ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
10.08.1999 թ. ք. Երևան |
N 96 |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 97 ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԵՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ, ՀԱՅՏԱՎՈՐՄԱՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1995 թ. դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» թիվ 97 որոշումը և Հայաստանի Հանրապետության տարածքով թափոնների անդրսահմանային տեղափոխումների հսկողությունը իրականացնելու նպատակով`
Հրամայում եմ.
Հաստատել կարգավորվող և չկարգավորվող թափոնների, դրանց վտանգավոր հատկությունների ցանկերը, հայտավորման, ծանուցման և հեռացման գործողությունների մասին փաստաթղթերի ձևերը (կցվում են):
Նախարար |
Գ. Վարդանյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար` Է. Սանդոյան ___ _______ 1999 թ. |
Համաձայնեցված է ՀՀ մաքսային վարչության պետ` Հ. Գևորգյան 19.03.1999 թ. |
Հաստատված է |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 97 ՈՐՈՇՈՒՄՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԵՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐ, ՀԱՅՏԱՎՈՐՄԱՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՀՀ Կառավարության 08.12.1995 թ. թիվ 97 որոշումով կարգավորվող թափոնների ցանԿը (Ա)*
AA Մետաղ պարունակող թափոններ. | ||
AA010 261900 |
Խարամ, օքսիդաթաղանթ, թջի և պողպատի արտադրության այլ թափոններ | |
AA020 262019 |
Ցինկի այրուցք և մնացորդներ | |
AA030 262020 |
Արճիճի այրուցք և մնացորդներ | |
AA040 262030 |
Պղնձի այրուցք և մնացորդներ | |
AA050 262040 |
Ալյումինի այրուցք և մնացորդներ | |
AA060 262050 |
Վանադիումի այրուցք և մնացորդներ | |
AA070 262090 |
Մետաղներ և մետաղյա միացություններ պարունակող այրուցք և մնացորդներ, որոնք այլ կետերում չեն նշվել | |
AA080 811299 |
Թալիումի մնացորդներ և թափոններ | |
AA090 280480 |
Արսենի մնացորդներ և թափոններ | |
AA100 280540 |
Սնդիկի մնացորդներ և թափոններ | |
AA110 760200190 |
Ալյումինի արտադրության մնացորդներ այլ կետերում չնշված | |
AA120 262011 |
Գալվանական շլամ | |
AA130 |
Մետաղի հալումից ստացված լուծույթներ | |
AA140 7903 |
Ցինկի մշակումից հետո ալկալահալման մնացորդներ, շլամ և փոշի, օրինակ` յարոզիտ, զեմատիտ և այլն | |
AA150 711290 |
Թանկարժեք մետաղներ պարունակող կոշտ մնացորդներ | |
AA160 711290 |
Մոխիր, շլամ, փոշի և թանկարժեք մետաղների այլ մնացորդներ, օրինակ` | |
AA161 262090 |
- մոխիր, տպատախտակների («Բ» ցանկից դուրս) այրումից հետո | |
AA162 262090 |
- լուսաթաղանթի մոխիր | |
AA170 850619 |
Լիակազմ կամ կոտրտված կապարի կուտակիչների մարտկոցներ | |
AA180 850780 |
Լիակազմ կամ կոտրտված օգտագործված մարտկոցներ կամ կուտակիչներ, բացի կապարի կուտակիչների մարտկոցներից, ինչպես նաև մարտկոցների և կուտակիչների արտադրության թափոններ և ջարդոն` այլ կետերում չնշված («Բ» ցանկ) | |
AB Թափոններ, որոնք հիմնականում պարունակում են ոչ օրգանական բաղադրամասեր, որոնք կարող են պարունակել մետաղներ եվ օրգանական նյութեր | ||
AB010 262100 |
Խարամ, մոխիր և մնացորդներ, որոնք այլ կետերում չեն նշվել | |
AB020 |
Մնացորդներ քաղաքային կենցաղային թափոնների այրումից | |
AB030 |
Ոչ ցիանիդ հիմքի համակարգերի թափոններ, որոնք գոյանում են մետաղների մակերեսային մշակումից | |
AB040 700100 |
Էլեկտրոնաճառագայթային խողովակների ապակու և այլ ակտիվացված ապակու թափոններ | |
AB050 252921 |
Կալցիումի ֆտորիդի շլամ | |
AB060 282690 |
Հեղուկ կամ շլամի տեսքով ֆտորի այլ` ոչ օրգանական միացություններ | |
AB070 382310 |
Կաղապարախառնուրդներ, որոնք օգտագործվում են ձուլման արտադրությունում | |
AB080 381590 |
Օգտագործված կատալիզատորներ, որոնք չեն մտնում կանաչ ցուցակի մեջ | |
AB090 281830 |
Ալյումինի օգտագործված հիդրատներ | |
AB100 281810 |
Օգտագործված կավահող | |
AB110 2815-24 |
Հիմնային լուծույթներ | |
AB120 2812, 2827 |
Ոչ օրգանական հալոգենային միացություններ` այլ կետերում չնշված | |
AB130 7403, 7502 |
Կոտորակաշիթավոր մաքրման համար օգտագործված կոտորակ | |
AB140 2520 |
Քիմիական արդյունաբերությունում գոյացող գիպս | |
AB150 283329, 283220 |
Չզտված կալցիումի սուլֆիդ և կալցիումի սուլֆատ հնոցագազի ծծմբազտումից հետո | |
AC Թափոններ, որոնք հիմնականում պարունակում են օրգանական բաղադրամասեր եվ կարող են պարունակել մետաղներ կամ ոչ օրգանական նյութեր | ||
AC010 271390 |
Նավթակոքսային և բիտումի արտադրության կամ վերամշակման թափոններ | |
AC020 271500 |
Ասֆալտե կապակցանյութերի թափոններ | |
AC030 271000 |
Նպատակային օգտագործման համար ոչ պիտանի բանեցված նյութեր | |
AC040 271000 |
Արճիճ պարունակող բենզինի շլամներ | |
AC050 271000, 2711 |
Հեղուկ էներգակիրներ | |
AC090 4001, 4002 4004, 3506, 381220 |
Խեժերի լատեքսի, պլաստիֆիկատորների, սոսինձների պատրաստման և օգտագործման արդյունաբերական թափոններ | |
AC100 271390 |
Նիտրաթաղանթանյութի թափոններ | |
AC110 270760 |
Հեղուկների կամ շլամի ձևով ֆենոլներ, ֆենոլի միացություններ, այդ թվում քլորոֆենոլ | |
AC120 270750, 990 |
Պոլիքլորացված նավթալիններ | |
AC130 2909 |
Եթերների թափոններ | |
AC140 292111 |
Երեքէթիլամինի կատալիզատորներ ձուլման կաղապարային լուծույթների պնդացման համար | |
AAC150 290340 |
Քլորֆտորածխաջրածիններ | |
AC160 2903 |
Գալոններ | |
AC170 4501, 440130 |
Խցանի և փայտանյութի օգտագործման թափոններ | |
AC180 411000 |
Կաշվի փոշի, մոխիր, շլամ և ալյուր, 6-վալենտական քրոմի միացություններ կամ բիոցիդներ պարունակող | |
AC190 |
Մանրուք` ավտոմեքենաների մանրացման ժամանակ գոյացող թեթև չափամաս | |
AC200 291900 |
Օրգանական ֆոսֆորային միացությունների թափոններ | |
AC210 381400 |
Ոչ հալոգենացված լուծիչների թափոններ (բացառությամբ «Բ» ցուցակում բերվածից) | |
AC220 3823, 3814 |
Հալոգենացված լուծիչների թափոններ | |
AC230 |
Հալոգենացված կամ ոչ հալոգենացված, ոչ ջրային թորման թափոններ, որոնք գոյանում են օրգանական լուծիչների առաջացման ժամանակ | |
AC240 290311, 290319 |
Ալիֆատիկ հալոգենացված ածխաջրածինների արտադրության թափոններ (քլորմեթան, դիքլորմեթան, վինիլքլորիդ, վինիլիդենքլորիդ, ալիլքլորիդ և էպիքլորհիդրին) | |
AC250 3402 |
Մակերեսային ակտիվ նյութեր | |
AC260 310100 |
Խոզերի գոմաղբաջուր | |
AC270 310100 |
Կոյուղային տիղմ | |
AD Թափոններ, որոնք կարող են պարունակել կամ օրգանական, կամ ոչ օրգանական բաղադրամասեր | ||
AD010 2939 |
Դեղագործական նյութերի պատրաստման և արտադրության թափոններ | |
AD020 3808 |
Բիոցիդների և ֆիտոդեղագործական նյութերի պատրաստման, արտադրության և օգտագործման թափոններ, ներառյալ պեստիցիդներ և հերբիցիդներ, որոնք չեն համապատասխանում սպեցիֆիկացիային, ժամկետանց են կամ պիտանի չեն նախատեսված օգտագործման համար, բժշկական և կից թափոններ, որոնք գոյանում են բժշկական, ատամնաբուժական, անասնաբուժական կամ նմանատիպ գործունեության ընթացքում, ինչպես նաև հիվանդների զննման կամ բուժման ընթացքում հիվանդանոցներում կամ այլ հիմնարկներում և գիտահետազոտական ծրագրերի իրականացման ընթացքում կուտակված թափոններ | |
AD030 3202, 3809 |
Փայտանյութի տոգորման համար քիմիական նյութերի պատրաստման, արտադրության և օգտագործման թափոններ | |
Թափոններ, որոնք պարունակում են կամ կազմված են ներքոհիշյալ միացություններից կամ աղտոտված են դրանցով` | ||
AD040 2837 |
- պինդ ձևով ոչ օրգանական ցիանիդներ, բացի թափոններից, որոնք պարունակում են թանկարժեք մետաղներ և որոնց մեջ կան ոչ օրգանական ցիանիդների հետքեր | |
AD050 283719 |
- օրգանական ցիանիդներ | |
AD060 3403 |
Օգտագործված խառնուրդներ, էմուլսիաներ` յուղի (ջրի, ածխաջրածինների), ջրի | |
AD070 3204, 3212 |
Թանաքի, ներկերի, ներկանյութերի, պիգմենտների, լաքերի պատրաստման և օգտագործման արդյունաբերական թափոններ | |
AD080 360200 |
Պայթուցիկ բնույթի թափոններ, եթե նրանք չեն ընդգրկվում այլ հատուկ օրենսդրությամբ | |
AD090 3707 |
Լուսանկարչական կամ պոլիգրաֆիական քիմռեակտիվների և նյութերի պատրաստման և օգտագործման արդյունաբերական թափոններ, որոնք նշված չեն այլ կետերում | |
AD100 3915 |
Ոչ ցիանիդի հիմքի համակարգերի թափոններ, գոյացած պլաստմասսայի մակերեսային մշակման ժամանակ | |
AD110 281119 2915-18 |
Թթվային լուծույթներ | |
AD120 382390 |
Իոնափոխանակեցման խեժեր | |
AD130 900640 |
Մարտկոցային կուտակիչներով միանգամյա լուսախցիկներ | |
AD140 |
Արդյունաբերական հեռացվող գազերի մաքրման սարքերի թափոններ, որոնք չեն նշվել այլ կետերում | |
AD150 |
Որպես զտող միջավայր օգտագործվող բնական օրգանական նյութեր | |
AD160 |
Քաղաքային/կենցաղային թափոններ | |
RA Թափոններ, որոնք հիմնականում պարունակում են օրգանական բաղադրամասեր, որոնք կարող են պարունակել մետաղներ եվ ոչ օրգանական նյութեր | ||
RA010 290369, 3404, 3823 |
Թափոններ, նյութեր, իրեր, որոնք պարունակում են պոլիքլորացված դիֆենիլ և/կամ պոլիքլորացված տերֆենիլ և/կամ պոլիբրոմացված դիֆենիլ, այդ թվում այդ միացությունների յուրաքանչյուր պոլիբրոմացված անալոգներ, որոնց խտության չափը կազմում է 50 մգ/կգ կամ ավել | |
RA020 |
Խեժային նստվածքների ձևով թափոններ (բացի ասֆալտի կապակցողներից), գոյացած օրգանական նյութերի զտարկման, թորման կամ այլ պիրոլիտիկ մշակումից | |
RB Թափոններ, որոնք հիմնականում պարունակում են ոչ օրգանական բաղադրամասեր, որոնք կարող են պարունակել մետաղներ եվ օրգանական նյութեր | ||
RB010 252400 |
Ասբեստ (փոշի և թելք) | |
RB020 6806 |
Թելքեր խեցեգործական հիմքի վրա, որոնք ունեն ասբեստին համապատասխանող ֆիզիկաքիմիական բնութագիր | |
RC Թափոններ, որոնք կարող են պարունակել կամ ոչ օրգանական կամ օրգանական բաղադրամասեր | ||
Թափոններ, որոնք պարունակում են յուրաքանչյուր ներքոհիշյալ նյութերը կամ բաղկացած են դրանցից եվ կամ աղտոտված են դրանցով | ||
RC010 293290700 |
Ցանկացած միացություններ, որոնք մոտ են պոլիքլորացված դիբենզոֆուրանին | |
RC020 293290900 |
Յուրաքանչյուր միացություն ազգակցական դիբենզիդիօքսինին | |
RC030 381111 |
Կապարի ավելացումով հակաճայթիչային զոդաձողերի շլամներ | |
RC040 281530, 281610-30, 281700, 282590 |
Պերօքսիդներ, բացի ջրածնի պերօքսիդից |
________________
* Ձախ սյունակում բերված են թափոնների իդենտիֆիկացման միջազգային ծածկագրերը (ԹԻՄԾ), աջում` ծածկագրերը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳԱԱ): Այն դեպքերում, երբ թափոնի անվանման դիմաց բացակայում են համապատասխան ծածկագրերը ըստ ԱՏԳԱԱ, կամ բացի մնացորդից և թափոնից այդ ծածկագրերը պարունակում են այլ պատրաստի արտադրանք, ապա առաջնորդվել անվանմամբ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 97 ՈՐՈՇՈՒՄՈՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԹԱՓՈՆՆԵՐ
Ց Ա Ն Կ (Բ)
ՄԵՏԱՂԱԿԱՆ, ՈՉ ՄԱՆՐԱՑՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐ
| ||
GA Ներքոհիշյալ թափոններ եվ թանկարժեք մետաղներ ու նրանց համաձուլվածքների ջարդոն | ||
GA010 711210 |
Ոսկու | |
GA020 711220 |
Պլատինի («պլատին» տերմինը ընդգրկում է պլատին, օսմիում, պալադիում, ռոդում, ռուտենիում) | |
GA030 711290 |
Այլ թանկարժեք մետաղների, օրինակ` արծաթի | |
N.B. Սնդիկը հատուկ հանվել է ցուցակից որպես այդ մետաղների, նրանց համաձուլվածքների կամ ամալգամների աղտոտիչ
