Գլխավոր տեղեկություն
Համար
N 464-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.01/8(156) Հոդ.93
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.12.2003
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մարտի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 10504043

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 դեկտեմբերի 2003 թ.
ք. Երևան 

N 464-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԹԱՓՎՈՂ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը հաստատելու մասին» N 982-Ն որոշման 2-րդ կետի, ինչպես նաև ջրային ռեսուրսներ հեռացվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի անհատական չափաքանակների հաշվարկման և հաստատման գործընթացը հստակեցնելու նպատակով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետին՝

ջրօգտագործողների կողմից բաց ջրավազան կամ կոյուղու կոլեկտոր թափվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի անհատական չափաքանակները սահմանել սույն հրամանով հաստատված «Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկայի» պահանջներին համաձայն:

 

Նախարար`

Վ. Այվազյան

 

 

Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
10 դեկտեմբերի 2003 թ.
N 464-Ն հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԹԱՓՎՈՂ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ

 

1. Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի մեթոդիկան (այսուհետ՝ մոթոդիկա) սահմանում է ջրօգտագործման թույլտվությունում ներառման ենթակա ջրային ռեսուրսներ հեռացվող, ինչպես նաև կոյուղու կոլեկտոր թափվող կեղտաջրերում պարունակվող՝ հետագա մաքրման չենթարկվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (այսուհետ՝ ԹՍԱ) չափաքանակների հաշվարկի եղանակը:

2. ԹՍԱ-ի չափաքանակների հաշվարկման հիմքում ջրային ռեսուրսը պետք է ընդունվի որպես մեկ էկոհամակարգ` իր ինքնավերականգնման ունակությամբ:

3. ԹՍԱ-ի չափաքանակները որոշվում են բոլոր կատեգորիայի ջրօգտագործողների համար և հաշվարկվում են կեղտաջրերի ժամային առավելագույն ծախսի` q (մ3/ժամ) և աղտոտող նյութի թույլատրելի սահմանային արտահոսքի կոնցենտրացիայի` CԹՍԱ (գ/մ3), արտադրյալով:

 

ԹՍԱ = q x CԹՍԱ

(1)

 

Կեղտաջրերի արտահոսքի պայմանները հաշվարկելիս` առաջնահերթ որոշվում է CԹՍԱ մեծությունը, որն ապահովում է ջրի չափորոշային որակը հաշվարկային կետում` հաշվի առնելով տեխնոլոգիական նորմավորման ցուցանիշները:

Եթե ջրային ռեսուրսում ֆոնային աղտոտվածությունը որևէ ցուցանիշով գերազանցում է աղտոտող նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (CԹՍկ) հաշվարկային կետում, ապա CԹՍԱ-ն ըստ այդ ցուցանիշի որոշվում է` ելնելով ջրային ռեսուրսի ջրի կազմին և հատկություններին ներկայացվող չափորոշային պահանջներից:

Միաժամանակ, եթե ֆոնային աղտոտվածությունը պայմանավորված է բնական գործոններով (գործոններ, որոնք չեն մտնում ջրի շրջապտույտի տնտեսական գոտի, ներառյալ բոլոր տեսակի հետադարձ ջրերը, այդ թվում` կեղտաջրեր, արտահոս և ցամաքուրդային ), ապա CԹՍԱ-ն որոշվում է, հաշվի առնելով ֆոնային աղտոտվածության մեծությունը, առանց աղտոտող նյութի անպահպանողականությունը նկատի ունենալու և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

CԹՍԱ = n (CԹՍկ - Cֆ) + Cֆ

(2), որտեղ`

 

CԹՍկ-ջրային հոսքում աղտոտող նյութի թույլատրելի սահմանային կոնցենտրացիան է, (գ/մ3);

 

Cֆ-ջրային հոսքում աղտոտող նյութի ֆոնային կոնցենտրացիան է մինչև արտահոսք, (գ/մ3);

 

n-ջրային հոսքում կեղտաջրի ընդհանուր նոսրացման գործակիցն է և հավասար է`

 

nընդ.= nսկզբ x nհիմն 

(3), որտեղ

 

nսկզբ- սկզբնական նոսրացման գործակիցն է;

nհիմն- հիմնական նոսրացման գործակիցն է;

Աղտոտող նյութի անպահպանողականությունը հաշվի առնելիս` (2) բանաձևն ընդունում է հետևյալ տեսքը.

