117.0168.25.11.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
25.11.1998 թ. |
N 168 |
«ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ Կառավարության 30.10.96 թ. թիվ 346 «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման և անձնագրավորման մասին» որոշման 4-րդ կետի
Հրամայում եմ`
1. Հաստատել նախարարության գիտատեխնիկական վարչության կողմից վերանայված և լրացված «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի հետազոտման մասին մեթոդական ցուցումները»:
2. «Մեթոդական ցուցումները» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն «Մեթոդական ցուցումները ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած համարել «Մեթոդական ցուցումներ շենքերի և կառուցվածքների հետազննության վերաբերյալ» Երևան 1985 թ. և «Հայաստանի Հանրապետության տարածքի, գոյություն ունեցող կառուցապատման, կառուցվածքների վկայագրավորման մեթոդիկա» Երևան 1991 թ. փաստաթղթերը:
Նախարար |
Ֆ. Փիրումյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆ-1996
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն մեթոդական ցուցումները նախատեսված են օգտագործելու բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի և բնակելի շենքերի շահագործման պիտանիության գնահատման համար:
1.2. Մեթոդական ցուցումներում բերված են քարե, կարկասային և խոշորապանելային շենքերի հետազննության մեթոդիկան, նրանց ֆիզիկական մաշվածության, ինչպես նաև բնակության համար պիտանիության գնահատման կանոնները, դրույթ բնակելի և հասարակական շենքերի վնասվածության աստիճանի որոշման վերաբերյալ, շենքերի և կառուցվածքների անձնագրավորման մեթոդիկան:
1.3. Շենքերի հետազոտմանը նախորդում է գոյություն ունեցող նախագծատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրությունը: Նախագծային փաստաթղթերի բացակայության կամ ոչ լրիվության դեպքում կատարում են անհրաժեշտ չափագրումային գծագրեր և էսքիզներ:
1.4. Կիրառում են շենքերի հետազոտման երկու ձևեր.
- դիտողական,
- դիտողագործիքային:
1.5. Շենքերի դիտողական հետազոտման ժամանակ ի հայտ են բերվում և նշվում են երևացող թերությունները, դեֆորմացիաները, կոնստրուկցիաների տարրերի չափերի, ձևի ու դիրքի շեղումները, ճաքերի առկայությունն ու տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև մեխանիկական, կոռոզիոն, կենսաբանական, այրվածքային և այլ տիպի վնասվածքները: Հատուկ ուշադրություն պետք է ցուցաբերել կրող կոնստրուկցիաների` հիմքերի, պատերի, կարկասի, ծածկերի աստիճանների հետազոտմանը: Խորհուրդ է տրվում միաժամանակ նշել գոյություն ունեցող վնասվածքների դեֆորմացիաների և թերությունների հնարավոր պատճառները: Անհրաժեշտության դեպքում ցուցումներ են տրվում կոնստրուկցիաների բացման, ինչպես նաև վթարային վիճակում գտնվող կոնստրուկցիաների ժամանակավոր ամրակապման և վտանգավոր տեղամասերի ցանկապատման վերաբերյալ:
1.6. Շենքերի դիտողագործիքային հետազոտման ժամանակ, բացի 1.5 կետում նշված աշխատանքներից, կատարվում են նաև.
- նստվածքների, ճկվածքների, ուղղաձիգից շեղումների, հենարանային հարթակների տեղափոխությունների և այլ չափումներ,
- ճաքերի բացվածքի լայնության չափումներ,
- կոնստրուկցիաների բետոնի ամրության որոշում,
- բետոնի, ամրանների և մետաղե կոնստրուկցիաների կոռոզիոն վնասվածության, ինչպես նաև փայտե կոնստրուկցիաների կենսաբանական վնասվածության գնահատում:
Ծանոթություն. կոնստրուկցիաների նյութերի ամրության և այլ բնութագրերի որոշման ժամանակ առավելությունը պետք է տալ հսկողության չքայքայող մեթոդներին (մասնավորապես բետոնի ամրության հսկողությունը կատարել մեխանիկական գործողության սարքերով):
1.7. Ամբողջ շենքի և նրա կոնստրուկցիաների վիճակի մասին լրացուցիչ տվյալներ ստանալու անհրաժեշտության դեպքում կատարում են համապատասխան լաբորատոր հետազոտություններ և փորձարկումներ, ինչպես նաև ստուգիչ հաշվարկներ:
1.8. Շենքերի հետազննության ժամանակ անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել ներքին ջրատար ցանցի վիճակը (ջրմուղ, կոյուղի, ջեռուցում), ինչպես նաև սալվածքի մթնոլորտային տեղումների հեռացման այլ միջոցառումների առկայությունն ու վիճակը:
1.9. Անհրաժեշտության դեպքում, հատուկ մեթոդիկայի օգնությամբ, որոշվում են նաև օդաթափանցելիությունը, ջերմահաղորդականությունը, օդի խոնավությունը և օդափոխությունը սենյակներում, միջնորմների և ծածկերի ձայնամեկուսիչ հատկությունները և այլն:
1.10. Շենքի տեխնիկական վիճակի գնահատականը (վնասվածության աստիճանը) տրվում է դիտողական և դիտողագործիքային հետազննության արդյունքների հիման վրա` կախված կոնստրուկցիաների գումարային ֆիզիկական մաշվածության աստիճանից: Կոնստրուկցիաների ֆիզիկական մաշվածության հատկանիշները և դրանց համապատասխանող ֆիզիկական մաշվածության աստիճանները բերված են աղյուսակ 2-ում:
Ծանոթություն. երկրաշարժի հետևանքով վնասված շենքերի տեխնիկական վիճակի գնահատականը (վնասվածության աստիճանը) տրվում է համաձայն Հայաստանի Հանրապետության ՀՀՇՆ 11-2.02-94 շինարարական նորմերի:
1.11. Շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է լիցենզավորված կազմակերպությունների (իրավաբանական անձ) և առանձին մասնագետների (ֆիզիկական անձ) կողմից:
1.12. Բնակելի շենքերի և առանձին սենյակների շահագործման պիտանիության (բնակության համար պիտանիության) գնահատականը տրվում է հաշվի առնելով շենքի տեխնիկական վիճակը (վնասվածության աստիճանները - տես ծանոթ. 1.10 կետի համար) և բնակարանների հատակագծման, ինժեներական սարքավորումների, կառուցապատման խտության և բնակելի թաղամասերի բարեկարգման համապատասխանությունը ժամանակակից պահանջներին և նորմերին:
Հիմնական ծավալատարածական թերությունները (հատկանիշները), որոնցով որոշվում է շենքի ոչ պիտանիությունը մշտական բնակության համար, բերված հավելված 3-ում:
1.13. Գոյություն ունեն բնակության համար ոչ պիտանի երկու տիպի բնակարաններ.
առաջինը- այն բնակարաններն են, որոնք ոչ պիտանի են և չեն կարող բարելավվել, ունեն այնպիսի թերություններ, որոնք տեխնիկապես հնարավոր չէ վերացնել կամ այն նպատակահարմար չէ տնտեսական տեսակետից: Բացառություն են կազմում ճարտարապետական, պատմամշակութային հուշարձանները.
երկրորդը-այն բնակարաններն են, որոնք չեն համապատասխանում գործող սանիտարահիգիենիկ և ճարտարապետաշինարարական նորմերի պահանջներին, բայց կարող են օգտագործվել կապիտալ նորոգումից կամ ձևափոխումից հետո, որոնց կատարման նպատակահարմարությունը հաստատվում է համապատասխան տնտեսական հաշվարկներով:
1.14. Շենքի հետազննման արդյունքները, որոնք պարունակում են նրա տեխնիկական վիճակի և բնակության պիտանիության գնահատականները, ներկայացվում են որոշակի ձևի եզրակացության տեսքով (հավելված 5):
1.15. Շենքերի պլանային հետազննությունը և նրանց տեխնիկական վիճակի գնահատումը պետք է կատարվի ոչ ուշ քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ:
1.16. Շենքերի արտապլանային հետազննությունը կատարվում է.
- շենքի ֆունկցիոնալ նշանակության փոփոխության դեպքում,
- շահագործման պայմանների փոփոխության դեպքում (մասնավորապես ազդող բեռների մեծացման դեպքում),
- շենքերի կոնստրուկցիաներում վնասվածքների առկայության դեպքում, որոնք առաջացել են երկրաշարժի, սողանքների, փոթորիկների, հրդեհների, հիմնատակի գրունտների անհավասարաչափ նստվածքների և այլնի ազդեցությունից:
1.17. Շենքերի պլանային և արտապլանային հետազննությունները պետք է կատարվեն ոչ ուշ քան 1 ամսվա ընթացքում, պլանային հետազննության ժամկետի ավարտումից հետո կամ այն հանգամանքների առաջացումից հետո, որոնք նշված են 1.16 կետում:
2. ՀԻՄՆԱՏԱԿԵՐ ԵՎ ՀԻՄՔԵՐ
2.1. Շենքերի կոնստրուկցիաների դեֆորմացիաներն ու վնասվածքները կարող են առաջանալ հիմքերի և հիմնատակի գրունտների կրողունակության կորստի պատճառով, որը հիմնականում տեղի է ունենում,
- երկրաբանա-հետախուզական, նախագծային և շինարարա-մոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ թույլատրված թերությունների և սխալների հետևանքով,
- շենքի տարածքի հիդրոերկրաբանական և սեյսմիկ պայմանների փոփոխության հետևանքով, որը տեղի է ունեցել երկրաբանա-հետախուզական աշխատանքների կատարումից հետո,
- շենքերի և նրանց ջրային հաղորդակցման ուղիների սխալ շահագործման հետևանքով:
2.2. Շենքերի դիտողական հետազննության ժամանակ անհրաժեշտ է ի հայտ բերել.
շենքի առանձին մասերի տեսանելի նստվածքները, հիմքերի անջատումը գրունտից, հորիզոնական և թեք ճաքերի բացվածքները շենքի պատերում, շենքի առաջին հարկերի հատակների և ցոկոլային մասերի խոնավացումը, առաջին հարկերի հատակների և նրանց վրա հենված կոնստրուկցիաների նստվածքները, ջրատար և կոյուղու համակարգերից ջրհոսությունը ընդհատակում, շենքի ընդունող կոլեկտորների և կոյուղու ելքերի ամբողջականությունը, գետնի մակերևույթի վիճակը շենքի տեղադրման թեք տեղամասերի վրա, հիմքերի վերափոխման և վերակառուցման դեպքերը, շենքի ընդհատակում գրունտային ընդփորումը:
2.3. Եթե դեֆորմացիաները տեղի են ունեցել հիմնատակի գրունտների նստվածքի հետևանքով, ապա պետք է փորվեն ստուգիչ հետախուզահորեր, ստուգելու հիմնատակի գրունտների համապատասխանությունը նախագծայինին, քանդվեն և բացվեն հիմքերը, ճշտելու նրանց երկրաչափական չափերը, որակը և վիճակը:
2.4. Ցցահիմքերի անհավասարաչափ նստվածքներից առաջացած դեֆորմացիաների դեպքում, պետք է փորվեն և բացվեն ռոստվերկները և ցցերի վերին մասերը, 0,5 + 1 մ բարձրությամբ:
Ցցերի քայքայում հայտնաբերելիս, փորված հորերի օգնությամբ պետք է հետազննվեն այն բոլոր ցցերը, որոնց գոտում առաջացել են շենքերի նստվածքներ և վնասվածքներ:
2.5. Լանջի սողանքի հետևանքով առաջացած դեֆորմացիաների դեպքում պետք է հետազննվեն հետևյալ բնորոշ պարամետրերը` - սողանքի չափերը, շենքերի և կառուցվածքների վրա նրա ազդեցության աստիճանը:
2.6. Եթե դեֆորմացիաների և վնասվածքների ենթարկվել են միայն առաջին հարկի հատակները և նրանց վրա հենվող միջնորմները, ապա հետախուզահորերի օգնությամբ պետք է հայտնաբերվեն հատակների տակի հիմնատակի գրունտների տիպերը, նրանց հզորությունը և վիճակը:
2.7. Ինչպես ամբողջ շենքի, այնպես էլ նրա առանձին մասերի թեքությունների և նստվածքների մեծությունները, ինչպես նաև նրանց աճման դինամիկան և ժամանակի ընթացքում դեֆորմացման բնույթը որոշում են գեոդեզիական չափումների օգնությամբ:
2.8. Հիմնատակի գրունտների նստվածքայնության, ուռչողականության կամ ենթաողողումային կայունության աստիճանը որոշելու նպատակով լաբորատոր փորձարկումների համար նմուշները վերցվում են նրանց բնական տեղադիրքից, անմիջապես հիմնատակից, շենքի բնորոշ դեֆորմացվող տեղամասերում փորված հետախուզահորերից:
2.9. Գրունտների փորձարկումները ըստ նստվածքայնության և ուռչողականության, ինչպես նաև ենթաողողումային նստվածքայնության պետք է կատարվեն համապատասխան գործող նորմատիվ-հրահանգչական փաստաթղթերի:
2.10. Դեֆորմացվող շենքի հիմնատակի սեղմվող շերտի ընդհանուր երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմանները հայտնաբերելու նպատակով նրա բնորոշ գոտիներում, հիմքի անմիջական մոտիկությամբ պետք է փորել հորատանցքեր գրունտի բնական տեղադիրքից և խախտված կազմությամբ շերտից նմուշներ վերցնելու համար:
2.11. Շենքի ներքին մասերի ջրողողման կամ գերխոնավացման պատճառների հայտնաբերման համար անհրաժեշտ է ստուգիչ հորատանցքերի օգնությամբ որոշել գրունտային ջրերի պարամետրերը (շարժման ուղղությունը, ջրատար գրունտների ֆիլտրացման գործակիցը, մակարդակի փոփոխությունը, ագրեսիվության աստիճանը):
2.12. Եթե շենքի դեֆորմացիաները և վնասվածքները տեղի են ունեցել երկրաշարժի հետևանքով, անհրաժեշտ է որոշել տեղամասի սեյսմայնության գնահատականի ճշտությունը հորատանցքերի օգնությամբ` սեյսմակայուն շինարարության ՀՀՇՆ II - 2.02.94 պահանջների համաձայն:
2.13. Շենքի վնասվածքների երկարատև բնույթի դեպքում հետախուզահորերից և հորատանցքերից վերցված նմուշները պետք է ենթարկել քիմիական անալիզի նրանց աղակալության աստիճանը որոշելու համար:
2.14. Ցցահիմքերի անհավասարաչափ նստվածքների հետ կապված դեֆորմացիաների պատճառները հայտնաբերելու համար անհրաժեշտ է կատարել ցցերի նստվածքների գեոդեզիական չափումներ, միաժամանակ հետևելով շենքի դեֆորմացիաների զարգացման դինամիկային:
2.15. Գրունտային ջրերի մակարդակից ցածր տեղադրված ցցերի քայքայման դեպքում անհրաժեշտ է սահմանել գրունտային ջրերի ագրեսիվության աստիճանը` ցցերի ամբողջ բարձրությամբ: Ընդ որում անհրաժեշտ է որոշել բետոնի նկատմամբ ագրեսիվ քիմիական միացությունների ջրի մեջ ընկնելու աղբյուրը:
2.16. Սողանքի ազդեցությունից շենքի դեֆորմացիաների դեպքում, տվյալ տեղամասում պետք է անցկացնել համալիր հետազննություններ` սողանքի ակտիվության աստիճանի, նրա պարամետրերի և կառուցվածքի վրա ազդեցության հնարավորության բացահայտման համար:
3. ՔԱՐԵ ՇԵՆՔԵՐ
3.1. Քարե շենքերի դիտողական հետազննության ժամանակ անհրաժեշտ է ի հայտ բերել շեղումների նախագծային չափերից, շարվածքում ճաքերի առկայությունն ու բնույթը, ներքին խամքարաշաղախային շերտի լցման որակը, քարերի հորիզոնական եզրերի տրորումները և պոկումները, քարերի անկումները, շարվածքի շերտավորման և կքման առկայությունը և նրա շեղումները ուղղաձիգից, ճաքերը և այլ վնասվածքները բարավորներում, ծածկերի, աստիճանների, պատշգամբների տարրերի վնասվածքներն ու ճկվածքները:
Բացի դրանից ստուգում են հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը և ծավալա-տարածական ու կոնստրուկտիվ լուծումների համապատասխանությունը գործող նորմերի պահանջներին (մասնավորապես հակասեյսմիկ գոտիների և կարերի առկայությունը, ամրանավորումը պատերի հարման և լծորդման տեղամասերում, ինչպես նաև կոմպլեքսային կոնստրուկցիաներում շարվածքի և երկաթ-բետոնե միջուկների հարումներում լայնական պատերի (շրջանակների) քայլը, միջապատերի և բացվածքների լայնությունը և այլն):
3.2. Կոնստրուկցիաների տարրերում ճաքերի առկայության դեպքում պետք է նշել նրանց բնույթը (միջանցիկ, միակողմանի, կայունացված, չկայունացված, առանձին, զուգահեռ, հատվող) և տալ նրանց գնահատականը (վտանգավոր են, վտանգավոր չեն):
3.3. Պատերի մակերևույթի վրա հայտնաբերված ճաքերի դասավորման սխեման գծանշվում է պատերի մակերևույթի փռվածքի վրա` քարտեզագրվում է: Ճաքերի և այլ տեսակի թերությունների քարտեզագրումը կատարվում է շենքի լայնական և երկայնական պատերի գծագրերի վրա` նրանց ըստ առանցքների տեղակայմամբ:
3.4. Ճաքերի բացվածքի բնույթի և ժամանակի ընթացքում նրանց փոփոխման դինամիկայի որոշման համար ճաքերի վրա տեղակայվում են փարոսներ (գիպես, ապակե, ցեմենտի): Յուրաքանչյուր ճաքի վրա տեղակայվում են երկու փարոսներ` ճաքի առավելագույն և նվազագույն բացվածքի տեղերում ընդ որում փարոսի տեղակայման տեղի մակերևույթը մանրազնին մաքրվում է:
3.5. Ճաքերի բացվածքի լայնությունը որոշվում է МИР-2 հաշվարկային մանրադիտակի կամ տրաֆարետ-հաստաչափի օգնությամբ:
3.6. Ճաքի լայնական զարգացման ճիշտ որոշման կամ նրա պարբերական նշանափող դեֆորմացիաների (օրինակ օդի ջերմային ազդեցությունների դեպքում) հայտնաբերման համար կիրառվում է ճաքերի չափման մեթոդը` հենանիշերի (ռեպերների) և ժամացույցային տիպի ինդիկատորների օգնությամբ, որոնք տեղադրվում են ճաքին ուղղահայաց:
3.7. Քարի հետ շաղախի կապակցման ամրության որոշումը, ինչպես նաև շարվածքի կարանից վերցված շաղախի սեղմման ամրությունը որոշվում է ըստ ԳՈՍՏ 24992-81:
3.8. Պատերի քարե և կոմպլեքսային կոնստրուկցիաներով շենքերում երկաթբետոնե միջուկների, բարավորների, հակասեյսմիկ գոտիների, ծածկի պանելների բետոնի ամրության որոշումը կատարվում է մեխանիկական գործողության էտալոնային սարքերի օգնությամբ ըստ ԳՈՍՏ 22690-88:
3.9. Անհրաժեշտության դեպքում կատարվում է պատերի շարվածքի երկաթբետոնե ներառուկի ամրանի բացում և որոշվում է ամրանային կմախքի կցվածքների և կապերի վիճակը, ինչպես նաև ամրանի կոռոզիոն վնասվածքի և վնասվածքի գոտում բետոնի կարբոնացման աստիճանը:
3.10. Քարե կոնստրուկցիաներում թաքնված թերությունների (ճաքեր, փչուկներ և այլն) բացահայտման համար օգտագործվում է УКБ-1 ուլտրաձայնային սարքը: Թերությունների տարածման գոտին բացահայտում են միջանցիկ ձայնային փորձարկումով հաջորդական մոտեցման մեթոդով:
3.11. Ամրաձողերի դիրքի հայտնաբերման, նրանց տրամագծի և երկաթ-բետոնե կոնստրուկցիոն տարրերի բետոնի պաշտպանիչ շերտի հաստության չափման համար կիրառվում են ИЗС-2 կամ ИЗС-АР սարքեր:
3.12. Հավաքովի երկաթ-բետոնե ֆերմա-վրաքաշների հետազննության ժամանակ նշվում է վերին (տանիքային) և ներքին (ձեղնահարկային) սալերի միջև եղած կարանների, կանգնակների և թեքանների վիճակը, նրանց միացումների որակը: Նշվում է նաև լրացուցիչ տանիքային վերնածածկի առկայությունը (ալիքավոր ասբոցեմենտային թերթերից, տանիքաթիթեղից), որը տեղադրված է ֆերմա-վրաքաշների վրա:
4. ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿԱՐԿԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
4.1. Կարկասային շենքերի դիտողական հետազննության ժամանակ պետք է ի հայտ բերել.