| ||
Ներքոհիշյալ թափոններ, երկաթի եվ պողպատի | ||
GA040 720410 |
Չուգունի թափոն և ջարդոն | |
GA050 720421 |
Չժանգոտվող պողպատի թափոն և ջարդոն | |
GA060 720429 |
Այլ լեգիրացված պողպատի թափոն և ջարդոն | |
GA070 720430 |
Անագապատված երկաթի և պողպատի թափոն և ջարդոն | |
GA080 720441 |
Խառատային տաշեղ, կտորտանքներ, ֆրեզերացման թափոններ, փայտի թեփ, հանված ծլեփներ, դրոշմման թափոններ (փաթեթավորված կամ ոչ) | |
GA090 720449 |
Սև մետաղների այլ թափոն և ջարդոն | |
GA100 720450 |
Վերահալման խոտանված ձուլուկներ | |
GA110 730210 |
Հին պողպատյա և երկաթյա ռելսեր | |
Գունավոր մետաղների եվ նրանց ձուլվածքների ներքոհիշյալ թափոններ եվ ջարդոն | ||
GA120 740400 |
Պղնձի թափոն և ջարդոն | |
GA130 750300 |
Նիկելի թափոն և ջարդոն | |
GA140 760200 |
Ալյումինի թափոն և ջարդոն | |
GA150 780200 |
Կապարի թափոն և ջարդոն | |
GA160 790200 |
Ցինկի թափոն և ջարդոն | |
GA170 800200 |
Անագի թափոն և ջարդոն | |
GA180 810191 |
Վոլֆրամի թափոն և ջարդոն | |
GA190 810291 |
Մոլիբդենի թափոն և ջարդոն | |
GA200 810310 |
Տանտալի թափոն և ջարդոն | |
GA210 840420 |
Մագնիումի թափոն և ջարդոն | |
GA220 810510 |
Կոբալտի թափոններ և ջարդոն | |
GA230 810600 |
Վիսմուտի թափոններ և ջարդոն | |
GA240 810710 |
Կադմիումի թափոններ և ջարդոն | |
GA250 810810 |
Տիտանի թափոններ և ջարդոն | |
GA260 810910 |
Ցիրկոնիումի թափոններ և ջարդոն | |
GA270 811000 |
Ծարիրի թափոններ և ջարդոն | |
GA280 811100 |
Մանգանի թափոններ և ջարդոն | |
GA290 811211 |
Բերիլիումի թափոններ և ջարդոն | |
GA300 811220 |
Քրոմի թափոններ և ջարդոն | |
GA310 811230 |
Գերմանիումի թափոններ և ջարդոն | |
GA320 811240 |
Վանադիումի թափոններ և ջարդոն | |
Թափոններ եվ ջարդոն | ||
GA330 |
- գաֆնիումի | |
GA340 |
- ինդիումի | |
GA350 |
- նիոբիումի | |
GA360 |
- ռենիումի | |
GA370 |
- գալիումի | |
GA380 |
- տալիումի | |
GA390 284430 |
Թորիումի թափոն և ջարդոն | |
GA400 280490 |
Սելենիումի թափոն և ջարդոն | |
GA410 280450 |
Տելուրիումի թափոն և ջարդոն | |
GA420 280530 |
Հազվագյուտ հողային մետաղների թափոններ | |
GB Մետաղների հալույթի, զտարկման եվ հալվածքի մետաղ պարունակող թափոններ | ||
GB010 262011 |
Ձուլակային հարտցինկ | |
GB020 |
Ցինկային խարամներ` | |
GB021 |
- ցինկի հարթ նախապատրաստվածքի մնացորդներ ցինկապատ վաննաներում, վերին (>90%Zn) | |
GB022 |
- ցինկի հարթ նախապատրաստվածքի մնացորդներ ցինկապատ վաննաներում, ներքին (>92%Zn) | |
GB023 |
- ցինկի մնացորդների ձուլվածք մետաղակաղապարներում (>85%Zn) | |
GB024 |
- տաք ցինկապատ վաննաներում սուզված ցինկի հարթ նախապատրաստվածքի մնացորդներ (խմբաքանակով) (>92%Zn) | |
GB025 |
- ցինկի խարամ | |
GB030 |
Ալյումինի այրուցք | |
GB040 262090 |
Հետագա աֆինաժի համար խարամներ, ստացված թանկարժեք մետաղների և պղնձի մշակումից | |
GC մետաղ պարունակող այլ թափոններ | ||
GC010 |
Մետաղներից և համաձուլվածքներից բաղկացած էլեկտրական հանգույցներ | |
GC020 |
Էլեկտրոնային ջարդոն (օրինակ` տպատախտակներ, էլեկտրոնային բազային էլեմենտներ, որոնք պիտանի են թանկարժեք և ոչ ազնվագույն մետաղների վերականգնման համար) | |
GC030 890900 |
Ջարդման ենթակա նավեր և այլ լողացող կառուցվածքներ, որոնք ազատված են պարունակությունից և շահագործման ընթացքում առաջացող այլ նյութերից, որոնք կարելի է դասակարգել որպես վտանգավոր նյութեր կամ թափոններ | |
GC040 |
Ավտոմեքենաների հեղուկազրկված բեկորներ | |
GC050 |
Օգտագործված կատալիզատորներ` | |
GC051 |
- հեղուկների կատալիզային կրեկինգի կատալիզատորներ | |
GC052 381512 |
- թանկարժեք մետաղներ պարունակող կատալիզատորներ | |
GC053 381511 |
- անցողական մետաղների կատալիզատորներ (օրինակ` քրոմ, կոբալտ, պղինձ, երկաթ, նիկել, մանգան, մոլիբդեն, վոլֆրամ, վանադիում, ցինկ) | |
GC060 260800 |
Երկաթի և պողպատի արտադրությունում առաջացող հատիկավորված խարամ | |
GC070 260900 |
Երկաթի և պողպատի արտադրությունում առաջացող խարամ | |
GD Ոչ մանրացված հանքահանութային թափոններ | ||
GD010 250490 |
Բնական գրաֆիտի թափոններ | |
GD020 251400 |
Կոպիտ մաքրած կամ ուղղակի սղոցելով կտրված թերթաքարերի թափոններ | |
GD030 252530 |
Փայլարի թափոններ | |
GD040 252930 |
Լեյցիտի, նեֆելինի կամ նեֆելինային սիենիտի թափոններ | |
GD050 252910 |
Դաշտային սպաթի թափոններ | |
GD060 252921, 252922 |
Ֆոսրասպաթի թափոններ | |
GD070 281122 |
Պինդ տեսքով սիլիկահողի թափոններ, բացի ձուլվածքային արտադրությունում օգտագործվողից | |
GE մանրացված ապակու թափոններ | ||
GE010 700100 |
Փշրված ապակի և ապակու այլ թափոններ, չհաշված էլեկտրոնա-ճառագայթային խողովակների ապակին և այլ ակտիվացված ապակու ձևեր | |
GE020 |
Ապակեթելքի թափոններ | |
GF Ոչ մանրացված խեցեգործական թափոններ | ||
GF010 |
Կաղապարումից հետո թրծման ենթարկված խեցեգործական թափոններ, այդ թվում խեցեգործական անոթներ (օգտագործումից առաջ և հետո) | |
GF020 811300 |
Մետաղախեցեղեն թափոններ և ջարդոն (կոմպոզիցիոն մետաղախեցային նյութեր) | |
GF030 |
Խեցեգործական հիմքով թելք, այլ բաժիններում չնշված և այլ ցուցակներում չընդգրկված | |
GG այլ թափոններ, որոնք պարունակում են հիմնականում ոչ օրգանական բաղադրամասեր եվ կարող են պարունակել մետաղներ եվ օրգանական նյութեր | ||
GG010 |
Մասնակիորեն զտարկված կալցիումի սուլֆատ, որը ստացվում է վառագազի ծծմբազերծման ժամանակ | |
GG020 |
Գիպսային երեսպատման սալիկների թափոններ, որոնք գոյանում են շենքի քանդման ժամանակ | |
GG030 2621 |
Ազատ մնացորդ և խարամ, որը հեռացվում է ածուխով աշխատող էներգակայաններից | |