 

CԹՍԱ  = n(CԹՍԿ  lkt -C ֆ)+Cֆ 

(4),

 

որտեղ`

 

l- հեռավորությունն է արտահոսքի կետից մինչև հաշվարկային կետը (մ)

k - անպահպանողականության գործակիցն է (1/օր), որի մեծությունն ընդունվում է բնական դիտարկումների, կամ տեղեկատվական տվյալների հիման վրա և վերահաշվարկվում է` կախված ջերմաստիճանից և ջրային հոսքի արագությունից‚

t - ջրային հոսքում ջրի վազքի ժամանակահատվածն է կեղտաջրերի արտահոսքի կետից մինչև հաշվարկային կետը (օր):

ԹՍԱ-ն ըստ թթվածնի կենսաբանական պահանջի (այսուհետ՝ ԹԿՊլրիվ) որոշելիս` (4) բանաձևն ընդունում է հետևյալ տեսքը`

 

CԹՍԱ  = n((CԹՍԿ- Cողողում ) l kot -C ֆ)+Cֆ 

(5),

 

որտեղ`

 

kօ - ֆոնի և կեղտաջրերի ԹԿՊլրիվ պայմանավորող օրգանական նյութերի անպահպանողականության գործակցի միջինացված մեծությունն է (լ/օր),‚

Cողողում - ԹԿՊլրիվ` պայմանավորված մետաբոլիտներով և օրգանական նյութերով, որոնք ողողվելով թափվում են ջրային հոսք մթնոլորտային տեղումների հետ միասին, մինչև օրական վազքի 0.5 երկարություն ունեցող հաշվարկային կետ ընկած ճանապարհի վերջին հատվածի ջրահավաքի մակերևույթից:

Ընդ որում`

 Cողողում = 0.6÷0.8 գ/սմ3 լեռնային գետերի և ջրամբարների համար,‚

 Cողողում = 1.7÷2 գ/սմ3 հարթավայրային գետերի և ջրամբարների համար, որոնք հոսում են, կամ տեղակայված են այնպիսի տարածքներում, որտեղ բնահողը հարուստ չէ օրգանական նյութերով,‚

 Cողողում = 2.3÷2.5 գ/սմ3 ճահճային սնուցմամբ, ինչպես նաև ճահճուտ տարածքներում հոսող կամ տեղակայված գետերի և ջրամբարների համար, որտեղ ողողվելով, թափվում են օրգանական նյութերի բավականաչափ մեծ քանակություններ,‚

 Cողողում = 0, եթե կեղտաջրերի արտահոսքի կետից մինչև հաշվարկային կետ հեռավորությունը փոքր է 0.5 օրական վազքի երկարությունից:

Ջրային հոսքում կեղտաջրերի ընդհանուր նոսրացման գործակիցը (բանաձև 3) հաշվարկելիս, պետք է նկատի ունենալ, որ ոսկզբ հաշվի է առնվում, երբ`

 

 առկա է ջրային հոսքի և կետային կամ ցրված արտահոսքի արագությունների հետևյալ հարաբերակցությունը`

 

V արտահոսք  4Vջրային հոսք

 

 արտահոսող ջրերի արագությունը մեծ է 2 մ/վրկ

 ավելի փոքր արագությունների դեպքում սկզբնական նոսրացման հաշվարկ չի կատարվում և ընդունվում է`

 

n ընդ  = n հիմն

(6)

 

Հիմնական նոսրացման գործակիցը որոշվում է համաձայն բանաձևի`

 

  n հիմն =

q +gQ

 

q

(7)

 

որտեղ`

q - արտահոսող ջրերի ծախսն է (մ3/վրկ), որը որոշվում է տվյալ կազմակերպության տվյալների համաձայն,‚

Q - ջրային հոսքի ջրի հաշվարկային ծախսն է (մ3/վրկ) և հավասար է

 

Q =  p d2 / 4 .p . V

(8), որտեղ

 

p - արտահոսող ջրի խտությունն է (գ/ մ3)

V - արտահոսքի արագությունն է (մ/վրկ)

 p= 3.14

g- միախառնման գործակիցն է, որը ցույց է տալիս, թե ջրային հոսքի ջրի որ մասն է խառնվում արտահոսող կեղտաջրի հետ հաշվարկային կետի առավելագույն աղտոտված շիթում և որոշվում է հաշվարկային ճանապարհով` հետևյալ բանաձևով.

 

g = 1- e -aÖl/1+ (Q/q) e -aÖl

(9), որտեղ`

 

l - հաշվարկային կետի և կեղտաջրերի արտահոսքի վայրի միջև ընկած հեռավորությունն է (մ)‚

a- գործակից է, որը հաշվի է առնում ջրային հոսքի հիդրավլիկ պայմանները և որոշվում է հետևյալ բանաձևով`

 

a = jeÖD/q

(10), որտեղ`

 

j - հունի ոլորայնության գործակիցն է և հավասար է`

 

jl երկ . /l գծային

(11), որտեղ`

 

l երկ  - հաշվարկային կետի և կեղտաջրերի արտանետման վայրի միջև ընկած հեռավորությունն է ըստ երկայնության (մ),‚

l գծային - նույն հեռավորությունն է ուղիղ գծով (մ),

e- գործակից է, որը կախված է ջրային հոսք կեղտաջրերի արտահոսման վայրից` ընդ որում

 

 ափի մոտակայքում ` e = 1

 ջրային հոսքի կենտրոնում, որտեղ հոսքի արագությունն առավելագույնն է e = 1.5

 

D - տուրբուլենտ դիֆուզիայի գործակիցն է և ամառային շրջանում հավասար է

 

D = g . V . H /37Пխ . C2

(12), որտեղ`

 

g - ազատ անկման արագությունն է, և հավասար է 9.8 մ/վրկ2

V - ջրային հոսքի միջին արագությունն է, մ/վրկ

H - ջրային հոսքի միջին խորությունն է, մ

Пխ - հունի խորդուբորդության գործակիցն է

C - Շեզիի գործակիցն է, որը H5 մ պայմաններում որոշվում է

 

C = R y /Пխ

(13)

 

բանաձևի համաձայն, որտեղ`

R - հոսքի հիդրավլիկ շառավիղն է, մ (R » H), իսկ

 

 y = 2.5Ö Пխ - 0.13 - 0.75 Ö R (ÖПխ - 0.1)

(14)

 

Ձմեռային ժամանակաշրջանում (սառցականգի պայմաններում)

 

D = g . V . Rբ.մ. / 37Пբ.մ. . C2բ.մ.,

(15), որտեղ`

 

Rբ.մ., Пբ.մ., Cբ.մ  - համապատասխանաբար` հիդրավլիկ շառավղի, խորդուբորդության գործակցի, Շեզիի գործակցի բերված մեծություններն են, ընդ որում`

 

Rբ.մ.= 0.5H

 

Пբ.մ.Пխ [ 1+ (nսառ./ nխ)1.5]0.67

(16), որտեղ`

 

nսառ -առույցի ներքին մակերևույթի խորդուբորդության գործակիցն է,

 

Cբ.մ.= Ryբ.մ  բ.մ. . /Пբ.մ.,

որտեղ`

 

yբ.մ. -վնասակար նյութերի զանգվածի տարածվածության ուղղվածության ցուցանիշն է կեղտաջրի և ջրահոսքի խառնման կետում (գ/մ3),

 

yբ.մ. = 2.5Ö Пբ.մ.  - 0.13 - 0.75 ÖRբ.մ. (Ö Пբ.մ.- 0.1)

(17)

 

4. Հաշվարկի ճշգրտությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում V, H, Пխ և C մեծությունները որոշել կեղտաջրերի և ջրային հոսքի խառնման անմիջական գոտում:

5. ԹՍԱ-ի չափաքանակները սահմանելիս` կարևորվում է.

- եթե գործող կազմակերպության փաստացի արտահոսքը փոքր է հաշվարկային ԹՍԱ-ից, ապա

իբրև ԹՍԱ պետք է ընդունվի փաստացի արտահոսքը,

- եթե կառուցվող (վերակառուցվող) կազմակերպության պլանային ԹՍԱ-ն փոքր է հաշվարկային

ԹՍԱ-ից, ապա իբրև ԹՍԱ պետք է ընդունվի պլանայինը: