Գլխավոր տեղեկություն
Համար
N 172-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.01/26(174) Հոդ.363
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
26.10.2004
Ստորագրող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

10 նոյեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304305

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հոկտեմբերի 2004 թ
ք. Երևան

N 172-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 27-րդ հոդվածների 4-րդ մասերի պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի ձևը` համաձայն հավելված 1-ի.

բ) փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայագրի ձևը` համաձայն հավելված 2-ի.

գ) սերտիֆիկացման մարմնի գործունեության մասին տվյալների ձևը` համաձայն հավելված 3-ի.

դ) սերտիֆիկացման մարմնի հարցաթերթի ձևը` համաձայն հավելված 4-ի.

ե) փորձարկման լաբորատորիայի գործունեության մասին տվյալների ձևը` համաձայն հավելված 5-ի.

զ) լաբորատորիայի տեխնիկական անձնագրի ձևը` համաձայն հավելված 6-ի.

է)փորձարկման լաբորատորիայի հարցաթերթի ձևը` համաձայն հավելված 7-ի:

2. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

 

 

Կ. Ճշմարիտյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հոկտեմբերի 26-ի
N 172-Ն հրամանի

 

Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի ձևը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Վ Ա Տ Ա Ր Մ Ա Գ Ր Մ Ա Ն

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

 

Ներմուծեք նկարագրությունը_18901

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հոկտեմբերի 26-ի
N 172-Ն հրամանի

 

Փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայագրի ձևը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Վ Ա Տ Ա Ր Մ Ա Գ Ր Մ Ա Ն

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

Գրանցված է համապատասխանության
հավաստման համակարգի
գրանցամատյանում
___ _______________ ____ թ.
N ________________________
Ուժի մեջ է մինչև ___ ______ ___ թ.

Սույն վկայագիրը հավաստում է, որ

_____________________________________________________________

(իրավաբանական անձի կամ

_____________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

համապատասխանում է հավատարմագրման չափանիշներին _________________________

______________________________________________________________

 

_________________________ և հավատարմագրված է որպես փորձարկման լաբորատորիա

______________________________________________________________

(փորձարկման լաբորատորիայի գտնվելու վայրը)

 

սույն վկայագրի հավելվածով` _____________ էջի վրա հավատարմագրման ոլորտի

շրջանակներում փորձարկումներ իրականացնելու համար:

 

Նախագահ` _____________     _______________
            (ստորագրությունը)              (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

Հավելված 3

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հոկտեմբերի 26-ի
N 172-Ն հրամանի

 

Սերտիֆիկացման մարմնի գործունեության մասին տվյալների ձևը

 

____________________________________________________

Սերտիֆիկացման մարմնի անվանումը

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար

_________ _____________

ստորագրությունը անվանատառը, ազգանունը

 

__________________ 200  թ.

 

Կ.Տ.


Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

__________________________________________________________

սերտիֆիկացման մարմնի անվանումը

 

գործունեության մասին

 

Սերտիֆիկացման մարմնի գործունեության մասին տվյալներ փաստաթղթում նշվում է.

- իրավունքները,

- պարտականությունները և պատասխանատվությունը,

- կազմակերպական կառուցվածքը,

- տեղեկություններ անձնակազմի մասին,

- համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ

 

 

Հավելված 4

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հոկտեմբերի 26-ի
N 172-Ն հրամանի

 

Սերտիֆիկացման մարմնի հարցաթերթի ձևը

 

Համապատասխանության հավաստման համակարգ

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ

 

1. Հայտատուի տվյալները.

Անվանումը _________________________________________________

 

Հասցեն ___________________________________________________

 

2. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը.

Անունը, ազգանունը ___________________________________________

 

Պաշտոնը __________________________________________________

 

3. Սերտիֆիկացման մարմինը.

Անվանումը _________________________________________________

 

4. Սերտիֆիկացման մարմնի ղեկավարը.

Անունը, ազգանունը ___________________________________________

 

Պաշտոնը __________________________________________________

 

5. Համապատասխանության գնահատման ազգային մարմնի հետ կապի համար պատասխանատու անձը.

Անունը, ազգանունը ___________________________________________

 

Պաշտոնը __________________________________________________

 

6. Անձնակազմը

 

7.1 Սերտիֆիկացման մարմնի աշխատակիցների ընդհանուր քանակը:

7.2 Սերտիֆիկացման մարմնի փորձագետների մասին տվյալներն արտացոլվում են աղյուսակում

 

Աղյուսակ 1

 

Փորձագետի անվանատառը, ազգանունը

Համապատասխանության հավաստման
բնագավառը ըստ հավատարմագրման
ոլորտի

Փորձագետի վկայականի
համարը և թվաքանակը 

1

2

3

 

 

 

 

 

7.3 Նշված հավատարմագրման ոլորտում աշխատողների որակավորումը` կրթության, ըստ կրթության մասնագիտության և աշխատանքի փորձի նշումով (զետեղվում է առանձին թերթի վրա):

8. Արտադրանքի փորձարկումները

Առանձին թերթի վրա կազմում են այն հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների ցանկը, որտեղ սերտիֆիկացման նպատակով պետք է կատարվեն փորձարկումները` նշելով հավատարմագրման վկայագրերի համարները և փորձարկվող արտադրանքի անվանումը (խոշորացված):

9. Փորձարկման լաբորատորիաներով ապահովվածությունը Այո/Ոչ*

9.1 Սերտիֆիկացման մարմնի կազմում կա հավատարմագրված փորձարկման լաբորատորիա:

9.2 Սերտիֆիկացման մարմնի հետ համագործակցող փորձարկման լաբորատորիաների հետ կնքված են պայմանագրեր:

10. Շինությունը

10.1 Սերտիֆիկացման մարմինն ունի հայտատուների ընդունման և նմուշների պահման շինություններ և համապատասխան պայմաններ:

11. Փաստաթղթերը

11.1 Սերտիֆիկացման մարմինն իր տրամադրության տակ ունի սերտիֆիկացման անցկացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ունի սերտիֆիկացման ոլորտին կցված բոլոր պաշտոնապես հրատարակված ստանդարտները և այլ փաստաթղթերը:

11.2 Սերտիֆիկացման մարմինն ունի համապատասխանության հավաստման անցկացման ժամանակ սխալների և դրանց առաջացման պատճառների հայտնաբերումն ապահովող համակարգ:

11.3 Աշխատակիցներն իրենց տրամադրության տակ ունեն աշխատանքների կատարումը կանոնակարգող հրահանգներ, ձեռնարկներ, կանոններ:

11.4 Սերտիֆիկացման մարմինն իր տրամադրության տակ ունի 12.1 և 12.3 նշված փաստաթղթերի արդիականացման, կիրառման և դրանց փոփոխությունների գրանցման համակարգ:

11.5 Համապատասխանության հավաստման յուրաքանչյուր գործառնության համար կան փաստաթղթեր:

11.6 Փաստաթղթերը և տեղեկատու տվյալները արդիականացված են:

11.7 Փաստաթղթերից հնացած տվյալները և ժամանակին հանվում են (փաստաթղթերում փոխարինվում են նորով):

11.8 Անձնակազմի տրամադրության տակ կան սերտիֆիկացման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տիպային ձևեր և բլանկներ:

11.9 Մշակված է փաստաթղթերի գրանցման և անձնագրման համակարգ:

11.10 Աշխատակիցները ծանոթ են հավաստված արտադրանքի [ծառայության, որակի (բնապահպանական) կառավարման համակարգի, անձի] գրանցամատյանի վարման կանոններին:

11.11 Մշակված է հավաստված արտադրանքի [ծառայության, որակի և բնապահպանական կառավարման համակարգի, անձի] գրանցամատյանի վարման համակարգ:

12. Համապատասխանության սերտիֆիկատներ և հայտարարագրեր

12.1 Սերտիֆիկացման մարմինը հնարավորություն ունի սերտիֆիկատների և հայտարարագրերի պատճեններն ուղարկել համապատասխանության գնահատման ազգային մարմին խիստ գաղտնիության պայմաններում:

12.2 Մշակված է սերտիֆիկատների և հայտարարագրերի բլանկների ստացման օգտագործման, պահման համակարգ:

13. Արխիվները

13.1 Սերտիֆիկացման մարմինն ունի սերտիֆիկատների և հայտարարագրերի արխիվ հանձնելը սահմանող համակարգ:

13.2 Արխիվում պահվում են փորձարկումների արձանագրությունները, դրանցում վերլուծությունները և հաշվարկները, արտադրության վերլուծության, արտադրության կամ որակի համակարգի գնահատման արդյունքները և սերտիֆիկացման ընթացքում ստացված այլ փաստաթղթերը:

13.3 Մշակված են փաստաթղթերի մշտապես հստակ և լրիվ արդիականացումն ու դրանց գաղտնի պահումն ապահովող միջոցառումներ:

