114.0111.17.08.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք. Երևան |
N 111-Հ |
17 օգոստոսի 1999 թ. |
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. օգոստոսի 5-ի թիվ 499 որոշման 4-րդ կետի
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության հետ համաձայնեցված` «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազդագրի» օրինակելի ձևը:
Նախարար |
Պ. Ղալթախչյան |
Հաստատված է |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ա Զ Դ Ա Գ Ի Ր
Բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման
Հաստատված է |
Գրանցված է |
_________________________________
(ընկերության անվանումը)
ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
Ա Զ Դ Ա Գ Ի Ր
Սույն թողարկման ազդագիրը մշակված և հաստատված է ՀՀ կառավարության 1999 թ. օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշման 4-րդ կետի համաձայն:
1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1.1. Ընկերության լրիվ անվանումը` Ընկերության կրճատ անվանումը` 1.2. Ընկերության գտնվելու վայրը` Ընկերության հեռախոսի համարը`
1.3. Ընկերության պետական գրանցման ամսաթիվը, գրանցող մարմնի անվանումը 1.4. Ընկերությունը _________________________________________________ իրավահաջորդն է, որը մասնավորեցվել է ______________ բաց բաժնետիրական ընկերության (հետագայում` ընկերություն) ՀՀ կառավարության _____ _________ թ.-ի N ______ որոշմամբ: 1.5. Ընկերության վարչության, գլխավոր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի և տնօրենների (դիտորդ) խորհրդի (հետագայում` խորհուրդ) անդամների, խորհրդի նախագահի բաժնետոմսերի քանակը, գումարը և բաժնեմասի չափը տոկոսներով` ● ● ● ● 1.6. Ընկերության գլխավոր տնօրենի (վարչության նախագահի) հետ կնքված պայմանագրի (ժամկետը, պայմանագրի միակողմանի լուծման պայմանները, աշխատանքի վարձատրության ձևը և չափը)
1.7. Այն բաժնետերերի լրիվ անվանումները և գտնվելու վայրերը, ովքեր պետական բաժնետոմսերի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման պահին ունեն ձայների ընդհանուր թվի 5 և ավելի տոկոսը:
1.8. Տեղեկություններ ՀՀ տարածքում և նրանից դուրս գտնվող այն իրավաբանական անձի (անձանց) մասին, որոնց կանոնադրական կապիտալում ընկերության բաժնեմասը կազմում է 5 տոկոս և ավելի` նշել լրիվ անվանումը, գտնվելու վայրը և ընկերության մասնակցության չափը: ● ● ● 1.9. Ընկերության գործունեության տեսակները` 1.10. Ընկերության կառավարման մարմինները, դրանց ընտրության (նշանակման) կարգն ու պայմանները: Ընկերության կառավարման մարմինների իրավասությունները (ժողովների հրավիրման, որոշումների ընդունման կարգը և կանոնադրությամբ սահմանված այլ իրավասություններ):
(լրացվում է համաձայն ընկերության կանոնադրության)
1.11. Ընկերության բաժնետերերի իրավունքները և պարտականությունները (լրացվում է համաձայն ընկերության կանոնադրության և կառավարման իրավասու մարմինների որոշումների)
1.12. Ընկերության աշխատողների թիվը առ ____ _____ _____ թ. դրությամբ կազմում է _______ մարդ: 1.13. Ընկերության զբաղեցրած հողային տարածքը` _______ հա շենքերի մակերեսը` _______ քառ. մետր շինությունների մակերեսը` _______ քառ. մետր շենքերի գտնվելու վայրը` ___________________________________________ (նշվում է հասցեները) 1.14. Հիմնական միջոցները |
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
1.15. Տրանսպորտային շարժակազմում առկա տեխնիկական միջոցների քանակը վերջին եռամսյակի դրությամբ`
այդ թվում` բեռնատար -
մարդատար -
այլ տիպի -
1.16. Կապիտալ ներդրումներ և տեղակայման ենթակա սարքավորումներ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||
|
1.17. Ապրանքանյութական պաշարներ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
1.18. Ընկերության այն պարտատերերի անվանացանկը առ ___. ___. ___ թ. դրությամբ, որոնց նկատմամբ պարտավորությունների գումարը կազմում է ընկերության ակտիվների 10 և ավելի տոկոս:
ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորությունների գումարը նշվում է անկախ գումարի չափից:
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ընկերության նկատմամբ ՀՀ պետական լիազորված մարմինների, դատարանի կողմից ազդագրի գրանցմանը նախորդող վերջին եռամսյակի դրությամբ սահմանված կարգով կիրառված պատժամիջոցները`
(նշել պատժամիջոցների կիրառման ամսաթիվը, պատժամիջոցներ կիրառած պետական
մարմինների անվանումը, պատժամիջոցների տեսակները, դրանց կիրառման պատճառը և չափերը)
2. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2.1. Ոչ նյութական ակտիվներ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.2. Ֆինանսական ներդրումներ.
2.2.1. Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.2.2. Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.3. Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.4. Փոխառու միջոցներ.
