«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10502243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 օգոստոսի 2002 թ. |
N 112-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ԵՎ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը
Հրամայում եմ`
Հաստատել «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը։
Նախարար՝ |
Վ. Այվազյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 սեպտեմբերի 2002 թ. ք. Երևան N 78
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՓՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի աշխատակարգի» 1.3. կետի 3-րդ պարբերության 2-րդ ենթակետով` ՀՀ Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն վարչական վիճակագրական հաշվետվության ձևին և լրացման հրահանգին։
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հայաստանի Հանրապետության |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետի | |
Ում է ներկայացվում ________________________________________________ (անվանումը)
Ով է ներկայացնում _________________________________________________ (անվանումը) ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը* /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/ Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը* /_/_/_/_/_/_/_/_/ Մարզը ________________________________ /_/_/ Գտնվելու վայրը ___________________________________________________ Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________________
*լրացվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնի կողմից տրված պետական |
Ձև N 1-թափոն
Հաստատված է`
Ներկայացվում է`
Ներկայացնում են`
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
200...թ. համար
Բ ա ժ ի ն 1
Թափոնների առաջացումն ու շարժը
տոննա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բ ա ժ ի ն 2
Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ
Տողի հա- մարը |
Ընդա- մենը, հազար դրամ |
այդ թվում` վտան- գավոր թափոն- ների համար | |
201 | Դրամական ծախսումներ, ընդամենը (202+203+204+205+206) | ||
202 |
այդ թվում թափոնների` վնասազերծման, ոչնչացման |
||
203 |
վերօգտագործման նախապատրաստման (ուտիլիզացիա) |
||
204 |
թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման |
||
205 |
վճարումներ այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց |
||
206 |
վճարումներ այլ կազմակերպություններին ստացված թափոնների դիմաց |
||
207 | Դրամական ստացումներ, ընդամենը (208+209+210) | ||
208 |
այդ թվում` այլ կազմակերպություններից նրանց թափոնների ընդունման համար |
||
209 |
այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու համար |
||
210 |
թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ |
||
211 | այդ թվում` ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված թափոնների վերամշակումից |
Բ ա ժ ի ն 3
Թափոնների առաջացումը ըստ տեսակների, խմբերի, ծավալները եվ շարժը
Տողի հա-մարը |
Թափոն- ների անվա- նումը |
Թափոն- ների կոդը |
Թափոն- ների վտան- գավո- րության դասը |
Տեխնոլո- գիական պրոցեսը կամ արտադրու- թյունը, որտեղ առա- ջացել են թափոն- ները |
Թափոն- ների ֆիզիկա- քիմիական բնութա- գրերը (ագրե- գատային վիճակը, հիմնական բաղադ- րիչների պարու- նակու- թյունը) |
Թափո- նակու- տակիչների տեսակը, զբաղեցրած տարածքը, քառ. մ |
Առկա թափոն- ների քանակու- թյունը կազմակեր- պությու- նում տարե- սկզբին |
Առա- ջացել են թափոններ կազմակեր- պությու- նում |
Ստաց- վել են թափոն- ներ այլ կազմա- կերպու- թյուն- ներից |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | 1 | 2 | 3 | 4 |
301 | |||||||||
302 | |||||||||
303 | |||||||||
304 | |||||||||
305 | |||||||||
306 | |||||||||
307 | |||||||||
308 | |||||||||
309 | |||||||||
310 | |||||||||
311 | |||||||||
312 | |||||||||
313 | |||||||||
314 | |||||||||
315 | |||||||||
316 | |||||||||
317 | |||||||||
318 | |||||||||
319 | |||||||||
320 | |||||||||
321 | |||||||||
322 | |||||||||
323 | |||||||||
324 |
տոննա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ղեկավար | |
Կատարող __________________ |
Անուն, ազգանուն _________________ |
Հեռ. __________________ |
Պաշտոն _______________________ |
____ ________________ 200...թ | Ստորագրություն _________________ |
Հավելված N 1
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն վարչական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացված են այդ մասին և որոնց գործունեության ընթացքում առաջանում, օգտագործվում, վնասազերծվում, ոչնչացվում, կուտակվում, տեղափոխվում են վտանգավոր, ոչ վտանգավոր և կենցաղային թափոններ՝ բացառությամբ.