GG040 2621 |
Թռչող մոխիր ածուխով աշխատող էներգակայաններից | |
GG050 |
Նավթակոքսի կամ բիտումի անոդային թափոններ | |
GG060 2803 |
Օգտագործված ակտիվացված ածուխ | |
GG070 310320 |
Չուգունի կամ պողպատի արտադրությունում գոյացող հիմնական խարամ, որը պիտանի է ֆոսֆորային պարարտանյութերի և այլ օգտագործման համար | |
GG080 262100 |
Քիմիական կայունացված, երկաթի բարձր պարունակությամբ (20% ավելի) և արդյունաբերական ստանդարտների համաձայն մշակված (օրինակ` DLN 4301 և DLN 8201), պղնձի արտադրության խարամ, որը հիմնականում օգտագործվում է շինարարությունում և հղկանյութերի արտադրության համար | |
GG090 |
Պինդ ձևով ծծումբ | |
GG100 |
Կալցիումի ցիանամիդի արտադրությունում ստացված կրաքար (PH<9) | |
GG110 262100 |
Արգնահողի արտադրությունում ստացված կարմիր չեզոքացված կավ | |
GG120 |
Նատրիումի, կալիումի, կալցիումի քլորիդներ | |
GG130 |
Կարբորունդ (սիլիցիումի կարբիդ) | |
GG140 |
Ջարդված բետոն | |
GG150 262090 |
Լիթիում-տանտալ և լիթիում-նիոբիում պարունակող ապակու ջարդվածք | |
GH Պինդ պլաստմասսայի թափոններ` այդ թվում, բայց ոչ միայն | ||
GH010 3915 |
Թափոններ, կտրվածքներ և ջարդոն | |
GH011 39150 |
- էթիլենի պոլիմերներ | |
GH012 391520 |
- ստիրոլի պոլիմերներ | |
GH013 391530 |
- վինիլքլորիդի պոլիմերներ | |
GH014 391590 |
- պոլիմերների կամ համապոլիմերների | |
= պոլիպրոպիլենի | ||
= պոլիէթիլտերենֆտալատ | ||
= ակրոնիտրիլի համապոլիմերների | ||
= բութադիենի համապոլիմերների | ||
= սթիրոլի համապոլիմերների | ||
= պոլիամիդների | ||
= պոլիբութիլենտերեֆտալատների | ||
= պոլիկարբոնատների | ||
= պոլիէթիլենսուլֆիդների | ||
= ակրիլի պոլիմերների | ||
= պարաֆինների (C10-C13) | ||
= պոլիուրետանների (քլորֆտորածխաջրածիններ չպարունակող) | ||
= պոլիսիլոկսալանի (սիլիկոնների) | ||
= պոլիմեթիլմետակրիլատի | ||
= պոլիվինիլ սպիրտի | ||
= պոլիվինիլբութիրալի | ||
= պոլիվինիլացետատի | ||
GH015 391590 |
- խեժեր կամ խտացման նյութեր, օրինակ` | |
= կարբամիդաֆորմալդեհիդային խեժեր | ||
= ֆենոլֆորմալդեհիդային խեժեր | ||
= մերամինաֆորմալդեհիդային խեժեր | ||
= էպոքսիդային խեժեր | ||
= ալկիդային խեժեր | ||
= պոլիամիդներ | ||
GI Թղթի, ստվարաթղթի արդյունաբերության թափոններ | ||
GI010 4707 |
Թղթի, ստվարաթղթի թափոններ | |
GI011 470710 |
- ոչ սպիտակեցված կրաֆթ-թուղթ կամ ստվարաթուղթ, ալջքավոր թուղթ կամ ստվարաթուղթ | |
GI012 470720 |
- զանգվածում չներկված, սպիտակեցված թաղանթանյութից պատրաստված ստվարաթղթի կամ թղթի թափոններ | |
GI013 470730 |
- փայտյա զանգվածից պատրաստված թուղթ կամ ստվարաթուղթ (օրինակ` թերթեր, ամսագրեր և այլ տպագրական արտադրանք) | |
GI014 470740 |
- այլ թափոններ և թղթաթափոն, այդ թվում, բայց ոչ միայն` | |
1) մակաշերտված ստվարաթուղթ | ||
2) ոչ տեսակավորված թափոններ և թղթաթափոն | ||
GJ Տեքստիլ թափոններ | ||
GJ1010 5003 |
Մետաքսի թափոններ (այդ թվում մանածագործական փաթաթման համար ոչ պիտանի բոժոժներ, մանվածքի թափոններ, թելքի հումք) | |
GJ011 500310 |
- չսանրված | |
GJ012 500390 |
- այլ | |
GJ020 5103 |
Բրդի և կենդանական նուրբ կամ կոպիտ մազի թափոններ, այդ թվում մանվածքի թափոն, բայց ոչ թելքի հումք | |
GJ021 510310 |
- բրդյա կամ կենդանական նուրբ մազի մազաքույք | |
GJ022 510320 |
- բրդյա կամ կենդանական նուրբ մազի այլ թափոններ | |
GJ023 510330 |
- կենդանական կոպիտ մազի թափոններ | |
GJ030 5202 |
Բամբակի թափոններ (այդ թվում մանվածքի թափոններ և ոչ թելքի հումք) | |
GJ031 520210 |
- մանվածքի թափոններ (այդ թվում թելերի թափոններ) | |
GJ032 520291 |
- ոչ թելքի հումք | |
GJ033 520299 |
- այլ թափոններ | |
GJ040 530130 |
Վուշի մալանչ և թափոններ | |
GJ050 530290 |
Մալանչ և թափոններ (այդ թվում մանվածքի թափոններ և իսկական կանեփի` Cannabis sativa L., ոչ թելքի հումք) | |
GJ060 530390 |
Ջութի մալանչ և թափոններ (այդ թվում մանվածքի թափոններ և ոչ թելքի հումք) և այլ մետաքսյա լուբային մանվածքների թափոններ (բացի իսկական կանեփից) | |
GJ070 530490 |
Սայզալի մալանչ և թափոններ (այդ թվում մանվածքի թափոններ և ոչ թելքի հումք) և Agave ցեղի այլ մետաքսյա մանվածքների թափոններ | |
GJ080 530519 |
Կոկոսի մալանչ, մազաքույք և թափոններ (այդ թվում մանվածքի թափոններ և ոչ թելքի հումք) | |
GJ090 530529 |
Աբակի (մանիլյան կանեփաթել` Musa textiles Nee) մալանչ, մազաքույք և թափոններ (այդ թվում մանվածքի թափոններ և ոչ թելքի հումք) | |
GJ100 530599 |
Մալանչ, մազաքույք, ռամի և այլ ցուցակներում չնշված բուսական տեքստիլ թելքերի թափոններ (այդ թվում մանվածքի թափոններ և ոչ թելքի հումք) | |
GJ110 5505 |
Արհեստական թելքի թափոններ (այդ թվում մազաքույք, մանվածքի թափոններ և ոչ թելքի հումք) | |
GJ111 550510 |
- սինթետիկ թելքի | |
GJ112 550520 |
- արհեստական թելքի | |
GJ120 630900 |
Մաշված հագուստ և այլ մաշված տեքստիլ արտադրանք | |
GJ130 6310 |
Օգտագործված խալիներ, խոտանված լարան, ճոպանապարանային արտադրանք, տեքստիլ նյութերից պարաններ և ճոպաններ | |
GJ131 631010 |
- տեսակավորված | |
GJ132 631090 |
- այլ | |
GK Ռետինի թափոններ | ||
GK010 400400 |
Ռետինի թափոններ, կտորտանքներ և ռետինից հին արտադրանք (բացի կոշտ ռետինից) և նրանցից ստացված հատիկներ | |
GK020 401220 |
Հին պնևմադողեր | |
GK030 401700 |
Կոշտ ռետինի (բացի էբոնիտից) թափոններ և ջարդոն | |
Խցանի եվ փայտանյութի չմշակված թափոններ | ||
GL010 440130 |
Գերանի, բորիկետների, հատիկների կամ այլ ձևերի մեջ եռակալված կամ ոչ փայտանյութի թափոն և ջարդոն | |
GL020 450190 |
Խցանի թափոններ մանրացված հատիկավորված կամ տրորված խցան | |
