«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10603253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 օգոստոսի 2003 թ. |
N 140-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳԱՐԵՋՐԱՈՉԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» (հավելվածը կցվում է):
2. Նախարարության ագրովերամշակման և գործարարության աջակցության վարչությանը (Մ. Գրիգորյան)՝ յոթօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայություն՝ համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:
Նախարար |
Դ. Լոքյան |
Համաձայնեցված Է՝ |
Հաստատված է՝ 01 08, 2003 թ. |
Չ Ա Փ Ե Ր
Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող փաստացի կորստի (բնական կորստի)
Ընդհանուր դրույթներ
Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային չափերը։
I. Գարու եվ ածիկի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը
անվանումը |
պահպանման |
Բնական կորուստների չափերը (%-ով քանակի նկատ.) | |||
պահեստում |
էլեվատոր- |
հարմարեցված | |||
սորուն |
տարաներով | ||||
Գարի, ածիկ |
մինչև 3 ամիս |
0.07% |
0.04% |
0.05% |
0.12% |
մինչև 6 ամիս |
0.09% |
0.06% |
0.07% |
0.16% | |
մինչև 1 տարի |
0.12% |
0.09% |
0.1% |
- |
1. Մինչև 3 ամիս պահպանման դեպքում բնական կորուստների չափերը կիրառվում են փաստացի պահպանման օրերի հաշվարկով՝ հետևյալ բանաձևով Կ=ԱxԲ/90, որտեղ Ա-ն մինչև 3 ամիս պահպանման չափն է, իսկ Բ-ն՝ փաստացի պահպանված օրերի քանակը: Մինչև 6 ամիս և մինչև 1 տարի պահպանման դեպքում փաստացի պահպանված ամիսների հաշվարկով՝ հետևյալ բանաձևով Կ=Ա+Բ, որտեղ Ա-ն պահպանման նախորդ ժամանակահատվածի կորստի չափն է, իսկ Բ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ Բ=ԴxԶ, որտեղ Դ-ն նախորդ կիրառված չափից ավել պահպանված ամիսների քանակն է, Զ-ն ստացվում է պահպանվող առավելագույն ժամանակի համար տրված չափի և նախորդ չափի տարբերությունը բաժանելով 3-ի՝ մինչև 6 ամիս պահպանման կամ 6-ի՝ մինչև 1 տարի պահպանման դեպքում:
2. Մեկ տարուց ավել պահպանելու դեպքում կորուստների չափերը ավելանում են յուրաքանչյուր լրիվ ամսվա համար 0. 0033%-ով, բազմապատկելով այն փաստացի ամիսների թվով (կամ 0. 04%-ով ավելանում է հաջորդ լրիվ տարվա համար)։
II. Ածիկի հղկման եվ ածիկի ու գարու ներգործարանային տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը
Կորուստի չափերի անվանումը |
Չափի միավոր |
Կորուստի չափերը |
1. Ածիկի և գարու ներգործարանային տեղափոխման ժամանակ |
Տոկոսով արտադրություն բաց |
0.03% |
2. Անորսալի կորուստները ածիկի հղկման ժամանակ |
Տոկոսով հղկման նպատակով |
0.2% |
1. Անորսալի կորուստներին են դասվում հատիկների փոշենման մասնիկների այն մեխանիկական կորուստները, որոնք հնարավոր չէ հավաքել ֆիլտրերի միջոցով։
2. Մյուս բոլոր կորուստները, որոնք առաջանում են հղկման ժամանակ՝ հավաքվում, կշռվում և գործարանային լաբորատորիայի կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա ուղղվում են արտադրություն՝ որպես օգտագործելի (վերադարձվող) թափոններ, կամ ոչնչացվում են, կամ օգտագործվում են կենդանիների կերի համար, որպես արտադրությունում անօգտագործելի (անվերադարձ) թափոններ։
III. Գարու եվ ածիկի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը
Գարու և ածիկի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը կազմում են (տոկոսով քանակի նկատմամբ)՝
ա) Երկաթուղային և ջրային փոխադրիչ տրանսպորտային միջոցներով |
0. 15% | |
բ) Ավտոմոբիլային տրանսպորտով` առանց տարայի տարայով |
0. 09% 0. 07% | |
գ) Երկաթուղային ուղղակի տեղափոխման |
0. 5% |
Խառը տեղափոխման ժամանակ բնական կորուստների չափերը հաշվարկվում են տրանսպորտի առանձին տեսակների համար առանձին-առանձին և ավելացվում են 30%-ով երկաթուղայինից ջրային կամ հակառակը բեռնաբարձման, 20%-ով նավից-նավ և 30%-ով վագոնից-վագոն կամ վագոնից-ավտոմեքենա բեռնաբարձման դեպքում։
IV. Բնական եվ սինթետիկ հոտավետ նյութերի, եթերայուղերի, բուրավետիչների եվ շաքարավազի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը
Գործողության անվանումը, պահպանման ժամկետը |
Բնական կորուստների չափերը |
1. Տակառներում, անոթներում (ֆլյագաներում), շշերում և այլ փոքր փաթեթավորումներով պահպանման ժամանակ յուրաքանչյուր լրիվ ամսվա համար |
0.02% |
2. 2.1 Պահեստից արտադրություն բաց թողնման ժամանակ (բացառությամբ էքստրակցիայի մեթոդով ստացված վարդագույն և նրբերանգ յուղերից) |
0.11% |
2.2 Էքստրակցիայի մեթոդով ստացված վարդագույն և նրբերանգ յուղերի բացթողնման ժամանակ |
0.01% |
3. 3.1. Շաքարավազ պարկերով փաթեթավորված, փակ պահեստային տարածքում մինչև 1 ամիս պահպանման ժամանակ |
0.009% |
3.2. Պահպանվող յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար |
0.003% |
3.3. Գույքագրման և լրացուցիչ կշռման համար |
0.007% |
Հերմետիկ տարաներում պահպանման ժամանակ բնական կորուստների չափեր չեն կիրառվում։
V. Հանքային ջրերի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը |
| |
|
| |
1. Հանքային ջրերի ավտոմոբիլային և երկաթուղային |
1. 0% | |
2 . Հանքային ջրի ավտոմոբիլային և երկաթուղային |
1. 0% | |
3. Խողովակներով տեղափոխման և հետագա ընդունման ժամանակ |
0. 5% |
VI. Ապակե շշերով պատրաստի արտադրանքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը
Ապակե շշերով պատրաստի արտադրանքի ներգործարանային տեղափոխման, պահպանման և բեռնաբարձման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը
1. Գարեջուր |
%-ով ընդունված և բացթողնված քանակությունների գումարի կեսի նկատմամբ |
0. 09% | |||
2. Ոչ ալկոհոլային խմիչքներ, կվաս և հանքային ջուր |
- " - |
0. 1% | |||
3. Հանքային ջուրը առանց արկղերի դարսակով պահպանման դեպքում |
%-ով ընդունված քանակության նկատմամբ |
0. 8% |
VII. Ապակե շշերով պատրաստի արտադրանքի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը
Բոլոր տեսակի տարաներով (տոկոսով քանակության նկատմամբ)
1. Հանքային ջրեր |
0. 06% | |
|
||
2. Ոչ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր |
0. 04% |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|