1) ռադիոակտիվ թափոնների,
2) կենդանական ծագման թափոնների (կենդանիների խնամքի կամ սպանդի արդյունքում առաջացած),
3) հոսքաջրերին խառնվող և բնական ջրատարներ թափվող նյութերի,
4) անջատվող գազային խառնուրդների հետ մթնոլորտ արտանետվող նյութերի:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` մինչև փետրվարի 25-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
5. Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ սահմանումներով.
1) արտադրության թափոններ - արտադրանքի ստացման կամ արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած հումքի, նյութերի կամ կիսաֆաբրիկատների մնացորդներն են, որոնք լրիվ կամ մասնակի կորցրել են իրենց նախնական սպառողական (ֆիզիկական և քիմիական) հատկությունները: Արտադրության թափոն է համարվում նաև բնական պաշարների այն մասն, որն արդյունահանման կամ շրջակա միջավայրից ստացման ընթացքում չի օգտագործվել (օգտակար հանածոների արդյունահանման մակաշերտի ապարները, անտառհատման թափոնները և այլն): Տեխնոլոգիական գազերի և կեղտաջրերի մաքրման ընթացքում կլանված նյութերը նույնպես արտադրության թափոն են, ինչպես և սահմանված պահանջներին չհամապատասխանող (խոտան), սխալ պայմաններում պահպանված կամ ժամկետանց արտադրանքն, որը դուրս է գրվել սահմանված կարգով: Եթե գոյություն ունեցող տեխնոլոգիայով պատրաստի արտադրանք ստանալուց բացի նախատեսվել է նաև համընթաց արտադրանք, նյութերի, կիսաֆաբրիկատների ստացում, ապա դրանք թափոններ չեն համարվում: Թափոնների մեջ չեն ընդգրկվում նաև անասնապահական ֆերմաների գոմաղբը և բուսաբուծության արտադրանքի մնացորդները (ծղոտ, ցողուն, խակ պտուղներ և այլն),
2) վտանգավոր թափոններ - թափոններ, որոնք իրենց ռեակցիոն հատկության և թունունակության, պայթյունավտանգության, հրավտանգության պատճառներով անմիջական կամ պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար՝ ինքնուրույն կերպով կամ այլ նյութերի և միջավայրի հետ շփվելիս:
6. Վտանգավոր թափոնների դասակարգման համար (ըստ վտանգավորության աստիճանի) անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ բնապահպանության նախարարի 05.12.96 թ. թիվ 120 հրամանով հաստատված «ՀՀ տարածքում առաջացող թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգով (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում 22.02.97 թ., պետական գրանցման թիվ 07970008):
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
7. «Թափոնների ընդհանուր քանակությունը տարեսկզբին» սյունակում (1) բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվանից մնացած թափոնների քանակը:
8. Սյունակ 2-ում բերվում է այլ կազմակերպություններից ստացած թափոնների քանակը:
9. «Առաջացել են թափոններ» սյունակում (3) բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող օբյեկտում առաջացած թափոնների քանակը:
10. Սյունակ 4-ում բերվում է այլ կազմակերպություններին տրված թափոնների քանակը:
11. Սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իր մոտ առաջացած, այնպես էլ դրսից ստացված) քանակը:
12. «Տեղափոխվել են թափոնակուտակիչներ կազմակերպության միջոցներով» սյունակում (6) բերվում է թափոնների այն քանակությունն, որը կազմակերպությունից հաշվետու տարում տեղափոխվել է թափոնակուտակիչներ սեփական միջոցներով՝ իր սեփական կամ իր կողմից վարձակալած տրանսպորտային միջոցներով, իսկ սյունակ 7-ում՝ դրանցից առանձնացվում է սեփական միջոցներով տեղափոխված կենցաղային թափոնների քանակությունը:
13. Սյունակ 8-ում բերվում է հաշվետու տարում օգտագործված թափոնների քանակը:
14. «Թափոնների ընդհանուր քանակությունը տարեվերջին» սյունակում (9) բերվում է կազմակերպությունում առկա թափոնների քանակությունը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
15. Այս բաժինը լրացվում է բաժին 1-ի ցուցանիշներին համապատասխան:
16. «Դրամական ծախսումներ, ընդամենը» տողում (201) բերվում են բոլոր դրամական ծախսերը՝ կապված թափոնների հետ (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ ծախսերը, այդ նպատակով աշխատանքի դիմաց վճարումները և այլն):
17. «Վնասազերծման, ոչնչացման» տողում (202) բերվում է թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերն՝ անկախ նրանից, թափոնները կազմակերպությանն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:
18. «Վերօգտագործման նախապատրաստման (ուտիլիզացիա)» տողում (203) բերվում են թափոնների վերօգտագործման նախապատրաստման (ուտիլիզացիայի) նպատակով կատարված ծախսերն՝ անկախ նրանից, թափոնները կազմակերպությանն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:
19. «Թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման» տողում (204) բերվում է հաշվետու կազմակերպության սեփական միջոցներով թափոնները թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը:
20. «Վճարումներ այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց» տողում (205) բերվում է այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց հաշվետու կազմակերպության կատարած վճարումները:
21. «Վճարումներ այլ կազմակերպություններին ստացված թափոնների դիմաց» տողում (206) բերվում է այլ կազմակերպություններից (անկախ թափոնների ընդունման նպատակներից) ընդունած թափոնների դիմաց կատարած վճարումները:
22. «Դրամական ստացումներ, ընդամենը» տողում (207) բերվում են կազմակերպության բոլոր դրամական ստացումները՝ կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման և օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացված վճարումները):
23. «Այլ կազմակերպություններից նրանց թափոնների ընդունման համար» տողում (208) բերվում են այն գումարներն, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից՝ նրանց թափոնների ընդունման համար:
24. «Այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու համար» տողում (209) բերվում են այն գումարներն, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից՝ իրենց թափոնների տրման համար:
25. «Թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից» տողում (210) բերվում են թափոնների վերամշակումից ստացված եկամուտներն՝ անկախ նրանից, թափոնները կազմակերպությանն են, թե ընդունվել են այլ կազմակերպություններից:
26. «Այդ թվում՝ ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված թափոնների վերամշակումից» տողում (211) տող 210-ից առանձնացվում է վերջիններից ընդունված թափոնների վերամշակումից ստացված եկամուտները:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԽՄԲԵՐԻ, ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՇԱՐԺԸ
27. Թափոնների լրիվ անվանումը բերվում է սյունակ Բ-ում:
28. Թափոնների վտանգավորության դասը բերվում է սյունակ Դ-ում:
29. Տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ անվանումը, որտեղ առաջացել են թափոնները, բերվում է սյունակ Ե-ում:
30. «Թափոնների ֆիզիկաքիմիական բնութագրերը» սյունակում (Զ) բերվում է թափոնների ագրեգատային վիճակը՝ պինդ (կտորներով, հատիկավոր, փոշենման) կամ հեղուկ (մածուկանման) և հիմնական բաղադրիչների պարունակությունը:
31. «Թափոնակուտակիչների տեսակը, զբաղեցրած տարածքը» սյունակում (1) բերվում է կազմակերպության տարածքում գտնվող թափոնակուտակիչի տեսակը, զբաղեցրած մակերեսը: Մյուս սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների սահմանումներին և լրացման կարգին համապատասխան:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.12.2024, N 525-Ն | --------- | |
31.08.2017, N 299-Ն | 25.09.2017, N 112-Ն | |
16.12.2008, N 451-Ն | 12.03.2009, N 112-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|