ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
22 մայիսի 1997 թ. N 207
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՍԱԿԱԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Ոռոգման ջրի 1997 թվականի հանրապետական միասնական մանրածախ սակագին սահմանելու մասին» N 103 որոշման և հաշվի առնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության 1997 թ. մայիսի 22-ի համաձայնությունը
Հրամայում եմ`
Հաստատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունների կողմից 1997 թվականի ոռոգման նպատակով հանրապետության համայնքներին մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի հանրապետական միասնական մեծածախ սակագինը` (ներառյալ ԱԱ հարկը) 2 դրամ 95 լումա:
|
|
______ մայիսի 1997 թ. |
______ մայիսի 1997 թ. |
ՄԵԾԱԾԱԽ ՍԱԿԱԳԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունների կողմից 1997 թվականին ոռոգման նպատակով հանրապետության համայնքներին մատակարարվող ջրի:
Մատակարարվող 1 խորանարդ մետր ոռոգման ջրի հանրապետական միասնական մեծածախ սակագինը (ներառյալ ԱԱ հարկը) |
2 դրամ 95 լումա |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի պետական կարգավորման վարչության պետ |
|
Մ. Միքայելյան |
Հ. Խաչատրյան |
Գրանցված է |