114.0106.27.07.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 հուլիսի 1999 թ. ք. Երևան |
N 106-Հ |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշումներով լուծարված ընկերությունների գույքի պահպանման և օգտագործման գործընթացը կանոնակարգելու նպատակով.
Հրամայում եմ`
Հաստատել «ՀՀ կառավարության որոշումներով լուծարված ընկերությունների գույքի պահպանման և օգտագործման գործընթացը կանոնակարգելու մասին» որոշումը (կցվում է):
|
Պ. Ղալթախչյան |
Կ Ա Ր Գ
ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների գույքի պահպանման եվ օգտագործման
Սույն կարգը ընդունված է ելնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 76 որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի ե) ենթակետից:
1. ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում լուծարման վերաբերյալ գրառում կատարելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ սեփականաշնորհման նախարարի հրամանով` «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովը կատարում է ընկերության լուծարումից հետո մնացած գույքի ընդունում ՀՀ սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը և տվյալները ներկայացնում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության հաշվապահություն` համապատասխան ձևակերպումներ կատարելու համար:
2. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը լուծարված ընկերությունների գույքի պահպանումը իրականացնում է «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի միջոցով` կնքելով նրա հետ հանձնարարության պայմանագիր: Հանձնարարության պայմանագրով «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի կողմից գույքը պահպանելու համար ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից նախատեսված վճարները պետք է բովանդակեն սահմանված կարգով պահպանության ծախսերը` ներկայացված «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի կողմից և 10 % շահույթ:
3. «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի պահպանումը իրականացնում է լուծարված ընկերությունների կողմից նախօրոք փոխանցված դրամական միջոցների հաշվին, և ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում նախարարություն` դրամական միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ:
4. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը կարող է լուծարված ընկերությունների աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով լուծարված ընկերության գույքի առանձին տարրերը տրամադրել վարձակալության` որոշակի ժամկետով` մինչև ՀՀ կառավարության որոշմամբ այդ գույքի մասնավորեցումը կամ վարձակալության հանձնումը, միաժամանակ այդ ընկերությունների լուծարումից հետո մնացած երկարաժամկետ պահպանության համար ոչ պիտանի շրջանառու միջոցները վաճառել վարձակալին` շուկայական գներով:
5. Լուծարված ընկերությունների գույքը ՀՀ կառավարության որոշումներով մասնավորեցվելուց կամ վարձակալության հանձնելուց հետո, այդ գույքի պահպանման համար նախատեսված և տնտեսված գումարները կարող են օգտագործվել լուծարված այլ ընկերությունների գույքի պահպանման համար:
Գույքի պահպանման համար նախատեսված և չծախսված գումարները ենթակա են փոխանցման պետական բյուջեի համապատասխան հաշվին:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
16 օգոստոսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 11499135
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.09.2008, N 89-Ն | 01.11.2008, N 106-Հ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|