«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11003007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 դեկտեմբերի 2002 թ. |
N 694-Մ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. հուլիսի 20-ի N 662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ»-ի 7-րդ կետի պահանջներին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բացման և դադարեցման փորձաքննության չափանիշները» համաձայն հավելվածի (կցվում է):
2. Նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ՝ Ա. Քոսյան)՝ սույն չափանիշները 3-օրյա ժամկետում գրանցման ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ պարոն Ա. Ավետիսյանին:
Նախարար՝ |
Լ. Մկրտչյան |
Հավելված
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Սույն չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 20-ի թիվ 662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ»-ի 7-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բացման և դադարեցման փորձաքննության անցկացման նպատակով։
2. Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր պատրաստելու նպատակով փորձաքննությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հանձնաժողովների կողմից, որոնք համապատասխանաբար ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հրամաններով։ Հանձնաժողովներում ընդգրկվում են նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ բուհեր) և գիտական կազմակերպությունների (այսուհետև՝ կազմակերպություններ) ներկայացուցիչներ:
3. Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր պատրաստելու նպատակով փորձաքննությունն անցկացվում է հետևյալ չափանիշներով.
ա) բուհում կամ կազմակերպությունում ասպիրանտուրայի ձևով գիտական կադրերի պատրաստման համար յուրաքանչյուր մասնագիտությամբ առնվազն 1 գիտությունների դոկտորի (պրոֆեսորի) և (կամ) 2 գիտությունների թեկնածուների (դոցենտների) առկայություն, իսկ դոկտորանտուրայի ձևով գիտական կադրերի պատրաստման համար յուրաքանչյուր մասնագիտությամբ առնվազն 2 գիտությունների դոկտորների (պրոֆեսորների) և (կամ) 3 գիտությունների թեկնածուների (դոցենտների) առկայություն, որոնք տվյալ բուհի կամ կազմակերպության հիմնական աշխատողներ են։ Այդ աշխատողները վերջին 5 տարում պետք է ունենան տվյալ մասնագիտությամբ առնվազն 3 հրատարակված գիտական աշխատություններ՝ գրախոսվող գիտական հրատարակություններում, որոնցից մեկը կարող է փոխարինվել միջազգային գիտական համաժողովների թեզիսներով.
բ) բուհի կամ կազմակերպության գիտական խորհրդում՝ կազմի 80% գիտական աստիճան ունեցող հիմնական աշխատողների, դրանցից 40% գիտությունների դոկտորների առկայություն.
գ) բուհում կամ կազմակերպությունում տվյալ մասնագիտության գծով գիտական կադրերի պատրաստման համար անհրաժեշտ գիտահետազոտական ու փորձարարական բազայի առկայություն:
4. Սահմանված չափանիշներով անցկացված փորձաքննության արդյունքներով հանձնաժողովը, անդամների առնվազն 2/3-րդի մասնակցությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, տալիս է եզրակացություն՝ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ձևերով ուսուցման կազմակերպման կամ դրանց դադարեցման մասին: Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|