GM Սննդի արդյունաբերության թափոններ | ||
GM010 2301 |
Չորացված, ստերիլիզացված սննդի և կերային ալյուր, մսի հատիկների, մսեղենի, ձկնեղենի, խեցգետինների կամ այլ ջրային անողնաշարավորների թափոններ, որոնք պիտանի են որպես անասնակեր | |
GM020 2302 |
Հատիկաընդեղեն բույսերի աղացման, մաղման կամ այլ վերամշակումից գոյացած երկրորդ տեսակի հատիկներ, թեփեր կամ այլ տեսքով մնացորդներ | |
GM030 2303 |
Օսլայի արտադրության և համանման մնացորդներ, ճակնդեղի չեչ, բագաս և ճակնդեղի արտադրության այլ թափոններ, գարեջրագործության և սպիրտի թորման տակուծք և այլ թափոններ հատիկի տեսքով | |
GM040 2304 |
Սոյայի յուղի կորզման ժամանակ առաջացած մանրացված կամ այլ տեսքով քուսպ և այլ կոշտ մնացորդներ | |
GM050 23005 |
Արախիսի յուղի կորզման ժամանակ առաջացած մանրացված կամ այլ տեսքով քուսպ և այլ կոշտ մնացորդներ | |
GM060 2306 |
Բուսական յուղերի և ճարպերի կորզման ժամանակ առաջացած մանրացված կամ այլ տեսքով քուսպ և այլ կոշտ մնացորդներ, չնշված այլ տեղերում | |
GM070 2307 |
Գինու նստվածքներ | |
GM080 2308 |
Չորացված և սթերիլիզացված բուսական թափոններ, մնացորդներ և կողմնակի նյութեր, հատիկավորված կամ ոչ, որպես անասնակեր օգտագործվող, որոնք նշված չեն այլ տեղերում | |
GM090 152200 |
Դեգրա` յուղալի նյութերի, կենդանիների կամ բուսական մոմերի վերամշակման ժամանակ գոյացող մնացորդներ | |
GM100 050690 |
Մեխանիկական մշակման չենթարկված, ճարպազերծված, պարզագույն նախապատրաստման ենթարկված (բայց ոչ կտրտված հատուկ ձևով) թչվով մշակված կամ դեդոնդողացված ոսկորների և կոտոշների միջուկների թափոններ | |
GM110 051191 |
Ձկան թափոններ | |
GM120 180200 |
Կակաո-ընդեղենի կեղև, կակաո-ընդեղենի վերամշակման թեփ, կեղև և այլ թափոններ | |
GN Թափոններ, որոնք գոյանում են մորթիների դաբաղման, մշակման գործողություններից, ինչպես նաեվ կաշվի օգտագործման ժամանակ | ||
GN010 050200 |
Խոզամազի և մազի թափոններ կամ կզաքիսի մազ և այլ տեսակի մազեր, որոնք օգտագործվում են խոզանակի արտադրության մեջ | |
GN020 050300 |
Միջադիր նյութերի տեսքով կամ այլ տեսքով ձիու մազի թափոններ | |
GN030 050590 |
Թռչնի կաշվի և այլ մասերի փետուրներով կամ աղվամազով թափոններ, փետուրների թափոններ և աղվամազեր առանց որևէ մշակման, բացի մաքրումից, աղտահանումից կամ պահպանման նախապատրաստումից | |
GN040 411000 |
Կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի մշակված կամ կոմպոզիցիոն կաշվի կտրատանքներ կամ այլ թափոններ, բացի կաշվե խյուսից | |
GO Այլ թափոններ, որոնք հիմնականում պարունակում են օրգանական բաղադրամասեր, որոնք կարող են պարունակել մետաղներ եվ ոչ օրգանական նյութեր | ||
GO010 050100 |
Մարդկային մազի թափոններ | |
GO020 |
Ծղոտի թափոններ | |
GO030 |
Դեզակտիվացված սնկային միցել պենիցիլինի արտադրությունից, որը կարող է օգտագործվել որպես անասնակեր | |
GO040 |
Արծաթ չպարունակող ֆոտոթաղանթի թափոններ | |
GO050 |
Միանգամյա օգտագործվող ֆոտոխցիկներ առանց մարտկոցի |
Հաստատված է |
ՀՀ կառավարության 1995 թ. դեկտեմբերի 8-ի թիվ 97 որոշումով սահմանված վտանգավոր հատկությունների թվարկում
| ||
ՄԱԿ-ի* դաս | կոդի համարը |
Հատկությունները |
| ||
Պայթուցիկ նյութեր | ||
1 | H1 |
Պայթուցիկ նյութերը կամ թափոնները պինդ կամ հեղուկ նյութեր կամ թափոններ են, որոնք ընդունակ են ինքնուրույն քիմիական ռեակցիայի, անջատելով ջերմություն և բարձր ճնշման գազեր այնպիսի արագությամբ, որը վտանգ է ներկայացնում շրջապատի առարկաների համար |
Հրավտանգ հեղուկներ | ||
3 | H3 |
«Հրավտանգ» տերմինը համանշանակ է «դյուրավառ» տերմինին: Դյուրավառ համարվում են այն հեղուկները, որոնք լուծույթներում կամ սուսպենզիաներում արտադրում են հրավտանգ գազեր ոչ բարձր 60,5օC փակ անոթում և ոչ բարձր 65,6օC-ից բաց անոթում |
Հրավտանգ պինդ նյութեր | ||
4-1 | H4-1 |
Պինդ նյութեր կամ թափոններ են, բացառությամբ որպես պայթուցիկ դասակարգվածների, որոնք տեղափոխման պայմաններում ընդունակ են հեշտ բռնկման (շփման ժամանակ) |
Նյութեր կամ թափոններ, որոնք ընդունակ են ինքնաբռնկման | ||
4-2 | H4-2 |
Նյութեր կամ թափոններ, որոնք ընդունակ են տեղափոխման նորմալ պայմաններում ինքնակամ ջերմանալու օդի հետ շփման ժամանակ, այնուհետև բոցավառվելու |
Նյութեր կամ թափոններ, որոնք ջրի հետ փոխազդելու ժամանակ անջատում են հրավտանգ գազեր | ||
4-3 | H4-3 |
Նյութեր կամ թափոններ, որոնք ջրի հետ շփվելիս ընդունակ են ինքնաբռնկման և անջատում են դյուրավառ գազեր` վտանգավոր քանակությամբ |
Օքսիդացնող նյութեր | ||
5-1 | H5-1 |
Նյութեր, որոնք ինքնուրույն բռնկվող չեն, բայց սովորաբար, ի հաշիվ թթվածնի անջատման կարող են առաջացնել կամ նպաստել այլ նյութերի ինքնաբռնկմանը` ստեղծելով նոր նյութեր |
Օրգանական պերօքսիդներ | ||
5-2 | H5-2 |
Երկվալենտ -Օ-Օ- խումբ պարունակող թափոններ, որոնք ջերմության ազդեցության տակ կայուն չեն և ենթարկվում են էկզոջերմային ինքնաարագացվող տարալուծման |
Տոքսիկ (թունավոր) նյութեր | ||
6-1 | H6-1 |
Նյութեր կամ թափոններ, որոնք մարսողական, շնչառական օրգանների կամ մաշկի միջոցով անցնելով օրգանիզմ ընդունակ են մահ առաջացնելու կամ խիստ բացասական ազդեցություն ունենալու |
Վարակող նյութեր | ||
6-2 | H6-2 |
Նյութեր կամ թափոններ, որոնք պարունակում են կենդանի միկրոօրգանիզմներ կամ դրանց թույները և, ինչպես դա հայտնի է, առաջացնում են կենդանիների և մարդկանց հիվանդություններ |
Քայքայիչ նյութեր | ||
8 | H9 |
Նյութեր կամ թափոններ, որոնք քիմիական փոխազդեցության ժամանակ անմիջական շփումից կամ էլ արտահոսքի պայմաններում կարող են առաջացնել կենդանի հյուսվածքների լուրջ վնասվածքներ և նույնիսկ տրանսպորտային միջոցների և այլ բեռների կործանում |
9 | H10 |
Թափոններ, որոնք ջրի և օդի հետ փոխազդեցության մեջ մտնելով անջատում են թունավոր գազեր |
9 | H11 |
Նյութեր կամ թափոններ, որոնք ծանր և խրոնիկ հիվանդություններ են առաջացնում |
Էկոթունավոր նյութեր | ||
9 | H12 |
Նյութեր կամ թափոններ, որոնք անցնելով շրջակա միջավայր, ընդունակ են անմիջապես կամ ժամանակի ընթացքում վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և բիոտիկ համակարգերի համար |
9 | H13 |
Նյութեր, որոնք ընդունակ են իրենց հեռացումից հետո ինչ-որ կերպ առաջացնել այլ նյութեր (օրինակ` տարալվացման ճանապարհով), ի դեպ, այդ բնորոշ է վերը նշված հատկություններից որևէ մեկը |
_________________
* Համապատասխանում է վտանգավոր բեռների դասակարգմանը, որը բերված է վտանգավոր բեռների փոխադրման վերաբերյալ ՄԱԿ-ի հանձնարարականներին (ՄԱԿ, Նյու Յորք, 1988):
Հաստատված է |
ՀՀ կառավարության 1995 թ. դեկտեմբերի 8-ի թիվ 97 որոշման համաձայն սահմանվող հեռացման գործողություններ
Բ ա ժ ի ն Ա
Գործողություններ, որոնք չեն բերում հնարավոր վերականգնման, կրկնակի շրջանառության, ուտիլիզացման եվ երկընտրանքային օգտագործման
D1 |
Թաղում հողում կամ աղբավայր նետում |
D2 |
Հողերի վերամշակում (օրինակ, հեղուկ կամ տղմոտ թափոնների բիոքիմիական քայքայումը հողում) |
D3 |
Ներարկում խորություններում (օրինակ, համապատասխան բնույթի թափոնների ներարկում հորանցքներում, աղային գմբեթներում կամ էլ բնական ամբարներում) |
D4 |
Արտանետում մակերեսային ջրամբարների մեջ |
D5 |
Արտանետում հատուկ պատրաստված աղբավայրերում` ապահովելով նրանց առանձնացումը մեկը մյուսից և շրջակա միջավայրից |
D6 |
Արտանետում ջրամբարների մեջ, բացի ծովերից և օվկիանոսներից |
D7 |
Արտանետում ծովերի, օվկիանոսների մեջ (այդ թվում թաղում ծովի հատակում) |
D8 |
Բիոլոգիական վերամշակում, տվյալ հավելվածի այլ բաժիններում չնշված, որը բերում է վերջնական միացությունների ստեղծման, որոնք հետագայում հեռացվում են տվյալ հավելվածի Ա բաժնում նշված որևէ մեթոդով |
D9 |
Ֆիզիկաքիմիական վերամշակում` տվյալ հավելվածի այլ բաժիններում չնշված, որը բերում է վերջնական միացությունների և խառնուրդների առաջացման, որոնք հետագայում հեռացվում են տվյալ հավելվածի Ա բաժնում նշված որևէ մեթոդով |
D10 |
Այրում ցամաքում |
D11 |
Այրում ծովում |
D12 |
Թաղում (օրինակ, հանքահորերում` բեռնարկղերով) |
D13 |
Միասեռ և բազմասեռ խառնուրդների ստացումը` նախքան Ա բաժնում նշված գործողությունների սկիզբը |
D14 |
Փաթեթավորում նախքան Ա բաժնում նշված ցանկացած գործողության սկիզբը |
D15 |
Թափոնների պահեստավորում մինչև սպասվելիք Ա բաժնում նշված ցանկացած գործողության սկիզբը |
Բ ա ժ ի ն Բ
Գործողություններ, որոնք կարող են բերել վերականգնման, կրկնակի շրջանառության, ուտիլիզացման եվ այլընտրանքային օգտագործման
Բաժինը ընդգրկում է գործողություններ այն նյութերի հետ, որոնք իրավաբանորեն որոշված են որպես վտանգավոր թափոններ կամ նախատեսված էին Ա բաժնում նշված գործողությունների համար
R1 |
Օգտագործում վառելանյութի ձևով (բացի անմիջական այրումից) կամ այլ կերպ` էներգիա ստանալու համար |
R2 |
Լուծիչների վերականգնում |
R3 |
Որպես լուծիչ չօգտագործվող օրգանական նյութերի կրկնակի օգտագործում |
R4 |
Մետաղների և նրանց միացությունների օգտագործում (կրկնակի շրջանառություն) |
R5 |
Այլ օրգանական նյութերի օգտագործում (կրկնակի շրջանառություն) |
R6 |
Թթուների և նյութերի վերականգնում |
R7 |
Աղտոտվածության դեմ պայքարի համար օգտագործվող բաղադրանյութերի վերականգնում |
R8 |
Կատալիզատորների բաղադրամասերի վերականգնում |
R9 |
Նավթամթերքների կրկնակի կորզում կամ նախկինում օգտագործված նավթամթերքների այլ կրկնակի օգտագործում |
R10 |
Հողերի վերամշակում` Հողագործությանը նպաստող կամ էկոլոգիական վիճակը բարելավող |
R11 |
R1-R10 համարների տակ ցանկացած գործողությունների թափոնների օգտագործում |
R12 |
Թափոնների փոխանակում` R1-R11 համարների գործողություններով հեռացման նպատակով |
R13 |
Նյութերի կուտակում Բ բաժնում նշված ցանկացած գործողության օգնությամբ հետագա հեռացման նպատակով |
Հաստատված է |
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՅՏ
1. Թափոնների արտահանման պատճառը ____________________________ 2. Տեղեկատվություն թափոնները արտահանողի մասին ____________________ (կազմակերպության լրիվ
անվանումը և հասցեն, հեռախոսի համարը: Տելեքսը, ֆաքսը, պատասխանատու անձի
ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
3. Տեղեկատվություն թափոնները արտադրողի մասին _____________________ (կազմակերպության լրիվ
անվանումը, հասցեն, անվանումը, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը,
պատասխանատու անձի ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
4. Տեղեկատվություն թափոնների հեռացման համար պատասխանատու անձի մասին (պատասխանատու անձի ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
5. Թափոնների տեղափոխողը կամ նրա գործակալը ______________________ (ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
6. Թափոններ ներմուծող երկիրը, իրավասու պետական մարմինը ______________ (լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
7. Տարանցիկ փոխադրման ենթադրվող երկիրը, իրավասու պետական մարմինը 8. Ընդհանուր կամ եզակի ծանուցում է դա ___________________________ 9. Թափոնների արտահանման ժամկետը և ենթադրվող ուղերթը _______________ 10. Տեղափոխման ենթադրվող ձևը ________________________________ (ավտոմոբիլային, երթուղային, օդային)
11. Տեղեկատվություն ապահովագրման վերաբերյալ ______________________ (ապահովագրություն, գրավով ապահովում, որ կազմակերպության միջոցով է ապահովագրվում, կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսը, ֆաքսը)