Կոնստրուկցիաների տարրերի վնասվածքների և դեֆորմացիաների (ճաքեր, բետոնի պոկվածքներ, ամրանների կնքում և խզում, ճկվածքներ և այլն) առկայությունը, թերությունների առկայությունը (տարրերի առանցքաշեղվածությունը, շեղումները նախագծային հատվածքներից, հավաքովի էլեմենտների հենման անբավարարությունը և այլն): Տարրերի ամրացման պայմանները հենարաններում և միացումները միմյանց հետ, եռակցման միացումների ճշտությունը և եռակցման որակը, եռակցման կցվածքների, միջադիր դետալների և կապերի վիճակը, հակակոռոզիոն պաշտպանության առկայությունը:
4.2. Հետազննության ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալի վրա.
- ճաքերի բնույթը և ծագումը (կծկումային, նստվածքային, ջերմաստիճանային, առաջացած ուժային ազդեցություններից և տարամոդուլությունից),
- Հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը և ծավալը,
- շինարարական մոնտաժային աշխատանքների կատարման և գործարանային արտադրության շինվածքների որակը:
4.3. Եռակցման կցվածքների, միջադիր դետալների և կապերի վիճակի հսկողության ժամանակ բացման տեղամասերի ընտրությունը կատարում են ըստ արտաքին հատկանիշների (ճաքերի առկայությունը ծեփի մակերևույթին կամ նրա թափվածությունը, գույնի փոփոխությունը, խոնավ մակերևույթները և այլն): Կոռոզիոն վնասվածքի դեպքում անհրաժեշտ է նշել նրա բնույթը`
- համատարած կոռոզիա - ժանգով ծածկված է դետալի ամբողջ մակերևույթը,
- տեղային կոռոզիա - կոռոզիոն վնասվածքները տեղայնացված են բծերի ձևով մետաղի մակերևույթի առանձին տեղամասերում:
4.4. Բետոնի կարբոնացումը մետաղյա էլեմենտների մոտ որոշում են ֆենոլֆտալեինի նմուշի օգնությամբ`
ֆենոլֆտալեինը ոչ կարբոնացված բետոնի վրա ընկնելիս վերջինս ստանում է վարդագույն երանգ:
4.5. Ծածկերի պանելների հենման մեծությունը որոշվում է նախապես` սյուների (պարզունակների) փաստացի քայլի որոշումով և կրող պարզունակների լայնության չափով:
Անբավարար արդյունքներ ստանալու դեպքում հենման մեծությունը որոշվում է պանելների առանձին տեղամասերի բացումով:
4.6. Պետք է կատարել սանդղավանդակների կոնստրուկցիաների վիճակի ստուգում, որոշել սանդղաբազուկների հենման բավարարությունը, վերելակների հորանների տարրերի կցվանքային միացումների ամրացման հուսալիությունը:
4.7. Անհրաժեշտ է նաև նշագրել պատերի պանելների և պատշգամբների ցանկապատման ամրացումների հանգույցների վիճակը, ինչպես նաև կախովի պանելների կցվանքների ջրա- և օդաթափանցելիության խախտման դեպքերը:
4.8. Միջսենյակային և միջբնակարանային միջնորմների հետազննության ժամանակ ուշադրություն պետք է դարձվի ճաքերի ուղղության և տեղաբաշխման բնույթի վրա` նրանց առաջացման պատճառները հայտնաբերելու նպատակով, այդ թվում հիմքերի անհավասարաչափ նստվածքի հետևանքով շենքի հարկերի շեղաթեքումների, ծռման և սահքի դեֆորմացիաներից առաջացած տեղափոխությունների, ինչպես նաև շենքի կրող տարրերի հետ նրանց ամրացման անբավարարության վրա:
4.9. Ճաքերի զարգացման պատկերը կոնստրուկցիաների տարրերում որոշում են փարոսների օգնությամբ, որոնք տեղադրվում են մաքրված մակերևույթին, ճաքին ուղղահայաց, 2-3 տեղում` առավելագույն և նվազագույն բացվածքների վրա: Շենքի արտաքին մակերևույթներին փարոսներն իրագործվում են ցեմենտից, ներքին մակերևույթներին` գիպսից կամ ալեբաստրից:
4.10. Բետոնի ամրությունը ոչ քայքայող եղանակներով որոշելիս փորձարկման տեղամասերը պետք է ընտրել կոնստրուկցիայի այն մակերևույթի վրա, որը պատրաստման ժամանակ շփվել է մետաղե, ռանդված փայտե կամ այլ հարթ կաղապարի հետ:
4.11. Անհրաժեշտության դեպքում բետոնի ամրությունը որոշվում է անմիջական կոնստրուկցիաներից կտրված կամ հորատված նմուշներով, ըստ ԳՈՍՏ 28570-90:
4.12. Բետոնում ամրանների դասավորությունը, ձողերի միջև հեռավորությունների չափումը, պաշտպանիչ շերտերի մեծությունները և ամրանների տրամագծերը որոշվում են И3C - 2 կամ И3C - AP սարքերով, իսկ որոշ դեպքերում անմիջական չափումով` նրանց նախնական բացումից հետո:
4.13. Ամրանների փաստացի ամրությունը անհրաժեշտության դեպքում կարելի է որոշել կտրված նմուշների փորձարկումով ըստ ԳՈՍՏ 12004-81: Հեծաններից ամրանների նմուշների կտրումը թույլատրվում է կատարել նվազագույն ճիգեր ունեցող տեղամասերից` նախնական պարզեցված հաշվարկների հիման վրա, նույնանման տրամագծի և դասի ամրանների հետագա հուսալի եռակցման պայմանով:
4.14. Ճաքերի բացվածքի լայնությունը որոշում են MИP - 2 հաշվարկային մանրադիտակի կամ տրաֆարետ-հաստաչափի օգնությամբ, ըստ երկարության երեք տեղերում, այդ թվում առավելագույն լայն մասում:
4.15. Կոնստրուկցիաների տարրերի դեֆորմացիաների ինտենսիվությունը որոշվում է ժամացույցային տիպի ИЧ 10 МН կամ 1 МИГП ինդիկատորի օգնությամբ, որը տեղադրվում է ճաքին ուղղահայաց` կոնստրուկցիային նախապես ամրացված ցցաձողերի օգնությամբ:
4.16. Անհրաժեշտության դեպքում, շենքի առանձին հենարանների դեֆորմացիաների (նստվածքների) ինտենսիվությունը ժամանակի ընթացքում որոշելու համար առաջարկվում է կիրառել հիդրոստատիկ նիվելիրացման մեթոդ:
4.17. Ուղղաձիգ և հորիզոնական ճկվածքների, շեղումների, թեքաշեղումների չափումը կատարվում է ճկվածքաչափերով:
4.18. Ծածկերի պարզունակների ճկվածքների չափումը կարող է կատարվել պարզագույն սարքի օգնությամբ` բաղկացած 3 չափորոշված մետաղաձողերից և նրանց միջև ձգված թելից:
5. ԽՈՇՈՐԱՊԱՆԵԼԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
5.1. Խոշորապանելային շենքերի դիտողական հետազննության ժամանակ պետք է ի հայտ բերել.
շեղումները երկրաչափական չափերից, անհամաառանցքությունը, շեղումները ուղղաձիգից, ճաքերը հիմքերում, ծածկերի և պատերի պանելներում և կցվածքներում, ճկվածքները, հենման անբավարար խորությունը, ծածկերի «ստեղնավորությունը» բետոնի ջարդումը և փշրամաշումը, ամրանների կքումը, միջադիր դետալների պոկումը, կցվածքների հերմետիկության խախտումները, արտաքին պանելների խոնավացումը, ջրակալումը կամ սառցապատումը, երեսապատման շերտազատումը և անկումը:
5.2. Հետազննության ժամանակ հայտնաբերված թերությունները և վնասվածքները նշագրվում և լուսանկարվում են: Ճաքերի և այլ վնասվածքների նշագրումը, ինչպես նաև կոնդենսատի առաջացման, խոնավացման, պատերի ջրակալման կամ սառցապատման տեղերի, երեսապատման շերտազատման և անկման, օդաանթափանցելիության խախտումների քարտեզավորումը կատարում են պայմանական նշանակումներով, նախապես պատրաստված գույքավորման գծագրերի վրա, ինչպես նաև ծածկերի սխեմաների վրա:
5.3. Ճաքերի ծագման (նստվածքային, կծկումային, ջերմաստիճանային, ուժային ազդեցություններից առաջացած) բնույթը որոշելուց հետո չափում են նրանց բացվածքի լայնությունը երեք տեղում ըստ երկարության, այդ թվում ամենալայն մասում, նշում են` միջանցիկ են թե ոչ ճաքերը և տալիս են նրանց գնահատականը (վտանգավոր, ոչ վտանգավոր):
5.4. Ճաքերի վարքի որակական գնահատականը (կայուն, ոչ կայուն) որոշում են փարոսների օգնությամբ, որոնք տեղադրվում են ճաքին ուղղահայաց, մաքրված (երեսապատումից, ծեփից) մակերևույթի վրա, յուրաքանչյուր ճաքին 2 փարոս, ճաքի ամենամեծ և ամենափոքր բացվածքի տեղերում կոնստրուկցիաների արտաքին մակերևույթին տեղադրվում են ցեմենտե, իսկ ներքին մակերևույթին - գիպսե կամ ալեբաստրե փարոսներ: Փարոսի համարը և նրա տեղադրման ամսաթիվը նշում են կոնստրուկցիայի վրա և դիտարկումների մատյանում: Գրառում են փարոսի առաջին տեղադրման ժամանակ ճաքի բացվածքի լայնությունը և նշագրում փարոսների բաշխման սխեման: Փարոսներին պարբերաբար հետևում են, նրանցում կտրում առաջանալու դեպքում տեղադրում են նորերը և մատյանում կատարում են համապատասխան գրառում: Փարոսների նկատմամբ դիտարկումները և նորերի տեղադրումը շարունակում են մինչև ճաքերի կայունացումը:
5.5. Որոշում են հորիզոնական և ուղղաձիգ կցվանքների միաձուլման որակը, արտաքին կողմից կցվանքների լցափակման համար կիրառվող նյութի տեսակը (հերմետիկ, ցեմենտ-ավազային շաղախ և այլն), կարերում ճաքերի կամ այլ տեսակի թերությունների առկայությունը:
5.6. Որոշում են պատի պանելների կարերի լայնությունը ուղղաձիգ և հորիզոնական կցվանքներում: Արտաքին կարերի չափումը կարելի է կատարել կախովի օրորոցներից, ավտոաշտարակից կամ պատուհաններից` ներսաչափ-ձողակարկինի սկզբունքով գործող կցվանքաչափով:
5.7. Ամրանների, եռակցված կցվանքների, մետաղական կապերի և միջադիր դետալների վիճակը որոշվում է նրանց բացումով: Ընդ որում առաջին հերթին բացման ենթակա են առավելագույն թերություններով (կաթոցներ, հարդարման շերտի քայքայում, փուխր, ծակոտկեն բետոն և այլն) տեղամասերը:
Մետաղական տարրերը դիտարկելիս որոշում են հակակոռոզիոն պաշտպանության առկայությունը և տեսակը:
5.8. Կոռոզիոն վնասվածքի դեպքում նշում են հետևյալ քանակական ցուցանիշները.
- համատարած կոռոզիա` ժանգով ծածկված է դետալի կամ կապի ամբողջ մակերևույթը (նշել համաչափ, անհամաչափ),
- տեղային կոռոզիա (բծեր, խոցեր, կետեր),
- կոռոզիոն վնասվածքի մակերեսը դետալի հետազոտված ընդհանուր մակերեսի նկատմամբ` տոկոսով,
- կոռոզիոն վնասվածքի խորությունը:
Կոռոզիայի հաստությունը չափում են ձողակարկինով կամ մանրամետրով:
5.9. Բետոնի կարբոնացումը մետաղյա տարրերի մոտ որոշում են ֆենոլֆտալեինի նմուշի օգնությամբ: Ֆենոֆտալեինը չկարբոնացված բետոնի վրա ընկնելիս վերջինս ընդունում է վարդագույն երանգ:
5.10. Պատերի պանելների ուղղաձիգ և հորիզոնական կցվանքների մոնոլիտացման աշխատանքների որակի որոշման համար յուրաքանչյուր հարկում ընտրովի պանելներից բացում են ամրանի արտաթողը և որոշում են մոնոլիտացման բետոնի որակը և ամրանի արտաթողի եռակցման որակը: Եռակցման ցածր որակի կամ նրա բացակայության դեպքում նույն հարկում տարբեր տեղերում բացում են ևս 3 կցվածք: Եթե այդ տեղերում էլ հայտնաբերվի անորակ եռակցում, ապա անհրաժեշտ է ամրանի կցվանքային բոլոր միացումների բացում և ամրանի արտաթողի նոր եռակցում:
5.11. Պատերի մոնտաժի ճշգրտության գնահատման համար ստուգում են հետևյալ պարամետրերը.
- կարի լայնությունը արտաքին պատերի պանելների միջև (C),
- պանելների կողաճակատի ուղղաձիգ և հորիզոնական նիստերի հարաբերական շեղումը խաչաձև կարում б1
- մեկ հարթությունում կցորդված պանելների երեսային նիստերի հարաբերական շեղումը`
ճակատային (бф) և ներքին (бв) մակերևույթի համար,
- պատերի վերին անկյունների շեղումը ուղղաձիգից (∆),
Կարի լայնությունը (C) չափում են պանելների միջև եղած արտաքին կարով` ըստ երկարության 8 կետում, մեկ պանելի սահմաններում:
Պանելների նիստերի հարաբերական շեղումը խաչաձև կարում (б1) չափում են այդ կարի վրա ցելուլոիդե ձևանմուշի ուղղաձիգ և հորիզոնական առանցքները համատեղելով համապատասխանաբար պանելների ուղղաձիգ և հորիզոնական եզրերի հետ:
Ճակատային մակերևույթի վրա (бф) մեկ հարթությունում կցորդված երեսային նիստերի հարաբերական շեղումը չափում են ձողակարկինով երեք կետում, հորիզոնական և ուղղաձիգ կցվանքների երկարությամբ, մեկ պանելի սահմաններում:
Ներքին մակերևույթի վրա, մեկ հարթությունում կցորդված պանելների երեսային նիստերի հարաբերական շեղումը (бв) չափում են համանման ձևով, սանդղավանդակներում:
Վերին անկյունների շեղումը ուղղաձիգից (∆), որոշում են հետազոտվող բնակարանի սահմաններում բոլոր կրող պանելների համար, օպտիկական գլխադիրով թեոդոլիտի օգնությամբ և լուսավորվող սանդղակով ձողաքանոնով:
Որոշվում է նաև ընդհանուր արտակենտրոնությունը շենքի ամբողջ բարձրությամբ:
5.12. Ծածկերի մոնտաժման ճշգրտության գնահատման համար կատարում են սենյակի անկյուններում, առաստաղի նիշերի տարբերության և ծածկերի պատերի վրա հենման մեծության չափումներ:
5.13. Ծածկերի դեֆորմատիվությունը գնահատելու համար չափում են նրանց ճկվածքները բոլոր հետազննվող բնակարաններում:
5.14. Միջնորմերը հետազննելիս, որոշում են նրանց կոնստրուկցիան, պատերի և ծածկի հետ նախագծային ամրացման համապատասխանությունը, ճաքերի և դեֆորմացիաների առկայությունը մակերևույթի վրա և պատերի ու ծածկի հետ հպման եզրագծով:
5.15. Պատշգամբները հետազոտելիս, որոշում են կոնստրուկտիվ սխեման, կրող տարրերի վիճակը, առկա դեֆորմացիաների և վնասվածքների բնույթը, պատճառները և մեծությունները, սալերի «Ճոճունությունն» ու թեքվածությունը, ինչպես նաև հիդրոմեկուսացման որակը:
5.16. Սանդուղքները հետազոտելիս բացահայտում են սանդղահարթակների պատերի մեջ ամրակցման վիճակը, սանդղաբազուկների հենարանների և նրանց միացումների վիճակը, ճաքերի և ճկվածքների առկայությունը, սանդղաբազուկների և հարթակների «ճոճունությունը»:
5.17. Տանիքը հետազննելիս որոշում են տանիքի վերնածածկի, ձագարների, ջրհոսների և այլ հանգույցների վիճակը, թեքությունների համապատասխանությունը նախագծին:
5.18. Պատի պանելների, ծածկերի, ինչպես նաև միաձուլման կցվածքների բետոնի ամրությունը կարող է որոշվել մեխանիկական գործողության սարքերի կամ УКБ- М ուլտրաձայնային սարքի օգնությամբ:
5.19. Քայքայող եղանակով բետոնի ամրությունը որոշելիս պանելներից գայլիկոնում - հանում են բետոնի նմուշներ գլանների ձևով: Նմուշները պետք է հանվեն պանելի նվազագույն բեռնավորված ենթապատուհանային մասից:
5.20. Բետոնի ամրությունը որոշում են դեֆորմացիաներ ստացած կամ վնասվածքներ ունեցող բոլոր պանելների, ինչպես նաև ընտրովի` պատերի և ծածկերի առանձին պանելների վրա:
5.21. Բետոնում ամրանների դասավորությունը, նրանց տրամագծերը, բետոնի պաշտպանիչ շերտի հաստությունը որոշում են N3C - AP սարքի օգնությամբ կամ կոնստրուկցիայի բացումով:
5.22. Ճկվածքների, նստվածքների, թեքաշեղումների և այլ չափումները կարելի է կատարել նիվելիրի, թեոդոլիտի, հիդրավլիկ կամ մեխանիկական ճկվածքաչափերի օգնությամբ:
5.23. Կոնստրուկցիաների դեֆորմացիոն ինտենսիվությունը որոշում են ժամացուցային տիպի ցուցասլաքի (ինդիկատորի) օգնությամբ:
5.24. Ճաքերի բացվածքների լայնությունը որոշում են «MNP-2» հաշվարկային մանրադիտակի կամ հաստաչափի օգնությամբ:
6. ՇԵՆՔԵՐԻ ՓԱՅՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԸ
6.1. Շենքերի փայտե կոնստրուկցիաների հետազննության ժամանակ, կոնստրուկցիաների վիճակի մասին ընդհանուր տվյալների հետ մեկտեղ, պետք է նշվեն փայտաքայքայող սնկերի կամ միջատների կողմից տարրերի վնասվածության օջախները և տարածվածության սահմանները:
6.2. Վնասվածքի օջախ հայտնաբերելիս անհրաժեշտ է տալ կոնստրուկցիայի և նրա տարրերի վիճակի մանրակրկիտ նկարագրությունը և կազմել գծագիր, որի վրա պետք է նշել տարրերի չափերը և վնասվածքի ձգվածությունը:
6.3. Սնկի պտղային մարմնի առկայության դեպքում, նրա տեսակը որոշելու համար պետք է զգուշորեն հավաքել 1-2 հատ, տեղադրել ամուր փակվող անոթի մեջ, որի վրա պետք է կատարել նշում, թե երբ և որտեղից է վերցված պտղային մարմինը: Նույնը պետք է կատարել փայտաքայքայիչ միջատների կենդանի թրթուրների հայտնաբերման դեպքում:
6.4. Սնկի պտղային մարմնի կամ փայտաքայքայիչ միջատների կենդանի թրթուրների բացակայության դեպքում վնասվածքն առաջացրած սնկի կամ միջատների տեսակի որոշման համար, վնասված տարրերից պետք է վերցվեն փայտանյութի նմուշներ 20x20x30 մմ չափերով: Փայտաքայքայիչ սնկով առաջացած վնասվածքների դեպքում նմուշները պետք է վերցվեն արտաքնապես առողջ և վնասված փայտանյութի սահմանում: Գծագրի վրա պետք է նշվեն այն տեղերը, որտեղից վերցված են նմուշները:
6.5. Նկուղների և առաջին հարկերի հատակները նկարագրելիս պետք է բերվեն տեղեկություններ գրունտային ջրերի մասին, նկարագրվեն հատակների կոնստրուկցիաները, նշվեն նրանց նիշերը:
6.6. Նկուղների և առաջին հարկերի հատակների բացահայտ քայքայման դեպքում (հատակի փլզում, տախտակների և տափակագերանների ջարդվածքներ և այլ) անհրաժեշտ է կատարել հատակի բացում քայքայման տեղում և տալ նրա մանրամասն նկարագիրը:
6.7. Եթե հատակի ծածկի վրա չկա քայքայման արտաքին նշաններ (ջարդվածքներ, տախտակների եզրերի մաշում), ապա պետք է կատարվի ճոճունության ստուգում: Այդ դեպքում այնտեղ, որտեղ զգացվում է առավելագույն ճոճունությունը, պետք է կատարել ընդհատակի և հատակի փայտե տարրերի բացում և զննում:
6.8. Հատակի վնասվածքի նշան կարող է լինել նաև նրա նկատելի նստվածքը և հատակի ու շրիշակի (պլինտուսի) միջև ճեղքի առաջացումը: Այդ դեպքում նույնպես պետք է կատարել հատակի կոնստրուկցիաների բացում և զննում: Նկուղների և առաջին հարկերի հատակների վնասվածքի և հատակի կոնստրուկցիայի սնկային քայքայման ակտիվ ընթացքի բնորոշ հատկանիշ է հանդիսանում շինարարություններում սնկային հոտի առկայությունը:
6.9. Միջհարկային ծածկերը նկարագրելիս պետք է բերվեն նրանց կոնստրուկցիաները և նշվի, թե ինչպիսի հատակներ են պատրաստված տարբեր սենյակներում և ինչպես են պահպանված նրանց նիշերը:
6.10. Միջհարկային ծածկերի փայտե տարրերի ակնհայտ քայքայման բացակայության դեպքում, վնասվածության արտաքին նշանները կարող են լինել բորբոսը հատակի տախտակների վրա, նրանց եզրերի կտորների փոշեմաշումը և կորացումը, խոնավ բծերի առկայությունը առաստաղի ծեփի վրա, մեծ ճկվածքները և ծածկերի մեծ ճոճունությունը:
6.11. Միջհարկային ծածկի փայտե հեծանների ծայրերի վնասվածքի նշանն է կրող պատերի երկայնքով հատակի նստվածքը, որի հետևանքով առաջանում է նկատելի ճեղք հատակի և շրիշակի միջև:
6.12. Փայտե հեծանների ծայրերի վիճակի ստուգման նպատակով անհրաժեշտ է պատաշաղափով կամ երկարացված հատիչով փորել 18 մմ լայնությամբ անցք` հեծանի առանցքի նկատմամբ 600 անկյան տակ, հետո երկարացված սնամարմին հորատով պետք է հանել հանուկ (կեռն) հետազոտման համար: Անցքը պետք է լցնել ծեփաշաղախով:
6.13. Միջհարկային ծածկերի վնասվածքների համար կասկածելի տեղերի բացումը նպատակահարմար է իրագործել միաժամանակ ներքևից և վերևից, այսինքն հատակի և առաստաղի կողմերից: Վնասվածքի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է սահմանել վնասվածքի գոտին և հայտնաբերել ծածկի խոնավացման աղբյուրները:
6.14. Ձեղնահարկի ծածկը և վերնածածկը նկարագրելիս անհրաժեշտ է նշել ծածկի տեսակը, տանիքի նյութը, ինչպես նաև նշել կան արդյոք տանիքում կաթելու տեղամասեր, ինչպիսին է ջրատար սարքերի և սալվածքի վիճակը շենքի շուրջը:
6.15. Ձեղնահարկի ծածկի բացումը հարմար է կատարել վերևից և այնտեղից որոշել վնասվածքի ընդգրկված գոտին:
6.16. Վնասվածքի արտաքին նշանները կարող են լինել տանիքի գագաթի նստվածքները, ինչպես նաև ցվիքի, հանգույցների կոնստրուկտիվ տարրերի տեղափոխությունները: Ծպեղնաոտքերի ամենախոցելի տեղերն են նրանց միացումները որմնափայտի (մաուերլատի) հետ:
6.17. Փայտե ֆերմաներով վերնածածկի հետազննության ժամանակ, որոնց ներքին գոտիները ամրակցված են ձեղնահարկի ծածկի շերտի մեջ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել ֆերմաների ներքին գոտիներին: Նրանց զննման համար ձեղնահարկի ծածկը առանձին տեղամասերում հարկավոր է բացել: Մանրազնին պետք է ուսումնասիրվեն ֆերմաների հենարանային հանգույցները: Հանգույցների խորը ամրակցման դեպքում նրանց բացում են զննելու համար:
6.18. Փայտե ծեփված պատերը և միջնորմները նկարագրելիս պետք է նշել, թե ինչպիսի դեֆորմացիաներ են հայտնաբերվել, փայտե պատվածքի և ծեփի վիճակը:
6.19. Միջնորմներում վնասվածքի նշաններ կարող են լինել միջնորմի հիմքի մոտ ծեփի փլումը կամ անջատումը, իսկ երբեմն էլ առաստաղի և միջնորմի միջև ճեղքի գոյությունը` կանգնակների նստվածքի հետևանքով:
6.20. Վնասվածքի օջախ հայտնաբերելիս, պետք է նրա շուրջը հեռացնել ծեփը մինչև վնասվածքի սահմանը և այդպիսով որոշել վնասվածքի ընդգրկված գոտին:
6.21. Պատուհանների և պատշգամբների դռների փտելու խոցելի տեղ են հանդիսանում շրջանակների ներքին չորսուները: Եթե նրանցում կասկածվում է վնասվածքի առկայություն, ապա հորատով կամ ֆրեզային գայլիկոնով պետք է հանել հանուկ փայտանյութի հետազոտության համար: Պատուհանների և դռների կոնստրուկցիաների մնացած դետալները սովորաբար մատչելի են և վնասվածքները այնտեղ հեշտ են հայտնաբերվում:
6.22. Ծածկապատշգամբների փայտե տարրերի վնասվածքի նշաններն են հատակների նստվածքները, կանգնակների շեղումը ուղղաձիգից: Հետազոտման ժամանակ ուշադրություն պետք է դարձվի փայտե տարրերի քարե պատերին հարող տեղերին, շրջակապերի միացումներին կանգնակների հետ և կանգնակների հիմքերի հետ:
6.23. Փայտե բարձակային (կոնսոլային) պատշգամբներում փտումը կարող է ընդգրկել ինչպես բարձակի թռիչքային մասը, այնպես էլ ամրակցման տեղերը: Վերջին դեպքում նկատելի են պատշգամբի դռների նստվածք շեմի մոտ և պատշգամբի հարթակի թեքում դեպի դուրս:
6.24. Փայտը քայքայող սնկերի և միջատների տեսակի որոշումը կատարում են մասնագիտացված լաբորատորիայում:
7. ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
7.1. Շենքերի հետազննության հիմնական խնդիրը նրանց տեխնիկական վիճակի գնահատումն է (տեխնիկական վիճակի կարգը) նպատակ ունենալով ի հայտ բերելու սակավ հուսալի, վնասված կամ քայքայված կոնստրուկցիաները և որոշելու նորոգման-վերականգնման աշխատանքների նպատակահարմար ծավալները:
Ամբողջ շենքի և նրա կոնստրուկտիվ տարրերի տեխնիկական վիճակի գնահատականը կատարվում է կախված նրանց ֆիզիկական մաշվածության կամ վնասվածության աստիճանից:
7.2. Կոնստրուկցիայի, տարրի, ինժեներական սարքավորումների համակարգի և ամբողջ շենքի ֆիզիկական մաշվածությունը դա նրանց սկզբնական տեխնիկաշահագործման և ֆիզիկամեխանիկական հատկությունների (ամրության, կայունության, հուսալիության և այլն) կորուստն է բնակլիմայական գործոնների և մարդու կենսագործունեության հետևանքով:
7.3. Առանձին կոնստրուկցիաների, տարրերի համակարգերի ֆիզիկական մաշվածությունը պետք է գնահատել համեմատելով դիտողական և գործիքային հետազննության հետևանքով ի հայտ բերված հատկանիշները հ.1 - հ. 23 աղյուսակներում բերված տվյալների հետ:
Ծանոթություն: 1. Եթե կոնստրուկցիան, տարրը, համակարգը ունի մաշվածության բոլոր հատկանիշները, որոնք համապատասխանում են որոշակի միջակայքի տվյալներին, ապա ֆիզիկական մաշվածությունը պետք է վերցնել հավասար միջակայքի վերին սահմանին:
2. Եթե կոնստրուկցիայում, տարրում, համակարգում ի հայտ է բերվել մաշվածության հատկանիշներից միայն մեկը, ապա ֆիզիկական մաշվածությունը պետք է վերցնել հավասար միջակայքի ներքին սահմանին:
3. Եթե կոնստրուկցիայում, տարրում, համակարգում ի հայտ է բերվել մաշվածության բազմաթիվ հատկանիշներից մի քանիսը, ապա ֆիզիկական մաշվածությունը պետք է որոշել գծային միջարկումով (ինտերպոլյացիայով):
7.4. Կոնստրուկցիայի, տարրի, համակարգի ֆիզիկական մաշվածությունը, որոնց առանձին տեղամասերի մաշվածության աստիճանը տարբեր է, պետք է որոշել հետևյալ բանաձևով
Փ4 | = |
n i=1 |
Փi |
|
որտեղ Փ4 - կոնստրուկցիայի, տարրի, համակարգի ֆիզիկական մաշվածությունն է %,
Փi - Կոնստրուկցիայի, տարրի, համակարգի i-րդ տեղամասի ֆիզիկական մաշվածությունն է, որը որոշվում է հ.1-հ.23 աղյուսակներով, %,
Pi- Վնասված տեղամասի չափերը (մակերեսը կամ երկարությունը), մ2 կամ մ:
n - վնասված տեղամասերի քանակն է:
P4 - Ամբողջ կոնստրուկցիայի չափերը մ2 կամ մ:
7.5. Շենքի ֆիզիկական մաշվածությունը պետք է որոշել հետևյալ բանաձևով.
Փ2 | = |
n i=1 |
Փ4i | Li |
որտեղ` Փ2 - շենքի ֆիզիկական մաշվածությունն է, %,
Փ4i - առանձին կոնստրուկցիայի, տարրի կամ համակարգի ֆիզիկական մաշվածությունն է, %,
Li - առանձին կոնստրուկցիայի, տարրի, համակարգի և շենքի արժեքի հարաբերությունն է:
n - առանձին կոնստրուկցիաների, տարրերի կամ համակարգերի քանակն է շենքում:
Li գործակիցների որոշման համար պետք է օգտագործել խոշորացված ցուցանիշներ, որոնք հաստատված են ընդունված կարգով: Այդպիսի ցուցանիշների բացակայության դեպքում պետք է օգտագործել նրանց նախահաշվային արժեքները:
Քարե շենքի առանձին կոնստրուկտիվ տարրերի համար Li գործակցի միջինացված արժեքները (մեծացված 100 անգամ) բերված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Տարրի համարը |
Շենքի տարրերը | 100 Li | Տարրի համարը i | Շենքի տարրերը | 100 Li |
1. | Հիմքեր | 9 | 11. | Սանդուղքներ |
2 |
2. | Ցոկոլ և պատեր | 29 | 12. | Խոհանոցի օջախներ | 1,5 |
3. | Արտաքին ծեփ | 2 | 13. | Ներքին ծեփ | 7 |
4. | Տանիք | 3,5 | 14. | Ներկում | 3 |
5. | Տանիքածածկ | 8,5 | 15. | Ջեռուցում | 5 |
6. | Ծածկեր | 3,5 | 16. | Ջրմուղ | 1,5 |
7. | Հատակներ | 7,5 | 17. | Կոյուղի | 1,7 |
8. | Միջնորմներ | 3 | 18. | Էլեկտրալուսավորություն | 1,3 |
9. | Պատուհաններ | 6 | 19 | Այլ տարրեր | 2 |
10. | Դռներ | 4 |
7.6. Ֆիզիկական մաշվածության թվային արժեքները պետք է կլորացնել.
Կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի առանձին տեղամասերի համար մինչև 10 %
Կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի համար մինչև 5 %, ամբողջ շենքի համար մինչև 1 %:
7.7. Այն կոնստրուկցիաների, տարրերի և համակարգերի ֆիզիկական մաշվածության գնահատման համար, որոնք չեն նշված բերված հ.1-հ.23 աղյուսակներում, պետք է օգտագործել այդ աղյուսակներում բերված նման օրինակ տվյալները:
7.8. Կոնստրուկցիաների և ամբողջ շենքի տեխնիկական վիճակի գնահատականը (վիճակի կարգը) տրվում է ֆիզիկական մաշվածության աստիճանի (արտահայտված %-ով, տես աղյուսակ հ. 2) և ՀՀՇՆ 2.02.94-ի աղյուսակում բերված վնասվածության աստիճանի գումարային գնահատման աստիճանի ձևով:
Աղյուսակ 2
Մաշվածության աստիճանը | Մաշվածության տոկոսը | Տեխն. վիճակի գնահատականը | Տեխնիկական վիճակի ընդհանուր բնութագիրը |
1. | մինչև 20 | լավ է | Վնասվածքներ և դեֆորմացիաներ չկան, կան առանձին մանր թերություններ, որոնք հնարավոր է վերացնել ընթացիկ նորոգման ժամանակ և որոնք չեն ազդում կոնստրուկտիվ տարրերի շահագործման վրա: Կապիտալ նորոգում կարող է կատարվել միայն առանձին տեղամասերում, որոնք ունեն բարձր մաշվածություն: |
2. | 21-40 | բավարար է | Կոնստրուկտիվ տարրերը ընդհանրապես պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են որոշ կապիտալ նորոգում, որն ամենաանհրաժեշտն է տվյալ պահին: |
3. | 41-60 | անբավարար է | Կոնստրուկտիվ տարրերի շահագործումը հնարավոր է միայն կապիտալ նորոգումից հետո: |
4. | 61-85 | վթարային է | Կրող կոնստրուկտիվ տարրերի վիճակը վթարային է, ոչ կրող տարրերինը - խարխուլ է: Կոնստրուկտիվ տարրերի` իրենց ֆունկցիաների սահմանափակ կատարումը հնարավոր է միայն պաշտպանական միջոցառումների կատարումից կամ կոնստրուկտիվ տարրերի լրիվ փոխումից հետո: |
5. | 86-100 | քանդված վիճակում | Կրող կոնստրուկտիվ տարրերը գտնվում են քայքայված, մասամբ կամ լրիվ փլված վիճակում: |
ՍտորԵՎ բերվում են առանձին կոնստրուկտիվ տարրի եվ ամբողջ շենքի ֆիզիկական մաշվածության որոշման օրինակներ
Օրինակ 1. Կոնստրուկտիվ տարրի ֆիզիկական մաշվածության գնահատումը, երբ նրա տարբեր տեղամասերը ունեն տարբեր ֆիզիկական մաշվածություն
Պահանջվում է որոշել 4 սեկցիայանոց քարե շենքի ժապավենային խամքարե շարվածքից հիմքերի ֆիզիկական մաշվածությունը:
Հետազննության ժամանակ պարզվել է.
1. 3 սեկցիաների հիմքերը ունեն հատկանիշներ, որոնք ըստ բերված աղյուսակի (հավելված 1, աղյուսակ N 1) համապատասխանում են 30 % մաշվածության:
2. 4-րդ սեկցիայի հիմքերը ունեն հատկանիշներ, որոնք համապատասխանում են 50 % մաշվածության:
Աղյուսակ 3
Տեղամասի անվանումը | Տեղամասի տեսակարար կշռի հարաբերությունը ամբողջ ծավալին Pi/P4 | Տեղամասերի ֆիզիկական մաշվածության % Փi | Տեղամասի ֆիզիկական մաշվածության բաժինը տարրի ամբողջ ֆիզիկական մաշվածության մեջ % Փi.Pi/P4 |
Հիմքեր | |||
1. 1, 2, 3 սեկցիաների | 0,70 | 30 | 21 |
2. 4 սեկցիայի | 0,30 | 50 | 15 |
Կլորացնելով մաշվածության մեծությունը 5 % ճշտությամբ, կստանանք հիմքի ֆիզիկական մաշվածությունը հավասար 35 %:
Օրինակ 2. Ամբողջ շենքի ֆիզիկական մաշվածության որոշումը
5 հարկանի խոշորապանելային բնակելի շենքի ֆիզիկական մաշվածության որոշման արդյունքները բերվում են աղյուսակ N 4-ում:
Աղյուսակ N 4
NN ըստ հերթ. |
Շենքի տարրերի անվանումը | Տարրի հաշվային տեսակարար կշիռը Li |
Տարրի ֆիզիկական մաշվածութ. Փ4 i % |
Տարրի ֆիզիկական մաշվածության բաժինը շենքի ամբողջ ֆիզ. մաշվածութ. մեջ Փ4i .li % |
1. | Հիմքեր |
0,04 |
10 |
0,4 |
2. |
Պատեր |
0,37 |
15 |
5,55 |
3. | Միջնորմներ |
0,06 |
20 |
1,2 |
4. |
Ծածկեր |
0,11 |
10 |
1,1 |
5. | Տանիք |
0,0525 |
35 |
1,8 |
6. | Տանիքածածկ |
0,0175 |
40 |
0,7 |
7. | Հատակներ |
0,11 |
30 |
3,3 |
8. | Պատուհաններ |
0,0288 |
15 |
0,43 |
9. | Դռներ |
0,0312 |
20 |
0,62 |
10. | Հարդարման ծածկույթ |
0,05 |
50 |
2,5 |
11. | Ներքին սանտեխնիկական և էլեկտրատեխնիկական սարքավորումներ, այդ թվում` | |||
Ջեռուցում |
0,017 |
40 |
0,68 | |
Սառը ջրամատակարարում |
0,004 |
25 |
0,1 | |
Տաք ջրամատակարարում |
0,005 |
40 |
0,2 | |
Կոյուղի |
0,036 |
30 |
1,08 | |
Գազամատակարարում |
0,011 |
15 |
0,17 | |
Էլեկտրամատակարարում |
0,027 |
15 |
0,4 | |
12. | Այլ տարրեր | |||
Սանդուղքներ |
0,0093 |
20 |
0,186 | |
Պատշգամբներ |
0,0072 |
20 |
0,14 | |
Մնացածը |
0,0135 |
20 |
0,27 |
Ստացված արդյունքները կլորացնում ենք 1-ի ճշտությամբ,
Շենքի ֆիզիկական մաշվածությունը կազմում է 21 %:
8. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
8.1. Բնակելի շենքերը, անկախ նրանց հիմնարարության աստիճանից և բնակելի սենյակները համարվում են բնակության համար ոչ պիտանի կախված ֆիզիկական մաշվածության աստիճանից, կրող կոնստրուկցիաների վնասվածության աստիճանից, հատակագծային և ներքին բարեկարգման թերություններից, ինչպես նաև սանիտարական պայմաններից:
8.2. Մշտական բնակության համար ոչ պիտանի տներին վերաբերվում են`
- քարե, կարկասային, խոշորապանելային տները, որոնց մաշվածության աստիճանը 71 % է և ավելի բարձր.
- փայտե և տեղական նյութերից պատրաստված պատերով տները, ինչպես նաև ձեղնահարկերը` 65 % և ավելի բարձր մաշվածության աստիճանով:
8.3. Բացի 8.2-ում նշված պայմաններից, բնակության համար ոչ պիտանի բնակելի շենքեր են համարվում.
