Գլխավոր տեղեկություն
Համար
N 140-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.09.15/22(140) Հոդ.331
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.08.2003
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10603253

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 օգոստոսի 2003 թ.
ք. Երևան

N 140-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳԱՐԵՋՐԱՈՉԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» (հավելվածը կցվում է):

2. Նախարարության ագրովերամշակման և գործարարության աջակցության վարչությանը (Մ. Գրիգորյան)՝ յոթօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայություն՝ համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:

 

Նախարար

Դ. Լոքյան

 

Համաձայնեցված Է՝
ՀՀ կառավարությանն առընթեր
Հարկային պետական ծառայություն
06 08, 2003 թ.

Հաստատված է՝
ՀՀ գյուղատնտեսության նախարարի

01 08, 2003 թ.
N 140-Ն հրամանով

 

Չ Ա Փ Ե Ր

 

Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող փաստացի կորստի (բնական կորստի)

 

Ընդհանուր դրույթներ

 

Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային չափերը։

 

I. Գարու եվ ածիկի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը

 

անվանումը

պահպանման
ժամկետը

Բնական կորուստների չափերը (%-ով քանակի նկատ.)

պահեստում

էլեվատոր-
ներում

հարմարեցված
հրապարակներում

սորուն

տարաներով

Գարի, ածիկ

մինչև 3 ամիս

0.07%

0.04%

0.05%

0.12%

մինչև 6 ամիս

0.09%

0.06%

0.07%

0.16%

մինչև 1 տարի

0.12%

0.09%

0.1%

-

 

1. Մինչև 3 ամիս պահպանման դեպքում բնական կորուստների չափերը կիրառվում են փաստացի պահպանման օրերի հաշվարկով՝ հետևյալ բանաձևով Կ=ԱxԲ/90, որտեղ Ա-ն մինչև 3 ամիս պահպանման չափն է, իսկ Բ-ն՝ փաստացի պահպանված օրերի քանակը: Մինչև 6 ամիս և մինչև 1 տարի պահպանման դեպքում փաստացի պահպանված ամիսների հաշվարկով՝ հետևյալ բանաձևով Կ=Ա+Բ, որտեղ Ա-ն պահպանման նախորդ ժամանակահատվածի կորստի չափն է, իսկ Բ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ Բ=ԴxԶ, որտեղ Դ-ն նախորդ կիրառված չափից ավել պահպանված ամիսների քանակն է, Զ-ն ստացվում է պահպանվող առավելագույն ժամանակի համար տրված չափի և նախորդ չափի տարբերությունը բաժանելով 3-ի՝ մինչև 6 ամիս պահպանման կամ 6-ի՝ մինչև 1 տարի պահպանման դեպքում:

2. Մեկ տարուց ավել պահպանելու դեպքում կորուստների չափերը ավելանում են յուրաքանչյուր լրիվ ամսվա համար 0. 0033%-ով, բազմապատկելով այն փաստացի ամիսների թվով (կամ 0. 04%-ով ավելանում է հաջորդ լրիվ տարվա համար)։

 

II. Ածիկի հղկման եվ ածիկի ու գարու ներգործարանային տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը

 

Կորուստի չափերի անվանումը

Չափի միավոր

Կորուստի չափերը

1. Ածիկի և գարու ներգործարանային տեղափոխման ժամանակ
առաջացող անորսալի կորուստները

Տոկոսով արտադրություն բաց
թողնվող ածիկի ու գարու տեղափոխվող քանակի նկատմամբ

 0.03%

2. Անորսալի կորուստները ածիկի հղկման ժամանակ

Տոկոսով հղկման նպատակով
ընդունվող ածիկի քանակության նկատմամբ

0.2% 

 

1. Անորսալի կորուստներին են դասվում հատիկների փոշենման մասնիկների այն մեխանիկական կորուստները, որոնք հնարավոր չէ հավաքել ֆիլտրերի միջոցով։

2. Մյուս բոլոր կորուստները, որոնք առաջանում են հղկման ժամանակ՝ հավաքվում, կշռվում և գործարանային լաբորատորիայի կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա ուղղվում են արտադրություն՝ որպես օգտագործելի (վերադարձվող) թափոններ, կամ ոչնչացվում են, կամ օգտագործվում են կենդանիների կերի համար, որպես արտադրությունում անօգտագործելի (անվերադարձ) թափոններ։

