության կառուցվածքներ 1,1 1,6 2,2
33.  Մայրուղային հաղորդակցման ուղիներ քաղաքից և համայնքներից դուրս
ա) գծային կառուցվածքներ
բ) հրապարակային կառուցվածքներ
1,0
1.2
1,5
1.8
 2,0 
2.4
34.

Նորմերում չնշված այլ ճյուղերի արդյունաբերության կազմակերպություններ
ա) մինչև 5,0 մլրդ. դրամ արժեքով
բ) 5,0 մլրդ-ից ավել արժեքով

0,8
1,0
1,2
1,5
1,6
2,0

 

Հավելված 1.

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԸՍՏ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ

 

Գոտիների համարը Կլիմայական շրջանը
I Տաք`
Ալավերդի, Աշտարակ, Արարատ, Արմավիր, Արտաշատ, Երևան, Իջևան, Կապան, Մեղրի և այլն
II Չափավոր`
Գորիս, Դիլիջան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր և այլն:
III Ցուրտ`
Ապարան, Գյումրի, Կամո, Հրազդան, Մարտունի, Սիսիան, Սևան և այլն:

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
11 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11701162