ա) արդյունաբերական ձեռնարկությունների, տրանսպորտի, ինժեներական ցանցերի սանիտարապաշտպանական, հրդեհապայթուցիկ, ինչպես նաև հատուկ պայմաններում գտնվող այլ գոտիների սահմաններում տեղադրված շենքեր,
բ) հարստացման ֆաբրիկաների թափոնակույտերի (շեղջերի), սողանքների, կառուցապատմանը և շենքերի շահագործմանը սպառնացող ցեխահեղեղների և ձնահյուսերի, հեղեղաջրերով պարբերաբար ծածկվող տարածությունների վտանգավոր գոտիներում տեղադրված շենքեր,
գ) շենքեր, որոնցում բացակայում են հակասեյսմիկ միջոցառումները և անկարելի է նրանց ստեղծումը: Տեխնիկական վիճակի գնահատականն այդ դեպքում պետք է տրվի մասնագիտացված կազմակերպության կողմից,
դ) կոնստրուկտիվ ոչ հարմարեցված բնակելի շենքեր, որոնք գտնվում են հանքափորվածքներ պարունակող նստվածքային տարածքներում,
ե) բարակներ համարվող մեկ կամ երկու հարկանի, ժամանակավոր բնակության համար հատկացված ընդհանուր խոհանոցով և սանիտարական հանգույցով, փայտե կամ տեղական նյութերից պատրաստված և ծառայության կարճ ժամկետի համար (10-20 տարի) նախատեսված շինություններ:
Ծանոթություն. Այդ տիպի շինությունները, որոնք հատակագծում կրել են վերակառուցում և դառել են պիտանի բնակության համար, ինչպես նաև հավաքովի-վահանային, կարկաս-լցվածքային կոնստրուկցիաներից բնակարանային տիպի բնակելի շենքերը պետք է վերաբերել սակավ արժեքավոր, բայց բնակելի ֆոնդին: Վերջիններիս ոչ պիտանիությունը սահմանվում է ընդհանուր կարգով, տվյալ մեթոդական «ցուցումների» համաձայն:
զ) Վթարից (վթարի սպառնալիք առաջանալուց), հրդեհից, տարերային աղետից հետո այն դեպքում, երբ վերականգնման աշխատանքների անցկացնելը տեխնիկապես հնարավոր չէ կամ տնտեսապես աննպատակահարմար է:
8.4. Մշտական բնակության համար ոչ պիտանի բնակելի մակերեսներին պետք է վերաբերել`
ա) բնակելի սենյակները բնակելի տներում հիմնարկների, ձեռնարկությունների և սարքավորումների տեղավորման դեպքում, որոնց շահագործումը բերում է այդ բնակելի սենյակներում նորմերի թույլատրելի մակարդակը գերազանցող վիբրացիայի, աղմուկի, ինչպես նաև բնակելի կառուցապատման տարածքի և օդի աղտոտմանը կամ հրդեհի վտանգի ստեղծմանը, այն դեպքում, երբ հնարավոր չէ նշված արտադրությունները դուրս բերել շենքից,
բ) բնակության համար ոչ պիտանի ճանաչված բնակելի շենքերի բնակելի տարածությունները,
գ) հատակագծային և ներքին բարեկարգման թերություններ ունեցող բնակելի մակերեսներ (տես հավելված 2),
դ) բնակելի շինություններ, որոնք ունեն անբավարար սանիտարահիգիենիկ պայմաններ (տես հավելված 6):
8.5. Բնակելի շենքի, որի մի մասը պիտանի չէ մշտական բնակության համար, ոչ պիտանի լինելու մասին հարցը որոշվում է անհատական կարգով` կոնկրետ հանգամանքների հաշվառումով (լիարժեք և ոչ լիարժեք մակերեսի չափը և բնույթը, շենքի և կոնստրուկցիաների ֆիզիկական մաշվածությունը, շենքի արդիականացման համար ծախսերը, ոչ արտաբնակեցված բնակիչների համար նորմալ պայմաններ ապահովելու հնարավորությունը և այլն):
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ն Ե Ր
Հավելված 1.
(տեղեկատու)
Աղյուսակ 1
ՔԱՐԵ ԺԱՊԱՎԵՆԱՅԻՆ ՀԻՄՔԵՐ
Մաշվածության նշանները | Քանակական գնահատականը | ֆիզ. մաշվածությունը % |
Աշխատանքների օրինակելի կազմը |
1 |
2 |
3 |
4 |
Մանր ճաքեր ցոկոլում և առաջին հարկի պատուհանների տակ | ճաքերի լայնությունը մինչև 2 մմ | 0-20 | Ճաքերի ծեփում |
Առանձին խոր ճաքեր, ցոկոլի և պատերի խոնավացման հետքեր, նկուղի պատերի առանձին տեղամասերի, հիմքի անհավասարաչափ նստվածք |
Նույնը մինչև 5 մմ | 21-40 | Շարվածքի ամրացում: Հորիզոնական մեկուսացման վերանորոգում |
Ցոկոլի կքում և նկատելի ծռում, միջանցիկ ճաքեր ցոկոլում` շենքի ամբողջ բարձրությամբ զարգացումով, նկուղի հատակների և պատերի կքում | Պատի անհավասարաչափ նստվածք, ընդհանուր ճկվածքը պատի երկարության մինչև 0,01 մասն է | 41-60 | Շարվածքի առանձին տեղամասերի ուժեղացում և փոխարինում, հորիզոնական և ուղղաձիգ հիդրոմեկուսացման վերականգնում, կոշտության հորիզոնական գոտիների կառուցում |
Զանգվածային հարաճուն միջանցիկ ճաքեր շենքի ամբողջ բարձրությամբ, գրունտի զգալի արտամղումով և նկուղի պատերի քայքայում | Պատի ճկվածքը նրա երկարության 0,01-ից ավելի է | 61-80 | Հիմքերի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 2
ՑՑԱՅԻՆ, ՔԱՐԵ ՍՅՈՒՆԵՐԻՑ, ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹ-ԲԵՏՈՆԵ ՀԻՄՔԵՐ
1 |
2 |
3 |
4 |
Ճաքեր շենքի ցոկոլային մասում | ճաքերի բացվածքի լայնությունը մինչև 1,5 մմ | 0-20 | ճաքերի քսահարթում |
Ցոկոլի հորիզոնական գծերի ծռում` առանց նստվածքային դեֆորմացիաների աճի նշանների | Անհավասարաչափ նստվածք, պատերի ճկվածքով մինչև պատի երկարության 0,01 մասը | 21-40 | Ճաքերի քսահարթում, ցոկոլի հարդարման շերտի վնասվածքների վերացում |
Միջանցիկ ճաքեր ցոկոլում, ճաքերի տարածում շենքի ամբողջ բարձրությամբ: Պատերի առանձին տեղամասերի ծռում և զգալի նստվածք: Նստվածքի զարգացում չի նկատվում | Ճաքերի բացվածքի լայնությունը մինչև 10 մմ: Անհավասարաչափ նստվածք, պատի երկարության 0,01 մասից ավելի պատերի ճկվածքով | 41-60 | Հիմքերի և պատերի ուժեղացում |
Շենքի պատերում միջանցիկ ճաքերի զարգացում, ցոկոլի քայքայում, հիմքերի դեֆորմացիաների զարգացում | Ճաքերի բացվածքի լայնությունը 10 մմ ավելի | 61-80 |
Աղյուսակ 3
ՊԱՏԵՐ ՄԱՆՐ ԲԼՈԿՆԵՐԻՑ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵՐԻՑ
1 |
2 |
3 |
4 |
Առանձին ճաքեր և փոսեր | վնասվածքներ մինչև 5 % մակերեսով | 0-10 | ճաքերի և փոսերի լցափակում |
Ծեփի կարերի կամ ճաքերի հողմահարում տեղ-տեղ դուրս ցցված մետաղե երեսարկների կոռոզիա |
Նույնը մինչև10 % | 11-20 | կարերի կամ ճաքերի հարդարում, ծեփում: Ցցված մասերի երեսարկների նորոգում |
Առանձին քարերի կարերի հողմահարում, ճաքեր կարերում կամ ծեփի տեղ-տեղ պոկում, քարերի ծայրերի կոտրվածք, խոր ճաքեր քիվում | ճաքերի լայնությունը մինչև 5 մմ | 21-30 | կարերի լցափակում, ծեփի, քիվի վերանորոգում |
Խորը ճեղքեր և քիվի քարերի ընկնում, կարերի և շարվածքի կարերի զանգվածային հողմահարում, ծեփի պոկում | կարերի հողմահարման խորությունը մինչև 2 սմ վնասվածքների մակերեսը մինչև 20 % | 31-40 | քիվերի վերաշարում, շարվածքի ուժեղացում, ծեփի վերանորոգում |
Միջանցիկ ճաքեր և քարերի ընկնում բարավորներից, քիվերից և շենքի անկյուններից, պատերի առանձին տեղամասերի կքում և աննշան շեղումներ ուղղաձիգից | Շինությունների բարձրության մինչև 1/200 չափով շեղում ուղղաձիգից, դեֆորմացված տեղամասի կքում մինչև երկարության 1/200 չափով | 41-50 | Պատերի առանձին տեղամասերի, բարավորների և քիվերի փոխարինում |
Ուղղաձիգ ճաքեր միջնապատերում, պատերի շարվածքի, տեղ-տեղ քայքայում և շերտավորում, շարվածքի առանձին մասերի կապերի խախտում | Շինությունների բարձրության մինչև 1/200 չափով շեղում ուղղաձիգից, դեֆորմացված տեղամասի կքում մինչև երկարության 1/200 չափով | 51-60 |
Միջնապատերի ուժեղացում և պատերի առանձին տեղամասերի վերաշարում |
Շարվածքի զանգվածային քայքայում, ժամանակավոր ամրացումների առկայություն |
-»- |
61-70 | Լրիվ վերաշարում |
Աղյուսակ 4
ՊԱՏԵՐԻ ԽՈՇՈՐԱՉԱՓ ԲԼՈԿՆԵՐԻՑ ԵՎ ՄԻԱՇԵՐՏ ԿՐՈՂ ՊԱՆԵԼՆԵՐԻՑ
1 |
2 |
3 |
4 |
Ճակատի ցցվող մասերի ծածկի խախտում, առանձին մանր փոսեր, ճաքեր | մինչև 5 % մակերեսի վրա | 0-10 | Փոսերի և ճաքերի լցափակում |
Ֆակտուրային (մակատեսք) շերտում տեղ-տեղ փոսեր, ժանգոտ հոսվածքներ, արտաքին հարդարման աղտոտում և գունաթափում | մինչև 30 % մակերեսի վրա | 11-20 | Փոսերի լցափակում, ֆակտուրային շերտի քսահարթում |
Շաղախի շերտավորում և հողմահարում կցվանքներում, շենքի ներսում կցվանքների միջով հոսվածքների հետքեր, ճաքեր | Հոսվածքներ շինությունների 5 %-ում, ճաքերի լայնությունը մինչև 2 մմ | 21-30 | Կարերի հերմետիկացում, ճաքերի լցափակում |
Խոր բացված նստվածքային ճաքեր, շաղախի հողմահարում կցվանքներում, մշտական հոսվածքների հետքեր, կցվանքների միջով սառչում և փչահարում | Ճաքերի լայնությունը մինչև 3 մմ վնասվածքներ մակերեսի մինչև 20 % չափով: Շինությունների 20 %-ում հոսվածքներ և սառչում | 31-40 | Բացում, կարանախցում կցվանքների հերմետիկացում |
Միջապատերի անկյուններով անկյունագծային ճաքեր, բարավորներով և պատշգամբների սալերի և պաշտպանիչ հովարների տեղադրման տեղերում ուղղաձիգ ճաքեր | Ճաքերի բացվածքի լայնությունը մինչև 3 մմ | 41-50 | Միջապատերի և բարավորների ուժեղացում |
Ուղղաձիգ լայն բացված ճաքեր կցվանքերում և բարավորներում, պատերի առանձին տեղամասերի միջև կապերի խախտում | Ճաքերի լայնությունը 3 մմ-ից ավելի է, ճաքերի երկարությունը 3 մ ավելի է | 51-60 | Առանձին տեղամասերի ամրացում և ուժեղացում |
Պատերի հորիզոնական և ուղղաձիգ գծերի նկատելի ծռում, բլոկների և պանելների զանգվածային քայքայում | Պատերի դեֆորմացված տեղամասի կքում երկարության 1/200-ից ավելի չափով, պատի բարձրության 1/100-ից ավելի շեղում ուղղաձիգից սենյակի սահմաններում | 61-70 | Պատերի փոխարինում |
Աղյուսակ 5
ՀԱԿԱՍԵՅՍՄԻԿ ԳՈՏԻՆԵՐ
Մաշվածության նշաններ | Լրացումներ պատերի ֆիզիկական մաշվածության աղ. (1-4) |
Մանր ճաքեր մինչև 1 մմ լայնությամբ կցորդումների հանգույցներում: Ֆակտուրային շերտի առանձին խախտումներ ամբողջ զննված մակերևույթի մինչև 20 % մակերեսով |
10 |
Նույնը, 20 % ավելի մակերեսով |
15 |
Կցորդումների հանգույցներում և գոտիների մակերևույթի վրա ճաքեր մինչև 2 մմ լայնությամբ: Բետոնի ջարդվածքներ մինչև 10 մմ խորությամբ: Տեղ-տեղ պաշտպանական շերտի շերտազատում: |
20 |
Բետոնի պաշտպանիչ շերտի շերտազատում և ճաքեր ամբողջ զննված մակերևույթի մինչև 50 % մակերեսի վրա: Առանձին տեղամասերի դեֆորմացիաներ: |
30 |
Ճաքեր 2 մմ ավելի լայնությամբ, պաշտպանիչ շերտի շերտազատում, ամրանի մերկացում, կոռոզիայի փառ, առանձին ձողերի խզում |
40 |
Ծանոթություն : Հակասեյսմիկ գոտիներով պատերի ֆիզիկական մաշվածությունը որոշելիս` (1-4) աղյուսակներով պատերի ֆիզիկական մաշվածության սահմանված նշանակություններին ավելացվում է ֆիզիկական մաշվածության նշանակությունը, որը համապատասխանում է աղյուսակում նշվածներին:
Աղյուսակ 6
ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՍՅՈՒՆԵՐ (ՀԱՎԱՔՈՎԻ ԵՎ ՄԻԱՁՈՒՅԼ)
Մաշվածության նշանները | Քանակական գնահատականը | ֆիզ. մաշվածության % | Աշխատանքների օրինակելի կազմը |
1 |
2 |
3 |
4 |
Ճաքեր ձգված գոտում սյան ամբողջ բարձրությամբ, բարձակի և սյան ծայրերով, պոկումներ և փոսեր | Ճաքերի լայնությունը մինչև 0,5 մմ խորությամբ, 1 մ քառ. վրա երեքից ոչ ավելի |
0-40 |
Ճաքերի, պոկումների և փոսերի լցափակում |
Ճաքեր ձգված և սեղմված գոտիներում, հիմքի պարագծով և բարձակի մակարդակով, բետոնի պաշտպանիչ շերտի շերտազատում: Ամրանի մերկացում և բետոնի հետ նրա շաղկապման խախտում, սյան հիմքում բետոնի խոր ջարդվածքներ, սյան ծռում | Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ, սյան ծռում մինչև բարձրության 1/200-ի չափով |
41-60 |
Ճաքերի լցափակում շաղախի ներարկումով կամ ճաքերի երկայնքով առվակների սարքավորմամբ` ցեմենտի շաղախով նրանց հետագա կարանախցումով: Սյուների գոտեկապերի սարքավորում |
Ճաքեր ձգված գոտում սյան ամբողջ բարձրությամբ, միջանցիկ ճաքեր սյան հիմքում և բարձակի գլխի մակարդակի վրա, ձգված գոտում բետոնի պաշտպանական շերտի շերտազատում սյան ամբողջ բարձրությամբ: Կոռոզիա և տեղ-տեղ ամրանի խզում, սյան ծռում | Ճաքերի լայնությունը 2 մմ-ից ավելի է |
61-80 |
Վնասված բետոնի փոխարինում, քայքայված տեղամասերի բետոնացում և ամրանավորում: Հաշվարկային գոտեկապերի սարքավորում կամ սյուների փոխարինում |
Աղյուսակ 6 ա
ՄԻԱՁՈՒՅԼ ԵՎ ՀԱՎԱՔՈՎԻ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՀԵԾԱՆՆԵՐ
1 |
2 |
3 |
4 |
Առանձին ճաքեր ձգված գոտում, տեղ-տեղ աննշան խոնավություն, մակերևութային պոկվածքներ ձգված գոտում, ճկվածքներ | Ճաքերի բացվածքը մինչև 1 մմ: Պոկվածքների խորությունը մինչև 3 մմ, ոչ ավելի 3-ից 1 մ2 |
0-40 |
Ցեմենտային շաղախի ներարկում ճաքերի մեջ: Ծեփում ցեմենտի շաղախով, նախապես մշակելով հին բետոնի մակերևույթը |
Ճաքեր տարբեր ուղղություններով, մթնոլորտային և ագրեսիվ ջրերից բետոնի խոնավացման հետքեր, ձգված գոտու բետոնի պաշտպանիչ շերտի շերտազատում, ամրանների մերկացում և ժանգոտում, հեծանի զգալի մակերեսների վրա բետոնի խոր պոկվածքներ, ճկվածք | Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ: Ամրանի կոռոզիա մինչև հատվածքի 10 % չափով, ճկվածք մինչև թռիչքի 1/150 |
41-50 |
Հեծանների ուժեղացում |
Ճաքեր հեծանի երկարությամբ և բարձրությամբ թռիչքի կենտրոնում և ձգված գոտում, մթնոլորտային և ագրեսիվ ջրերից բետոնի մշտական խոնավացման հետքեր, ամրանների մերկացում և ուժեղ ժանգոտում, տեղ-տեղ ամրանների խզում, սեղմված գոտու բետոնի խոշոր ջարդվածքներ և պոկվածքներ | Ճաքերի լայնությունը 2 մմ ավելի: Ամրանի կոռոզիա հատվածքի 10 %-ից ավելի չափով: Ճկվածքը թռիչքի 1/150 ավելի է | 61-80 | Հեծանների փոխում |
Աղյուսակ 7
ՓԱՅՏԵ ԾԵՓՎԱԾ ՄԻՋՆՈՐՄՆԵՐ
1 |
2 |
3 |
4 |
Մանր ճաքեր և տեղ-տեղ ծեփի շերտազատում | Վնասվածքներ մակերեսի 10 % չափով |
0-20 |
Ծեփի վերանորոգում |
Շոշափելի երերություն, շեղումներ ուղղաձիգից, ճաքեր հարակից կոնստրուկցիաների հետ կցորդման տեղերում | Շեղում ուղղաձիգից, մինչև սենյակի բարձրության 1/100 չափով | 21-40 | Ուղղաձիգ հարթության միջնորմների հավասարեցում և նրանց կապերի ամրացում հարակից կոնստրուկցիաների հետ |
Խոր ճաքեր և բացակներ հարակից և կոնստրուկցիաների հետ կցորդման տեղերում, անկյունագծային ճաքեր ծեփի շերտում, կքում ուղղաձիգ հարթությունում | Դեֆորմացված տեղամասի կքում մինչև երկարության 1/100 չափով | 41-60 | Միջնորմների ուղենշում հավասարեցում տակդիրների և ստորին եզրակապի փոխարինում |
Միջանցիկ երկայնական և անկյունագծային ճաքեր ամբողջ մակերևույթով, տախտակների ուռչում, գոգավորում, կքում, խոնավության հետքեր, փայտանյութի վնասվածք, փտախտով, փայտակներ բզեզով | Դեֆորմացված տեղամասի կքում երկարության 1/100 չափով | 61-80 | Միջնորմների լրիվ փոխարինում |
Աղյուսակ 8
ԳԻՊՍԱԲԵՏՈՆԵ ԵՎ ԽԱՐԱՄԱԲԵՏՈՆԵ ՄԻՋՆՈՐՄՆԵՐ
1 |
2 |
3 |
4 |
Մանր ճաքեր միջնորմների վրա ծածկերի հետ կցորդման տեղերում, սակավ ջարդվածքներ | Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ Վնասվածքի մակերեսը մինչև 10 % |
0-20 | Հատումների խտացում և լցափակում |
Խոր կամ միջանցիկ ճաքեր հարակից կոնստրուկցիաների լցորդման տեղերում | Ճաքերի լայնությունը մինչև 10 մմ | 21-40 | Մակերևույթի մաքրում, ճաքերի լցափակում, հակասեյսմիկ ամրացում հարակից կոնստրուկցիաների հետ |
Փոսեր և ջարդվածքներ, միջնորմների առանձին սալերի միջև կապերի խախտում, կարկասի դեֆորմացիա | Վնասվածքների մակերեսը մինչև 50 % | 41-60 | Փոսերի և ջարդվածքների լցափակում: Արտաքին պատերին առանձին սալերի և հարումների ամրացում կարկասի վերանորոգում |
Զանգվածային ճաքեր միջնորմների սալերում, մեծ կքումներ և նկատելի շեղումներ ուղղաձիգից | Շեղում ուղղաձիգից սենյակի բարձրության 1/100-ից ավելի | 61-80 | Միջնորմների լրիվ փոխարինում |
