Գլխավոր տեղեկություն
Համար
N 201
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2000-11.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.20/14(56)
Ընդունող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.06.2000
Ստորագրող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2003

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14.06.2000 թ.

N 201

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 2000 թ. մայիսի 12-ի N 11 որոշումը

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացումներ (ցանկը կցվում է):

2. Առևտրի և տարածքային զարգացման վարչությանը (Գ. Քոչարյան)`

2.1. Ցանկի լրացումները ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:

 

Կ. Ճշմարիտյան

 

Հաստատված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
2000 թ. հունիսի 14-ի
N 201 հրամանով
 
Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

04 հուլիսի 2000 թ.
Համաձայնեցված է՝
ՀՀ պետական
եկամուտների
նախարարություն

10 հուլիսի 2000 թ.
Համաձայնեցված է՝
ՀՀ տրանսպորտի և
կապի նախարարություն


24 հուլիսի 2000 թ.

 

Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ

14 հուլիսի 2000 թ. •

Համաձայնեցված է՝
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչություն

11 հուլիսի 2000 թ.

Ց Ա Ն Կ

ՀՀ արդյունաբերության եվ առեվտրի նախարարի 18.12.98 թ. ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 46 եվ 47 տողերով, հետեվյալ բովանդակությամբ`

հ/հ ՀԴՄ-ի մոդելների անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասար-
կումներ
Նավթամթերքի վաճառք Հյուրանոցներ և
հանրային սննդի ձեռնարկություններ
46  МИНИКА 1103 Ф ինքնավար + + + +
47 ЭЛИТ микро  ինքնավար + + + +

Ցանկի 5, 8 եվ 9 տողերը շարադրել հետեվյալ խմբագրությամբ`

հ/հ ՀԴՄ-ի մոդելների անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասարկումներ Նավթա-
մթերքի վաճառք
Հյուրանոցներ և հանրային սննդի ձեռնարկություններ
5 ЭКР 3102 Ф ինքնավար + + բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից + +
8  МИНИКА 1101 Ф ինքնավար + + բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից + +
9 МИНИКА 1102 Ф  ինքնավար + + բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից + +

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
10 օգոստոսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 10300075