12. Թափոնների որոշումը և ֆիզիկական նկարագիրը (կազմը, բնութագիրը, տեղեկատվություն նորմալ և հատուկ (վթարների դեպքում) պայմաններում դրանց հետ վարվելու վերաբերյալ պահանջների մասին)
13. Փաթեթավորման ձևը ______________________________________ (տակառներով, պարկերով, կոնտեյներով և այլն)
14. Թափոնների քանակությունը _________________________________ (կշիռը և ծավալը)
15. Ինչ արտադրական գործողության հետևանքով են ստացվել թափոնները 16. Թափոնների վտանգավորության աստիճանը ________________________ (համաձայն ՀՀ բնապահպանության
նախարարության փաստաթղթերի, ՄԱԿ-ի կողմից երաշխավորված
դասակարգման « » և « » ինդեքսները)
17. Հեռացման մեթոդ_________________________________________ (համապատասխան ՀՀ բնապահպանության նախարարության
կողմից հաստատված փաստաթղթերի)
18. Արտադրողի կամ արտահանողի հայտարարությունը այն մասին, որ 19. Տեղեկատվություն հեռացման գործողությունների վերաբերյալ, ներառյալ ձեռնարկության տեխնիկական նկարագրությունը, որը հավաստում է, որ հեռացում կարող է իրականացվել էկոլոգիապես հիմնավոր ձևով, համաձայն ներմուծող երկրի նորմերին և կարգին:
20. Տեղեկատվություն պայմանագրի կատարման և ավարտման մասին (արտահանողի և հեռացման համար պատասխանատու անձի միջև): |
Հաստատված է |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՐՈՒՆԱԿՎԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ
1. |
Թափոնների արտահանողը1 | |
2. |
Թափոնի արտադրողը և արտադրության վայրը1 | |
3. |
Թափոնի հեռացման և տեղափոխման համար պատասխանատու անձը, հեռացման վայրը1 | |
4. |
Թափոններ տեղափոխողը1 կամ նրա ներկայացուցիչը | |
5. |
Տվյալ թափոնը ընդհանուր թե միանվագ ծանուցման առարկա է | |
6. |
Երկրից երկիր տեղափոխումը սկսելու ամսաթիվը և անդորրագրում պատասխանատու անձանց ստորագրությունները | |
7. |
Փոխադրատեսակները (ավտոտրանսպորտ, երկաթուղային, ներքին ջրային ուղիներ, ծովային, օդային), այդ թվում` ներմուծվող, տարանցիկ և արտահանող երկրներում, ինչպես և որոշված արտահանման և ներմուծման կետերը | |
8. |
Թափոնների ընդհանուր նկարագրությունը (անհրաժեշտության դեպքում` ֆիզիկական վիճակը) ՄԱԿ-ի կողմից ընդունված բեռների անվանումները և դասը, ՄԱԿ-ի համարը «Y» և «H» կոդերը) | |
9. |
Տեղեկություններ բեռի մշակման հատուկ պահանջների մասին, այդ թվում և վթարի դեպքում համապատասխան միջոցառումների մասին | |
10. |
Փաթեթավորման ձևը և փոխադրատեղերի քանակը | |
11. |
Քաշի և ծավալի թվաքանակը | |
12. |
Արտադրողի կամ արտահանողի դիմումը` տեղեկությունների իրականությանը համապատասխանելու մասին | |
13. |
Արտադրողի կամ արտահանողի դիմումը այն մասին, որ շահագրգիռ երկրների իրավասու մարմինների կողմից չկան առարկություններ | |
14. |
Պատասխանատու անձի վկայությունը` հատկացված օբյեկտում թափոնների ստացման, հեռացման մեթոդների և մոտավոր ժամկետների մասին |
__________________
1 Կազմակերպության լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, տելեքսի կամ տելեֆաքսի համարը, ինչպես և պատասխանատու անձի ազգանունը, հասցեն, հեռախոսի կամ տելեքսի համարը:
Հաստատված է |
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԿԶԲԻ ՄԱՍԻՆ
1. Տեղեկատվություն թափոնները արտահանողի մասին _____________________ (կազմակերպության
լրիվ անվանումը, հացսեն, հեռախոսի համարը, տելեքսը, ֆաքսը, պատասխանատու անձի
ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
2. Տեղեկատվություն թափոններ արտադրողի մասին ______________________ (կազմակերպության լրիվ
անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, տելեքսը, ֆաքսը
պատասխանատու անձի ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
3. Թափոններ տեղափոխողը կամ նրա գործակալը________________________ (կազմակերպության լրիվ
անվանումը, հացսեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը, պատասխանատու անձի
ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
4. Թափոններ արտահանող երկիրը, իրավասու պետական մարմինը ______________ (լրիվ անվանումը, հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
5. Թափոններ ներմուծող երկիրը, իրավասու մարմինը______________________ (լրիվ անվանումը,
հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
6. Տարանցիկ փոխադրման երկիրը, իրավասու պետական մարմինը______________ (լրիվ անվանումը,
հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
7. Ընդհանուր կամ եզակի ծանուցում է դա ____________________________ 8. Թափոնների փոխադրման սկզբի ժամկետը և ենթադրվող ուղերթը ________________ 9. Տեղափոխման նախատեսված ձևը __________________________________ (ավտոմոբիլային, երթուղային, օդանավով)
10. Թափոնների որոշումը և ֆիզիկական նկարագիրը ______________________ (կազմը, բնութագիրը,
տեղեկատվություն նորմալ և հատուկ (վթարների դեպքում) պայմաններում
դրանց հետ վարվելու վերաբերյալ պահանջների մասին)
11. Թափոնների քանակը (կշիռը և ծավալը)____________________________ 12. Արտադրողի կամ արտահանողի հայտարարությունը այն մասին, որ |
Հաստատված է |
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ
1. Տեղեկատվություն արտահանողի մասին_____________________________ (կազմակերպության
լրիվ անվանումը և հացսեն, հեռախոսի համարը, տելեքսը, ֆաքսը: Պատասխանատու անձի
անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
2. Տեղեկատվություն արտադրողի մասին______________________________ (կազմակերպության լրիվ
անվանումը, հասցեն, հեռախոսի համարը, տելեքսը, ֆաքսը