14. Որակի կառավարման համակարգը

14.1 Սերտիֆիկացման մարմինն իր հավատարմագրման ոլորտին համապատասխան ներդրել է որակի կառավարման համակարգ:

14.2 Որակի կառավարման համար պատասխանատու աշխատակիցն օժտված է որակի համակարգի հիմնահարցերը որոշելու և դրանց լուծման արդյունավետ միջոցներ գտնելու հնարավորություն տվող իրավունքներով:

14.3 Մշակված է ներքին ստուգման համակարգ:

14.4 Մշակված է համապատասխանության հավաստման գործընթացում ստացված տեղեկատվության գաղտնիության ապահովման համակարգ:

14.5 Մշակված է ստացված բողոքների քննարկման կարգը սերտիֆիկացման մարմնի ներսում:

14.6 Կա տեղեկատվական ապահովման համակարգ սերտիֆիկացման մարմնում:

14.7 Կնքված են համաձայնագրեր (պայմանագրեր) սերտիֆիկացման մարմնի հետ համագործակցող կազմակերպությունների հետ:

 

Հայտատուի անունից

ստորագրելու իրավունք

ունեցող անձի ստորագրությունը _________________________________

 

պաշտոնը _______________________________________________

 

թվականը _______________________________________________

 

 

Հավելված 5

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հոկտեմբերի 26-ի
N 172-Ն հրամանի

 

Փորձարկման լաբորատորիայի գործունեության մասին տվյալների ձևը

 

____________________________________________________

փորձարկման լաբորատորիայի անվանումը

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար

_________ _____________

ստորագրությունը անվանատառը, ազգանունը

 

__________________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

_________________________________________________________

փորձարկման լաբորատորիայի անվանումը

 

գործունեության մասին

 

Փորձարկման լաբորատորիայի գործունեության մասին տվյալներ փաստաթղթում նշվում է լաբորատորիայի.

 

- գործառույթները,

- իրավունքները,

- պարտականությունները,

- պատասխանատվությունը,

- կազմակերպական կառուցվածքը,

- համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ

 

 

Հավելված 6

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հոկտեմբերի 26-ի
N 172-Ն հրամանի

 

Լաբորատորիայի տեխնիկական անձնագրի ձևը

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար

_________ _____________

ստորագրությունը անվանատառը, ազգանունը

 

__________________ 200  թ.

 

Կ.Տ.

 

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

 

_________________________________________________________

փորձարկման լաբորատորիայի անվանումը

 

Հասցեն ____________________________________________________

 

_________________________________________________________

 

Հեռախոսը __________________________________________________

 

Ֆաքսը ____________________________________________________

 

Տելեքսը ___________________________________________________

 

Ձև Գ.1

Փորձարկվող արտադրանքի անվանացանկը

 

Փորձարկվող
արտադրանքի
անվանումը

Արտադրանքի
դասակարգչի (ԱԴ)
բնակչությանը
մատուցվող
ծառայության
դասակարգչի (ԲՄԾԴ)
ծածկագիրը 

Արտադրանքի
տնտեսական
գործունեության
ապրանքային
անվանացանկի
ծածկագիրը

Արտադրանքի տեխնիկական
կանոնակարգի տվյալները կամ
ստանդարտացման նորմատիվ
փաստաթղթի նշագիրը

1

2

3

4

 

Ձև Գ.2

Փորձարկման սարքավորումներով (այսուհետև` ՓՍ) հագեցվածությունը

 

Արտադրանքի
որոշվող
բնութագրերի (ցուցանիշների) անվանումը

ՓՍ անվանումը,
տիպը (մակնիշը), գործարանային
համարը

Արտադրողը (երկիրը, կազմակերպությունը,
ֆիրման)

ՓՍ հիմնական տեխնիկական բնութագիրը

ՓՍ-ի չափագիտական
վկայագրման թվականը,
փաստաթղթի համարը,
պարբերականությունը,

Ծանոթու-
թյուն

1

2

3

4

5

6

 

Ձև Գ.3

Արտադրանքի փորձարկման համար չափման միջոցներով (այսուհետև` ՉՄ) հագեցվածությունը

 

 Արտադրանքի
որոշվող
բնութագրերի
(ցուցանիշների)
անվանումը
 ՉՄ անվանումը,
տիպը (մակնիշը),
գործարանային
համարը 
ՉՄ արտադրողը
(երկիրը,
կազմակերպությունը,
ֆիրման)
ՉՄ չափագիտական
բնութագիրը

