Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Պ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.1999-11.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.08.17/21(230)
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.1998
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2005

 

115.0154.07.10.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

07.10.1998 թ.

N 154-Պ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏԵՍՈՒՉԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով

 

հրամայում եմ`

 

1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գլխավոր տեսուչի պաշտոնեական հրահանգը` հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից արված դիտողությունները:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

 

Նախարար

Գ. Եգանյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
  07 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1998 Թ. 
  ԹԻՎ 154 Պ ՀՐԱՄԱՆՈՎ

 

Պ ա շ տ ո ն ե ա կ ա ն  հ ր ա հ ա ն գ

 

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գլխավոր տեսուչի

 

1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետ` կենտրոն) գլխավոր տեսուչի լիազորությունները:

2. Գլխավոր տեսուչի աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) տնօրենը: Գլխավոր տեսուչը իր գործունեությամբ հաշվետու է Կենտրոնի տնօրենին:

3. Գլխավոր տեսուչն իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ մարզպետների (Երևանի քաղաքապետի) որոշումներով, հրամաններով, հրահանգներով, ինչպես նաև Կենտրոնի կանոնադրությամբ:

4. Գլխավոր տեսուչի պաշտոնում կարող է նշանակվել «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, համապատասխան որակավորում, ինչպես նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ հատուկ դասընթացներ ավարտած, այդ աշխատանքում առնվազն մեկ տարի աշխատած անձը:

5. Գլխավոր տեսուչը պատասխանատվություն է կրում Կենտրոնի սպասարկման տարածքում բնակվող ընտանիքների (անձանց) մասին տեղեկատվական բազայի պահպանման և շահագործման համար:

6. Գլխավոր տեսուչը պարտավոր է.

ա) ամբողջությամբ տիրապետել նպաստի նշանակման և վճարման կազմակերպման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերին (կանոնադրություն, կարգ, հրահանգ այլ փաստաթղթեր) և «Փարոս» ու «Նպաստ» համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներին,

բ) կազմակերպել և կոորդինացնել տեսուչների համակարգչի մոտ և իրենց սպասարկման տարածքի բնակիչների հետ աշխատանքները, համաձայն Կենտրոնի տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցի,

գ) ամբողջ տեղեկատվական բազայում կատարել սոցիալական խմբերի ժամկետների ծրագրային ստուգում,

դ) մաթեմատիկական ծրագրային եղանակով կատարել ընտանիքների կարիքավորության միավորի հաշվարկ և վերանայել ընտանիքների նպաստի իրավունքը,

ե) ճշտել վճարող մարմնի աշխատակցի կողմից նպաստի վճարումը կատարելու համար նախանշված երթուղին,

զ) համակարգչում ստանալ նպաստի վճարման ցուցակները ըստ վճարող մարմինների և նրանց աշխատակիցների կողմից նպաստի վճարումը կատարելու համար նախանշված երթուղիների, տպել, հաստատման ներկայացնել Կենտրոնի տնօրենին և հաշվապահին,

է) համակարգչում ստանալ նպաստի վճարման ցուցակների տիտղոսաթերթերը, տպել և հաստատման ներկայացնել Կենտրոնի տնօրենին և հաշվապահին,

ը) «Ընտանեկան նպաստների վճարման և փոխադարձ հաշվետվությունների իրականացման մասին» հրահանգով սահմանված կարգով վճարող մարմիններին հանձնել նպաստի վճարման փաստաթղթերը և նրանց ներկայացուցչից ստանալ փոխադարձ հաշվետվությունները (ռեեստրները) և մուտքագրել համակարգիչ,

թ) ապահովել Կենտրոն դիմած անձանց անհրաժեշտ խորհրդատվությամբ,

ժ) ուսումնասիրել դիմում-բողոքներում բարձրացված հարցերը և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պատասխանել,

ժա) պահպանել Կենտրոն դիմած անձանց (նրանց ընտանիքի) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը,

ժբ) կազմակերպել և համակարգել տեխնիկական կենտրոնի հետ տարվող աշխատանքները,

ժգ) կատարել Կենտրոնի տնօրենի հանձնարարությունները:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 նոյեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980201