Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Պ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1997-13.07.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.05.31/11(74)
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.1997
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.01.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

 16 հունվարի 1997 թ. N 71-Պ

 

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 


«Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի համաձայն, զբաղվածության պետական ծառայություն դիմող աշխատանք փնտրող անձի հաշվառումն իրականացնելու նպատակով հրամայում եմ`

1. Հաստատել «Աշխատանքի տեղավորման նպատակով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձի հաշվառման կարգը» (կցվում է):

 

Նախարար

Հ. Հակոբյան

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 1997 թ. հունվարի
16-ի N 71-Պ հրամանով

 

 

 

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 16 հունվարի 1997 թ.: 
Գրանցման N 16970004

 

Կ Ա Ր Գ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածին համապատասխան և նպատակ ունի կանոնակարգելու աշխատանքի տեղավորման համար զբաղվածության պետական ծառայություն դիմող անձի հաշվառումը, սահմանելու հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաշվառումից հանելու պատճառներն ու դեպքերը:

 

1. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Զբաղվածության պետական ծառայությունում, զբաղված անձը, որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար լրացնում է աշխատանք փնտրողի հաշվառման քարտ (այսուհետև հաշվառման քարտ):

 

1.1. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Աշխատանք փնտրող զբաղված անձը հաշվառումից հանվում է.

ա) աշխատանքի տեղավորվելիս,

բ) եթե հաշվառման կանգնելու օրվանից մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ չի ներկայացել զբաղվածության պետական ծառայություն,

գ) իր նախաձեռնությամբ,

դ) մահվան դեպքում:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Աշխատանք փնտրող չզբաղված անձը զբաղվածության պետական ծառայությունում հաշվառման կանգնելու համար լրացնում է հաշվառման քարտ հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`

ա) անձնագիր,

բ) աշխատանքային գրքույկ,

գ) տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմիններից հողի, գյուղատնտեսական տեխնիկայի և շինությունների սեփականաշնորհումից և վարձակալումից չօգտվելու մասին:

Զբաղվածության պետական ծառայությունը անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից պահանջում է տեղեկություններ անձի զբաղվածության և կենսաթոշակ ստանալու մասին:

Զբաղվածության պետական ծառայությունը չզբաղված անձին օրենքով սահմանված կարգով տալիս է գործազուրկի կարգավիճակ:

«Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն հարմար աշխատանք առաջարկելու, ինչպես նաև 25-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընդհանուր աշխատանքային ստաժը հաշվարկելու համար գործազուրկը պետք է ներկայացնի նաև կրթության մասին վկայական և աշխատանքային ստաժը հաստատող այլ փաստաթղթեր:

 

2.1. ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Զբաղվածության պետական ծառայությունը գործազուրկի կարգավիճակը դադարեցնում է, երբ գործազուրկը.

1. տեղավորվել է աշխատանքի,

2. փոխել է բնակավայրը *),

3. զորակոչվել է բանակ,

4. ձևակերպել է կենսաթոշակ,

5. դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա ստացել է այնպիսի պատիժ, որը բացառում է նրան տեղավորել աշխատանքի,

6. գործուղվել է վերամասնագիտացման կամ որակավորման բարձրացման դասընթացների,

7. հաշվառման կանգնելու օրվանից մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ չի ներկայացել զբաղվածության պետական ծառայություն,

8. մահացել է,

9. ներկայացրել է սխալ տեղեկություններ:

Նշված դեպքերում (բացառությամբ 6-րդ կետի) գործազուրկը և աշխատանք փնտրող չզբաղված անձը հանվում են նաև հաշվառումից:

Գործազուրկի կարգավիճակի դադարեցման, ինչպես նաև նրա և աշխատանք փնտրող չզբաղված անձի հաշվառումից դուրս գալու մասին կատարվում է նշում հաշվառման քարտում:

Հաշվառման քարտում և աշխատանքային գրքույկում նշումներ կատարելուց հետո, աշխատանքային գրքույկը և անձնագիրը ետ են վերադարձվում:

_____________

*) Հայաստանի Հանրապետության տարածքում իր նախաձեռնությամբ այլ բնակավայր տեղափոխվելիս, գործազուրկի կարգավիճակում գտնվող և աշխատանք փնտրող չզբաղված անձի պահանջով զբաղվածության պետական ծառայությունը պարտավոր է տալ նրան տեղեկանք անձի հաշվառման քարտի տվյալների և հաշվառումից հանելու պատճառի մասին: Այդ տեղեկանքի հիման վրա նոր բնակավայրը սպասարկող զբաղվածության պետական ծառայությունը սույն կարգով անձին վերցնում է հաշվառման, պահպանելով հաշվառման պահին նրա ունեցած իրավունքները` համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի: