«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11003094
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 մարտի 2003 թ. |
N 144-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի N 1123 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային - ծրագրային ֆինանսավորման կարգին» համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի համալիր նախագծերի ներկայացման կարգ» - ը:
2. Նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ՝ Ա. Քոսյան)՝ սույն կարգը 3-օրյա ժամկետում գրանցման ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ պարոն Ա. Ավետիսյանին:
Նախարար՝ |
Լ. Մկրտչյան |
«Հաստատում եմ» |
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 4-րդ կետի «զ» և 5-րդ կետի «գ» ենթակետերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի N 1123 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային - ծրագրային ֆինանսավորման կարգին» համապատասխան սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետև՝ պատասխանատու մարմիններ) կողմից կարգավորվող ոլորտներում գիտության և տեխնիկայի բնագավառին առնչվող նպատակային ծրագրերի համալիր նախագծերի (այսուհետև՝ ծրագրերի նախագծեր) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետև՝ նախարարություն) ներկայացման կարգը:
2. Ծրագրերի նախագծերը պատասխանատու մարմինները նախարարություն են ներկայացնում նախարարության հրավերով սահմանված ժամկետում:
3. Ծրագրերի նախագծերը պետք է պարունակեն տեղեկություններ.
ա) նպատակների և խնդիրների,
բ) արդիականության,
գ) ծավալների և դրանց իրականացման ժամկետների,
դ) ակնկալվող արդյունքների,
ե) ավարտական ձևերի վերաբերյալ,
զ) ունենան կից նախահաշիվներ:
Ծրագրերի նախագծերում պետք է առանձնացվեն փուլեր՝ նշելով դրանց իրականացման ժամկետներն ու առաջադրանքները, տեխնիկատնտեսական ցուցանիշները և ֆինանսավորման ծավալները՝ համապատասխան հաշվարկներով ու հիմնավորումներով:
4. Նախարարությունը ծրագրերի նախագծերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համակարգում է դրանք և տրամադրում համապատասխան մասնագիտական փորձագիտական խորհուրդներին, որոնք գործում են համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 20.11.01 թ. N 522-Մ հրամանով հաստատված «Մասնագիտական փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգի»:
5. Մասնագիտական փորձագիտական խորհուրդները 10-օրյա ժամկետում իրականացնում են նախագծերի փորձաքննությունը:
6. Գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի նախագծերը քննարկելու նպատակով նախարարությունը ստեղծում է հանձնաժողով, որի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (նախագահ), նախարարի տեղակալը, ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտը և համապատասխան նախարարների տեղակալները, նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետը (քարտուղար):
7. Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախարարության կողմից 5-օրյա ժամկետում ամփոփվում են և համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ սահմանված կարգով ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն: