«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11103152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2003 թ. |
N 154-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՆ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան.
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվ ի պահ հանձնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին պայմանագրի ձևը համաձայն N 2 հավելվածի.
գ) փաստաթղթերն ի պահ ընդունելու-հանձնելու մասին ակտի ձևը համաձայն N 3 հավելվածի.
դ) ի պահ ընդունված փաստաթղթերի հաշվառման մատյանի ձևը համաձայն N 4 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի 1996 թ. նոյեմբերի 28-ի «Փաստաթղթերը պետական արխիվներին պահատվության հանձնելու կարգը հաստատելու մասին» N 40 հրամանը։
Նախարար |
Ռ. Շառոյան |
Հավելված N 1
Հաստատված է ՀՀ մշակույթի, երիտասարդության |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից փաստաթղթերը պետական արխիվ ի պահ հանձնելու կարգը։
2. Փաստաթղթերը պետական արխիվ ի պահ են հանձնվում պահատուի գրավոր դիմումի հիման վրա։
3. Փաստաթղթերն ի պահ ընդունելու հարցը վճռվում է պետարխիվի տնօրենի կողմից։
4. Փաստաթղթերն ի պահ են հանձնվում համապատասխան ցուցակներով։ Առանձին դեպքերում փաստաթղթերը կարող են ի պահ հանձնվել զմռսված պարկերով և արկղերով։
5. Փաստաթղթերի ի պահ հանձնումն իրականացվում է պայմանագրով (սույն հրամանի N 2 հավելված) և ընդունման-հանձնման ակտով (սույն հրամանի N 3 հավելված), որոնք կազմվում են 2-ական օրինակից։
6. Ի պահ ընդունված փաստաթղթերը հետ են վերցվում, ընդունվում են պետական պահպանության կամ ոչնչացվում են սահմանված կարգով՝ դրանց պայմանագրով նախատեսված պահատվության ժամկետները լրանալուց հետո։
7. Ի պահ ընդունված փաստաթղթերի շարժը պետական արխիվում իրականացվում է հաշվառման մատյանում (սույն հրամանի N 4 հավելված)։
Հավելված N 2
Հաստատված է ՀՀ մշակույթի, երիտասարդության |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն պայմանագրի կնքման համար իրավական հիմք է հանդիսանում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության 2003 թ. ապրիլի 1-ի N 154-Ն հրամանով հաստատված «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվներին ի պահ հանձնելու կարգը»։ __________________________________ , որը հետագայում կոչվելու է «պահառու» (պետարխիվի անվանումը) մի կողմից և մյուս կողմից _____________________________________________ (հիմնարկի, կազմակերպության անվանումը) որը հետագայում կոչվելու է «պահատու», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2.1. Պահատուի դիմումի հիման վրա պահառուն ի պահ է ընդունում ___________________ (ծայրային տարեթվերը, _______________________փաստաթղթերը______________________ ժամկետով։ քանակը գործերով, պարկերով, արկղերով) (տարի, ամիս)
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Պահատուն պարտավորվում է. - ապահովել փաստաթղթերի տեղափոխումը և սահմանված կարգով դրանց հանձնումը պետարխիվ, - պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հետ վերցնել փաստաթղթերը կամ կնքել նոր պայմանագիր, - պահատվության համար նախատեսված պայմանագրային գումարի 50%-ը վճարել պայմանագիրը կնքելու պահին, իսկ մնացած մասը՝ ժամկետի 2-րդ կեսի սկզբին. - այլ պարտավորություններ։ 3.2. Պահառուն պարտավորվում է. - ապահովել փաստաթղթերի պահպանությունը՝ գործող արխիվային կանոններին համապատասխան. - առանց պահատուի համաձայնության փաստաթղթերն օգտագործման չտալ. - պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո փաստաթղթերն ամբողջությամբ վերադարձնել պահատուին. - այլ պարտավորություններ։
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
4.1. Ի պահ ընդունված փաստաթղթերի պահպանության համար սահմանվում է_____________ _____________ դրամ՝ պետական արխիվի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց սահմանված վճարի գանձման կարգի համաձայն։
5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5.1. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից։ 5.2. Պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ 5.3. Պահատուի կողմից փաստաթղթերը պայմանագրով նախատեսված ժամկետում հետ չվերցնելու դեպքում փաստաթղթերը պահառուի կողմից ընդունվում են պետական պահպանության կամ ոչնչացվում են սահմանված կարգով։
|
Հավելված N 3
Հաստատված է ՀՀ մշակույթի, երիտասարդության |
Ա Կ Տ ________________ թվագրում ________________ կազմման վայրը փաստաթղթերն ի պահ ընդունելու- -հանձնելու մասին
Հիմք՝ պայմանագիր N ______ _______________________________________________________հանձնեց, (հանձնող, հիմնարկի կամ կազմակերպության անվանումը) իսկ _____________________________________________ _____________ (պետարխիվի անվանումը) (տարի, ամիս) ժամկետով ի պահ ընդունեց____________________________________________ (ծայրային տարեթվերը, քանակը գործերով, պարկերով, արկղերով) փաստաթղթերը։
Հանձնող _________________________________________ ստորագրություն, անուն, ազգանուն Ընդունող ________________________________________ ստորագրություն, անուն, ազգանուն |
Հավելված N 4
Հաստատված է ՀՀ մշակույթի, երիտասարդության |
Ի պահ ընդունված փաստաթղթերի
հաշվառման մատյան
NN |
Փաստաթղթերի ի պահ ընդունման տարեթիվը |
Կազմակերպության անվանումը |
Փաստա- |
Փաստա-թղթերի քանակը |
Ի պահ ընդունման ժամկետը |
Ծանոթու- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|