 ՉՄ ստուգաչափման
վկայականի համարը,
հանձնման թվականը,
գործողության ժամկետը

 Ծանո-
թություն
Չափումների
ընդգրկույթը
Ճշտության դասը,
չափման սխալանքը
1 2 3 4 5 6 7

 

Ձև Գ.4

Վերլուծական հսկողության ժամանակ ստանդարտ նմուշներով (այսուհետև` ՍՆ) հագեցվածությունը

 

 ՍՆ անվանումը, տիպը, համարը և կարգը  ՍՆ մշակողը  Նշանակումը (աստիճանավորումը, ճշտության ստուգումը և այլն)  Չափագիտական բնութագիրը   Կիրառման կարգի և պայմանների նորմատիվ փաստաթուղթը   ՍՆ օրինակի պիտանիության ժամկետը  ՍՆ օրինակի թողարկման
թվականը
Ծանո-թություն 
 Անվանումը և վկայագրված արժեքը Վկայագրված արժեքի սխալանքը  Լրացուցիչ տեղեկություն 
1 2 3 4 5 6 7 8 9 10

 

Ձև Գ.5

Փորձարկման լաբորատորիայի շինության վիճակը

 

Շինության
նշանակումը
(այդ թվում
կատարվող
փորձարկման տեսակը) 
Մակերեսը Ջերմաստիճանը և խոնավությունը
oC, %
Հատուկ սարքավորման
առկայությունը (օդափոխիչ, խանգարումներից
պաշտպանող և այլն)
Շինության օգտագործման վերաբերյալ թույլտվություն
(տեղեկանք Պետական հիգիենիկ
և հակահամաճարակային
տեսչությունից, հրշեջ
ծառայությունից)
Նշումների ընդունման և
պահման պայմանները

Ծանոթու-
թյուն

1

3

4

9

10

11

12

 

Ձև Գ.6

Հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի փորձարկումներ կատարող աշխատակազմը

 

Անունը, ազգանունը

Պաշտոնը

Կրթությունը, մասնագիտությունը

Տվյալ բնագավառում աշխատանքային ստաժը

Կատարվող աշխատանքների և փորձարկումների տեսակի անվանումը

Տեղեկություններ համապատասխանության հավաստման բնագավառում ուսուցման և որակավորման վերաբերյալ

1

2

3

4

5

6

 

 

Հավելված 7

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հոկտեմբերի 26-ի
N 172-Ն հրամանի

 

Փորձարկման լաբորատորիայի հարցաթերթի ձևը

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ

 

1. Փորձարկման լաբորատորիայի

 

Անվանումը ____________________________________________

 

Հասցեն ______________________________________________

 

2. Սույն հարցաթերթի համար պատասխանատու անձը

 

Անունը, ազգանունը ______________________________________

 

Պաշտոնը _____________________________________________

 

3. Համապատասխանության գնահատման ազգային մարմնի հետ կապի համար պատասխանատու անձը

 

Անունը, ազգանունը _______________________________________

 

Պաշտոնը ______________________________________________

4. Փորձարկման լաբորատորիայի ղեկավար կազմը և կառուցվածքը

4.1 Փորձարկման լաբորատորիայի որակի ապահովման համար պատասխանատու անձի ազգանունը և պաշտոնը:

4.2 Այլ կազմակերպությունների հետ կապի համար փորձարկման լաբորատորիայի կողմից նշանակված պատասխանատու անձի ազգանունը և պաշտոնը:

5. Անկողմնակալությունը և անկախությունը                       Այո/Ոչ*

5.1 Լաբորատորիան չի զբաղվում գործունեությամբ, որը կարող է խաթարել նրա անկախության և անկողմնակալության նկատմամբ վստահությունը:

5.2 Փորձարկումներ կատարող անձնակազմի աշխատավարձը կախված չէ փորձարկումների արդյունքից:

6. Անձնակազմը

6.1 Լաբորատորիան ունի համապատասխան կրթությամբ և որակավորումով բավարար թվով մասնագետներ:

6.2 Որակավորման պահանջները որոշված և փաստաթղթերով հիմնավորված են:

6.3 Մասնագետները և փորձագետները սահմանված կարգով վկայագրված են:

6.4 Կա անձնակազմի պատրաստման, որակավորման բարձրացման և վկայագրման համակարգ (ծրագիր, ժամանակացույց):

6.5 Կա պարտականությունների բաշխում, այն ի գիտություն է հասցված բոլոր աշխատակիցներին:

7. Շինությունը և սարքավորումը

7.1 Լաբորատորիան հագեցված է համապատասխան փորձարկման սարքավորումներով, չափման միջոցներով և ծախսանյութերով (որոնք ապահովում են փորձարկման պայմանները, ազդող գործոնների վերարտադրման ճշտությունը, բնութագրերի որոշման ճշտությունը և այլն):

7.2 Փորձարկման սարքավորումները և չափման միջոցները համապատասխանում են չափումների միասնության ապահովման ստանդարտների պահանջներին:

7.3 Շինությունները և փորձարկման սարքավորումները պաշտպանված են փորձարկումների որակի վրա բացասաբար ազդող գործոնների ազդեցությունից:

7.4 Լաբորատորիայում գրանցվում են փորձարկման սարքավորումները, չափման միջոցները, վկայագրման և ստուգաչափման միջոցները, փորձարկումների վկայագրման և ստուգաչափման արդյունքները:

8. Փորձարկման մեթոդներ

8.1 Լաբորատորիան իր տրամադրության տակ ունի փորձարկման սարքավորումների գործելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

8.2 Լաբորատորիան իր տրամադրության տակ ունի ստանդարտ կամ վկայագրված փորձարկման մեթոդներ:

8.3 Լաբորատորիան ունի փորձարկումների ժամանակ սխալների և դրանց առաջացման պատճառների հայտաբերումը, ինչպես նաև սխալ արդյունքների վերացումն ապահովող համակարգ:

8.4 Աշխատակիցներն իրենց տրամադրության տակ ունեն աշխատանքի կատարումը կանոնակարգող հրահանգներ, ձեռնարկներ, կանոններ:

8.5 Փորձարկման լաբորատորիան ունի փորձարկման մեթոդներ և պահանջներ պարունակող պաշտոնապես հրատարակված ստանդարտներ և այլ նորմատիվ փաստաթղթեր:

8.6 Փորձարկման յուրաքանչյուր գործառնության համար առկա են փաստաթղթեր:

8.7 Փաստաթղթերը և տեղեկատու տվյալներն արդիականացվում են: (Հնացած տվյալները փաստաթղթերից ժամանակին հանվում են):

9. Փորձարկման նմուշների փոխադրում և պահում

9.1 Աշխատանքի և վերահսկման հրահանգները մշակված են և կիրառվում են նյութերի և նմուշների փոխադրման, պահման և պատվիրատուին վերադարձման ժամանակ:

9.2 Լաբորատորիան իր տրամադրության տակ ունի արտադրանքը փչացումից պահպանող հատուկ պահեստային շինություններ:

9.3 Պահեստային շինություններ մուտք գործելն ապահովված է միայն դրա համար հատուկ թույլտվություն ունեցող անձանց համար:

10. Փորձարկումների արձանագրությունները (հաշվետվությունները)

10.1 Փորձարկումների արձանագրությունները (հաշվետվությունները) պարունակում են ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի պահանջներին համապատասխան ամբողջ տեղեկատվությունը:

11. Արխիվները

11.1 Լաբորատորիան ունի կատարված փորձարկումների մեթոդների և արդյունքների նկարագրությամբ փաստաթղթերի արխիվ հանձնելը սահմանող համակարգ:

11.2 Փորձարկումների արձանագրությունները (հաշվետվությունները) և դրանցում եղած վերլուծությունները և հաշվարկները պահվում են արխիվում:

11.3 Փաստաթղթերի մշտական հստակ և լրիվ արդիականացումը և այդ փաստաթղթերի գաղտնի պահումը (եթե դա պահանջվում է) ապահովող միջոցառումները մշակված են:

12. Որակի համակարգը

12.1 Լաբորատորիան ունի (ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 և ԻՍՕ 9000 շարքի ստանդարտների պահանջներին համապատասխանող) որակի համակարգ:

12.2 Որակի կառավարման համար պատասխանատու աշխատակիցն օժտված է իրավունքներով, որոնք նրան հնարավորություն են տալիս որոշել որակի բնագավառում հիմնախնդիրները և գտնել դրանց լուծման արդյունավետ միջոցները:

12.3 Որակի ձեռնարկը ներառում է ընթացակարգեր, որոնք նախատեսում են կադրերի վերապատրաստումը և նրանց հսկողությունը (հաշվի առնելով ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի պահանջները):

 

Հայտատուի անունից

ստորագրելու իրավունք

ունեցող անձի ստորագրությունը _____________________________________

 

պաշտոնը ___________________________________________________

 

թվականը ___________________________________________________