ՓԱՅՏԵ ԾԵՓՎԱԾ ԾԱԾԿԵՐ
Աղյուսակ 9
1 |
2 |
3 |
4 |
Նստվածքային ճաքեր, ծեփի շերտում, ծեփի մասնակի շերտազատում | Ճաքերի լայնությունը մինչև 0,5 մմ ճաքերի գումարային երկարությունը 1 մ2 վրա մինչև 0,5 մ |
0-10 |
Ճաքերի քսահարթում և ծեփի շերտի վերականգնում |
Նստվածքային ճաքեր, ծեփի պոկում և շերտազատում, խուլ ձայն թխթխկացնելիս | ճաքերի լայնությունը մինչև 1 մմ: Ճաքերի գումարային երկարությունը 1 մ2 վրա մինչև 1 մ |
11-20 |
Ծեփի վերականգնում հեծանածածկի մանր վերանորոգում |
Հոսահետքեր առաստաղին, լցվածքի գերհագեցում խոնավությունով` առանձին տեղամասերի պառկապնդությամբ, քսվածքը տեղ-տեղ քայքայվել է | Վնասվածքներ մակերեսի մինչև 20 % չափով |
21-30 |
Ոչ պիտանի քսվածքի և լցվածքի փոխարինում կամ նրա փխրեցում և վերալցում: Փայտանյութի մաքրում և հականեխում |
Շոշափելի երերություն, անկյունագծային ճաքեր առաստաղին |
- |
31-40 |
Հեծանների ուժեղացում, հեծանածածկի մասնակի փոխարինում |
Խոր ճաքեր հեծանների կրող պատերի հետ կցորդման տեղերում, խոնավության հետքեր | Վնասվածքներ մակերեսի մինչև 30 % չափով |
41-50 |
Ծածկերի մի մասի բացում, հեծանների ծայրերի ուժեղացում և հեծանածածկի մասնակի փոխարինում |
Խոր ճաքեր ծածկերում, առանձին տեղերում ժամանակավոր ամրացումների առկայություն |
- |
51-60 |
Հեծանների ուժեղացում և մասնակի փոխարինում |
Անկյունագծային, երկայնական և լայնական ճաքեր ծածկերում, նկատելի ճկվածք, ժամանակավոր հենարաններ, հեծանների փայտանյութի մերկացում, վնասվածքներ փտախտով և փայտակեր բզեզով | Առաստաղի ճկվածք մինչև թռիչքի 1/100 |
61-70 |
Ծածկի լրիվ փոխարինում |
Կոնստրուկցիան քայքայման եզրին է, որն արդեն տեղ-տեղ սկսվել է |
- |
71-80 |
- |
Աղյուսակ 10
ԾԱԾԿԵՐ ՀԱՎԱՔՈՎԻ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՎՐԱՔԱՇԻՑ
1 |
2 |
3 |
4 |
Ճաքեր սալերի միջև կարերում | Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ |
0-10 |
Կարերի լցափակում |
Սալերի իրար նկատմամբ աննշան տեղաշարժ բարձրությամբ դեֆորմացիաների հետևանքով: Կարերի լցափակման հավասարեցնող շերտի շերտազատում |
Սալերի տեղաշարժ մինչև 1,5 սմ Վնասվածքներ մակերեսի մինչև 10 % չափով |
11-20 |
Առաստաղի մակերևույթի հավասարեցում |
Սալերի իրար նկատմամբ զգալի տեղաշարժ բարձրությամբ, դեֆորմացիաների հետևանքով, հոսահետքեր սալերի` արտաքին պատերի վրա հենման տեղերում | Սալերի տեղաշարժ բարձրությամբ մինչև 3 սմ: Վնասվածքներ մակերեսի 20 % չափով |
21-30 |
Առաստաղի մակերևույթի հավասարեցում ամրանային ցանցերի տեղադրումով ցեմենտ-ավազային խցանների սարքավորում վրաքաշի դատարկություններում |
Ճաքեր սալերում, հոսքի կամ սառչման հետքեր սալերի և պատերի վրա հենման տեղերում | Ճաքերի լայնությունը մինչև 1 մմ |
31-40 |
Սալերի հենման տեղերում ամրացում ճակատներում դատարկությունների լցափակում արտաքին պատերի վրա հենման տեղերում |
Լայնակի ճաքեր սալերում առանց ամրանի մերկացման, ճկվածք | Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ: Ճկվածքը թռիչքի մինչև 1/100-ը | 41-50 | Սալերի ուժեղացում, ճաքերի լցափակում |
Խոր լայնակի ճաքեր ամրանի մերկացումով, ճկվածք | ճաքերի լայնությունը 2 մմ -ից ավելի: Ճկվածքը թռիչքի մինչև 1/80-ը |
51-60 |
Սալերի և հենման տեղերի ուժեղացում, ճաքերի լցափակում |
Բազմաթիվ խոր ճաքեր սալերում, սալերի տեղաշարժ հարթությունից, սալերի նկատելի ճկվածք | Ճկվածքը թռիչքի 1/80 ավելի |
61-80 |
Սալերի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 11
ՍԱՆԴՈՒՂՔՆԵՐ ՊՈՂՊԱՏԵ ՍԱՆԴՂԱՀԵԾԱՆՆԵՐՈՎ
1 |
2 |
3 |
4 |
Մանր փոսեր և ճաքեր աստիճաններում, բազրիքի առանձին վնասվածքներ |
- |
0-20 |
Ճաքերի և փոսերի լցափակում, բազրիքի վերանորոգում |
Փոսեր և ջարդված տեղեր առանձին աստիճաններում միջանցիկ ճաքերով, աստիճանների մակերևույթը մաշված է, բազրիքը տեղ-տեղ բացակայում է | Վնասվածքներ մակերեսի մինչև 20 % չափով |
21-40 |
Աստիճանների վերաշարում նորերի ավելացումով, փոսերի լցափակում, բազրիքի փոխարինում |
Աստիճանները մաշված են և տեղ-տեղ ջարդված, միջանցիկ ճաքեր հարթակներում, պարսպող ցանկապատը խարխլված է |
Նույնը մինչև 50 % |
41-60 |
Աստիճանների վերաշարում նորերի ավելացումով, մետաղե ցանցով ցեմենտե հատակի պատրաստում հարթակի վրա: Հարթակի տորկրետ բետոնացում ներքևից, պարսպող ցանկապատի վերանորոգում |
Աստիճանները և հարթակները լրիվ մաշված են, աստիճանների և պարսպող ցանցի մի մասը բացակայում է: Սանդղահեծանները տեղ-տեղ ճկվել են, սանդղահեծանների կապը հարթակների հետ թուլացած է: Սանդուղքից օգտվելը վտանգավոր է | Նույնը 50 % ավելի. Սանդղահեծանների ճկվածքը թռիչքի 1/150 ավելի է |
61-80 |
Սանդուղքի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 12
ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՍԱՆԴՈՒՂՔՆԵՐ
1 |
2 |
3 |
4 |
Սակավ ճաքերի աստիճանների վրա, բազրիքի առանձին վնասվածքներ | Ճաքերի լայնությունը մինչև 1 մմ |
0-20 |
Ճաքերի լցափակում, բազրիքի վերանորոգում |
Տեղ-տեղ փոսեր և ջարդվածքներ աստիճաններում բազրիքը վնասված է, սանդղահարթակները ունեն ճաքեր բանվորական թռիչքի լայնքով | Նույնը` մինչև 2 մմ |
21-40 |
Ջարդված տեղերի լցափակում, բազրիքի վերանորոգում, երկաթբետոնե սանդղքային հարթակների ուժեղացում |
Խոր ճաքեր ենթաաստիճաններում, առանձին սանդղամատեր ընկել են, սանդղաբազուկային սալերը (սանդղահեծանները) ունեն ճաքեր և ամրանի մերկացում, սանդղահեծանների (սանդղաբազուկի) ճկվածք |
Ճաքերի լայնությունը 2 մմ է: Սանդղահեծանների(սանդղաբազուկի) ճկվածքը թռիչքի մինչև 1/200 է: |
41-60 |
Ենթաաստիճանների ուժեղացում, քայքայված տեղերի լցափակում և տեղ-տեղ սանդղամատերի փոխարինում, սանդղաբազուկի (սանդղահեծանների) ուժեղացում |
Սանդղաբազուկները և հարթակները ունեն ճկվածքներ և տեղական քայքայումներ, ճաքեր սանդղաբազուկային սալերի կրող մինչև կոնստրուկցիաների հետ կցորդումներում, պարսպող ցանկապատերը խարխլված են և տեղ-տեղ բացակայում են, սանդուղքից օգտվելը վտանգավոր է | Ճկվածքը թռիչքի 1/150 է: | 61-80 | Սանդուղքի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 13
ՓԱՅՏԵ ԿՏՈՒՐՆԵՐ
1 |
2 |
3 |
4 |
Ամրացումների` հեղույսների, անուրների, ճարմանդների թուլացում, ձեղնապատուհանների դետալների վնասվածքներ |
- |
0-20 |
Ամրացումների և ձեղնապատուհանների դետալների վերանորոգում |
Մաուերլատի (որմնափայտ) մակերեսի և ծպեղաոտքերի ծայրերի վնասվածք փտախտով, թործերի և միացումների թուլացում | Վնասվածքներ մինչև 20 % |
21-40 |
Մաուերլատի փոխարինում և ծպեղաոտքերի ծայրերի ուժեղացում, կոնստրուկցիաների շտկում, թործերի ամրացում |
Մաուերլատի, փայտանյութի, կավարամածի ծպեղների վնասվածք փտախտով, ծպեղաոտքերի լրացուցիչ ժամանակավոր ամրացումների առկայություն, փայտանյութի խոնավացում | նույնը մինչև 50 % |
41-60 |
Մաուերլատի, ծպեղաոտքերի և որմնաակոսի տակի հոծ կավարամածի մի մասի փոխարինում, շարքային կավարամածի մասնակի փոխարինում |
Ծպեղնաոտքերի ճկվածքներ, կտուրի դետալների փայտանյութի վնասվածքներ` փտախտով և փայտակեր բզեզով |
- |
61-80 |
Կտուրի փայտե կոնստրուկցիայի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 14
ԳԼԱՆԱՓԱԹԵԹԱՅԻՆ ՏԱՆԻՔՆԵՐ
Մաշվածության նշանները |
ֆիզ. մաշվածությունը % |
Աշխատանքների օրինակելի կազմը |
1 |
2 |
3 |
Եզակի մանր վնասվածքներ ու ճեղքատներ տանիքում և ուղղաձիգ մակերևույթների հետ հատման տեղերում, որմնաակոսների ճկում | 0-20 | Տանիքի ակոսների վերանորոգում |
Տանիքի արտաքին շերտի մակերևույթի փքում, ճաքեր, տեղ-տեղ պոկումներ, որը պահանջում է տանիքի մինչև 10 % փոխարինում որմնաակոսների և պարսպող ցանցի ժանգոտում և զգալի վնասվածքներ, ուղղաձիգ մակերևույթի հետ հատումների տեղերում խոնավության թափանցում, ջրաընդունիչ սարքի (տափակ կտուրներում) դետալների վնասվածք | 21-40 | Ռուբերոիդի վերին շերտի փոխարինում փքված տեղերի կտրումով և ևս մեկ շերտով ծածկելով ակոսների, ցանցերի և ջրաընդունիչ սարքերի վերանորոգում |
Վերնածածկի վերին և տեղ-տեղ ստորին շերտերի քայքայում, որը պահանջում է տանիքի ծածկի 10-25 % փոխարինում, որմնաակոսների և ջրաընդունիչ սարքավորումների փոխհատուցիչների, ցվիքների և ժանգոտում և քայքայում, տեղ-տեղ տանիքի հոսքեր, պարսպող ցանցի զանգվածային վնասվածքներ | 41-60 | Տանիքի վերանորոգում ռուբերոիդի 2 շերտով ծածկումով, ակոսների, ցվիքների և փոխհատուցիչների, քիվապատերի ծածկերի փոխարինում, պարսպող ցանցի վերանորոգում |
Զանգվածային հոսքեր, վերնածածկի շերտազատումներ հիմքից, ծածկի մասերի բացակայություն, պարսպող ցանցը քայքայված է | 61-80 | Տարնիքի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 15
ՊՈՂՊԱՏԵ ՏԱՆԻՔՆԵՐ
1 |
2 |
3 |
Կավարամածի առանձին թերթերի ամրացման թուլացում, առանձին հոսքեր | 0-20 | Կարկատանների տեղադրում և խուղակների լցափակում վնասված տեղերում ամրացում կցակներով |
Ծալակցվանքների նոսրություն, ճեղքատներ և տեղ-տեղ ցցված մասերին հարումների խախտում, լուսաճեղքեր ձեղնահարկի կողմից զննման ժամանակ որմնաակոսների վնասվածքներ | 21-40 | Կարկատանների տեղադրում, տանիքի մակերեսի առանձին թերթերի մինչև 10 % փոխարինում, ծալակցվանքների յուղում և շրջասեղմում, խուղակների լցափակում, որմնաակոսների և հոսարանների վերանորոգում |
Ժանգ տանիքի մակերևույթի վրա, խուղակներ, ճեղքատներ, պարսպող ցանցի ամրացումների ծռում և խախտում, հոսքի մեծ քանակ | 41-60 | Որմնաակոսների, հոսարանների և տանիքի շարքային ծածկի 10-25 % փոխարինում, պարսպող ցանցի վերանորոգում |
Զանգվածային հոսքեր, ուժեղ ժանգ տանիքի մակերևույթին և ձեղնահարկի կողմից, ծալակցվանքների քայքայում, կարկատանների մեծ քանակ տանիքի վրա, պարսպող ցանցի քայքայում | 61-80 | Տանիքի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 16
ՏԱՆԻՔ ԱՍԲՈՑԵՄԵՆՏԵ ԹԵՐԹԵՐԻՑ
1 |
2 |
3 |
Մետաղե ակոսների տեղ-տեղ ծռում, կավարամածին ասբեստացեմենտե առանձին թերթերի թուլացում | 0-20 | Ակոսների վերանորոգում վնասված դետալների փոխարինումով, առանձին թերթերի ամրացում |
Առանձին տեղերում հոսքեր և լուսաճեղքեր, սալերի ճեղքեր և անջատում, տանիքի մակերևույթի թերթերի մինչև 10 % պոկում | 21-40 | Շարքային վերնածածկի և գագաթի սալերի փոխարինում տեղ-տեղ |
Առանձին թերթերի բացակայություն, պոկումներ և ճեղքեր, հոսքեր, կավարամածին թերթերի ամրացման թուլացում | 41-60 | Շարքային վերնածածկի փոխարինում` հին նյութի մինչև 25 % օգտագործումով |
Տանիքի զանգվածային քայքայում, որմնաակոսների և ցվիքների երեսատակի մի մասի բացակայություն, գլանափաթեթանյութերից կարկատանների մեծ քանակ | 61-80 | Տանիքի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 17
ՑԵՄԵՆՏԱԱՎԱԶԱՅԻՆ, ԲԵՏՈՆԵ, ԽՃԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՏԱԿՆԵՐ
1 |
2 |
3 |
Առանձին մանր փոսեր և մազային ճաքեր, շրիշակների աննշան վնասվածքներ | 0-20 | Տեղ-տեղ ճաքերի և փոսերի քսահարթում, շրիշակների վերանորոգում` մինչև 20 % նորերով փոխարինելով |
Բանող մասերի մակերևույթի մաշում, մինչև 0,5 մ2 փոսեր մինչև 25 % մակերեսի վրա | 21-40 | Փոսերի լցափակում |
Զանգվածային խոր և տեղ-տեղ ծածկի անջատում հիմքից մինչև 5 մ2, մինչև 50 % մակերեսի վրա | 41-60 | Բանող մասերի ծածկի փոխարինում, փոսերի լցափակում, տեղ-տեղ հիմքի վերանորոգում |
Հիմքի և ծածկի զանգվածային քայքայումներ 61-80 | Ծածկի և հիմքի լրիվ փոխարինում |
Ծանոթություն: Քսիլոլիթե, ասֆալտե և մանր լցիչներով կապակցանյութերից այլ հատակների մաշվածությունը որոշվում է տվյալ աղյուսակի համանմանումով:
Աղյուսակ 18
ՓԱՅՏԱՍԱԼԻԿԱՅԻՆ (ՊԱՐԿԵՏԻ) ՀԱՏԱԿՆԵՐ
1 |
2 |
3 |
Մանր վնասվածքներ պարկետի առանձին գամակցումների աննշան չորանվազում, գամակցումների միջև անցքեր մինչև 3 մմ, առանձին գամակցումների գոգավորում | 0-20 | Առանձին տեղամասերի հղկատաշում |
Առանձին գամակցումների անջատում հիմքից, ջարդվածքներ, մաշվածություն, ճաքեր և տեղ-տեղ ուժեղ գոգավորում, 5-10 հատով գամակցումների բացակայություն առանձին տեղերում, հիմքի ոչ մեծ վնասվածքներ | 21-40 | Գամակցումների փոխարինում և տեղ-տեղ ճեղքերի լցափակում, հատակի հղկատաշում, պարկետի առանձին տեղերի վերափռում հատակի մակերեսի մինչև 10 %-ի վրա |
Գամակցումների անջատում հիմքից զգալի մակերեսի վրա (նկատելի փքում, ճռռոց, քայլքի ժամանակ խուլ աղմուկ): Գամակցումների տեղ-տեղ բացակայում մինչև 0,5 մ2, ուժեղ մաշվածություն, զանգվածային գոգավորում, առանձին նստվածքներ և հիմքի վնասվածքներ | 41-60 | Հատակի մինչև 50 % մակերեսի պարկետի վերափռում հին նյութերի օգտագործումով և հիմքի վերանորոգում |
Պարկետային ծածկի հոծության լրիվ խախտում, գամակցումների զանգվածային բացակայություն, զգալի նստվածքներ և հիմքի վնասվածքներ | 61-80 | Պարկետի և հիմքի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 19
ՊԱՏՈՒՀԱՆԻ ՓԱՅՏԵ ԲԼՈԿՆԵՐ
1 |
2 |
3 |
Մանր ճաքեր շրջանակների պատերի հետ կցորդման տեղերում,մաշվածություն կամ անցքեր փեղկերում, տեղ-տեղ մածիկի անջատում, մասնակի բացակայում են ճեղքակալերը, ապակիների ճեղքեր, ջրվանների մանր վնասվածքներ |
0-20 | Շրջանակների պատերի հետ կցորդումների խծուծվածք: Բացակայող ճեղքակալերի, մածիկի ապակիների ջրվանների վերականգնում նոր նյութի մինչև 15 % ավելացումով |
Պահուհանների ապակեկալերը չորացել են, գոգավորվել և անկյուններում խարխլվել, դետալների մի մասը վնասված է կամ բացակայում է, ապակեպատման, ջրվանների բացակայություն | 21-40 | Ապակեկալերի վերանորոգում, միացումների ամրացում մակափականներով, ապակեպատման վերականգնում մինչև 80 % նոր նյութի ավելացումով |
Պատուհանի ապակեկալի ստորին չորսուն, լուսամուտագոգային տախտակը վնասված են փտախտով, ապակեկալերը խարխլված են | 41-60 | Ապակեկալերի, շրջանակի և լուսամուտագոգային տախտակի վերանորոգում նոր նյութի ավելացումով |
Պատուհանի ապակեկալերը, տուփը և գոգային տախտակը լրիվ վնասված են փտախտով և փայտակներ բզեզով, փեղկերը չեն բացվում կամ դուրս են ընկնում, բոլոր կցորդումները խախտված են | 61-80 | Պատուհանների բլոկների լրիվ փոխարինում |
Աղյուսակ 20
ՓԱՅՏԵ ԴՌՆԵՐ
1 |
2 |
3 |
Մանր մակերևութային ճաքեր տուփերի (շրջանակների)` պատերի հետ և միջնորմների հետ կցորդման տեղերում, դռների փեղկերի մաշվածություն կամ ճեղքեր փեղկերում | 0-20 | Կցորդումների խտացում, լրացուցիչ մակափականների տեղադրում ռանդումով |
Դռների փեղկերը նստել են կամ շրջանակների պարագծով կիպ չեն փակվում, դետալները մասամբ կորցված են կամ անսարք են, դռների տուփերը (շրջանակները) թեքված են պարակալերը վնասված են | 21-40 | Դռների փեղկերը և շրջանակների վերանորոգում դետալների մինչև 50 % փոխարինումով |
Շրջանակները տեղ-տեղ վնասված են կամ խոցված են փտախտով, պարակալերը կորցված են, պաստառների եզրակապը վնասված է |
41-60 | Դռների շրջանակների և փեղկերի վերանորոգում, քայքայված մասերի փոխարինում |
Դռների փեղկերի և շրջանակների լրիվ խարխլվածություն, զանգվածային խոցվածություն փտախտով և փայտակեր բզեզով | 61-80 | Բացվածքի լցվածքների լրիվ փոխարինում |