պատասխանատու անձի ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
3. Թափոններ տեղափոխողը կամ նրա գործակալը________________________ (կազմակերպության լրիվ
անվանումը, հացսեն, հեռախոսի համարը, տելեքսը, ֆաքսը, պատասխանատու անձի
ազգանունը, հասցեն, տելեքսը, ֆաքսը)
4. Թափոններ արտահանող երկիրը, իրավասու պետական մարմինը ______________ (լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
5. Թափոններ ներմուծող երկիրը, իրավասու պետական մարմինը _______________ (լրիվ անվանումը,
հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
6. Տարանցիկ փոխադրման երկիրը, իրավասու պետական մարմինը_______ (լրիվ անվանումը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
7. Ընդհանուր կամ եզակի ծանուցում է դա ____________________________ 8. Թափոնների փոխադրման ավարտի ժամկետը և ենթադրվող ուղերթը ________________ 9. Տեղափոխման նախատեսված ձևը ________________________________ (ավտոմոբիլային, երթուղային, օդանավով)
10. Թափոնների որոշումը և ֆիզիկական նկարագիրը ______________________
(կազմը, բնութագիրը, տեղեկատվություն նորմալ և հատուկ (վթարների դեպքում) պայմաններում
դրանց հետ վարվելու վերաբերյալ պահանջների մասին)
11. Թափոնների քանակը (կշիռը և ծավալը)____________________________ 12. Արտադրողի կամ արտահանողի հայտարարությունը այն մասին, որ |
Հաստատված է |
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Տեղեկատվություն թափոններ արտահանողի մասին ______________________ (կազմակերպության
լրիվ անվանումը, հացսեն, հեռախոսի համարը, տելեքսը, ֆաքսը, պատասխանատու անձի
ազգանունը, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
2. Տեղեկատվություն թափոններ արտադրողի մասին______________________________ (կազմակերպության լրիվ
անվանումը, հասցեն, հեռախոսի համարը, տելեքսը, ֆաքսը
պատասխանատու անձի ազգանունը, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
3. Տեղեկատվություն թափոնների ստացման համար պատասխանատու անձի մասին (պատասխանատու անձի ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
4. Թափոններ արտահանող երկիրը, իրավասու պետական մարմինը ______________ (լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
5. Թափոններ ներմուծող երկիրը, իրավասու պետական մարմինը _______________ (լրիվ անվանումը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
6. Տարանցիկ փոխադրման երկիրը, իրավասու պետական մարմինը ______________ (լրիվ անվանումը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
7. Ընդհանուր կամ եզակի ծանուցում է դա ____________________________ 8. Թափոնների որոշումը և ֆիզիկական նկարագիրը _______________________
(կազմը, բնութագիրը, տեղեկատվություն նորմալ և հատուկ (վթարների դեպքում) պայմաններում
վարվելու վերաբերյալ պահանջների մասին)
9. Թափոնների քանակությունը (կշիռը և ծավալը) ________________________ 10. Թափոնների վտանգավորության աստիճանը __________________________ (համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության փաստաթղթերի, ՄԱԿ-ի կողմից
երաշխավորված դասակարգման)
11. Արտադրողի կամ արտահանողի հայտարարությունը այն մասին, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը |
Հաստատված է |
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Տեղեկատվություն թափոններ արտահանողի մասին ______________________ (կազմակերպության
լրիվ անվանումը և հացսեն, հեռախոսի համարը, տելեքսը, ֆաքսը, պատասխանատու անձի
ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
2. Տեղեկատվություն թափոններ արտադրողի մասին _______________________ (կազմակերպության լրիվ
անվանումը, հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը,
պատասխանատու անձի ազգանունը, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
3. Տեղեկատվություն թափոնների հեռացման համար պատասխանատու անձի մասին (պատասխանատու անձի ազգանունը, հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
4. Թափոններ արտահանող երկիրը, իրավասու պետական մարմինը ______________ (լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսը, տելեքսը, ֆաքսը)
5. Թափոն ներմուծող երկիրը, իրավասու պետական մարմինը__________________ (լրիվ անվանումը, հասցեն, հեռախոսը, տելեքսը և ֆաքսը)
6. Տարանցիկ փոխադրման երկիրը, իրավասու պետական մարմինը ______________ (լրիվ անվանումը, հասցեն, հեռախոսը, տելեքսը կամ ֆաքսը)
7. Ընդհանուր թե եզակի ծանուցում է դա______________________________ 8. Թափոնների որոշումը և ֆիզիկական նկարագիրը _______________________ (կազմը, բնութագիրը,
տեղեկատվություն նորմալ և հատուկ (վթարների դեպքում) պայմաններում
դրանց հետ վարվելու վերաբերյալ պահանջների մասին)
9. Թափոնների քանակը (կշիռը և ծավալը)_____________________________ 10. Թափոնների վտանգավորության աստիճանը __________________________ (համաձայն ՀՀ բնապահպանության
նախարարության փաստաթղթերի, ՄԱԿ-ի կողմից երաշխավորված դասակարգման)
11. Հեռացման մեթոդը _________________________________________ (համապատասխան ՀՀ բնապահպանության
նախարարության կողմից հաստատված փաստաթղթերի)
12. Արտադրողի կամ արտահանողի հայտարարությունը այն մասին, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը 13. Տեղեկատվություն արտահանողի և հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի կատարման և ավարտի մասին
|
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 օգոստոսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 10599139
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|