 

III. Գարու եվ ածիկի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը

 

Գարու և ածիկի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը կազմում են (տոկոսով քանակի նկատմամբ)՝

 

 

ա) Երկաթուղային և ջրային փոխադրիչ տրանսպորտային միջոցներով
խառը տեղափոխման ժամանակ՝

0. 15%

 

բ) Ավտոմոբիլային տրանսպորտով`

առանց տարայի

տարայով

0. 09%

0. 07%

 

գ) Երկաթուղային ուղղակի տեղափոխման
ժամանակ

0. 5%

 

Խառը տեղափոխման ժամանակ բնական կորուստների չափերը հաշվարկվում են տրանսպորտի առանձին տեսակների համար առանձին-առանձին և ավելացվում են 30%-ով երկաթուղայինից ջրային կամ հակառակը բեռնաբարձման, 20%-ով նավից-նավ և 30%-ով վագոնից-վագոն կամ վագոնից-ավտոմեքենա բեռնաբարձման դեպքում։

 

IV. Բնական եվ սինթետիկ հոտավետ նյութերի, եթերայուղերի, բուրավետիչների եվ շաքարավազի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը

Գործողության անվանումը, պահպանման ժամկետը

Բնական կորուստների չափերը
%-ով քանակի

նկատմամբ

1. Տակառներում, անոթներում (ֆլյագաներում), շշերում և այլ փոքր փաթեթավորումներով պահպանման ժամանակ յուրաքանչյուր լրիվ ամսվա համար

 

0.02%

2.  2.1 Պահեստից արտադրություն բաց  թողնման  ժամանակ (բացառությամբ էքստրակցիայի մեթոդով ստացված վարդագույն և նրբերանգ յուղերից)

0.11%

2.2  Էքստրակցիայի մեթոդով ստացված վարդագույն և նրբերանգ յուղերի բացթողնման ժամանակ

0.01%

3.  3.1. Շաքարավազ պարկերով փաթեթավորված, փակ պահեստային տարածքում մինչև 1 ամիս պահպանման ժամանակ

0.009%

3.2. Պահպանվող յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար

0.003%

3.3. Գույքագրման և լրացուցիչ կշռման համար

0.007%

Հերմետիկ տարաներում պահպանման ժամանակ բնական կորուստների չափեր չեն կիրառվում։

 

 

V. Հանքային ջրերի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը


%-ներով բարձվող քանակության
նկատմամբ

 

 

 

 

1. Հանքային ջրերի ավտոմոբիլային և երկաթուղային
ցիստերների բարձման ժամանակ (դրանց նախնական
ողողման հետ միասին ) առաջացող կորստի չափը`

1. 0%

 

2 . Հանքային ջրի ավտոմոբիլային և երկաթուղային
ցիստերներով տեղափոխման և հետագա ընդունման ժամանակ`

1. 0%

 

3. Խողովակներով տեղափոխման և հետագա ընդունման ժամանակ

0. 5%

 

VI. Ապակե շշերով պատրաստի արտադրանքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը

 

Ապակե շշերով պատրաստի արտադրանքի ներգործարանային տեղափոխման, պահպանման և բեռնաբարձման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը

 

 

1. Գարեջուր

 

%-ով ընդունված և բացթողնված

քանակությունների գումարի

կեսի նկատմամբ

 

0. 09%

 

2. Ոչ ալկոհոլային խմիչքներ,

կվաս և հանքային ջուր

 

- " -

 

0. 1%

           
 

3. Հանքային ջուրը առանց

արկղերի դարսակով

պահպանման դեպքում

 

%-ով ընդունված քանակության

նկատմամբ

 

0. 8%

 

VII. Ապակե շշերով պատրաստի արտադրանքի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը

 

Բոլոր տեսակի տարաներով (տոկոսով քանակության նկատմամբ)

 

 

1. Հանքային ջրեր

0. 06%

 

 

 

2. Ոչ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր

0. 04%