Աղյուսակ 21
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
1 |
2 |
3 |
Փականային ամրանի միջադիրների և լցվածքների թուլացում, ջեռուցման սարքերի և կանգնակների ներկրման խախտում, մայրուղիների խախտումներ առանձին տեղերում | 0-20 | Միջադիրների փոխարինում խցուկների լցում, խողովակների ջերմամեկուսացման վերականգնում (տեղ-տեղ) |
Կաթիլային հոսքեր փականային ամրանի, սարքերի և ջեռուցման սարքերի ռեակցիաների ներկդրման տեղերում, մայրուղիների ջերմամեկուսացման խախտումներ, օդաջեռուցիչների վերանորոգման հետքեր | 21-40 | Փականային ամրանի ջեռուցման առանձին սարքերի մասնակի փոխարինում, կանգնակների և մայրուղիների առանձին տեղամասերի փոխարինում, ջերմամեկուսացման վերանորոգում, օդաջեռուցիչների վերանորոգում և կարգաբերում |
Կաթիլային հոսքեր ջեռուցիչ սարքերում և նրանց ներկդրման տեղերում, հոսքերի հետքերը ջեռուցիչ սարքերում, նրանց վերականգնման հետքեր, անուրների մեծ քանակ կանգնակների և մայրուղիների վրա, տեղ-տեղ նրանց վերականգնման և ընտրովի փոխարինման հետքեր, մայրուղիների խողովակատարերի կոռոզիա, օդաջեռուցիչների անբավարար աշխատանք | 41-60 | Մայրուղիների փոխարինում կանգնակների և ջեռուցիչ սարքերի մասնակի փոխարինում, ջերմամեկուսացման վերականգնում, օդաջեռուցիչների փոխարինում |
Խողովակատարերի (կանգնակների և մայրուղիների) զանգվածային վնասվածք ուժեղ խոցվածություն ժանգով, առանձին տեղերում վերականգնման հետքեր (անուրներ, եռացում), ջեռուցիչ սարքերի և փականային ամրանի անբավարար աշխատանք, նրանց եռումը խողովակատարերի ջերմամեկուսացման զգալի խախտում | 61-80 | Համակարգի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 22
ՍԱՌԸ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
1 |
2 |
3 |
Խցուկային լցվանքների, ծորակների, միջադիրների և փականային ամրանի թուլացում, ողողման որոշ բաքերում կան ջրահոսքեր, առանձին տեղերում, խողովակատարերի ներկի վնասվածք | 0-20 | Խցուկների լցում, փականային ամրանում միջադիրների փոխարինում, ողողման բաքերի վերականգնում և կարգավորում |
Կաթիլային հոսքեր ծորակների և փականային ամրանի ներկդրումների տեղերում, խողովակատարի առանձին առանձին վնասվածքներ (խողովակներ, հոսքեր) խողովակատարի առանձին տեղերի խոցվածություն կոռոզիայով, սարքերի և ողողման բաքերի 20 %-ում ջրի հոսք | 21-40 | Ծորակների և փականային ամրանի մասնակի փոխարինում, ջրատարի տեղամասերի վերանորոգում ջրատարի ներկվածքի վերականգնում |
Ամրանի և ողողման բաքերի խանգարում (մինչև 40 %), խողովակատարի վերականգնման հետքեր (անուրներ, եռացում, առանձին տեղամասերի փոխարինում) խողովակատարի զգալի կոռոզիա, ողողման բաքերի վնասվածքներ մինչև 10 % (ճաքեր, կափարիչների բռնակների կորուստներ) | 41-60 | Փականային ամրանի փոխարինում ողողման բաքերի մասնակի փոխարինում, խողովակատարի առանձին տեղամասերի փոխարինում խողովակատարի ներկվածք |
Համակարգի լրիվ խանգարում, փականային ամրանի խափանում, անուրների մեծ քանակ, խողովակատարի առանձին տեղերում փոխարինման հետքեր, ողողման բաքերի մինչև 30 % վնասվածք | 61-80 | Համակարգի լրիվ փոխարինում |
Աղյուսակ 23
ԿՈՅՈՒՂՈՒ ԵՎ ՋՐԹՈՂ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
1 |
2 |
3 |
Սարքերի միացման տեղերի թուլացում, լվացատեղերի, կոնքերի, լվացարանների լոգնոցների էմալածածկի վնասվածք նրանց մակերևույթի մինչև 10 %, պոլիմերնյութերից խողովակատարերում ճեղքեր | 0-20 | Միացումների խտացում, տեղ-տեղ խողովակների վերանորոգում, սարքերի միացման տեղերի լցափակում |
Միացման տեղերում հոսքի առկայություն սարքերի ամբողջ քանակի 10 % լվացատեղերի, կոնքերի, լվացարանների, էմալածածկի մակերևույթի մինչև 20 % վնասվածք, խեցեղեն լվացարանների և զուգարանակոնքերի վնասվածք (ջարդվածքներ, ճեղքեր, խանդակներ) նրանց քանակի մինչև 10 % թուջե խողովակատարերի առանձին տեղերի վնասվածքներ, պոլիմերնյութերից խողովակատարների զգալի վնասվածք | 21-40 | Թուջե խողովակատարների վերանորոգում առանձին տեղերում, պերքլորվինիլային (ՊՔՎ) խողովակատարների մասնակի փոխարինում, առանձին սարքերի փոխարինում |
Զանգվածային հոսքեր սարքերի միացման տեղերում, լվացատեղերի, կոնքերի, լոգնոցների, լվացարանների էմալածածկի մակերևույթի մինչև 30 % վնասվածք, խեցեղեն լվացարանների և զուգարանակոնքերի քանակի մինչև 20 % վնասվածք, թուջե խողովակատարների վնասվածք, պոլիմերնյութերից խողովակատարների զանգվածային վնասվածքներ | 41-60 | Խողովակատարների մասնակի փոխարինում, ՊՔՎ- խողովակատարների փոխարինում |
Համակարգի անսարքություն, սարքերի համատարած վնասվածքներ, վերանորոգումների հետքեր (անուրներ, լցափակում և առանձին տեղամասերի փոխարինում) | 61-80 | Համակարգի լրիվ փոխարինում |
Հավելված 2
(տեղեկատու)
ՇԵՆՔԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. | Հասցեն_________________________________________ |
2. | Կառուցման տարեթիվը ___________ |
3. | Շենքի կոնստրուկտիվ սխեման (տիպային նախագիծը սերիան)_______ |
4. | Շենքի կարգը ըստ հիմնարարության (կապիտալության)___________ |
5. | Հարկերի և բնակարանների թիվը___________ |
6. | Շենքի տիպը ըստ պատերի նյութի ________________________ |
7. | Հիմնատակի մակերեսը և շենքի ծավալը ____________________ |
8. | Ընդհանուր օգտակար մակերեսը_________________________ |
9. | Բնակելի մակերեսը_______________ |
10. | Կոմունալ հարմարությունների սարքավորումները (թվարկել ըստ տեսակների) |
11. | Սանդղավանդակների և լիֆտերի թիվը________________ |
12. | Հարկի բարձրությունը |
13. | Բակային տարածքի մակերեսը __________________ |
14. | Շենքի հաշվեկշռային արժեքը ____________________ |
Շենքի տեխնիկական վիճակի գնահատականը եվ ֆիզիկական մաշվածության աստիճանը
1. Շենքի տեխնիկական վիճակի գնահատականը (ըստ ՀՀՇՆ II - 2.02.94) և աղյուսակ N 2
2. Շենքի ֆիզիկական մաշվածության աստիճանը ( % -ով ) .................
Հետևություն
1. ________________________________
(շենքի տեխնիկական վիճակի գնահատականը)
2. ________________________________________
(պահանջվող միջոցները` ընթացիկ նորոգում, կապիտալ նորոգում, ուժեղացում)
Խմբի ղեկավար |
____________ |
անդամներ |
____________ ____________ |
Հավելված 3
(տեղեկատու)
ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱԿԵՐԵՍԸ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՏՎՈՂ ԾԱՎԱԼԱ-ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
Ցուցանիշը Բնակելի տարածության թերությունները Հետազոտման եղանակը 1 2 3 5. Սենյակի հատակը գտնվում է շենքին հատող բակի, սալվածքի կամ մայթի մակերևույթի նիշից ցածր
1. Շինության և կոնստրուկտիվ տարրերի չափերը
1. Սենյակի բնակելի մակերեսը փոքր է 9 մ2 -ուց, այն դեպքում, եթե այդ սենյակը հանդիսանում է վարձակալության ինքնուրույն պայմանագրի առարկա:
Անմիջական չափում
2. Ուղղանկյուն կամ ոչ ուղղանկյուն սենյակի միջին լայնությունը փոքր կամ հավասար է 2,2 մ (ընդ որում մահճախորշերի և որմնախորշերի լայնությունը կամ խորությունը հաշվի չի առնվում) այն դեպքում, եթե այդ սենյակը հանդիսանում է բնակելի տարածության վարձակալման ինքնուրույն պայմանագրի առարկա:
Անմիջական չափում
3. Հարթ առաստաղով սենյակի բարձրությունը 2,4 մ է, կամ կամարաձև առաստաղով սենյակի բարձրությունը 2,5 մ է (հատակից մինչև կամարի կրունկը):
Անմիջական չափում
4. Բնակելի սենյակի միջնորմում, սենյակի միջնորմում կամ հիմնական պատում դռան բացվածքն ունի 70 սմ-ից պակաս լայնություն` այն դեպքում, եթե այդպիսի սենյակը հանդիսանում է բնակեցման համար ինքնուրույն պայմանագրի առարկա, ընդ որում դա միակ մուտքն է սենյակ և այն չի կարող մեծացվել մինչև նորմատիվ լայնությունը
Անմիջական չափում
Ծանոթություն: Ցոկոլային հարկ` հատակի նիշը գետնի նախագծային նիշից ցածր է մինչև շինության բարձրության կեսը:
2) Նկուղային հարկ` հատակի նիշը գետնի նախագծային նիշից ցածր է շինության բարձրության կեսից ավելի: Մակերևույթի նիվելիրացում
2.Սենյակների տեղաբաշխումը
6. Սենյակի պատուհանների և դիմացի շենքի կամ կառուցվածքի պատի միջև տարածությունը մինչև 3 մ է ներառյալ` այն դեպքում, եթե այդպիսի սենյակը չունի ուրիշ պատուհաններ և հանդիսանում է բնակեցման համար ինքնուրույն պայմանագրի առարկա:
Անմիջական չափում
7. Սենյակի պատուհանը (պատուհանները) դուրս են գալիս պարփակ լուսային բակ մինչև 5 x 5 մ (ներառյալ) չափերով` այն դեպքում, եթե այդպիսի սենյակը չունի լուսամուտային այլ բացվածքներ
Անմիջական չափում
8. Սենյակում կա սողանցք դեպի տեխնիկական ընդհատակ ձեղնահարկ կամ բնակարանում կա տարափահոսի և ինժեներական սարքավորման խցիկի ելանցք (միջանցք) այն դեպքում, եթե տեխնիկական ընդհատակում կամ ձեղնահարկում չկա այլ մուտք և նրանց չի կարելի վերացնել
Տեղում զննում
9. Ձեղնահարկերում սարքված բնակելի շինություններ, եթե նրանք չեն համապատասխանում սանիտարատեխնիկական գործող պահանջներին:
Նույնը
3. Բարեկարգում
10. Սենյակի վրայով տեղադրված են կոյուղու խողովակաշար և սանհանգույցի (զուգարան, լոգարան) գործիքներ` այն դեպքում, եթե տեխնիկապես անհնարին է սանհանգույցը տեղադրել այլ տեղում
Սահմանվում է ինժեներական սար քավորման տեղադրման սխեմայով և տեղում զննելով
11. Սենյակի կամ միջհարկային ծածկերի միջով անցնում են կոյուղու խողովակներ, եթե հնարավոր չէ այն տեղափոխել
Նույնը
12. Զուգարանի կամ համատեղված սանհանգույցի մուտքը կատարվում է անմիջականորեն սենյակից, այն դեպքում, եթե տեխնիկապես հնարավոր չէ այն տեղափոխել
13. Սենյակ, որում ներկառուցված է սանհանգույց (զուգարան կամ լոգարան) այն դեպքում, եթե այդպիսի սենյակը տեղադրված է կոմունալ բնակարանում և տեխնիկապես անհնարին է տեղափոխել սանհանգույցը կամ ապահովել նորմատիվ ձայնամեկուսացումը
Նույնը
14. Բնակելի շենքերում գազային սալօջախների տեղադրման անվտանգության կանոնները չպահպանելիս ճանաչվում է մշտական բնակության համար ոչ պիտանի սենյակներից մեկը, որը տեխնիկական պայմաններով պիտանի է խոհանոցի վերասարքավորման համար
Նույնը
15. Կոմունալ բնակարանում խոհանոցի մակերեսը բնակարանի բնակելի մակերեսից 10 %-ից ցածր է կամ խոհանոցը սարքավորված 1,9 մ-ից պակաս լայնությամբ միջանցքում (եթե մուտքը բնակարան մեկն է) և իրագործվում է միջանցիկ խոհանոցի միջով` ճանաչվում է ոչ պիտանի մշտական բնակության համար սենյակներից մեկը, որը տեխնիկական պայմաններով պիտանի է լուսավոր խոհանոցի վերասարքավորման համար
Անմիջական չափում
16. Կոմունալ բնակարանում լոգարանը սարքավորված է խոհանոցում կամ միջանցքում ճանաչվում է ոչ պիտանի բնակության համար սենյակներից մեկը, որը տեխնիկապես կարող է վերասարքավորվել լոգարանի (այն դեպքում, եթե լոգարանը չի կարելի առանձնացնել)
Տեղում զննում
17. Աղբաընդունիչների վրա տեղադրված շինությունները (շենքում ներքին աղբատարի առկայության դեպքում) եթե բացակայում է ծածկի հատուկ մեկուսացում գազերի` շինություն թափանցելու դեմ
Տեղում զննում
Հավելված 4
(տեղեկատու)
ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱԿԵՐԵՍԸ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՏՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
Ցուցանիշը |
Բնակելի տարածության թերությունները |
Հետազոտման եղանակը |
1 |
2 |
3 |
1. Ինսոլյացիա (արևի ճառագայթման քանակը երկրի միավոր հորիզոնական մակերևույթի վրա` միավոր ժամանակում) | Ինսոլացիայի շուրջտարվա բացակայություն` այն դեպքում, եթե սենյակը հանդիսանում է վարձակալության ինքնուրույն պայմանագրի առարկա կամ էլ չեն ինսոլացվում բազմասենյակ բնակարանի բոլոր բնակելի սենյակները, իսկ կոնստրուկտիվ կամ վերապլանավորային միջոցառումները չեն ապահովում ինսոլյացիան | Շինությունների ինսոլյացիայի երկարատևության որոշումը արևային լուսակայացույցի օգնությամբ |
2. Լուսավորվածություն | 1. Լուսային անցքերի մակերեսի հարաբերությունը սենյակի հատակի մակերեսին 1:10-ից քիչ է` այն դեպքում, եթե տեխնիկապես հնարավոր չէ մեծացնել պատուհանի անցքի չափերը կամ փոքրացնել սենյակի մակերեսը (եթե սենյակը հանդիսանում է բնակեցման ինքնուրույն պայմանագրի առարկա | Լուսավորվածության չափումն անհրաժեշտության դեպքում կատարվում է գործիքային եղանակով |
2. Սենյակը ոչ պիտանի է, -եթե չունի անմիջական լուսավորություն կամ լուսավորվում է հարևան շինության մեջ դուրս եկող պատուհաններով (վերնափեղկերով) - պատուհանը (պատուհանները) դուրս են գալիս դեպի կամար կամ փակ պատշգամբ` եթե այդ սենյակը չունի ուրիշ պատուհաններ | ||
3. Միջապատի լայնությունը լուսային անցքի և լայնակի պատի կամ միջնորմի մինչև 3 մ-ից ավելի է, բացառությամբ անկյունային սենյակի երկու արտաքին պատերում տեղադրված պատուհանների, ընդ որում մահճախորշերի և որմնախորշերի լայնությունը կամ խորությունը չի հաշվվում |
||
4. Միակողմանի լուսավորության ժամանակ, եթե խորության հարաբերությունը լայնությանը գերազանցում է 2,5 և տեխնիկապես հնարավոր չէ փոքրացնել սենյակի խորությունը այն դեպքում, եթե այդպիսի սենյակը հանդիսանում է բնակեցման մասին ինքնուրույն պայմանագրի առարկա | ||
3. Վիբրացիա | 3. Տեխնիկապես հնարավոր չէ փոքրացնել վիբրացիայի մակարդակը և հասցնել նորմատիվայինի | Վիբրացիայի մակարդակի գործիքային չափում |
4. Աղմուկ | Կոնստրուկտիվ և պաշտպանական միջոցառումներով հնարավոր չէ իջեցնել ստացիոնար մեխանիզմների կամ ինժեներական սարքավորման աշխատանքից առաջացած աղմուկի մակարդակը մինչև նորմաներով սահմանված մեծությունները | Բնակելի շենքերում աղմուկի չափումը` աղմուկի փաստացի մակարդակը ստուգելու համար |
5. Օդավորում (աերացիա) |
Բացակայում է արտածծիչ օդափոխությունը, բնակարանի օդափոխությունն իրագործվում է սանդղավանդակի միջով, բացառությամբ նորմերով թույլատրելի դեպքերի - այն դեպքում, եթե տեխնիկապես հնարավոր չէ ապահովել օդափոխությունը | Որոշվում է ըստ հարկի հատակագծի և տեղում զննումով |
6. Ջերմախոնավային ռեժիմ | 1. Ջեռուցման սարքավորումների բացակայություն-սենյակը ջեռուցման սարքավորումներով ապահովելու անհնարինության դեպքում | Ջերմախոնավային ռեժիմը որոշվում է Ասմանի ասպիրացիոն խոնավաջերմաչափի օգնությամբ |
2. Եթե սենյակները տեղադրված են մեծ ջերմանջատումով շինությունների վրա, ընդ որում հատակի ջերմությունը սենյակներում գերազանցում է 28օ, իսկ ջերմությունը նրանցում 1,5 մ հատակից 25օ ավելի է` այն դեպքում, եթե անհնարին է կատարել ջերմամեկուսացում` ջերմությունը մինչև սանիտարական նորմերի նվազեցման նպատակով: | ||
3. Պատերն ունեն մշտական խոնավություն` այն դեպքում, եթե խոնավությունը տեխնիկապես անհնարին է վերացնել | ||
4. Օդի խոնավությունը մշտական ավել է 75 %-ից: |
Հավելված 5
(տեղեկատու)
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Բնակարանի (բնակարանի մեջ մտնող բնակելի տարածքի) բնակության համար ոչ պիտանիության մասին:
Ներկա տեխնիկական եզրակացությունը կազմված է______ փողոցի (նրբանցքի, պողոտայի) _____ տուն ______ մասնաշենքի
հետազննության հիման վրա ____ ___________199 թ.
