«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11102318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
22 նոյեմբերի 2002 թ. |
N 474 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 392, 1999 Թ. ԱՊՐԻԼԻ 30-Ի N 157 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան`
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության`
ա) 1997 թ. սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչման շնորհման կանոնադրությունը հաստատելու մասին» N 392 հրամանը,
բ) 1999 թ. ապրիլի 30-ի «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության 1997 թ. սեպտեմբերի 22-ի N 392 հրամանով հաստատված «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչման շնորհման կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 157 հրամանը։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ֆիզկուլտուրայի և սպորտային քաղաքականության վարչության պետին` օրենքով սահմանված կարգով սույն հրամանը պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն։
Ռ. Շառոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|