Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/1179
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.10.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.20/14(56)
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2000
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2000

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14.10.2000 թ.

 

N 02/1179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի Դ 02/463 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «1997», «1998», «1999» ԹՎԱԳՐՈՒՄՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների նոր նմուշի դրոշմավորման մասին» N 662 որոշման 6-րդ կետը, նպատակ ունենալով կարգավորելու ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման անցման փուլում առաջացող հարցերը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հունիսի 8-ի N 02/463 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար նախատեսված «1997», «1998», «1999» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև 2000 թ. փետրվարի 1-ի դրությամբ ստացված, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման» կարգում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կարգը:

 

Նախարար

Գ. Պողոսյան

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարար`
Լ. Բարխուդարյան
4 հոկտեմբերի 2000 թ.

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների նախարար`
Գ. Պողոսյանի
թիվ 02/1179 հրամանով
4 հոկտեմբերի 2000 թ.

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «1997», «1998», «1999» ԹՎԱԳՐՈՒՄՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Կարգի 2.1 կետի գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«գ) 2000 թվականի հոկտեմբերի 31-ից հետո արգելվում է տարածքային հարկային տեսչությունների կողմից «1997», «1998», «1999» թվագրված ակցիզային դրոշմանիշերի չօգտագործված այն քանակությունների և դրանց վերաբերյալ տեղեկանքների ընդունումը, որոնց վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է 2000 թվականի փետրվարի 1-ից հետո»:

 

2. Կարգի 2.3 կետի գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) 2000 թվականի հոկտեմբերի 31-ից հետո արգելվում է տարածաշրջանային մաքսատան կողմից «1997», «1998» թվագրված ակցիզային դրոշմանիշերի չօգտագործված այն քանակությունների և դրանց վերաբերյալ տեղեկանքների ընդունումը, որոնց վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է 2000 թվականի փետրվարի 1-ից հետո»:

 

3. Կարգը լրացնել նոր 2.6 կետով հետևյալ խմբագրությամբ`

«2.6. Վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակությունների ճշտումը, վերադարձը, դրանց դուրս գրումը և ոչնչացումը կատարվում է սույն կարգում նշված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար նախատեսված կարգով և ժամկետներում»:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12400100