Շենքը գտնվում է ________________________________
շահագործող կազմակերպության |
_____________________________________________
անվանումը |
Ընդհանուր տեղեկություններ բնակելի շենքի մասին
1. Կառուցման տարեթիվը _________
2. Կապիտալության խումբը_________
3. Հարկայնությունը______________
4. Բնակելի մակերեսը, մ2 __________
5. Շենքի վերականգնողական արժեքը, հազ. դրամ_____
6. Կրող կոնստրուկցիաների ֆիզիկական մաշվածությունը %,
_ պատեր_____________
_ ծածկեր_____________
_ հիմքեր _____________
_ սանդուղքներ _________
7. Շենքի ֆիզիկական մաշվածությունը % _______
8. Շենքում (ոչ պիտանի ճանաչվող բնակարաններում) ապրող բնակիչների թիվը ____
9. Բնակարանների թիվը շենքում _________
10. Շենքի բնակարանների միջին մակերեսը
__________________________________
(բնակարանների, որոնք ճանաչվում են ոչ պիտանի)
11. Ծավալա-հատակագծային թերությունները, անհամապատասխանությունը սանիտարա-հիգիենիկ նորմաներին
___________ _______________________________________
(բնակարանների թվարկումը, նրանց մակերեսները և թերությունները)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Վերևում շարադրվածի համաձայն, _____քաղաքի (ավանի)______ փողոցի (նրբանցքի, պողոտայի)______ տան ___բնակարանները (բնակելի սենյակները)
Համաձայն _______________________
(մեթոդական ցուցումների անվանումը)
___________________________պահանջների
համարվում են ոչ պիտանի բնակության համար:
Հանձնաժողովի նախագահ |
_____________(ստորագրություն) |
Անդամներ |
__________(ստորագրություն) |
Հավելված 6
(տեղեկատու)
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
____ քաղաքի ________ (փողոցի նրբանցքի, պողոտայի, խճուղու _______ մասնաշենքի _____ շենքի _____բնակարանների (բնակելի սենյակների) բնակության համար ոչ պիտանիության մասին. __ ________ 199 թ.
Սույն արձանագրությունը կազմված է մասնագիտական հանձնաժողովի կողմից, հետևյալ կազմով:
Նախագահ ______________________________
(պաշտոնը, կազմակերպությունը, անուն, ազգանունը) |
Անդամներ ______________________________
(պաշտոնը, կազմակերպությունը, անուն, ազգանունը) |
______________________________
______________________________
______________________________
Հրավիրված փորձագետների մասնակցությամբ
______________________________
(պաշտոնը, կազմակերպությունը, անուն, ազգանունը) |
______________________________
______________________________
որը կատարելով անհրաժեշտ ճշտումներ տեղում __ ____________199 թ. դրությամբ բացահայտեց հետևյալը.
Ընդհանուր տեղեկություններ բնակելի տան վերաբերյալ
1. Կառուցման տարեթիվը __________________
2. Կապիտալության խումբը _________________
3. Հարկայնությունը _____________________
4. Բնակելի մակերեսը, մ2 _________________
5. Շենքի վերականգնողական արժեքը, հազար դրամ
6. Շենքի ֆիզիկական մաշվածությունը |
___________________________ (հիմնական ֆոնդերի վերագնահատման տվյալների հիման վրա) |
_ Պատեր _______
_ ծածկեր _____
_ հիմքեր _______
_ աստիճաններ _________
8. Բնակիչների թիվը, որոնք ապրում են շենքում (բնակարաններում, որոնք ճանաչվում են ոչ պիտանի) _______
9. Բնակարանների թիվը շենքում ________
10. Շենքի բնակարանների միջին բնակելի մակերեսը (բնակարանների, որոնք ճանաչվում են ոչ պիտանի) _____
11. Բնակարանների ծավալա-հատակագծային թերությունների առկայությունը
_______________________________________
(բնակելի սենյակների, նրանց մակերեսների և թերությունների թվարկումը)
________________________________________
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Վերը շարադրվածի հիման վրա հանձնաժողովը գտնում է, որ____ քաղաքի ____ փողոցի _____մասնաշենքի ______ շենքի _____ բնակարանները (բնակարանների բնակելի սենյակները համաձայն «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի հետազոտման մասին մեթոդական ցուցումներ» ______ կետերի հանդիսանում են ոչ պիտանի բնակության համար:
Հանձնաժողովի նախագահ_____________________
(անուն, ազգանուն, ստորագրություն) |
Հանձնաժողովի անդամներ |
_____________________ _____________________ _____________________ _____________________ |
Փորձագետներ |
_____________________ _____________________ |
Ծանոթություն: Անհրաժեշտության դեպքում արձանագրությանը կցվում են տեխնիկական հետազննության և սան-հիգիենիկ հետազննության արձանագրությունները:
Հավելված 7
(տեղեկատու)
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՀԻՄՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ԿԱՊԻՏԱԼՈՒԹՅԱՆ)
Բնութագիրը |
Շենքի ծառայության
|
Առանձնահատուկ կապիտալ շենքեր` քարե երկաթբետոնե և մետաղական կմախքով,խոշոր բլոկներից, խոշորապանելային | 150 |
Հիմքեր-քարից, բետոնից, երկաթբետոնից: Պատերը-քարից (աղյուսից) հավաքովի կամ միաձույլ երկաթբետոնից Ծածկերը հավաքովի կամ միաձույլ երկաթբետոնից |
|
Սովորական շենքեր` քարե, խոշոր բլոկային, խոշորապանելային |
125 |
Քարե թեթևացած շենքեր: Հիմքերը-քարից, բետոնից: |
100 |
Փայտե շենքեր: Հիմքերը-խամքարե շարվածքից: Պատերը-փայտե գերաններից կամ խառը (քար կամ աղյուս և փայտ) |
50 |
Հավաքովի-վահանային, կմախքային, կավաշեն շենքեր Հիմքերը-խամքարե սյուներից կամ փայտե «աթոռներից»: Պատերը-փայտե կմախքային, կավաշեն ծածկերը փայտից |
30 |
Կմախքային-եղեգնասալից և այլ թեթևացված շենքեր |
15 |
Հավելված 8
(պարտադիր)
Դ Ր ՈՒ Յ Թ
ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
1.1. Սույն դրույթով հստակեցվում են բնակելի և հասարակական շենքերի (այսուհետև` շենքեր) վնասվածության աստիճանները` ելնելով դրանց փաստացի տեխնիկական վիճակից և շահագործման անվտանգությունից:
1.2. Շենքերի վնասվածության աստիճանը որոշելու համար պետք է կատարվի դրանց տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված գիտահետազոտական, նախագծահետազննական կազմակերպությունների (որպես իրավաբանական անձ` լիցենզավորված տվյալ աշխատանքները կատարելու համար), ինչպես նաև լիցենզավորված մասնագետների (որպես ֆիզիկական անձ) կողմից` պատվիրատուի լիազորված ներկայացուցչի մասնակցությամբ:
1.3. Շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են` հաշվի առնելով «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի հետազննության վերաբերյալ մեթոդական ցուցումների» և «Շենքերի և կառուցվածքների վկայագրավորման (անձնագրավորման) վերաբերյալ մեթոդական ցուցումների», ինչպես նաև «Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր» ՀՀՇՆ II-2.02.94 շինարարական նորմերի դրույթներն ու հանձնարարականները:
1.4. Շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հիման վրա պետք է տրվի գնահատական դրա վնասվածությանը (ըստ աստիճանների), որը հաստատվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության կամ նախարարության կողմից լիազորված մասնագիտացված գիտահետազոտական կազմակերպության կողմից:
1.5. Շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, որպես կանոն, պետք է պարունակի նաև կոնկրետ առաջարկություններ ու հանձնարարականներ հետագա շահագործման, վնասված կոնստրուկտիվ տարրերի վերականգնման-ուժեղացման, ամբողջ շենքի սեյսմակայունության ապահովման վերաբերյալ:
1.6. Շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը կարող է հանդիսանալ հիմք` շենքի և նրա կոնստրուկտիվ առանձին տարրերի ուժեղացման-վերականգնման նախագծային փաստաթղթեր մշակելու համար:
2. ՇԵՆՔԵՐԻ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
2.1. Շենքերն ըստ վնասվածության աստիճանի դասակարգելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն շենքերը, որոնցում ընդհանրապես բացակայում են վնասվածքները, ըստ վնասվածության աստիճանի դասակարգման սանդղակի մեջ դեն ընդգրկվում (ունեն 0-ական աստիճանի վնասվածություն):
2.2. Առաջին աստիճանի վնասվածություն ունեցող են համարվում այն շենքերը, որոնցում նկատված առանձին, ոչ էական թերություններն ու վնասվածքները կարող են վերացվել ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարելիս (լավ տեխնիկական վիճակում գտնվող շենքեր):
2.3. Երկրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերը (բավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքեր), ընդհանուր առմամբ, շահագործման համար պիտանի են: Առանձին կոնստրուկտիվ տարրերում նկատված արատներն ու վնասվածքները ենթակա են վերացման` նորոգման-վերականգնման աշխատանքներ կատարելիս:
2.4. Երրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի (անբավարար տեխնիկական վիճակում գտնվող) կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային դեֆորմացիաները ենթակա են վերացման` ուժեղացման-վերականգնման աշխատանքների կատարման միջոցով, սահմանված կարգով մշակված և հաստատված համապատասխան նախագծային փաստաթղթերի հիման վրա: Ընդսմին պետք է նկատի ունենալ, որ տվյալ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի հետագա տևական շահագործումն առանց վերոհիշյալ ուժեղացման - վերականգնման աշխատանքների կատարման հղի է շենքի կոնստրուկտիվ տարրերում վնասվածքների և դեֆորմացիաների զարգացմամբ և նորերի առաջացմամբ:
2.5. Չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի կոնստրուկցիաների վիճակը վթարային է: Շենքը վտանգավոր է հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչները ենթակա են տեղահանման: Վերականգնման-ուժեղացման աշխատանքների կատարման տեխնիկական աննպատակահարմարությամբ էլ պայմանավորվում է տվյալ աստիճանի վնասվածության շենքերի քանդումը: Բացառություն կարող են կազմել ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում:
2.6. Տարբեր ազդեցությունների հետևանքով մասնակի կամ լրիվ փլված շենքերը, որոնց շահագործումը, որպես կանոն, եղել է դադարեցված, համարվում են հինգերորդ աստիճանի վնասվածության:
Հավելված 9
(պարտադիր)
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Անձնագրավորման հիմնական խնդիրը գոյություն ունեցող շինարարական օբյեկտների տեխնիկական վիճակի գնահատումն է նրանց սեյսմակայունության տեսանկյունից:
Հետազննության արդյունքների հիման վրա կազմվում է օբյեկտի անձնագիրը, որտեղ նրա հիմնական բնութագրերի հետ միասին արվում են եզրահանգումներ նրա հետագա շահագործման, ուժեղացման, վերակառուցման կամ քանդման վերաբերյալ:
Օբյեկտի հետագա քանդման վերաբերյալ վերջնական լուծումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից:
Անձնագրեր պետք է կազմվեն նաև նոր ավարտված շինարարական օբյեկտների համար նրանք պետք է մտցվեն օբյեկտի ընդունման անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մեջ:
Անձնագրերը անհրաժեշտ են օբյեկտի տեխնիկական վիճակի հետագա դիտարկման համար:
Ստորև բերված մեթոդական ցուցումները վերաբերվում են բնակելի, հասարակական և որոշ արտադրական շենքերի և կառուցվածքների անձնագրավորմանը, որոնց ցանկը բերված է աղյուսակ 1-ում:
Բոլոր կազմակերպությունները, որոնք իրավունք ունեն կատարելու շենքերի անձնագրավորումը, պարտավոր են համաձայնեցնել այդ աշխատանքների կատարումը Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ-ի հետ և ներկայացնել շենքերի անձնագրերի տվյալները ինստիտուտում ստեղծված համակարգչային բանկի մեջ մտցնելու համար:
Բ Ա Ժ Ի Ն 1
ՇԵՆՔԵՐԻ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1.1. Հետազննությունը, որը կատարվում է սպասվելիք սեյսմիկ ազդեցությունների ժամանակ շենքերի (կառուցվածքների) հավանական վարքի գնահատման համար ներառում է աշխատանքների հետևյալ տեսակները:
1.1.1. Հետազննվող օբյեկտը բնութագրող տեխնիկական փաստաթղթերի և այլ նյութերի հավաքումը և ուսումնասիրությունը, այդ թվում`
- Կատարողական փաստաթղթեր (եթե այդպիսիք պահպանվել են):
- Ուժեղ երկրաշարժից հետո (օրինակ 1968, 1988 թթ. և այլն) շենքերի (կառուցվածքների) հետազննության ակտեր:
- Նախագծային փաստաթղթեր, որոնց հիման վրա երկրաշարժից կամ վթարային վիճակներից հետո կատարվել են վերականգնման աշխատանքներ:
- Տվյալներ շենքի վերակառուցման կամ նախագծի մեջ սկզբունքային փոփոխություններ մտցնելու մասին (կրող կոնստրուկցիաների փոխարինում, սենյակների վերահատակագծում և այլն):
- Տեղեկություններ տվյալ շենքի (կառուցվածքի) ընդունված հաշվային սեյսմայնության մասին:
1.1.2. Օբյեկտի դիտողական հետազննությունը, անհրաժեշտության դեպքում առանձին կոնստրուկտիվ էլեմենտների բացումով: Այդ դեպքում պետք է նշել.
- կատարված կոնստրուկտիվ լուծումների համապատասխանությունը նախագծին (ըստ կոնստրուկտիվ հաշվային սխեմայի, հիմնական կրող կոնստրուկցիաների, հակասեյսմիկ միջոցառումների իրականացման), կապերի և հանգույցների միացությունների հուսալիությունը, որոնք ապահովում են շենքի (կառուցվածքի) կայունությունը և այլն.
- կառուցված կոնստրուկցիաների որակը, միջնապատերի և կախովի պատերի տիպի ոչ կրող էլեմենտների միացման հուսալիությունը և այլն.
- կոնստրուկցիաների ուժեղացման կամ վերականգնման աշխատանքների որակը (եթե այդպիսիք կատարվել են).
- վնասվածքների առկայությունը և նրանց աստիճանը:
1.1.3. Օբյեկտի գործիքային հետազննությունը, այդ թվում.
- օբյեկտի դինամիկ բնութագրերի որոշումը նրա (միկրոսեյսմերի օգնությամբ կամ փոքր չափի թրթռիչների օգնությամբ ստիպողական տատանումների առաջացումով, ինչպես նաև հարվածից առաջացած ազատ տատանումների առաջացումով) երկայնական և լայնական ուղղություններով.
- հետազննվող օբյեկտի տարածքի գրունտների ազատ տատանումների գերակշռող պարբերությունների որոշումը.
- կրող կոնստրուկցիաների նյութերի ամրության որոշումը չքայքայող մեթոդներով:
1.2. Հետազննության արդյունքները, ըստ վերևում բերված կետերի մտցվում են անձնագրի մեջ:
1.3. Օբյեկտի սեյսմակայունության գնահատականը, եզրակացությունները և հանձնարարականները տրվում են անձնագրավորման նյութերի վերլուծության հիման վրա:
1.4. Եթե օբյեկտի հետազննման բոլոր նյութերի վերլուծության և ընդհանրացման հիման վրա պարզվի, որ այն ոչ լրիվ չափով է բավարարում սեյսմակայունության պահանջներին, ապա այդ դեպքում պետք է դիտարկել կոնստրուկցիաների ուժեղացման նպատակահարմարության հարցը, նկատի ունենալով տնտեսական, տեխնիկական, սոցիալական և այլ գործոններ:
Բ Ա Ժ Ի Ն 2
2.1. Գոյություն ունեցող կառուցապատման շենքերի (կառուցվածքների) անձնագրավորման կազմակերպումը:
2.1.1. Շենքերի (կառուցվածքների) անձնագրավորումը ելակետային էտապ է հանդիսանում այն աշխատանքների համար, որոնք կարող են ապահովել տարբեր պատասխանատվության աստիճանի շինարարական օբյեկտների սոցիալապես անհրաժեշտ և տնտեսապես նպատակահարմար սեյսմապաշտպանության մակարդակ (առաջին հերթին քաղաքացիական շենքերի համար):
2.1.2. Շենքերի (կառուցվածքների) անձնագրավորման աշխատանքները կատարվում են սեյսմակայուն շինարարության բնագավառում իրավասու կազմակերպությունների կողմից:
2.1.3. Հետազննությունը կատարվում է 3-4 մարդուց բաղկացած խմբերով բարձր որակավորմամբ մասնագետների ղեկավարությամբ:
2.1.4. Հետազննության արդյունքների և լրացված վկայագրավորման թերթերի հիման վրա կազմվում է շենքի (կառուցվածքի) անձնագիրը, որի մեջ տրվում է նախնական եզրակացություն նրա սեյսմակայունության մասին և կարծիք շենքի քանդման, ուժեղացման (նշելով ուժեղացման մակարդակը և եղանակը) կամ նրա նշանակության փոփոխության նպատակահարմարության մասին:
2.2. Հետազննության փաստաթղթերի կազմը և ձևակերպումը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Շենքի (կառուցվածքի) լրացված վկայագրավորման թերթը եզրակացության հետ միասին, որտեղ նշվում է սեյսմակայունության գնահատականը և հանձնարարականները (ուժեղացում, նշանակության փոփոխություն, քանդում և այլն:
ՕԺԱՆԴԱԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Օբյեկտի լուսանկարը.
- նյութեր կառուցվածքի սեյսմակայունության վերաբերյալ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐ
- Օբյեկտի ելակետային փաստաթղթերը.