2.4.1. Երկարաժամկետ փոխառու միջոցներ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.4.2. Կարճաժամկետ փոխառու միջոցներ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.5. Հաշվարկներ բյուջեի հետ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.6. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.7. Արտահաշվեկշռային հաշիվներ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.8. Զուտ ակտիվների հաշվարկ.
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||
|
2.9. Ընկերության ֆինանսական արդյունքները.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.10. Սեփական կապիտալի որոշ հոդվածներ.
2.10.1. Կանոնադրական կապիտալ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.10.2. Պահուստային կապիտալ.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.10.3. Լրացուցիչ կապիտալ
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.10.4. Չբաշխված շահույթ
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.11. Դրամական միջոցների հոսքեր.
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
* Սույն տողերում արտացոլված գումարները չեն հանդիսանում դրամական հոսքեր:
2.12. Վերջին երեք տարիների և թողարկման ազդագրի գրանցմանը նախորդող վերջին եռամսյակի դրությամբ Ընկերության հաշվեկշռային ցուցանիշները:
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
* Նշված հոդվածները չեն մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:
() Հաշվեկշռի ակտիվի և պասսիվի հանրագումարից նվազեցվող գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:
3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ, ԹՈՂԱՐԿՎԱԾ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
3.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է ____________ դրամ: 3.2. Ընկերությունը առ _____ ______ ______ թ. 1 (մեկ) բաժնետոմսերի դիմաց վճարել է շահաբաժին ________ դրամ:
4. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
4.1. ՀՀ կառավարության _____ _________ ______ թ.-ի թիվ _____ որոշմամբ աճուրդով մասնավորեցման ենթակա Ընկերության պետական բաժնեմասը կազմում է _______ բաժնետոմս, ______ դրամ ընդհանուր գումարով, որը կազմում է ընկերության ընդհանուր կանոնադրական կապիտալի _______ տոկոսը: Ընկերության պետական բաժնեմասը տնօրինվում է ___________________________ ________________________________կողմից: (նախարարության, գերատեսչության անվանումը) 4.2. ՀՀ կառավարության _____ թ. ________ ի թիվ _____ որոշմամբ աճուրդով մասնավորեցման ենթակա պետական բաժնեմասի` մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանվել է _________________ դրամ: 4.3. Ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցումն աճուրդի միջոցով իրականացնում է ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը (հետագայում նախարարություն): (ամիս, ամսաթիվ, անցկացման վայրը, հասցեն, ժամը) Աճուրդի մասնակիցները հայտերը և նրան կից փաստաթղթերը ներկայացնում են փակ ծրարներով: Ներկայացված ծրարները գրանցվում են աճուրդների գրանցամատյանում, իսկ ծրարների վրա նշվում են գրանցման համարն ու ժամը և կնքվում կնիքով: Բոլոր ծրարները (ընդունման վերջին ժամ, ընդունող իրավասու մարմնի անվանումը, հասցեն, հեռ.) 4.5. Բաժնետոմսերի աճուրդով վաճառքին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք: Բաժնետոմսերի աճուրդով վաճառքին մասնավորեցման սուբյեկտները կարող են մասնակցել (մրցույթով ընտրված բրոքերի անվանումը, ____________________________________ միջոցով: (կամ Ա.Ա.Հ.), գտնվելու վայրը) Աճուրդին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք սահմանված ժամկետում ներկայացրել են հայտերը և պահանջվող փաստաթղթերը: Աճուրդին կարող են մասնակցել մասնակցության իրավունք ձեռք բերած մասնավորեցման սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք: Աճուրդի մասնակցության հայտեր ներկայացրած մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները մինչև աճուրդի օրը հրապարակման ենթակա չեն: 4.6. Աճուրդին մասնակցելու համար հայտատուն նախարարություն է ներկայացնում` աճուրդի մասնակցության հայտը, որին կցվում են` ա) աճուրդի նախավճարի անդորրագիրը. բ) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականի պատճենը, եթե հայտ ներկայացնողը իրավաբանական անձ է: Աճուրդի մասնակցության հայտերը կից պահանջվող փաստաթղթերով ընդունվում են մինչև (ամիս, ամսաթիվ) Աճուրդի մասնակիցը կատարում է աճուրդի նախավճար, որը հաշվարկվում է հայտում նշված բաժնետոմսերի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով: Բաժնետոմսերի դիմաց վճարներն (ինչպես նաև աճուրդի նախավճարը) ընդունվում են _____ (բանկի անվանումը, (հ/հ համարը) 4.7. Աճուրդի ներկայացված հայտը չի քննարկվում, եթե հայտ ներկայացնողը օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման սուբյեկտ չի հանդիսանում կամ բացակայում են 4.6 կետում նշված փաստաթղթերը: 4.8. Աճուրդն անց է կացնում հանձնաժողովը, որը աճուրդի օրը բացում է ծրարները և բոլոր հայտերի մասին տեղեկությունները դասակարգում է ըստ ընկերությունների, ըստ բաժնետոմսերի քանակի և ըստ առաջարկված գնի: Աճուրդի մասնակիցները կարող են ներկա գտնվել ծրարների բացմանը: 4.9. Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար նախարարության կողմից վաճառվում են դիտորդի տոմսեր: Դիտորդի մեկ տոմսն արժե _________ դրամ: 4.10. Հայտերի բավարարումը (հաղթողի որոշումը) կատարվում է առաջարկված գների նվազման հաջորդականությանը համապատասխան, մինչև վաճառվող բաժնետոմսերի քանակի սպառումը` պահպանելով բաժնետոմսերի նվազագույն գինը: Հավասար գների դեպքում հայտերը բավարարվում են հայտերում նշված բաժնետոմսերի քանակներին համամասնորեն` պահպանելով բաժնետոմսի ամբողջականությանը ի օգուտ բաժնետոմսերի ավելի մեծ քանակի գնման առաջարկ ներկայացրած անձանց: Իսկ հայտում նշված բաժնետոմսերի քանակների հավասարության դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ: Աճուրդի մասնակցության նախավճարը հաշվարկվում է հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ: Եթե աճուրդի մասնակիցը տվյալ աճուրդի ժամանակ բաժնետոմս չի գնել, ապա նրա կողմից մուծված նախավճարը հետ է վերադարձվում երկու ամսվա ընթացքում դիմելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, հակառակ դեպքում գումարը փոխանցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացված դեպոզիտ հաշվին: Եթե աճուրդի հաղթողը 3 աշխատանքային օրվա ընթացքում չի մուծում բաժնետոմսերի համար իր կողմից առաջարկված արժեքն ամբողջությամբ և հրաժարվում է պետական բաժնետոմսերի ձեռք բերելուց, ապա մասնակցության նախավճարը հետ չի վերադարձվում, այլ փոխանցվում է պետական բյուջե, իսկ աճուրդի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի առաջարկած գինը, վճարելուց հրաժարված մասնակցի կողմից առաջարկված գնից հետո ամենաբարձրն է: Տվյալ դեպքում նախարարությունը 3-օրյա ժամկետում տեղեկացնում է նոր գնորդին, 3 օրվա ընթացքում վճարումները կատարելու համար: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում նախարարությունը հաղթողի իրավունքը փոխանցում է հաջորդ մասնակիցներին, որոնք տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է կատարեն համապատասխան վճարումները: 4.11. Աճուրդը համարվում է չկայացած, եթե` ա) աճուրդին չի ներկայացվել ոչ մի հայտ. բ) աճուրդին ներկայացված հայտերը չեն բավարարում սահմանված պահանջներին: 4.12. Աճուրդի կայացումից հետո նախարարությունը կազմում է աճուրդային վաճառքի ձևով բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների ամփոփ արձանագրություն, որն ստորագրվում է գնորդի և վաճառողի կողմից: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին տրվում է վճարման հանձնարարագիր, երկու օրինակից, որից մեկը մնում է նախարարությունում: Վճարման հանձնարարագրում նշվում է գնորդի կողմից մուծման ենթակա գումարը, մուծման վերջին ժամկետը: Վճարումը համարվում է կատարված վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելուց հետո: 4.13. Աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրությունն իրավաբանական ուժ է ստանում հանձնաժողովի նախագահի և գնորդի կողմից ստորագրվելուց հետո և հիմք է հանդիսանում բաժնետոմսերի նոր սեփականատիրոջ հետ առքուվաճառքի պայմանագիր կնքելու համար և գնորդին է փոխանցում բաժնետոմսերը կամ բաժնետոմսերի հավաստագրերը: Բաժնետոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերի (հավաստագրերի) սեփականատիրոջ մասին տվյալները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցման պահից: 4.14. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը, անկախ աճուրդի արդյունքներից, մնում է անփոփոխ: Ընկերության կանոնադրական կապիտալում պահպանվում է աճուրդով վաճառված բաժնետոմսերի հարաբերակցությունը ընկերության կանոնադրական կապիտալին համապատասխանող բաժնետոմսերի ընդհանուր քանակի հետ, մինչև դրանց վաճառքը եղած հարաբերակցությանը համապատասխան:
5. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5.1. Ընկերության անվանական արժեթղթերի ռեեստրը վարվում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ի _______________ կողմից, համաձայն ________________ թ. (հասցեն, կապի միջոցները) N ______ պայմանագրի:
5.2. Թողարկման ազդագիրը գրանցող մարմինը` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների և սույն թողարկման ազդագրով հրապարակված տեղեկությունների ճշտության համար: |
Ծանոթություն: Ազդագրում բերված թվային տվյալները (ֆինանսական հաշվետվությունների ձևերը) լրացվում են վերջին երեք տարիների տարեկան և թողարկման ազդագրի գրանցմանը նախորդող վերջին եռամսյակի դրությամբ, եթե ազդագիրը ներկայացվում է գրանցման մինչև հաջորդ ամսվա 25-ը: |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
01 սեպտեմբերի1999 թ.
Պետական գրանցման թիվ 11499142
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.09.2008, N 89-Ն | 01.11.2008, N 111-Հ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|