Basic information
Number
ՆՀ-75-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (12.04.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.465
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
26.03.2007
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
26.03.2007
Effective date
12.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՀԱՄԱՏԵՂ ՁԳՏՈՒՄ-2007» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.

1. Հաստատել  2007 թվականի փետրվարի 22-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում «Համատեղ ձգտում-2007» զորավարժության անցկացման մասին» զորավարժության աջակցության համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 26
Երևան
ՆՀ-75-Ն