- հետազննման աշխատանքային մատյանները:
Անձնագրավորման թերթերի լրացման ժամանակ պետք է օգտագործել 1, 2, 3 օժանդակ աղյուսակները:
Աղյուսակ 1
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Կոդը |
Շենքի նշանակությունը |
1. | Բացառիկ պատասխանատու շենքեր, որոնք վերաբերվում են ՀՀՇՆ II 2.02.94-ի 2.5-րդ աղյուսակի 1 կետին |
2. | Հիվանդանոցային շենքեր, որտեղ գտնվում են հիվանդներ |
3. | Բնակելի մեկսեկցիանոց տներ, 4 և ավելի հարկանի |
4. | Բնակելի բազմասեկցիանոց տներ, 4 և ավելի հարկանի |
5. | Բնակելի 2-3 հարկանի տներ |
6. | Առանձնատնային տիպի բնակելի տներ, մշտական բնակության համար |
7. | Բնակելի այգետնակներ, ամառանոցային և այլ տիպի տներ ժամանակավոր բնակության համար |
8. | Հանրակացարաններ |
9. | Հյուրանոցներ |
10. | Մանկական նախադպրոցական հիմնարկություններ, երեխաների շուրջօրյա բնակությամբ |
11. | Գիշերօթիկ դպրոցի ննջարանային մասնաշենքեր |
12. | Մանկական նախադպրոցական հիմնարկություններ (մանկապարտեզներ, մանկամսուրներ) |
13. | Դպրոցներ |
14. | Միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ |
15. | Հիվանդանոցներ |
16. | Պոլիկլինիկաներ, դեղատներ |
17. | Թատրոններ, սպորտի և հանգստի փակ կառույցներ (դիսկոտեկներ, խաղասրահներ և այլն) դահլիճում 300-ից ավելի մարդու միաժամանակյա ներկայությամբ |
18. | Կուլտուրայի տներ և պալատներ, այդ թվում և պատանիների և երիտասարդների համար, դահլիճում 300-ից պակաս մարդու միաժամանակյա ներկայությամբ |
19. | Կինոթատրոններ |
20. | Կենցաղ սպասարկման շենքեր և կառուցվածքներ (բացի բաղնիքներից) - կենցաղի տներ, լվացքատներ, ատելյեներ և այլն |
21. | Առևտրի ձեռնարկություններ (հանրախանութներ, առևտրի կենտրոններ, խանութներ) |
22. | Սանատորիաներ, պրոֆիլակտորիաներ, շուրջօրյա գործողության հանգստի տներ |
23. | Նույնը, սեզոնային գործողությամբ մանկական ճամբարներ |
24. | Վարչական շենքեր, նախագծային և գիտահետազոտական ինստիտուտներ |
25. | Կապի ձեռնարկություններ (փոստեր, ԱՀԿ և այլ) |
26. | Բանկերի (խնայդրամարկղների, պահեստարանների) շենքեր |
27. | Երկրաշարժերի հետևանքների վերացման հրամանատարական կետերի շենքեր (քաղաքացիական պաշտպանության շենքեր, ներքին գործերի վարչությունների շենքեր և այլն) |
28. | Հրշեջ դեպոներ |
29. | Էլեկտրա և ջրամատակարարման կառույցներ |
30. | Ջրամաքրման և ջրահեռացման կառուցվածքներ (1-ին, 2-րդ կարգի հուսալիությամբ) ըստ СНиП |
31. | Նույնը 3-րդ կարգի հուսալիությամբ СНиП |
32. | Գյուղատնտեսական ձեռնարկությունների վարչա-կենցաղային մասնաշենքեր |
33. | Նույնը, արդյունաբերական ձեառնարկությունների |
34. | Գյուղատնտեսական ձեռնարկությունների ղեկավարման վարչական շենքեր |
35. | Նույնը, արդյունաբերական ձեռնարկությունների |
36. | Թանկ սարքավորումներ պարունակող արդյունաբերական ձեռնարկությունների բազմահարկ շենքեր |
37. | Նույնը, որը չի պարունակում թանկ սարքավորումներ |
38. | Բազմահարկ անասնապահական և թռչնապահական շենքեր |
39. | Հացահատիկի պահպանության և մշակման բազմահարկ շենքեր (էլևատորներ, ալրաղաց կոմբինատներ) |
40. | Նույնը, սիլոսային տիպի |
41. | Այլ բազմահարկ գյուղատնտեսական շենքեր (կոմբինացված կերերի գործարաններ և այլն) |
42. | Արդյունաբերական ձեռնարկությունների միահարկ շենքեր, որոնք պարունակում են թանկարժեք սարքավորումներ |
43. | Նույնը, որը չի պարունակում թանկարժեք սարքավորումներ |
44. | Միահարկ շենքեր, գյուղատնտեսական արտադրանքի մշակման և վերամշակման համար |
45. | Հացահատիկի ընդունման և բացթողման, հումքի և պատրաստի արտադրանքի կառույցներ, հացահատիկաչորանոցներ, հացահատիկի պահպանության և վերամշակման ձեռնարկությունների մնացուկների ցեխեր |
46. | Միահարկ անասնաբուծական, անասնաբուժական և ագրոնոմիական շենքեր և կառուցվածքներ (անասնաբուժական լաբորատորիաներ, մորթման-սանիտարական պունկտեր և այլն) |
47. | Գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման և տեխսպասարկման ձեռնարկությունների շենքեր և կառույցներ, որոնց մեքենաների քանակը 25-ից ավելի է |
48. | Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների պահեստներ, որոնց տարողությունը 100 տ-ից ավելի է |
49. | Արդյունաբերական շենքեր և կառուցվածքներ, որոնք նախագծվում են առանց սեյսմիկ ազդեցությունների հաշվառման |
50. | Նույնը, գյուղատնտեսական շենքեր |
Աղյուսակ 2
ՇԵՆՔԵՐԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՏԻՊԵՐԸ
Կոդը |
Կոնստրուկտիվ լուծման նկարագրությունը |
Ա. Քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքեր | |
1. | Չամրանավորված շարվածքով, առանց հակասեյսմիկ միջոցառումների |
2. | Առանց ուժեղացման, երկաթ-բետոնե ուղղաձիգ միջուկներով |
3. | Ոչ կանոնավոր ուղղաձիգ միջուկներով, միջապատերի ուժեղացումով, պատուհանների շրջանակումով |
4. | Կանոնավոր երկաթ-բետոնե ուղղաձիգ միջուկներով, 3.0 մ ավելի քայլի դեպքում |
5. | Կոմպլեքսային կոնստրուկցիաներից, երկաթ-բետոնե ուղղաձիգ միջուկների 3.0 մ-ից փոքր քայլի դեպքում, առանց հստակ կարկասային համակարգի |
6. | Որոնց երկաթ-բետոնե ներառուկները (միջուկները) և գոտիները կազմում են հստակ կարկասային համակարգ |
7. | Որոնց կրող պատերը միաձույլ բետոնից են |
8. | Որոնց ծածկերը միաձույլ երկաթ-բետոնից են |
Բ. Խոշորաբլոկային շենքեր | |
Գ. Խոշորապանելային շենքեր | |
Դ. Կարկասային շենքեր | |
1. | Շրջանակային կարկասով և քարե շարվածքի լցվածքով |
2. | Ոչ լրիվ կարկասով (ծածկերի հենարանները-կարկասի էլեմենտներն են և կրող պատերը) |
3. | Ինքնակրող պատերով իրականացված «միդիս» տիպի շարվածքով |
4. | Պանելային ինքնակրող պատերով |
5. | Պանելային կախովի պատերով |
6. | Թեթև պարփակող կոնստրուկցիաներով` պրոֆիլային վրաքաշից |
7. | Շենքեր եռհոդանի շրջանակներով |
8. | Ամբողջական հավաքովի մետաղական շենքեր, մետաղական շենքեր տարածական ֆերմաներով |
9. | Կարկասի էլեմենտները իրականացված են միաձույլ բետոնից |
10. | Կարկասի էլեմենտները իրականացված են պողպատից |
11. | Հավաքովի-միաձույլ կարկաս |
ե. Կարկասա-պանելային շենքեր | |
զ. Շենքեր, որոնք կառուցվում են ծածկերի բարձրացման եղանակով | |
է. Փայտե շենքեր |
Աղյուսակ 3
ՀԻՄՔԱՅԻՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՏԻՊԵՐԸ
Կոդը |
Կոնստրուկտիվ լուծումը |
Ծանոթություն |
1. | Սալային | |
2. | Հոծ ժապավենային | |
3. | Խզված ժապավենային | |
4. | Կենտրոնական սեղմված, սյունային | |
5. | Արտակենտրոն սեղմված, առանց բաժակի | |
6. | Արտակենտրոն սեղմված, բաժակաձև | |
7. | Հատուկ տիպի, գրունտի հետ ներբանի ոչ լրիվ կոնտակտով | |
8. | Ցցեր-կանգնակներից | Փայտե հիմքերը ինդեքսավորվում են «Փ» լրացուցիչ տառով |
9. | Կախված ցցերից են | |
10. | Հորատալցովի, հորատախփովի ցցերից | |
11. | Ցցերից, միջանկյալ բարձով |
Հավելված Ա
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՉ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՆՆԵՐ
1. | Բնական գործոններ |
1. |
Փաստացի ձյան բեռնվածքը գերազանցում է նախագծային (համաձայն СНиП 2.01.07.85) Изменение N 1. Ереван. 1987 |
2. | Փաստացի քամու ճնշումը գերազանցում է նախագծայինին (համաձայն
СНиП 2.01.07.85) Изменение N 1. Ереван. 1987 |
3. | Փաստացի օգտակար բեռները գերազանցում են նախագծայինին |
4. | Տարածքը գտնվում է հեղեղավտանգ տեղում |
5. | Տարածքը գտնվում է հնարավոր ցեխահեղեղի (սելավի) գոտում |
6. | Հարթակը գտնվում է հրաբխակարստային գոտում |
7. | Գրունտային ջրերի մակարդակը բարձր է նախագծայինից |
8. | Գրունտային ջրերը ագրեսիվ են (նշել տեսակը նորմալ խտությամբ բետոնի նկատմամբ, աստիճանը) |
ա) թույլ | |
բ) միջին | |
գ) ուժեղ | |
9. | Հարթակը գտնվում է սողանքավտանգ գոտում |
2. | Արտադրական գործոններ |
1. | Արդյունաբերական թրթռման աղբյուրի առկայությունը (նշել աղբյուրը և նրա բնութագրերը - գրգռիչ ուժը, հաճախությունը): |
2. | Ծանր աշխատանքային ռեժիմի ամբարձիչների առկայությունը: |
3. | 2-ից ավելի ամբարձիչների առկայությունը մեկ հատվածամասի յուրաքանչյուր թռիչքում. |
4. | Փաստացի շահագործման բեռները, որոնք գերազանցում են նախագծային հաշվայինին |
5. | Արտադրության ագրեսիվությունը հիմնիական կրող կոնստրուկցիաների նկատմամբ, աստիճանը |
ա) թույլ | |
բ) միջին | |
գ) ուժեղ | |
6. | Հեղեղման հնարավորությունը հոսող, արդյունաբերական ջրերով և այլն |
3. Պաշարի գործոններ
Կառուցվածքը (կամ նրա մի մասը) հաշվված է հատուկ զուգակցման ավելի մեծ բեռների ազդեցության տակ, ունի պաշարներ, որոնք գերազանցում են նորմատիվայինին.
ա) նախագծման և շինարարության ժամանակ հաշվի է առնվել քաղաքացիական պաշտպանության նպատակները.
բ) ամրության այլ հաշվային պաշարներ (բացատրել)
4. Բեռների հիմնական զուգակցման անհամապատասխանության գործոնները
Կառուցվածքը կամ նրա մի մասը ակնհայտորեն չի համապատասխանում զուգակցման բարձր մակարդակին, վերակառուցման պատճառով, շենքի նշանակության փոփոխության պատճառով, շահագործման պայմանների փոփոխման, շինարարության անորակության կամ այլ պատճառներով:
Հավելված Բ
ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ
Այն շենքերը, որոնցում ընդհանրապես բացակայում են վնասվածքները, ըստ վնասվածության դասակարգման սանդղակի մեջ չեն ընդգրկվում, ունեն 0-ական աստիճանի վնասվածություն:
1-ին աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնցում նկատված առանձին, ոչ էական արատներն ու վնասվածքները կարող են վերացվել ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարելիս:
Շենքերը գտնվում են լավ տեխնիկական վիճակում:
2-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնք ընդհանուր առմամբ շահագործման համար պիտանի են:
Շենքերը գտնվում են բավարար տեխնիկական վիճակում: Առանձին կոնստրուկտիվ տարրերում նկատված թերություններն ու վնասվածքները ենթակա են վերացման նորոգման-վերականգնման աշխատանքներ կատարելիս:
3-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային դեֆորմացիաները ենթակա են վերացման ուժեղացման-վերականգնման աշխատանքների միջոցով` սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա:
Շենքերը գտնվում են անբավարար տեխնիկական վիճակում:
4-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաների վիճակը վթարային է:
Շենքերը վտանգավոր են հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչները ենթակա են տեղահանման: Շենքերը հիմնականում ենթակա են քանդման, քանի որ նրանց վերականգնման- -ուժեղացման աշխատանքների կատարումը տնտեսապես աննպատակահարմար է: Բացառություն են կազմում ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում:
5-րդ աստիճանի վնասվածություն ունեն մասնակի կամ լրիվ փլված շենքերը, որոնց շահագործումը որպես կանոն եղել է դադարեցված:
ՇԵՆՔԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿ
«Հաստատում եմ» տնօրեն______________ (օրը, ամիսը, տարին) |
Համաձայնեցված է _________________ |
Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր N
ՇԵՆՔԻ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ) ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ
Երևան- 1995
1. | Մարզը_ | Շիրակի |
2. | Բնակավայրը_ | ք. Արթիկ |
3. | Հասցեն (փողոցը, տան համարը)_ | Աբովյան 22 |
4. | Միկրոշրջանը, թաղամասը, տեղամասը_ | Լմբատի |
5. | Օբյեկտի անվանումը_ | բնակելի շենք |
6. | Նախարարությունը _ | Քաղաքաշինության |
7. | Քարտեզի (գլխավոր հատակագծի, սխեմայի) համարը _ | 1 |
8. | Շենքի համարը ըստ քարտեզի _ | 20 |
9. | Կառուցվածքի տիպը (ըստ թիվ 1 աղյուսակի)_ | 3 |
10. | Օբյեկտի լրիվ անվանումը և նշանակությունը, հզորության ցուցանիշը (բնակարանների, բանվորական տեղերի, մահճակալների, սովորողների, անասունների գլխաքանակի թիվը, արտադրողականությունը, մի հերթափոխում աշխատողների թիվը և այլն) _ | բնակելի շենքի 1 մուտք, 20 բնակարան |
11. | Կառուցվածքի դասը, հուսալիության կարգը_ | 2-րդ, 2-րդ |
12. | Նախագծող կազմակերպությունը_ | Հայպետնախագիծ |
13. | Նախագծի կատարման տարին_ | 1984 |
14. | Նախագծի տեսակը 1-անհատական, 2 տիպային_ | 2 |
15. | Շահագործման հանձնելու տարին_ | 1986 |
16. | Կոնստրուկցիայի ինդեքսը (ըստ թիվ 2 աղյուսակի) _ | 6 |
17. | Հիմքային կոնստրուկցիայի ինդեքսը (ըստ թիվ 2 աղյուսակի) _ | 2 |
18. | Կոնստրուկտիվ սերիան _ | 1 Ա 450 20 Ս |
19. | Կոնստրուկցիայի հիմնական նյութը և նրա ամրությունը բնորոշող բնութագրերը_ | - քար, ե/բ շաղախ Մ-15 |
20. | Ծավալա-հատակագծային լուծումները_ | 1 |
1 1. Հատակագծում ուղղանկյունաձև է | ||
2. Г -ի նման է, | ||
3. П-ի նման է | ||
4. Т-ի նման է, | ||
5. կլոր է, | ||
6. բարդ եզրագիծ ունի | ||
21. | Ուրվագիծը ըստ բարձրության _ | 2 |
1-կա բարձրությունների տարբերություն, | ||
2-չկա բարձրությունների տարբերություն | ||
22. | Շենքի բաժանումը մասերի_ | |
1-կան հակասեյսմիկ կարաններ, | ||
2-չկան հակասեյսմիկ կարաններ | ||
23. | Շենքի հարկայնությունը_ | 5 |
24. | Հարկի բարձրությունը (մ) |
3 |
25. | Նկուղի առկայությունը _ | 1 |
1-չկա, 2-կա ամբողջ շենքի տակ, | ||
3-կա շենքի մի մասի տակ | ||
26. | Հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը _ | 1 |
1-կա, 2-չկա, 3-կա ոչ լրիվ ծավալով | ||
27. | Միջհարկային ծածկի և վերնածածկի կոնստրուկցիան_ | 1 |
1-հավաքովի երկաթ-բետոնից է, | ||
2-միաձույլ երկաթ-բետոնից է, | ||
3-փայտից է | ||
28. | Տանիքի կոնստրուկցիան_ | 2 |
1-փաթեթային, 2-ասբոշիֆերային, | ||
3-թիթեղյա | ||
29. | Միջնապատերը_ | 2 |
1-քարից են, 2-պեմզաբետոնից են, | ||
3-գիպսոբլոկներից են, 4-փայտից են, | ||
5-երկաթ-բետոնե պանելներից են | ||
30. | Շրջանի սեյսմայնությունը ըստ նախագծման (շինարարության) ժամանակ գործող նորմաների (բալ)_ | 8 |
31. | Կառուցվածքի հաշվային սեյսմայնությունը ըստ նախագծի (բալ) և դինամիկական գործակցի արժեքը_ | 8, 2.7 |
32. | Նախագծման ժամանակ գործող սեյսմիկ նորմաների հաստատման տարին_ | 1981 |
33. | Գրունտների կարգը ըստ սեյսմիկ հատկությունների_ | 2 |
34. | Շին. հրապարակի նոր ընդունած սեյսմայնությունը_ (բալ, գոտի) |
9.0, 3-րդ գոտի |
35. | Շենքի տատանման պարբերության մեծությունը_ | 0.281, 0.279 |
երկու ուղղությամբ (վրկ) | ||
36. | Նույնը գրունտների համար_ | 0.252 |
37. | Շենքի բարձրությունը (մ)_ | 15.00 |
38. | Շենքի երկարությունը (մ)_ | 18.00 |
39. | Շենքի լայնությունը (մ) _ | 18.00 |
40. | Շենքի հաշվեկշռային արժեքը (1000 դրամ)_ | 305.05 |
41. | Այդ թվում սարքավորումների արժեքը (1000 դրամ)_ | |
42. | Լրացուցիչ ոչ բարենպաստ գործոններ (ըստ հավելված 1)_ | |
43. | Շենքի գնահատականը_ | 3 |
1-սեյսմակայուն է | ||
2- չի բավարարում սեյսմակայունության պահանջներին | ||
3-չի բավարարում սեյսմակայունության պահանջներին տեղեկանքի սեյսմայնության փոփոխության պատճառով | ||
44. | Վնասվածության աստիճանը_ | 2 |
Մաշվածության աստիճանը (տոկոսներով)_ | 20 | |
45. | Եզրակացությունը շենքի (կառուցվածքի) վերաբերյալ _ | 1 |
1-շենքը կարող է շահագործվել | ||
2-շենքի շահագործումը հնարավոր է նրա նշանակության փոփոխումից հետո | ||
3-շենքը պահանջում է մասնակի ուժեղացում | ||
4-շենքը պահանջում է լրիվ ուժեղացում | ||
5-շենքը ենթակա է քանդման |
Հետազոտությունը կատարեցին
1. |
Առաջատար ինժ. |
2. |
ինժեներ |
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի տեխնիկական վիճակի մասին
Շենքը 5 հարկանի է, ունի 1 մուտք: Կառուցված է 1 Ա 450-20 C սերիայի տիպային նախագծի հիման վրա: Հիմնական կրող կոնստրուկցիաները, 50 սմ հաստությամբ, երկայնական և լայնական քարե պատերն են, որոնք ունեն ներկառուցված երկաթ-բետոնե հիմնակմախք:
Որմածքը «միդիս» սիստեմի է:
Ծածկերը հավաքովի բազմանցք հեծանային սալերից են:
Սանդուղքները հավաքովի երկաթ-բետոնե էլեմենտներից են:
Միջնորմները պեմզոբետոնային սալերից են:
Տանիքի կրող կոնստրուկցիաները փայտե ծպեղներն են ծածկված ասբոցեմենտային թերթերով:
Շենքին վերաբերող մնացած տեխնիկական տվյալները բերված են անձնագրում:
Շենքի հետազննումը ցույց տվեց հետևյալը.
- Շենքի և նրա կրող կոնստրուկցիաների երկրաչափական չափերը համապատասխանում են նախագծային տվյալներին:
- Միջնորմներում կան ճաքեր, որոնց բացվածքը 2-3 մմ է:
- Ծածկի պանելների կարասներում նկատվում են մինչև 1 մմ բացվածքով ճաքեր:
Ընդհանուր առմամբ, շենքի կրողունակությունը համապատասխանում է նախագծայինին:
Շենքը կարող է շահագործվել: Շենքի վնասվածության աստիճանը գնահատվում է հավասար երկրորդ կարգի:
Լաբորատորիայի վարիչ
Առաջատար ինժեներ
Ինժեներ
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
23 դեկտեմբերի 1998 թ.
պետական գրանցման թիվ 19980222
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.12.2009, N 282-Ն | 09.01.2010, N 168 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|