105.0035.19.03.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
19.03.1998 թ. |
N 35 |
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 և ՀՀ վարչապետի 1998 թ. մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի առանձին եկամտատեսակների կատարումն ապահովելու առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 133 որոշումների
Հրամայում եմ`
1. Ջրային ռեսուրսների պահպանության վարչությանը (պրն. Հ. Կիրակոսյան)` երեք ամսվա ընթացքում.
1.1. Մշակել`
ա) «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության. | |
|
- լրացման հրահանգը, |
|
- որակի հսկողության և ընդունման կարգը: |
|
բ) Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտահոսք ունեցող ձեռնարկությունների հաշվառման կարգը: |
1.2. Հանրապետական բնապահպանական պետական տեսչության հետ համատեղ.
ա) հաշվառման վերցնել ջրօգտագործող, ջրսպառող և հոսքաջրերի միջոցով վնասակար նյութեր շրջակա միջավայր բաց թողնող ձեռնարկությունները: | |
|
բ) Կազմակերպել հիդրոէներգետիկ և ձկնաբուծական նպատակով օգտագործվող և սպառվող ջրերի հաշվառումը: |
2.1. Մշակել`
|
ա) մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող ձեռնարկությունների հաշվառման կարգը, |
բ) «Ամրակայված աղբյուրներից մթնոլորտ արտանետվող նյութերի մասին» 2-տա (օդ) վիճակագրական հաշվետվության որակի հսկողության և ընդունման կարգը: |
2.2. Հանրապետական բնապահպանական պետական տեսչության հետ համատեղ հաշվառման վերցնել մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող ձեռնարկությունները:
3. Վտանգավոր նյութերի հաշվառման և կառավարման վարչությանը (տ-ն Ա. Ալեքսանդրյան)` երեք ամսվա ընթացքում.
3.1. Մշակել`
|
ա) աղբյուսներում թափոններ տեղադրող ձեռնարկությունների հաշվառման կարգը, |
բ) «Թափոնների առաջացման, օգտագործման և վնասազերծման մասին» 1-թափոններ վիճակագրական հաշվետվության որակի հսկողության և ընդունման կարգը: |
4. Ընդերքի պահպանության վարչությանը (պրն. Հ. Ավետիսյան) և Հանրապետական երկրաբանական ֆոնդին (պրն. Ռ. Ծատուրյան)` երեք ամսվա ընթացքում.
4.1. Մշակել`
ա) 5-ԳՌ վիճակագրական հաշվետվության ձևի հայերեն տարբերակը և դրա լրացման հրահանգը, | |
բ) 5-ԳՌ վիճակագրական հաշվետվության որակի հսկողության և ընդունման կարգը, | |
գ) օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների հաշվառման կարգը: |
4.2. Հաշվառման վերցնել օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունները:
4.3. Բացահայտել վճարումից խուսափող, առանց ընդերքօգտագործման պայմանագրի հանքավայրեր շահագործող և օգտակար հանածոների մարված պաշարների քանակը թաքցնող կամ պակաս ցույց տվող ձեռնարկությունները և դրանց ցանկը ներկայացնել ընդերքի տրամադրման և օգտագործման պայմանագրերի կնքման հանձնաժողովին:
5. Հանրապետական բնապահպանական պետական տեսչությանը (պրն. Ա. Կզարթմյան)`
|
ա) կազմակերպել բնապահպան հաշվետվությունների ընդունումը, |
բ) ձեռնարկություններից ընդունված 70-տա հաշվետվությունների ամփոփ տեղեկությունը ներկայացնել երկրաբանամարկշեյդերական վերահսկողության ծառայությանը` ոչ ուշ, քան եռամսյակին հաջորդող ամսվա 30-ը, | |
գ) բացահայտել վճարումից խուսափող, վճարման ենթակա բնօգտագործման ծավալները թաքցրած կամ պակաս ցույց տված ձեռնարկությունների օգտագործած բնական պաշարների ծավալների ու վնասակար նյութերի արտանետումների, արտահոսքերի, աղբյուսներում տեղադրված թափոնների քանակները և դրանք ներկայացնել ՀՀ հարկային տեսչությանը: |
6. Տնտեսագիտական վարչությանը (պրն. Ա. Հարությունյան)` մեկ ամսվա ընթացքում ՀՀ հարկային տեսչության հետ համատեղ մշակել «Բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարումների վերահսկողության կարգը»:
7. Հաստատել «Օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների համար վճարի գումարի հաշվարկման մեթոդական ցուցումները»(կցվում է):
8. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի վրա:
Նախարար | Ս. Շահազիզյան |
Ուղարկել - նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, համապատասխան
վարչությունների պետերին, ՀԲՊՏ պետին, երկրաբանական ֆոնդի պետին և կցել գործին:
|
Հաստատված է |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎՈՂ (ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ) ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Սույն մեթոդական ցուցումները մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման (այսուհետև` որոշում) 3-րդ կետի:
Օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների վճարի գումարը հաշվարկվում է մարվող պաշարների ծավալը բազմապատկելով որոշման հավելված 2-ում նշված վճարաչափերի նվազագույն և առավելագույն արժեքների տարբեր համակցություններով:
1. Միևնույն հանքավայրը շահագործող տարբեր կազմակերպությունները օգտակար հանածոների մարման (արդյունահանման) համար միավորի վճարները կատարում են միևնույն չափով:
2. Մետաղական օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների միավորի համար վճարների չափը հաշվարկվում է որպես որոշման հավելված 2-ում նշված վճարաչափերի նվազագույն և առավելագույն արժեքների միջին թվաբանական:
3. Ոչ մետաղական օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների միավորի վճարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով նախկին ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության պաշարների պետական հանձնաժողովի կողմից ընդունված տվյալ հանքավայրի շահագործման շահութաբերության մակարդակը`
ա) մինչև 6% շահութաբեր հանքավայրերում` որոշման հավելված 2-ում նշված նվազագույն վճարաչափով,
բ) 18% և ավելի շահութաբեր հանքավայրերում` որոշման հավելված 2-ում նշված առավելագույն վճարաչափով,
գ) 6-12% շահութաբեր հանքավայրերում` միավորի վճարաչափը հաշվարկվում է հետևյալ բանաձեւով.
Վ = Վmin + |
Վmax - Վmin |
(K-6) |
| ||
12 |
որտեղ` Վ-ն տվյալ հանքավայրի համար միավորի հաշվարկային վճարաչափն է,
Վ min-ը որոշման հավելված 2-ում նշված տվյալ հանքատեսակի վճարաչափի նվազագույն արժեքն է,
Վ max-ը որոշման հավելված 2-ում նշված տվյալ հանքատեսակի վճարաչափի առավելագույն արժեքն է,
K-ն տվյալ հանքավայրի շահութաբերության մակարդակն է,
6-ը նվազագույն շահութաբերության մակարդակն է,
12-ը հանքավայրի նորմատիվային շահութաբերության մակարդակն է
Այն հանքավայրերը, որոնց համար հաշվարկված չէ շահագործման շահութաբերության մակարդակը, մարվող (արդյունահանվող) պաշարների միավորի վճարաչափը հաշվարկվում է որոշման հավելված 2-ում նշված նվազագույն և առավելագույն վճարաչափերի միջին թվաբանականով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.07.2008, N 265-Ն | 11.09.2008, N 35 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|